ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի․ Նիկոլ Փաշինյան
13:25 - 28 մայիսի, 2021

ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց պատերազմի։ Նրա խոսքով՝ այս պարագայում սահմանների ճշգրտման պարզ և բարդ հարց կա։

«Այսինքն՝ քաղաքական առումով պարզ հարց է, գործնական առումով բարդ հարց է , բայց աշխարհը դրա ձևը գիտի․ դա կոչվում է սահմանների ճշգրտում՝ դեմարկացիա և դելիմիտացիա։ Եվ միջազգային հանրությանն եմ դիմել, առաջին հերթին՝ Ռուսաստանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկներին։ Պարզ բան եմ ասում։ Հիմա Ադրբեջանը եկել է, ասում է՝ պետք է դուրս գաս։ Ասում է՝ մի րոպե, ինչու՞ եք այսպես ագրեսիվ արձագանքում, մենք ընդամենը քարտեզ ունենք, որ սա մեր տարածքն է։ Մենք էլ ասում ենք, որ մենք քարտեզ ունենք, որ սա մեր տարածքն է»։

Փաշինյանը հավելեց՝ եթե իրոք խնդիրը սահմանային ճշգրտման մեջ է, պարզ առաջարկ են անում։ «Ասում ենք՝ եկեք Սոթքից մինչև Խոզնավար զորքերը երկուստեք ետ քաշենք, տանենք մշտական տեղկայման վայրեր, թող գան միջազգային դիտորդներ կամ Ռուսասատանից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահությունից։ Ընդ որում, այստեղ Ռուսաստանի արձագանքն էլ շատ կարևոր, ինչ կարծիքի է Ռուսաստանը։ Հանենք զորքերը ընդհանրապես այդտեղից, և միջազգային հովանու ներքո հանենք փաստաթղթերը, տեսնենք՝ սահմանը որտեղով է անցնում, և այդ սահմանը դեմարկացիա, դելիմիտացիա անենք։ Եվ ես կարծում եմ, որ այո, սա մեր խնդիրն է, և մենք պետք է գնանք, այս


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել