Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

«ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը». Ալիև

 |aravot.am|

«ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը». Ալիև |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը, դրա համար էլ կազմակերպության երկրներին «Ադրբեջանի հետ բախման տանելու Հայաստանը փորձերը» ձախողվել են: «Անգամ այն կազմակերպություններում, որոնց անդամ մենք չենք հանդիսանում, մենք ունենք ընկերներ, և վերջին տարիների ու ամիսների իրադարձությունները ևս մեկ անգամ դա ապացուցում են: Օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Մենք ՀԱՊԿ անդամ չենք: Մինչդեռ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, և այդ կազմակերպության միջոցով նպատակադրվել էր չհիմնավորված պահանջներ առաջ քաշել Ադրբեջանի դեմ, և, ըստ էության, ցանկանում էր բախման տանել դրա մեջ մտնող երկրներին Ադրբեջանի հետ: Դա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ստեղծման 30-ամյակին նվիրված համաժողովում: Նրա խոսքով՝ այդ սադրանքը տապալվել է, և ՀԱՊԿ երկրները չեն տրվել դրան: «Դա նշանակում է, որ մենք կազմակերպության մեջ ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը: Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այդքան բացասական: Քանի որ ամենուր ստում են, և իրենց խնդիրները լուծելու համար, ինչպես ասում են, էլ դուռ չի մնացել, որ թակած չլինեն: Այդ ամենն ակնհայտ է, բոլորն այդ մասին գիտեն»,- ասել է նա՝ հավելելով, որ հաջող արտաքին քաղաքականության շնորհիվ Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը միջազգային թատերաբեմում:
17:37 - 21 նոյեմբերի, 2022
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Դավիթ Բաբայան |24news.am|

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Դավիթ Բաբայան |24news.am|

24news.am: Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Ալիևի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ իրենց պետական քաղաքականության կարևորագույն ուղղությունների մի մասն է ՌԴ-ին հարվածելը։ Իհարկե, նրանք պետական մակարդակով ոչինչ չեն ասում, բայց առանձին գործիչների, վերլուծաբանների միջոցով հակառուսական մեծ արշավ են սկսել: Այս մասին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ պատրաստ է խոսել ԼՂ-ում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, նա ուղարկվել է շատ հստակ օրակարգով: Բաբայանի խոսքերով, ՌԴ-ի հետ որևէ գաղտնի օրակարգ չկա, ՌԴ-ն կողմ է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն, միաժամանակ հասկանալով, որ Արցախի հարցը հիմա բարդ է լուծել, այն պետք է թողնել ապագային, Ադրբեջանն էլ փորձում է առիթից օգտվել։ Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Բաքվի համար անընդունելի է, որ խաղաղության պայմանագրում նշվի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը, Դավիթ Բաբայանը նշեց, որ Ալիևը շատ բան կարող է ասել, եթե ՀՀ-ն ընդունի նրանց ասածը, ապա մենք, որպես ժողովուրդ, կդադարենք գոյություն ունենալ, պետք է այս հարցում սկզբունքորեն պաշտպանենք մեր շահը: «ՀՀ իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ պայմանագրում վերապահում լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասով, Արցախը չի´ եղել և չի´ լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց Բաբայանը: Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Իլհամ Ալիևը հայտարարել է. «Կարծում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նմանների [Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի-խմբ․], որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր կան։ Նրան Մոսկվայից ուղարկել են Ղարաբաղ շատ հստակ օրակարգով։ Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող եւ այնտեղ ապրել ցանկացող մարդկանց հետ։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել»։ Ալիևը նաև հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող հայերի» հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում։ «Չի լինի։ Դա անհնար է։ Մենք սրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության միանգամայն հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ։ Ես վերջերս ասացի, որ եթե նրանք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն ենք ուզում։ Եթե   նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։ Մենք երեսուն տարի խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել», - ասել է Ադրբեջանի նախագահը։ Առավել մանրամասն՝ 24news.am-ում
22:49 - 18 նոյեմբերի, 2022
Անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. Արցախի ԱԳՆ

Անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։ Այդ համատեքստում կարևոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» և Ադրբեջանի ներքին քաղաքականության շրջանակներում ընկած գործընթաց։ Արցախի ժողովուրդը մի քանի անգամ արտահայտել է իր դիրքորոշումը սեփական ապագայի վերաբերյալ, որը վերահաստատվել է ս․ թ․ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքով։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար լավագույն հարթակի պահպանման կարևորությունը։ Մեր տվյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ: Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետությունը չի հրաժարվում պաշտոնական Բաքվի հետ երկկողմ հարաբերություններին և հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումից։  Սակայն հարկ ենք համարում շեշտել, որ ցանկացած քննարկում ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե ընթանա միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով և կողմերի իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ»:
18:22 - 18 նոյեմբերի, 2022
Ողջունում եմ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ցանկությունը, Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի․ Ռուբեն Վարդանյան

