Բեյրութում ցուցարարների հետ բախումներից հետո բանակը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնը |tert.am|
09:26 - 02 սեպտեմբերի, 2020

Բեյրութում ցուցարարների հետ բախումներից հետո բանակը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնը |tert.am|

tert.am: Բեյրութի կենտրոն են ժամանել բանակային ստորաբաժանումները՝ ցրելու կենտրոնական հրապարակում և խորհրդարանի հարակից փողոցներում անկարգություններ հրահրած ցուցարարներին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Լիբանանի մայրաքաղաքում խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցույցը շատ արագ վերածվել է անկարգությունների: Ակցիայի մասնակիցները սկսել են քարեր և այլ առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ: Ցուցարարերը փորձել են անցնել խորհրդարանի առջև դրված արգելապատնեշների վրայով: Նրանք կոտրել են լուսացույցները և գրասենյակային շենքերում տեղադրված վերահսկման տեսախցիկները:

Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Բանակային ուժերի ժամանելուց հետո բախումները տեղափոխվել են Բեյրութի գլխավոր՝ Նահատակների հրապարակ, որտեղ ցուցարարներն հրդեհել են «Ան-Նահար» թերթի խմբագրության առաջին հարկը: 

Ներկա պահին բախումները դադարել են: Բոլոր կենտրոնական փողոցներն ու հրապարակները գտնվում են բանակայինների վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերին զուգահեռ Բեյրութում տեղի է ունենում Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական մեկօրյա այցը:  

Ցույցի մասնակիցները հակակառավարական կարգախոսներ են հնչեցրել և բարեփոխումներ պահանջել իշխանություններից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել