Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Փաշինյանն անդրադարձավ ԼՂ բանակցային գործընթացում հայկական կողմի զիջումներին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ ԼՂ բանակցային գործընթացում հայկական կողմի զիջումներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձավ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում հայկական կողմի զիջումներին։ Նա նշեց, որ 1999-ին օրակարգ է բերվել Մեղրին փոխանակելու տարբերակը։ Այդ տարբերակը, իհարկե, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ջանքերով նախ վիժեցվել է, և, ըստ որոշ գնահատականների, հետագայում մերժվել է նաև Ադրբեջանի կողմից. բայց, այս հատվածը, օրինակ, չեմ կարող ասել, որ կարող եմ հիմնավորել և ապացուցել»,- նկատեց Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ Մեղրիի տարբերակը չի իրագործվել, շատ կարևոր համարելով արձանագրելը, որ այն թղթերը, որոնք դառնում են բանակցային օրակարգ, դառնում են բանակցային բովանդակություն։ «Ադրբեջանական կողմն ստացել է շատ կարևոր բան. բանակցային բովանդակությամբ արձանագրվել է, որ Շուշիի շրջանն առանձին երևույթ է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում։ Արձանագրվել է որ Շուշիի շրջանն առանձին է Լեռնային Ղարաբաղից և դրվել է Լաչինի շրջանի հետ նույն շարքում, իսկ Լաչինի շրջանն այն շարքից էր, որը 1999 թվականի և հետագա տարիների արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն անվանում էր օկուպացված տարածք»,- շեշտեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ հաջորդ զիջումը, որ տեղի է ունեցել, 1999թ. նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունված Եվրոպայի անվտանգության խարտիան է, որտեղ հստակ արձանագրվել է, որ Լեռնային ղարաբաղի հարցը կարող է լուծվել, ըստ էության, միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ «Ընդ որում, այսպիսի ձևակերպում ներմուծելու փորձ առաջին անգամ չի եղել. ԵԱՀԿ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում այդպիսի բովանդակություն ներմուծելու փորձ է արվել, բայց Հայաստանն այն ժամանակ վետո է դրել. ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով»,- հավաստեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով. «Իսկ 1999թ. նոյեմբերի 30-ին՝ Հոկտեմբերի 27-ից հետո, Հայաստանը կողմ է քվեարկել այդ ձևակերպմանը»։ Նրա բնորոշմամբ՝ ըստ էության, Ադրբեջանը շատ կարճ ժամանակահատվածում՝ 1998-99թթ., ստացել է այն բանակցային բովանդակությունը, որն իրեն անհրաժեշտ էր հետագայում իր բանակցային տրամաբանությունը զարգացնելու համար։ Հաջորդ կարևոր հանգրվանն, Փաշինյանի խոսքով, այսպես կոչված Մադիրիդյան սկզբունքների ընդգրկումն է. հայկական կողմը չէր ժխտում, որ մասնակցել է այդ սկզբունքների ձևակերպմանը։ «Բայց ամենակարևոր արձանագրումն է տեղի ունեցել 2007-ից հետո. Մադրիդյան սկզբունքներն են բանակցային հենք՝ արձանագրվել է հետևյալը, որ ԼՂ հարցի բանակցային գործընթացի համար 1 նպատակը յոթ շրջանների վերադարձն է։ Մադրիդյան սկզբունքներում եղել է «Արցախի միջանկյալ կարգավիճակ» տերմինը, և մինչև 2016 թվականը բանակցային գործընթացում ներկա է եղել այդ տերմինաբանությունը։ Եվ 2016-ի հունվարին միջնորդների կողմից ՀՀ-ին ներկայացվել է ըստ էության դիրքորոշում, որ ՀՀ-ն պետք է հրաժարվի Արցախի միջանկյալ կարգավիճակի տրամաբանությունից։ Հայկական կողմը հրաժարվել է, և տեղի է ունեցել 2016-ի ապրիլյան պատերազմը, որից հետո արդեն առաջին անգամ 2016-ի ամռանը համանախագահողները ներկայացրել են բանակցային փաստաթուղթ, որտեղ Արցախի միջանկյալ կարգավիճակն արդեն դուրս է մնացած»,- ընդգծեց Փաշինյանը։։ Նրա խոսքով՝ Քելբաջարի և Լաչինի վերադարձը որոշակի փոխկապակցվածության մեջ է եղել ԼՂ կարգավիճակի ճշգրտման հետ։ 2018-ի հունվարի դրությամբ՝ արձանագրվել է, որ մինչև ԼՂ կարգավիճակի ճշգրտումը, այսինքն՝ հենց 2018-ին Քելբաջարը և Լաչինը հայկական կողմը պետք է հանձնի։ Որից հետո Ադրբեջանը կրկին վերադարձել է 2016-ի իր դիրքորոշմանը և արձանագրել, որ հրաժարվում է բանակցություններ վարել ԼՂ միջանկյալ կարգավիճակի տրամաբանության մեջ։ Փաշինյանի հավաստմամբ՝ ըստ էության, պատերազմից խուսափելու մեթոդաբանությունը՝ սկսած 1997-98-ից եղել է հետևյալը. ինչ-որ բան բանակցությունների սեղանի շուրջ զիջել, որպեսզի պատերազնը տեղի չունենա։ «Ամբողջ խնդիրն այն է, որ 2018թ. մայիսի դրությամբ՝ այն ամենը, ինչը հնարավոր էր զիջել, արդեն իսկ զիջված էր։ Ըստ էության, մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք մի փուլում, որտեղ այն ամենը, ինչը հնարավոր էր զիջել, արդեն իսկ զիջված էր։ Ես պատասխանատու ասում եմ, որ եթե այն փաթեթը, որը գոյություն ուներ 2018-ին, ստորագրվեր, դա նշանակում էր, որ Հայաստանը համաձայնվում է Ղարաբաղը խաղաղ ճանապարհով թողնել Ադրբեջանի կազմում»,- շեշտեց նա։
18:53 - 30 մայիսի, 2021
Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը. Ալիև |azatutyun.am|

Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Վերջին շրջանում հայկական կողմն առավել ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպման ժամանակ։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք աշխատում ենք նոր՝ Զանգեզուրյան միջանցքի վրա, որի անվանումն արդեն ամրագրվել է միջազգային հարթության մեջ։ Այն կապահովի նոր կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև», - ասել է Իլհամ Ալիևը։ Չհստակեցնելով՝ կոնկրետ ինչ նախագծի մասին է խոսքը, և միջազգային որ հարթությունում է այն ամրագրվել, Ադրբեջանի առաջնորդը պնդել է, պատերազմից հետո՝ առաջին փուլում, Հայաստանը դեմ է եղել այդ հարցին։ «Սակայն վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը», - ասել է Ալիևը, հավելելով՝ այդ հարցը քննարկվում է եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի միջև, և որ արդեն կան լավ արդյունքներ։ Թե կոնկրետ ինչպիսի՝ Ալիևը չի հստակեցրել, բայց մանրամասնել է՝ Ադրբեջանը արդեն իսկ սկսել է Հորադիզից մինչև Հայաստանի սահման երկաթգծի կառուցումը։ «Վստահ եմ, որ առաջիկա երկու, գուցե՝ երկուսուկես տարվա ընթացքում այդ երկաթգիծը շահագործման կհանձնվի», - ասել է նա։ Հայկական կողմը այս հայտարարություններին դեռ չի արձագանքել։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քանիցս կրկնել է, թե «միջանցքի հարց բանակցություններում չկա և չի լինելու»։
18:27 - 30 մայիսի, 2021
Ոմանք սահմանների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն ԳՇ-ն սարքել էին քաղաքական քննարկումների գրասենյակ. Փաշինյան

Ոմանք սահմանների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն ԳՇ-ն սարքել էին քաղաքական քննարկումների գրասենյակ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վանաձորցիների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով Սոթքից Խոզնավար սահմանին ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ոմանք սահմանների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն Գլխավոր շտաբը սարքել էին քաղաքական քննարկումների գրասենյակ: «2020թ. պատերազմից հետո իմ առաջին հրամանը  ԳՇ պետին եղել է հետևյալը՝ օր ու գիշեր զբաղվել սահմանային նոր հատվածի կահավորմամբ: Բայց ամեն անգամ ես տեսնում եմ, որ իրենք, որ ԳՇ պետն ու տեղակալը ոչ թե իրենց գործով են զբաղված, այլ՝ քաղաքականությամբ Սերժի հետ, Ռոբերտի հետ, էս մի կուսակցության հետ, էն մի կուսակցության հետ, և փետրվարի 25-ին հանդես եկան իմ ու կառավարության հրաժարականի պահանջով»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, ինքն այն ժամանակ բոլորին զգուշացրել է՝ անվտանգային լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած:  «Ամբողջ բանակը զբաղված էր քաղաքական ինտրիգներով: Ես իմացել եմ՝ բանակում ով, ում համախոհն է, բայց 2018թ. վարչապետ ընտրվելով ես ասել եմ՝ բանակը պետք է լինի անձեռնմխելի»,- նշեց նա: 
17:55 - 30 մայիսի, 2021
2021-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում 625 հազար գրանցված աշխատատեղ կա. Փաշինյանը ներկայացրեց վերջին 3 տարում կատարված աշխատանքները |1lurer.am|

2021-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում 625 հազար գրանցված աշխատատեղ կա. Փաշինյանը ներկայացրեց վերջին 3 տարում կատարված աշխատանքները |1lurer.am|

1lurer.am: 2018-ից մինչև 2019-ի ավարտը 1 մլն 200 հազար մարդու աշխատավարձ, թոշակ կամ նպաստ ենք բարձրացրել: Այդ մասին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «2020-ին կորոնավիրուսի հետևանքով գնաճ ունեցանք, և աշխատավարձերի բարձրացումը հիմա գուցե ոչ բոլորն են զգում»,- հավելեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ 2021-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում 625 հազար գրանցված աշխատատեղ կա, ինչը, ըստ նրա, բացարձակ ռեկորդ է: «Այսինքն՝ ՀՀ-ի պատմության մեջ այսքան գրանված աշխատատեղ չենք ունեցել, որքան հիմա: Այդ աշխատատեղերի մի մասը դուրս է եկել ստվերից, մի մասն ուղղակի ստեղծվել է: Ի՞նչ արեցինք, որ այդ աշխատատեղերը ստվերից դուրս գան: 2018-ին ընդունեցինք միասնական եկամտահարկ ունենալու որոշում, սահմանվեց 23 տոկոս, և ամեն տարի այն որոշակի չափով պետք է իջնի, և 2023-ին եկամտահարկը պետք է լինի 20 տոկոս համահարկ՝ անկախ աշխատավարձի չափից: Միաժամանակ, շահութահարկը իջեցրեցինք՝ դարձնելով 18 տոկոս: Քանի որ եկամտահարկը աշխատավարձը բարձրացնելուն զուգահեռ բարձրանում էր, գործատուն խուսափում էր աշխատավարձը բարձրացնելուց, որովհետև դրա հետևանքով ավելի շատ հարկային բեռ էր գոյանալու, և երկրորդ՝ աշխատավարձը բարձրացնելիս դա ձևակերպում էին որպես շահույթ և ծրարով տալիս աշխատողին, իսկ դա աշխատողի իրավունքների ոտնահարում էր, քանի որ աշխատավարձի գրանցման չափը հետագայում ազդում է կենսաթոշակի վրա, վարկ վերցնելիս չէր կարողանում բանկին տալ իրական աշխատավարձի մասին տեղեկանք: Այս փոփոխությունն արագ տվեց իր արդյունքը: Հիմա մենք ցածր եկամտահարկով ավելի շատ հարկ ենք հավաքում՝ շուրջ 4 մլրդ դրամով ավելի շատ, և դա ցույց է տալիս, որ մենք ճիշտ տնտեսական քաղաքականություն ենք վարել»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նա նշեց, որ վերջին 3 տարում կառուցել են հսկայական թվով ճանապարհներ, ժողովրդագրության ոլորտում կոնկրետ ծրագրեր են իրականացվել, որոնք, ըստ նրա, լինելու են շարունակական: «Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ վճարման չափը կրկնապատկել և վեցապատկել ենք, երեխա ունեցող ընտանիքների համար գործարկել ենք հիփոթեքային վարկի ապահովման ծրագիր: Եթե երեխա ունեցող ընտանիքն ուզում է հիփոթեքով վարկ վերցնի, պետությունն աջակցում է հիփոթեքի կանխավճարը վճարելու առումով, վճարվում է գումարի 90 տոկոսը: Երկրորդ և երրորդ երեխայի ծնվելու պարագայում պետությունը նաև միանվագ վճարում է այդ հիփոթեքային վարկի մայր գումարից՝ 500 հազարից մինչև 1 մլն դրամ»,- նշեց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարարն առանձնացրեց մինչև 2 տարեկան երեխա ունեցող աշխատող ծնողների նպաստի չափի բարձրացումը: Մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերը, այդպես է նաև գյուղական համայնքներում, եթե նախկինում ստանում էին մինչև 18 հազար դրամ, հիմա՝ 53 հազար դրամ: Նրա խոսքով՝ նպաստ են ստանում նաև չաշխատող ծնողները՝ 25 հազար դրամի չափով: Փաշինյանն ասաց, որ կրթության ոլորտում էական փոփոխություններ են ձեռնարկվել, մասնավորապես՝ 5 առարկայի ուսուցիչներին հնարավորություն է տրվում ներկայանալու կամավոր ատեստավորման, ինչի արդյունքում բարձր միավորներ հավաքած ուսուցիչները 30-50 տոկոսով ավելի բարձր կստանան արդեն 2021-ի նոյեմբերից, և այդ գործընթացը կլինի շարունակական: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրականացվում է մանկապարտեզների զանգվածային կառուցման ծրագիր, և մինչև 2023 թվականը, ըստ նրա, չի լինի մանկապարտեզի տարիքի երեխա, որը չհաճախի նախակրթարան: Ըստ Փաշինյանի՝ առողջապահության ոլորտում նույնպես էական բարեփոխումներ են կատարվել, մասնավորապես՝ սրտի ստենտավորումը, որոշակի պայմաններով, արվում է պետության հաշվին: Նա նշեց, որ պետպատվերով իրականացվում է ինսուլտի ստենտավորման ծրագիր, պետպատվերի շրջանակում է իրականացվում նաև զինծառայողների ծնողների բուժսպասարկումը: Փաշինյանն ասաց, որ անվճար է նաև 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժսպասարկումը: Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ 2019-ին դպրոցների և մարզադպրոցների համար ձեռք են բերել այնքան մարզագույք, որն ավելի շատ է վերջին 7 տարիների ձեռքբերումներից: Փաշինյանն ասաց, որ իրենց Կառավարությունը վերացրել է մենաշնորհը: «Այսօր ՀՀ որևէ գործարար չի կարող ասել, որ իրեն թույլ չեն տվել ապրանք ներկրել ՀՀ, և հենց մենաշնորհների վերացմամբ է պայմանավորված պարենային ապրանքների գնանկումը»,- ընդգծեց նա:
17:06 - 29 մայիսի, 2021
Փաշինյանը մանրամասնեց՝ ինչ բանակցային ժառանգություն է ստացել ԼՂ հարցում |armenpress.am|

Փաշինյանը մանրամասնեց՝ ինչ բանակցային ժառանգություն է ստացել ԼՂ հարցում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, որը գործող իշխանությունը ժառանգել է 2018 թվականին: Այս մասին Փաշինյանն ընդգծեց, որ 2018 թվականին, երբ իրենք եկել են իշխանության, եղել է մի իրավիճակ, երբ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ձախողված է եղել ու եղել է նախապատերազմական վիճակ: «2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը, որն այդ պահի դրությամբ վերջին 10 տարում Ղարաբաղի հարցով զբաղվող թիվ մեկ պաշտոնյան է եղել, ասել է, որ բանակցությունները կանգնած են և լավատեսության հիմք չեն տալիս և ասել է, որ այլևս չպետք է հույս ունենալ, որ Ադրբեջանը ուխտադրուժ ձևով  չի փորձելու պատերազմի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը: Այսինքն, 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցում մենք ունեցել ենք այս վիճակը՝ բանակցությունները ձախողված են, նախապատերազմական վիճակ է: Եվ մենք ի՞նչ ենք արել. բոլոր հնարավոր ձևերով փորձել ենք բանակցային գործընթացը դուրս բերել փակուղուց՝ առաջարկելով կառուցողական բանաձևեր և արել ենք առավելագույնը, որպեսզի Հայաստանը մաքսիմալ պատրաստվի պատերազմի: Բայց ստացվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի պատերազմին Ադրբեջանը պատրաստվում էր 16 տարի, իսկ Հայաստանը պատրաստվում էր 2 տարի: Եվ սա ճշմարտություն է, և այս ճշմարտությունը բոլորիդ աչքի առաջ է եղել»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացն անընդհատ ձախողվել է: «Մեզ մեղադրում են, ասում են՝  դե ադրբեջանցիներին հույս չտվեցին, որ այն, ինչ ուզում են ստանալ, կստանան բանակցությունների եղանակով: Սա մեջբերում է ձեզ հայտնի անձից: Իսկ հարց՝ բանակցային գործընթացի ընթացքում Ադրբեջանը հույս տվե՞լ է մեզ, որ Ղարաբաղի հարցը լուծվելու է այնպես, ինչպես հայ ժողովուրդը պատկերացնում է: Ադրբեջանը շարունակաբար ասել է, որ Ղարաբաղը համարում է իր տարածք, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն իրեն, իսկ եթե չվերադարձվեն, ռազմական ճանապարհով լուծելու է հարցը: Ադրբեջանը նաև հայտարարել է, որ  միլիարդավոր դոլարներ է դնում զենք-զինամթերք ձեռք բերելու համար: Հայկական կողմի մի ժամանակ բանակցողն ասում է՝ դե պետք էր ադրբեջանական կողմին հույս տալ, որ այն, ինչ ուզում է ստանալ, կստանա բանակցային եղանակով: Ես ասացի, թե Ադրբեջանը ինչ էր ուզում ստանալ: Հիմա եղավ, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բանակցային տակտիկան եղել է հետևյալը՝ Ադրբեջանին տալ հույս, որ այս ամեն ինչը բանակցային ճանապարհով կստանա: Եվ ասեմ ձեզ, հասել են այդ նպատակին, որովհետև 2018 թվականի բանակցային իրավիճակում նույնիսկ այն, ինչ Սերժ Սարգսյանը համարում է ընդունելի, դա, ըստ էության, Ադրբեջանի հույսերի արդարացումն է, որ բանակցային ճանապարհով նա կստանա 7 շրջանները և  Ղարաբաղը: Եվ նրանից առաջ բանակցողն էլ ինքն է խոստովանում, որ տակտիկան եղել է հույս տալը, որ Ադրբեջանը կստանա այն, ինչ ուզում է»,- մանրամասնեց Փաշինյանը: Նա հարց բարձրացրեց՝ թող այդ դեպքում ասեն, թե իրենց ինչ հույս է տրվել: «Եթե բանակցային կողմն ասում է, որ մենք պետք է դիմացին հույս տանք, տրամաբանական է, որ դիմացինն էլ պետք է մեզ հույս տար: Ինչի՞ հույս է տվել մեզ Ադրբեջանը: Մենակ մի բանի հույս է տվել: Միակ տարբերակը, որտեղ այս հույսի տրամաբանությունը կարող էր գործել, հետևյալն է, որ քննարկվել է, որ Մեղրին փոխանակեն Ղարաբաղի հետ: Այսինքն, դա՞ է հույսը: Եվ ես կարծում եմ, որ այդ մարդիկ իրենց հայտարարությունների համար պետք է պատասխան տան: Հանրությանն ասեք՝ ի՞նչ հույս եք տվել Ադրբեջանին բանակցությունների ընթացքում, և Ադրբեջանը ինչի՞ հույս է տվել: Եվ դա պետք է ցույց տան հրապարակային հայտարարություններով և փաստաթղթերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ 2018 թվականին չի եղել բանակցային կոմբինացիա, որը շատ թե քիչ ընդունելի համարելը հնարավոր է համարվել իր կողմից: «Ես չեմ տեսել նման տարբերակ: Դա եղել է ժամանակին Ադրբեջանին տված հույսերի կուլմինացիան»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայտարարություններին՝ Լաչինի և Քելբաջարի շրջանների՝ հայկական վերահսկողության տակ մնալու վերաբերյալ: «2018 թվականի այն տրամաբանությամբ, որ եղել է բանակցային սեղանին, ոչ մի բան չէր մնում մեր վերահսկողության տակ: Ընդ որում՝ Հայաստանն անընդհատ հույս էր տալիս, իսկ Ադրբեջանն ավելի շատ էր ուզում, և ինչքան ավելի շատ էր ուզում, պետք էր ավելի շատ հույս տալ: Եվ խաղաղության ապահովման միակ եղանակը համարվել է ավելի շատ հույս տալը: Շատ լավ, կարող է լինել տրամաբանություն, ևս 30 տարի հույս տայինք, ևս 30 տարի ձգեինք, բայց գալիս է պահը, երբ դիմացինն ասում է, որ խոսքից պետք է անցնել գործի: Եվ շատ կարևոր է, որ այդ հույսերը արդեն ոչ միայն Ադրբեջանի ակնկալիքն էին դարձել Հայաստանից, այլև միջազգային հանրության և միջնորդների: Մենք այս իրավիճակում ենք ժառանգել Ղարաբաղի հարցը: Եվ դա փաստաթղթերով է ապացուցելի»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ միակ կոմպոնենտը, որը կարող էր մխիթարող դերակատարում ունենալ, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի թեման էր: «Բայց Ադրբեջանը և միջնորդները, ըստ էության, 2016 թվականից արձանագրել են, որ միջանկյալ կարգավիճակ չի լինելու: 2016 թվականի հունվարին, ըստ էության, Հայաստանին ներկայացվել է, որ Հայաստանը պետք է միջանկյալ կարգավիճակի գաղափարից հրաժարվի: Հայաստանը, բնականաբար, մերժել է, որից հետո 2016 թվականի ապրիլին սկսվել է ապրիլյան պատերազմը, որից հետո 2016 թվականի ամռանը ներկայացվել են առաջարկներ, որտեղ միջանկյալ կարգավիճակ հասկացությունը գոյություն չունի: Դրանից հետո տեղի է ունեցել բանակցային գործընթաց, որի արդյունքում հայկական կողմը, ըստ էության, համաձայնվել է, որ նաև Քելբաջարի ու Լաչինի շրջանները պետք է հանձնի՝ առաջարկելով վերադարձնել միջանկյալ կարգավիճակի տրամաբանությունը, ինչը Ադրբեջանը մերժել է: Հասկանո՞ւմ եք, բանակցային գործընթացում երկու կողմ է ձևավորվել, որոնցից մեկի հույսերն անընդհատ պիտի մեծանան, և երկրորդ կողմն էլ նա է, որը պետք է ավելի ու ավելի շատ մեծ հույսեր տա դիմացինին: Եվ երբ ամեն ինչի հույսը տրված է, արդեն գալիս է գործողության ժամանակը»,- ասաց Փաշինյանը: Նա խոսեց նաև այն մասին, թե ի՞նչ պետք է տեղի ունենար հետո, եթե նույնիսկ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակն ընդունվեր: «Նախ շատ կարևոր առանձնահատկություն կա, որ 1998 թվականին Քոչարյան-Սարգսյան զույգը իշխանափոխությունն արել են այն տրամաբանությամբ, որ Ղարաբաղի հարցը փուլային եղանակով չպետք լուծվի, այլ պետք է լուծվի փաթեթային եղանակով:  2018 թվականին բանակցային սեղանին եղել է և այդ ողջ ընթացքում բանակցել են մի փաստաթուղթ, որը վերնագրված է՝ ԼՂ հակամարտության կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին: Քաղաքական խորամանկություն են արել, որպեսզի չստացվի, որ 1998 թվականին այդ քաղաքական հանձնառությունից խուսափել են, այնտեղ մի նախադասության մեջ գրվում է՝ այս լուծումը փաթեթային է և փոխներառված է: Այդ նախադասությունը ձևակերպել են հայկական կողմի խնդրանքով: Բայց այստեղ ուրիշ խնդիր կա:  Նույնիսկ, եթե այդ պայմանագիրը ստորագրվում էր, ի՞նչ էր տեղի ունենում: Դա արդյոք մտնում էր ուժի մեջ: Ոչ, որովհետև գրված է, որ  այս գործողություներն արվում են նրանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները միջպետական բանակցությունների ճանապարհով մնացած հարցերն են լուծում: Այսինքն՝ բանակցվել է մաքուր փուլային տարբերակ: Ասվում է, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը ապահովող հանրաքվեի միջոցով: Ես այս վերջերս հարց բարձրացեցի՝ ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն: Եվ Սերժ Սարգսյանի թիմը ստիպված էր խոստովանել, որ այդտեղ խոսքը գնում է նաև Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների մասին, իսկ Ղարաբաղի բնակչություն համարվելու համար պետք է բնակվել Ղարաբաղում: Այդ 40 հազար ադրբեջանցին, որ Ղարաբաղում պիտի բնակվեր, որտե՞ղ պիտի բնակվեր: Իհարկե, պիտի բնակվեր այնտեղ, որտեղ նախկինում բնակվել է: 40 հազար ադրբեջանցի Ղարաբաղից դուրս է եկել 1988 թվականին: Հիմա այնտեղից դուրս եկածները և իրենց ժառանգները քանի՞սն են: Որևէ կասկած չունենաք, որ Ադրբեջանն ասելու էր՝ հիմա նրանք 120 հազարն են: Ընդգծվում է, որ ենթադրվող հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանական կողմն ասում էր, որ իմ դիրքորոշումն այն է, որ առաջիկա 100 տարում այդ հանրաքվեն պետք է տեղի չունենա: Այդ փաստաթղթում գրված է նաև, որ տեղի է ունենում համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Այսինքն, կա ժողովուրդ, և կա բնակչություն:  Բնակչությունը ԼՂ բնակչությունն է, որը ըստ Քոչարյան-Սարգսյան զույգի բանակցած տարբերակի, կազմված է հայերից և ադրբեջանցիներից:  Բա համաժողովրդական հասկացության ժողովո՞ւրդը: Ո՞ր ժողովրդի մասին է խոսքը: Այստեղ է, որ շատ սկզբունքային կարևոր բան է տեղի ունենում: Ադրբեջանն ասում է, որ իր Սահմանադրության համաձայն՝ որևէ տարածքի կարգավիճակի որոշման հարցով հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն ամբողջ Ադրբեջանի կազմում: Եվ հետևաբար, սա է Քոչարյանի տված հույսերը»,- ասաց նա: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ինքը ներկայացրեց ամբողջ շղթան՝ շեշտելով, որ այն, ինչ ասաց, թղթի վրա գրված է:
16:56 - 29 մայիսի, 2021
Փաշինյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի արդյունաբերության զարգացման համար |armenpress.am|

Փաշինյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի արդյունաբերության զարգացման համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանի արդյունաբերականացումը խորապես և էապես կապված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ:  Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Ավանում համակիրների հետ կայացած հանդիպմանն՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության ու արդյունաբերության զարգացման հեռանկարներին: «Այդ առումով Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները բավականին տարօրինակ են: Ինչու՞ են տարօրինակ, որովհետև մենք ընդունել ենք նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունը, որտեղ կա կետ՝ կոմունիկացիաների բացման վերաբերյալ, իսկ հունվարի 19-ի մոսկովյան հայտարարության մեջ, որը հրապարակված է, մենք ըստ էության, մեկնաբանել ենք թե ո՞նց պետք է իրագործենք նոյեմբերի 9-ի հայտարարության՝ կոմունիկացիաների բացման կետերը»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ընդգծելով, որ  այդ հայտարարություններում միջանցք բառն ընդհանրապես գոյություն չունի: «Խոսքը կոմունիկացիաների բացման մասին է: Այս թեմայի շուրջ վերջերս բոլորովին ուրիշ բան տեղի ունեցավ, երբ Հնդկաստանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ստանձնեց մի նավահանգստի շահագործումը, և որից հետո հրապարակային առաջարկություն արեց բացել տրանսպորտային միջանցք՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Նրանք, միջանցք ասելով, ուղղակի նկատի են ունենում բաց ճանապարհները: Բաց ճանապարհների հետ կապված՝ մենք որևէ խնդիր չունենք, և հետևաբար ես կրկին ուզում եմ հստակ ասել, որ մենք երբեք պաշտոնապես և ոչ պաշտոնապես չենք քննարկել միջանցքի,  տարածքի փոխանակման հետ կապված՝ նկատի ունեմ Մեղրիի թեման, որը շատ է քննարկվում»,-ասաց Փաշինյանը: Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը կարևորեց կոմունիկացիաների բացումը՝ Հայաստանի արդյունաբերականացման գործընթացի տրամաբանության մեջ: «Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ստանա երկաթուղային գործող կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա նշանակում է, որ ամբողջ աշխարհի հետ, որովհետև եթե մենք երկաթուղով մուտք ենք ունենում Ռուսաստան, իսկ Ռուսաստանից արդեն, կարող ենք երկաթուղային փոխադրումներ իրականացնել բոլոր ուղղություններով ՝ դեպի Չինաստան, Եվրոպա»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ կոմունիկացիաների բացմամբ հնարավորություն կընձեռվի պղնձաձուլարան ստեղծել և արտահանել ձուլակտորները: «Հայաստանի ունեցած ամենածավալուն բնական պաշարի գները ռեկորդներ են սահմանում և հիմա արդեն պղնձի 1 տոննան հատեց 900 դոլարի սահմանը: Եվ որևէ մեկը կասկած չունի, որ այդ գները չեն իջնելու:Հետևաբար, եթե մենք ունենանք պղնձաձուլարան կնշանակի, որ առաջին՝մենք ոչ թե հանքաքար կվաճառենք, այլ պղինձ կարտադրենք, որը անգամներով ավելի թանկ է քան հանքաքարը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ խնդիրը պետք է լինի նաև ոչ միայն ձուլակտորի արտադրությունը, այլ նաև համաշխարհային տնտեսության մեջ պահանջարկ վայելող վերջնական արտադրանքի ստացումը տեղում:
15:35 - 29 մայիսի, 2021
Մենք երբեք պաշտոնապես, ոչ պաշտոնապես չենք քննարկել «միջանցքի», տարածքի փոխանակման հետ կապված որևէ բան. Փաշինյան |1lurer.am|

Մենք երբեք պաշտոնապես, ոչ պաշտոնապես չենք քննարկել «միջանցքի», տարածքի փոխանակման հետ կապված որևէ բան. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ տեղի ունեցավ Ավան վարչական շրջանում: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ դեմարկացիայից և դելիմիտացիայից վախենալ պետք չէ: «Մարդիկ ասում են՝ պետք չէ, որ սահմանը ֆիքսենք: Դա նույնն է, որ միջնադարում ասեին՝ պետք չէ ամրոցի շուրջը պարիսպ կառուցել: Պետական սահմանը 21-րդ դարում պարիսպ է: Երբ մենք այս բանաձևը գործարկենք և նաև վերսկսենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, սա կնշանակի, որ մենք մեկնարկում ենք այն տեսլականի գործարկումը, որի մասին խոսել ենք: Իսկ դա Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, որ հայ ժողովուրդը խաղաղ զարգացման հնարավորություն ունենա իր հայրենիքում»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ տնտեսության ու Հայաստանի արդյունաբերականացման տեսլականին՝ նշելով, որ այն, իր ընկալմամբ, կապված է կոմունիկացիաների բացման հետ: «Կոմունիկացիաների բացման թեմայով մեզ շատ են ուզում վախեցնել, ինչ-որ «միջանցքների» մասին են խոսում և այլն: Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները այդ թեմայով բավականին տարօրինակ են, որովհետև մենք ընդունել ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ կա կետ կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Եվ հունվարի 11-ի մոսկովյան հայտարարության մեջ մենք, ըստ էության, մեկնաբանել ենք, թե ոնց պետք է իրագործենք նոյեմբերի 9-ի հայտարարության՝ կոմունիկացիաների բացման կետերը: Դուք կտեսնենք, որ այդ փաստաթղթում «միջանցք» գոյություն չունի, խոսքը կոմունիկացիաների բացման մասին է, բայց այս թեմայի շուրջ վերջերս ուրիշ բան տեղի ունեցավ, երբ Հնդկաստանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ստանձնեց մի նավահանգստի շահագործումը և որից հետո հրապարակային առաջարկություն արեց բացել տրանսպորտային միջանցք՝ Իրան - Հայաստան - Վրաստան: Նրանք «միջանցք» ասելով նկատի են ունենում ուղղակի բաց ճանապարհները, որի հետ կապված մենք որևէ խնդիր չունենք: Ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ հստակ ասել, որ մենք երբեք պաշտոնապես, ոչ պաշտոնապես չենք քննարկել «միջանցքի», տարածքի փոխանակման հետ կապված որևէ բան, Մեղրիի մասին են շատ խոսում: Մեղրիի փոխանակման թեման ՀՀ-ում քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին: Այդ քննարկմանը մասնակցել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, որոնք դեմ են արտահայտվել: Քննարկումից հետո Վազգեն Սարգսյանը մեկնել է Մեղրի, որտեղ խոսել է Մեղրիի ռազմավարական նշանակության վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը, սպանվել են Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Որից հետո տեղի է ունեցել ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվել է Ստամբուլյան խարտիան, որով Հայաստանը, ըստ էության, կողմ է քվեարկել այն բանաձևերին, որը պիտի նշանակի, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- նշեց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ տարօրինակ է, որ Մեղրիի թեման փորձում են իշխանությունների հետ կապել այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին իրենք են լրջորեն քննարկել Մեղրիի փոխանակման թեման: «Հետևաբար, Հայաստանի արդյունաբերականացման գործընթացի տրամաբանության մեջ մեզ համար չափազանց կարևոր է կոմունիկացիաների բացումը, որպեսզի ՀՀ-ն ստանա երկաթուղային կապ Իրանի Իսլամական Հանրապետության և ՌԴ-ի հետ, սա նշանակում է՝ ամբողջ աշխարհի հետ, որովհետև եթե մենք երկաթուղով մուտք ենք ունենում Ռուսաստան, այնտեղից կարող ենք բոլոր ուղղություններով փոխադրումներ իրականացնել՝ Չինաստան, Եվրոպա և բոլոր ուղղություններով: Երկաթուղային կապով տնտեսությունը բոլորովին ուրիշ տնտեսություն է»,- հավելեց Փաշինյանը:
14:29 - 29 մայիսի, 2021
Ղարաբաղի հարցի կարգավորումը չի առնչվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման հետ.Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Ղարաբաղի հարցի կարգավորումը չի առնչվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման հետ.Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման հետ: Այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի նախընտրական շտաբում համակիրների հետ հանդիպմանը: «Մենք պատրաստ ենք լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում Ղարաբաղի հարցը կարգավորելու համար: Երկու գործողությունները, դրանք են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները լիարժեք վերականգնում և սահմանների ճշգրտման հետ կապված Մինսկի խմբի առաջարկվող բանաձևի գործարկում , ըստ էության, դառնում են կարևոր մի քայլ ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների իրականացման համար: Այդ պատկերացումներում դրանք անկյունաքարային և կարևոր նշանակություն ունեն… որպես նպատակ մենք ձևակերպում ենք՝ Հայաստանի խաղաղ դարաշրջան բացելու հնարավորությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն հայտարարել են անվտանգային համակարգի վերաբերյալ իրենց պատկերացումները՝ անվտանգության ոլորտում թիվ մեկ գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է: «ՌԴ-ի հետ ունենք միացյալ զորախմբի և միացյալ հակաօդային պաշտպանության  համակարգի մասին պայմանագիր, որով անհրաժեշտ ընթացակարգերը պետք է անցնենք: ՀԱՊԿ-ը մեր հիմնական անվտանգային համակարգն է, որին մենք մասնակցում ենք, դա այդպես էլ պետք է շարունակի լինել: Մենք նաև ողջունում ենք սահմանային իրավիճակի հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը, դա կարևոր և լուրջ բաղադրիչ է ավելացնում մեր անվտանգային համակարգում: Այս բոլոր ուղղություններով մենք պետք է շարունակենք աշխատել»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ պետք է համագործակցեն նաև Իրանի, Վրաստանի հետ:
14:19 - 29 մայիսի, 2021
Մեզ համար ընդունելի է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազեցնելու՝ ՄԽ համանախագահների առաջարկը. Փաշինյան |armenpress.am|

Մեզ համար ընդունելի է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազեցնելու՝ ՄԽ համանախագահների առաջարկը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և խնդիրը հանգուցալուծելու քայլերին: Փաշինյանը թեմային անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի նախընտրական շտաբում կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում: Փաշինյանը նշեց, որ հիմա հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում առկա լարվածությունն արագ թոթափելու հնարավորություն կա: «Վերջին օրերին մեր մի շարք գործընկերներ հանդես են եկել հայտարարություններով, և ես ուզում եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնել իրավիճակին այդպիսի ուշադրությամբ հետևելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի մեր գործընկերներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ին: Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանին, Կանադային, Հնդկաստանին և մյուս երկրներին, որոնք արձագանքել են: Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկ տարածած հայտարարության վրա: Ուզում եմ ասել, որ ողջունում եմ այդ հայտարարությունը, այնտեղ ներկայացված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն ընդունելի է մեզ համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով այդ քայլերի տրամաբանությունը: Նա նշեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել անհետաձգելի քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը նվազեցնելու համար: Առաջարակվել է, որպեսզի կողմերը իրենց զորքերը հետ քաշեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ իրականացվի սահմանային ճշգրտման աշխատանք: «Հայաստանի կառավարությունը հաստակամ է գնալ այդ ճանապարհով, և մենք պատրաստ ենք սկսել զորքերի հետքաշման գործընթացը և սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միաժամանակ սկսենք զորքերի հետքաշումը: Խոսքը, մասնավորապես, Սոթք Խոզնավար հատվածի մասին է, որտեղ մայիսի 12-ից հետո ունենք որոշակի լարվածություն: Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հենց այդ հատվածից սկսել սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները և պատաստ ենք համանախագահության շրջանակներում լիարժեք վերականգնել բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ համանախագահության հայտարարության մեջ կար անդրադարձ նաև գերիների հարցին:  Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ եթե ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զորքերի դուրս բերումը տեղի չունենա, ՀՀ զինված ուժերը պատրաստ են համապատասխան օպերացիա իրականացնել մեր տարածքի պաշտպանության համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջարկել են հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից այս խնդրի լուծման համատեքստում, ու քանի որ այս մոտեցումները, ճանապարհային քարտեզը համահունչ են ՀՀ գործող իշխանությունների պատկերացումներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամբողջությամբ ընդունում են այն առաջարկությունները, որոնք ձևակերպված են մայիսի 28-ին տարածված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում: «Կրկին ուզում եմ ասել, որ էսկալացիան նվազեցնելու տրամաբանությամբ սպասում ենք այդ ազդակին, որից հետո համապատասխան միջոցառումները կձեռնարկվեն: Հիշեցնեմ, խոսքը հետևյալի մասին է՝ երկու կողմերը հետ են քաշում զինված ուժերը այդ հատվածից, այնտեղ տեղակայվում են միջազգային ներկայացուցիչներ, կարող են լինել ռուս խաղախապահները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդներ: Կարող են լինել և՛ ռուս խաղաղապահները, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդները: Գլխավոր արձանագրումն այն է, որ գնում ենք այդ ճանապարհով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  
13:29 - 29 մայիսի, 2021
Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցում է անցկացրել ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչների վերաբերյալ |armenpress.am|

Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցում է անցկացրել ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչների վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: Հարցին, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին, հարցվածների 16 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 29 տոկոսը՝ «բարենպաստ»։Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 35 տոկոսը «բարենպաստ», ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ վերաբերմունքը 3 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 27 տոկոսը «բարենպաստ», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ` 3 տոկոսը «շատ բարենպաստ», իսկ 25 տոկոսը «բարենպաստ»։Ընդդիմադիր գործիչներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 15 տոկոս «բարենսպաստ»։ Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:
10:49 - 29 մայիսի, 2021
Պայմանագրային զինծառայողը պետք է լինի պրոֆեսիոնալ. Փաշինյանը ԶՈՒ բարեփոխման մասին |armenpress.am|

Պայմանագրային զինծառայողը պետք է լինի պրոֆեսիոնալ. Փաշինյանը ԶՈՒ բարեփոխման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերում լուրջ և խորքային բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ: «Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի հետ կապված պետք է տեղի ունենա շատ լուրջ վերանայում, պայմանով, որ ինքը պետք է լինի պրոֆեսիոնալ զինվոր: Մեր պայմանագրային զինծառայողների մի մասը (ոչ բոլորը) 14-15 օր մարտական դիրքում հերթապահություն էր անում, հետո գնում էր 14 օր անասնապահությամբ էր զբաղվում, տաքսի էր վարում կամ ուրիշ այլ աշխատանքով զբաղվում:  Պայմանագրային զինծառայողի հաջորդ 15 օրը աշխատանքային ամսվա զինվորական ծառայության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց` զինվորի գործը պետք է լինի զենքի կիրառման, մարտավարական և ռազմավարական հմտությունները զարգացնելը: «Մենք պրոֆեսիոնալ բանակ ասելով հասկանում ենք դա: Ընդ որում, մեր պատկերացումը հետևյալն է, որ զինվորը ոչ թե սահմանին խրամատում պետք է լինի, այլ պետք է լինի զորամասում, որովհետև սահման պահելը ոչ թե զինվորի խնդիրն է, այլ սահմանապահի: Այդ ընթացքում զինվորները պետք է լինեն զորամասում, որ անընդհատ զբաղվեն մարտավարության, տեխնիկական միջոցների հմտությունների զարգացմամբ և երբ ահազանգ լինի, որ սահմանի հատում է եղել, իրենք արագ դեպքի վայր հասնելու և միջոցներ ձեռնարկելու հմտություններ ունենան»,- ասաց Փաշինյանը: 
16:27 - 28 մայիսի, 2021
