Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Բեյրութում ցուցարարների հետ բախումներից հետո բանակը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնը |tert.am|

Բեյրութում ցուցարարների հետ բախումներից հետո բանակը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնը |tert.am|

tert.am: Բեյրութի կենտրոն են ժամանել բանակային ստորաբաժանումները՝ ցրելու կենտրոնական հրապարակում և խորհրդարանի հարակից փողոցներում անկարգություններ հրահրած ցուցարարներին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Լիբանանի մայրաքաղաքում խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցույցը շատ արագ վերածվել է անկարգությունների: Ակցիայի մասնակիցները սկսել են քարեր և այլ առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ: Ցուցարարերը փորձել են անցնել խորհրդարանի առջև դրված արգելապատնեշների վրայով: Նրանք կոտրել են լուսացույցները և գրասենյակային շենքերում տեղադրված վերահսկման տեսախցիկները: Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Բանակային ուժերի ժամանելուց հետո բախումները տեղափոխվել են Բեյրութի գլխավոր՝ Նահատակների հրապարակ, որտեղ ցուցարարներն հրդեհել են «Ան-Նահար» թերթի խմբագրության առաջին հարկը:  Ներկա պահին բախումները դադարել են: Բոլոր կենտրոնական փողոցներն ու հրապարակները գտնվում են բանակայինների վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերին զուգահեռ Բեյրութում տեղի է ունենում Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական մեկօրյա այցը:   Ցույցի մասնակիցները հակակառավարական կարգախոսներ են հնչեցրել և բարեփոխումներ պահանջել իշխանություններից:
09:26 - 02 սեպտեմբերի, 2020
Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել Միջերկրական ծովի արևելքում, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը. Թուրքիայի ԱԳՆ պատասխանն Էմանուել Մակրոնին |tert.am|

Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել Միջերկրական ծովի արևելքում, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը. Թուրքիայի ԱԳՆ պատասխանն Էմանուել Մակրոնին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Միջերկրական ծովում Թուրքիայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: «Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել արդար գործի դեմ, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը: Տարածաշրջանում կարմիր գծեր սահմանելը կարող է բխել միայն Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի միջազգային իրավունքներից: Նրանց համար, ովքեր իրենց տեսնում են խոշորացնող հայելու մեջ, ժամանակն է նայել ճշմարտության աչքերին: Քարտեզի վրա գծեր գծելով՝ կայսերական պայմանավորվածությունների իրականացման դարաշրջանն անցյալում է»,-հայտարարել է ԱԳՆ խոսնակը: Աքսոյն ընդգծել է, որ Միջերկրական ծովում բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն «տարածաշրջանի երկրների ընդհանուր համաձայնությամբ և երկխոսությամբ»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին:
10:37 - 31 օգոստոսի, 2020
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը

 |armenpress.am|

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցման փաստը: Երկրների առաջնորդները նաև անդրադարձ են կատարել Լիբանանում առկա վիճակին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին աջակցելու համատեքստում: Բելառուսում մասսայական բողոքի ակցիները սկսվել են օոգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո, որում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ըստ Կենտրոնական ընտրական հանձաժողովի՝ ստացել էր ընտրություններին մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի քվեն:  
19:35 - 12 օգոստոսի, 2020
«Ֆրանսիան նման գործողություններ թույլ չի տա»․ Մակրոնը Թուրքիային դատապարտել է Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար
 |tert.am|

«Ֆրանսիան նման գործողություններ թույլ չի տա»․ Մակրոնը Թուրքիային դատապարտել է Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր՝ հուլիսի 23-ին հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում սադրանքներին չարձագանքելը Եվրամիության կողմից լուրջ սխալ կլինի: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ձգտելու է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր «խախտել են Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները», գրում է Reuters-ը։ Ֆրանսիայի նախագահը հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը հաղորդագրություն էին տարածել Կիպրոսի և Կրետե կղզու միջև ծովային շրջանում հորատման աշխատանքների նախապատրաստման մասին, ինչը, ինչպես նշել են Աթենքում, Հունաստանի մայրցամաքային տարածք ներխուժելու՝ Անկարայի փորձն է: «Միջերկրական ծովի այդ հատվածում, որը կենսական նշանակություն ունի մեր երկու երկրների համար, էներգետիկայի և անվտանգության հարցերն առաջնային նշանակություն ունեն»,- Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ այդ հատվածում ազդեցության պայքար է ընթանում, մասնավորապես՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, որոնց զսպելու համար ԵՄ-ն լուրջ քայլեր չի ձեռնարկում։ «Միջերկրական ծովում մեր անվտանգությունը այլ անձանց ձեռքում թողնելը լուրջ սխալ կլինի: Դա Եվրոպայի համար տարբերակ չէ, և Ֆրանսիան դա թույլ չի տա»,- հավելել է նա։
20:39 - 23 հուլիսի, 2020
Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները ոտնահարողների դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել․ Մակրոն |azatutyun.am|

Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները ոտնահարողների դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ՝ Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանների ոտնահարման ցանկացած դեպք պետք է արժանանա Եվրամիության կոշտ հակազդեցությանը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է այսօր՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպման ընթացքում։ «Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ Ֆրանսիան Թուրքիայի կողմից Կիպրոսի և Հունաստանի ինքնիշխանության ոտնահարմանն ուղղված գործողությունների համատեքստում իր լիակատար աջակցությունն է հայտնում այդ պետություններին։ Անընդունելի է, երբ ԵՄ անդամ պետությունների ծովային սահմանների անձեռնմխելիությունը ոտնահարվում է կամ վտանգվում», - հայտարարել է Մակրոնը: «Նման գործողությունների հեղինակների դեմ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել։ Հունաստանն ու Կիպրոսը այս հարցում Ֆրանսիայի լիակատար աջակցությունն ունեն», - ասում էր Ֆրանսիայի նախագահը։
17:04 - 23 հուլիսի, 2020
ԵՄ լիդերները կարանտինի թուլացումից հետո առաջին անգամ հավաքվել են Բրյուսելում |azatutyun.am|

ԵՄ լիդերները կարանտինի թուլացումից հետո առաջին անգամ հավաքվել են Բրյուսելում |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միության (ԵՄ) 27 անդամ պետությունների ղեկավարները կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ անցած ամիսներին բացառապես հեռավար կարգով անցկացրած քննարկումներից հետո այսօր առաջին անգամ հավաքվել են Բրյուսելում: Եվրամիության լիդերները քննարկում են տնտեսությունը վերականգնելու համար 750 միլիարդ եվրոյի ֆինասական օգնության փաթեթը: Այդ գումարը հավասար է մոտ 855 միլիարդ ամերիկյան դոլարի: Եվրոպական միության տնտեսությունը հավարարակի արդյունքում հայտնվել է հիմնադրումից ի վեր ամենածանր ճգնաժամում, և անդամ երկրների ղեկավարներն ընդգծել են, որ չափազանց կարևոր է հնարավորինս արագ ձեռնարկել բարձրագույն աստիճանի ինտեգրված 27 տնտեսությունների վերականգնման միջոցներ: Այդուհանդերձ, տեսակապով անցկացրած քննարկումների ընթացքում ի հայտ են եկել տարաձայնություններ տնտեսության վերականգնման հիմնադրամի և Եվրամիության ընդհանուր բյուջեի միջոցների հասցեական տրամադրման հարցերի շուրջ: Բրյուսելում գագաթնաժողովի մասնակիցները հետևում են սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակ կրելու կանոնին: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ «եկել է Եվրամիության համար ճշմարտության պահը», և պաշտոնակիցներին կոչ է արել գնալ փոխզիջումների ու համաձայնեցնել ծրագիրը: Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն անցած շաբաթ առաջարկել է հաստատել 500 միլիարդ եվրոյի վարկերի և 250 միլիարդ եվրոյի դրամաշնորհների համամասնություն:
15:34 - 17 հուլիսի, 2020
Հայաստանը մեծապես շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Ֆրանսիայի հետ փոխշահավետ համագործակցությունը նոր ծրագրերով. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Հայաստանը մեծապես շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Ֆրանսիայի հետ փոխշահավետ համագործակցությունը նոր ծրագրերով. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասվում է.«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ` մաղթելով Ձեր երկրին շարունակական առաջընթաց:Ուրախությամբ եմ փաստում, որ մեր ժողովուրդների բազմադարյա կապերի ու բարեկամության հենքի վրա կառուցված հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները շարունակում են զարգանալ բարեկամության և փոխըմբռնման ոգով:Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում: Հայաստանը մեծապես շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Ֆրանսիայի հետ փոխշահավետ գործակցությունը նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:Համոզված եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված ծրագրերով: Ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործումը նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ուղղված՝ Ֆրանսիայի հետևողական ջանքերը:Մեծարգո պարոն նախագահ,Առանձնահատուկ գնահատականի են արժանի մարդկային կյանքերի փրկությանը և համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված՝ Ֆրանսիայի ջանքերը: Հատկապես այսօր՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակաշրջանում, առավել պարզորոշ է զգացվում մեր բարեկամ երկրի հետ սերտ փոխգործակցության կարևորությունը։Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Եվրամիության ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրման, ինչպես նաև հայ գործընկերներին օգնելու նպատակով ֆրանսիական բժշկական առաքելության խմբեր Հայաստան ուղարկելու համար:Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաղթահարենք այս ճգնաժամը ևս:Բոլորիս համար դժվարին այս ժամանակահատվածում մաղթում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին առողջություն և տոկունություն»:
13:00 - 14 հուլիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին` Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին` Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն Նախագահ, թանկագին Էմանուել. Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի ազատատենչ ու հեղափոխական ոգու հաղթանակի շնորհիվ Եվրոպայի պատմական զարգացման առանցքում դրվեցին մարդու իրավունքների, քաղաքացիների իրավահավասարության և լուսավորության քաղաքակրթական արժեքները։ Այսօր մենք հպարտությամբ ենք արձանագրում Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի առանձնաշնորհյալ երկխոսության առկայությունը, ինչը հիմնվում է հայ-ֆրանսիական պատմական ու մշակութային բազմադարյա կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Այսօր, երբ աշխարհը դարձել է անկանխատեսելի և մարտահրավերներով լի, մենք վերահաստատում ենք մեր լիարժեք պատրաստակամությունը՝ շարունակելու ընդլայնել ու խորացնել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ձևաչափով կառուցողական ու հավասարակշռված միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում՝ որպես տարածաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման առհավատչյա։Սիրով սպասում եմ առաջիկայում հյուրընկալելու Ձեզ Հայաստանում պետական այցով։ Կրկին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու անսպառ եռանդ, իսկ ֆրանսիացի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և նոր նվաճումներ: Ջերմորեն՝ Նիկոլ Փաշինյան»։
11:57 - 14 հուլիսի, 2020
Ամիսներ տևած քննարկումներից հետո Մակրոնը որոշում է կայացրել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման դիզայնի վերաբերյալ
 |tert.am|

Ամիսներ տևած քննարկումներից հետո Մակրոնը որոշում է կայացրել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման դիզայնի վերաբերյալ |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամիսներ շարունակ կողմ էր արտահայտվել 850-ամյա տաճարի վերականգնման ժամանակակից դիզայնին, սակայն այժմ հակառակ որոշում է ընդունել՝ աջակցելով տաճարի սրածայր աշտարակի նախկին տեսքի վերականգնման ծրագրին: Ինչպես փոխանցում է CNN-ը, ամիսներ տևած բուռն քննարկումների արդյունքում Մակրոնը մի կողմ է թողել Փարիզի Աստվածամոր տաճարի վնասված տանիքն ու աշտարակը գերժամանակակից դիզայնով վերականգնելու գաղափարը, որի համար կառավարությունն անցյալ տարի մրցույթ էր հայտարարել: Նախատեսվում էր մրցույթի արդյունքներն ամփոփել այս տարվա առաջին կեսին, սակայն դիզայնի հարցով որոշումը, ինչպես նաև վերականգնողական աշխատանքները հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Հանրապետության նախագահը  համոզվել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը պետք է վերականգնվի իր նախկին տեսքին հնարավորինս մոտ և համահունչ հայտնի տարբերակին»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
11:26 - 12 հուլիսի, 2020
ՀՀ վարչապետի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հեռագրի շուրջ շահարկումները |armenpress.am|

ՀՀ վարչապետի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հեռագրի շուրջ շահարկումները |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Չէի ցանկանա անդրադառնալ այս հարցին, բայց մի շարք լրատվամիջոցներ, մեծ հաշվով պարբերաբար չունենալով ծանրակշիռ բովանդակություն, շարունակում են դիմել մանիպուլյացիոն քայլերի: Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը, ինչը ընդունված պրակտիկա է հեռագրեր հղելիս: Cher Nikol լրացումը նախագահի կողմից խոսում է երկու երկրների առաջնորդների ջերմ և ընկերական հարաբերությունների մասին: Ի լրումն, տեղեկացնեմ, որ հեռագրի թարգմանությունը նույնպես տրամադրվել է ֆրանսիական կողմից: Խորհուրդ կտամ զերծ մնալ բովանդակությունից զուրկ շահարկումներից և գործել համագործակցային եւ պրոֆեսիոնալ դաշտում»,- նշեց Գևորգյանը: Հունիսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  
13:45 - 01 հուլիսի, 2020