Փաշինյանը Առաջին նախագահին մեղադրում է մի բանում, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Փաշինյանը Առաջին նախագահին մեղադրում է մի բանում, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արած հայտարարությանը: Գրառումը՝ ստորև. «Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր, այսօր ո՞րն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»: Ի պատասխան այս առիթով լրագրողների հարցումներին, Առաջին նախագահի անունից հայտնում եմ. Այս գրառմամբ Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում մեղադրում է Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախին դուրս էր մղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրավահավասար կողմ լինելու կարգավիճակից, ապա Փաշինյանն այդ կարգավիճակից զրկել է նաև Հայաստանին: Հայաստանն այլևս այդ հարցում վճռական ձայնի իրավունք չունի: Դա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է մեր ձեռքերը լվանանք Ղարաբաղի ճակատագրից: Հայաստանի միակ հնարավոր քայլը Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքների բավարարումն է, ինչից բխում է, որ մենք պարտավոր ենք շարունակել արդեն տասնամյակներ Ղարաբաղին հատկացվող տնտեսական, ֆինանսական աջակցությունը և կանխել Ղարաբաղից արտագաղթի սպառնալիքը՝ շուտափույթ կերպով լուծելով պատերազմի հետևանքով դեռևս Հայաստանում ապաստանած տասնյակ հազարավոր ղարաբաղցիների իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու հարցը»:
16:07 - 28 մայիսի, 2021
Փաշինյանը Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում․ Զուրաբյան

Փաշինյանը Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում․ Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ու նրան անվանել «Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակ»։ «Հենց նոր մեծն պատուհաս Նիկոլ Փաշինյանը ասեց հետևյալը. «Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը Ղարաբաղն Ադրբեջանին տալն էր»: Բա որ ասում ենք՝ սա Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում ու նույն քարոզչությունը տանում», - գրել է ՀԱԿ փոխնախագահը, ապա շարունակել՝ նշելով, որ «իրականը գտեն այս հղմամբ»։ Գրառմանը կից Զուրաբյանը հրապարկել է «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի կայքում հրապարակված իր «Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդքան հեշտ մատաղ անեք, կամ` ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին - 2» վերտառությամբ հոդվածը, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Հրապարակված հոդվածը՝ այստեղ։
14:09 - 28 մայիսի, 2021
Նախկին իշխանությունները այնպես են արել, որ հյուսիս-հարավ ճանապարհը չանցնի Տիգրանաշենով․ Փաշինյան

Նախկին իշխանությունները այնպես են արել, որ հյուսիս-հարավ ճանապարհը չանցնի Տիգրանաշենով․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մի թեմայի՝ նշելով, որ այդ մասին երբևէ հրապարակային չի խոսել։ «Հյուսիս-հարավ ճանապարհը նախագծվել է մեզնից շատ առաջ՝ 2013 թվականին։ Խոսքը նախնական նախագծման մասին է, այսինքն, թե ինչպե՞ս պետք է անցնի այդ ճանապարհը։ Ինտերնետում կարծեմ կա, բայց եթե ինտերնետում էլ չգտնեք, փաստաթղթային ապացուցվող բան է։ Արտաշատ-Եղեգնաձոր հատվածը Հայաստանի Հանրապետության ոչ կապիտուլյանտ իշխանությունը նախագծել է հետևյալ կերպ․ հյուսիս հարավը ոչ թե գնում է մեր իմացած ճանապարհով, չի գնում հասնում Երասխ, պտտվում, բարձրանում դեպի Պարույր Սևակ և Տիգրանաշեն, այլ գալիս է մտնում է Վեդի, շարունակվում է Ուրցաձորով և գնում է, դուրս է գալիս Զանգակատան տակ։ Ու դրա արդյունքում այս նախագիծը 70-100 միլիոն դոլարով ավելի թանկացել է, բա ինչու՞ էիք այդպես նախագծում, 100 միլիոն դոլարի ճանապարհը տանում, բարդացնում էիք։ Ինչու՞ էիք այդպես անում, հայրենասեր բարեկամներ։ Համակիրների դիտարկմանը, որ դա արվել է փողերի լվացման նպատակով, Փաշինյանն արձագանքեց, որ դա ոչ թե փողերի լվացում է, այլ արվել է այնպես, որ ճանապարհը Տիգրանաշենով չանցնի։ «Այդ նախագծի մեջ պետք է միջազգային դոնորոներ ներգրավված լինեին, և այդ իշխանությունը ասել է՝ այո, մենք չենք կարող այդ տեղով անցնել, մենք կանցնենք այդտեղով։ Դե թող պատասխան տան»,- եզրափակեց Փաշինյանը։
13:58 - 28 մայիսի, 2021
ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի։ Նրա խոսքով՝ այս պարագայում սահմանների ճշգրտման պարզ և բարդ հարց կա։ «Այսինքն՝ քաղաքական առումով պարզ հարց է, գործնական առումով բարդ հարց է , բայց աշխարհը դրա ձևը գիտի․ դա կոչվում է սահմանների ճշգրտում՝ դեմարկացիա և դելիմիտացիա։ Եվ միջազգային հանրությանն եմ դիմել, առաջին հերթին՝ Ռուսաստանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկներին։ Պարզ բան եմ ասում։ Հիմա Ադրբեջանը եկել է, ասում է՝ պետք է դուրս գաս։ Ասում է՝ մի րոպե, ինչու՞ եք այսպես ագրեսիվ արձագանքում, մենք ընդամենը քարտեզ ունենք, որ սա մեր տարածքն է։ Մենք էլ ասում ենք, որ մենք քարտեզ ունենք, որ սա մեր տարածքն է»։ Փաշինյանը հավելեց՝ եթե իրոք խնդիրը սահմանային ճշգրտման մեջ է, պարզ առաջարկ են անում։ «Ասում ենք՝ եկեք Սոթքից մինչև Խոզնավար զորքերը երկուստեք ետ քաշենք, տանենք մշտական տեղկայման վայրեր, թող գան միջազգային դիտորդներ կամ Ռուսասատանից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահությունից։ Ընդ որում, այստեղ Ռուսաստանի արձագանքն էլ շատ կարևոր, ինչ կարծիքի է Ռուսաստանը։ Հանենք զորքերը ընդհանրապես այդտեղից, և միջազգային հովանու ներքո հանենք փաստաթղթերը, տեսնենք՝ սահմանը որտեղով է անցնում, և այդ սահմանը դեմարկացիա, դելիմիտացիա անենք։ Եվ ես կարծում եմ, որ այո, սա մեր խնդիրն է, և մենք պետք է գնանք, այս
13:25 - 28 մայիսի, 2021