Ողջունում եմ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ցանկությունը, Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի․ Ռուբեն Վարդանյան

Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։  « Ողջունում եմ նաև միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը: Միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի սենատի՝ օրեր առաջ ընդունած բանաձևում կետ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին: Հիշեցնեմ, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։ Կուզենայի նաև առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի և պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։ Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։  Պատերազմը միշտ պատերազմ է բերում։ Երբեմն դա տեղի է ունենում անգամ մի քանի սերունդ անց: Այսօր ագրեսիան դանդաղ գործողության ռումբ է՝ մեր երկու ժողովուրդների ապագա սերունդների համար: Դա նշանակում է, որ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը»,- գրել է նա։  Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Իլհամ Ալիևը հայտարարել է. «Կարծում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նմանների [Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի-խմբ․], որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր կան։ Նրան Մոսկվայից ուղարկել են Ղարաբաղ շատ հստակ օրակարգով։ Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող եւ այնտեղ ապրել ցանկացող մարդկանց հետ։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել»։
21:36 - 17 նոյեմբերի, 2022
Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող» հայերի հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում․ չի լինի, դա անհնար է․ Ալիև

Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող» հայերի հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում․ չի լինի, դա անհնար է․ Ալիև

«Այսօր խաղաղության մասին Հայաստանի խոսակցությունները մի տեսակ մանիպուլյացիա եմ համարում»։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։  Հանդիպմանը Դիրկ Շյուբելը նշել է, որ Ադրբեջան է այցելել Հայաստան այցից հետո ու հավելել, որ Հայաստանում կայացած հանդիպումներից ստացած հիմնական ուղերձը եղել է այն, որ Հայաստանը նույնպես շահագրգռված է խաղաղության հասնելու մեջ։ Ինչին ի պատասխան Իլհամ Ալիևը ասել է․ «Այսօր խաղաղության մասին Հայաստանի խոսակցությունները մի տեսակ մանիպուլյացիա եմ համարում, որովհետև եթե նրանք իսկապես խաղաղություն ցանկանային, ապա մեր առաջարկին կպատասխանեին։ Մենք էինք, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո առաջարկեցինք սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Հայաստանն այս գործընթացի սկզբնական փուլում շատ էր տատանվում, իսկ հիմա խոսում են խաղաղության մասին, բայց մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում խաղաղություն իրենց համար։ Այնուամենայնիվ, մեր դիրքորոշումը շատ հստակ է․․․մենք պետք է գնանք երկու ճանապարհով․ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանում և Ղարաբաղում հայ փոքրամասնությանն առնչվող հարցեր՝ իրավունքների և անվտանգության առումով»,- նշել է Ալիևը։  Ալիևը ասել է, որ երեկ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ խոսել են այդ ամենի մասին․  «Մենք լիովին հասկանում ենք, որ երկու ճանապարհ պետք է լինի, և դրանք չպետք է խառնվեն, սակայն Հայաստանից հնչող հայտարարությունները խիստ հակասական են։ Ասում են՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը․ ոչ միայն ասում են, այլեւ ստորագրում են Պրահայում ու Սոչիում։ Սա նշանակում է մեր ողջ տարածքի ինքնիշխանությունը։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ նրանք ցանկանում են Ադրբեջանում բնակվող հայերի հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրի մեջ։ Չի լինի։ Դա անհնար է։ Մենք սրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության միանգամայն հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ։ Ես վերջերս ասացի, որ եթե նրանք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն ենք ուզում։ Եթե ​​նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։ Մենք երեսուն տարի խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել»,- նշել է Ալիևը։ 
17:12 - 17 նոյեմբերի, 2022
Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց․ Իլհամ Ալիև

Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց․ Իլհամ Ալիև

«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց»։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։  «Կարծում եմ՝ կարևոր է, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղի հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի [Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի-խմբ․] նմանների հետ, որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր կան։ Նրան Մոսկվայից ուղարկել են Ղարաբաղ շատ հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող եւ այնտեղ ապրել ցանկացող մարդկանց հետ։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե նոր նշված որոշ երկրներից, այսինքն՝ դրսից միջամտություն չլիներ, և այդ գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել։ Բայց սա կապ չունի Փաշինյանի ու նրա իշխանության հետ։ Ինչպես արդեն ասացի, պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ այն երկրների և կառույցների միջև, որոնց Ադրբեջանը համարում է, որ կարող են օգնել այս հարցում»,- նշել է Ալիևը։
16:44 - 17 նոյեմբերի, 2022
Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
 |azatutyun.am|

Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի առաջին տիկին, երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի տիկնոջ նամակը՝ ուղղված ՄԱԿ-ին կից կառույցի ղեկավար Օդրի Ազուլեին։ Նամակում մասնավորապես ասվում է, թե Ալիևան «ակտիվորեն մասնակցում է ազատագրված տարածքների վերականգնման լայնածավալ աշխատանքներին» և «չի կարող կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները»: Մեհրիբան Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել 2004 թվականին։ 58-ամյա Ալիևան Ադրբեջանի խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր է, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ։ Ամուսնու կողմից փոխնախագահ է նշանակվել 2017 թվականի փետրվարին։      
13:14 - 15 նոյեմբերի, 2022
Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ. Փաշինյանը՝ Ալիևի ելույթի մասին |tert.am|

Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ. Փաշինյանը՝ Ալիևի ելույթի մասին |tert.am|

tert.am: Հայաստանը հասկանում է, թե ինչ է սա նշանակում է։ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ։ Անդրադառնալով Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի ելույթին՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը․ «Զինվորական համազգեստով և զինվորականների ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ին իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և հայկական այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են։ Հայաստանը հասկանում է, թե ինչ է սա նշանակում է։ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ»,- գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին Շուշիում իրենց բնորոշմամբ «հաղթանակի օրվա» միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե 2022թ․ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն «տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում ու Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»։      
22:39 - 14 նոյեմբերի, 2022
Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին

Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին

Երեկ՝ նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է նոյեմբերի 19-ին անցկացվող Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին ու ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու մտադրությունը։ «Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, ԵՄ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ քառակողմ հանդիպման արդյունքների ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անկողմնակալ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։ Ալիևը նաև ուշադրություն է հրավիրել հայկական կողմից վերջին օրերին հնչեցված հայտարարություններին՝ նշելով, որ դրանք հակասում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգին»,- նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
11:25 - 13 նոյեմբերի, 2022
Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ ԼՂ հայությունը դա չի զգում, ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում ԼՂ-ի վրա․ Նիկոլ Փաշինյան

Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ ԼՂ հայությունը դա չի զգում, ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում ԼՂ-ի վրա․ Նիկոլ Փաշինյան

Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, ապա ինչու՞ Լեռնային Ղարաբաղի հայությունը չի զգում դա. այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղի հարցը լուծված լինելու հայտարարությանը, ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ասել ենք ու ասում ենք, որ երբեք էլ ԼՂ հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել, այլ բան, որ մեր արտաքին քաղաքականությունն այս կոնտեքստը ի վիճակի չի եղել  ներկայացնել միջազգային հանրությանը», - ասաց նա: Վարչապետի խոսքով՝  ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն: «Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, շատ լավ, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջ դիրքեր տեղադրել ու ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Մենք դեմ չենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է տեսնեն, զգան ու ընդունեն այնտեղ ապրող մարդիկ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով  Արցախում ՌԴ խաղաղապահների ժամկետի երկարաձգման և քանակի ավելացման հարցին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը հրապարակայնորեն ասել է, որ հիմա պատրաստ է ստորագրել խաղաղապահների մանդատի երկարաձգման վերաբերյալ փաստաթուղթ, բայց այդտեղ էլ փոխըմբռնում չի եղել։  «Տեսականորեն հնարավոր է, որ 2025 թվականից հետո խաղաղապահների ներկայությունը պահնջված չլինի։ Այո՛, եթե ԼՂ հայության իրավունքների, անվտանգության համար բոլոր երաշխիքները ապահովված լինել։ Այդ երաշխիքները ոչ միայն պետք է ստեղծվեն, այլ նաև կյանքով փորձարկվեն։ ՌԴ խաղաղապահները առանց նման երաշխիքների հաստատման չեն կարող դուրս գալ։ Ադրբեջանի ցանկությունը, որ 5 տարուց ՌԴ խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից չի կարող լինել ոչ լեգիտիմ։ Միջազգային մեխանիզմները կգտնեն ձևեր այդտեղ խաղաղապահներ տեղակայելու»,- հավելեց Փաշինյանը։ 
21:09 - 11 նոյեմբերի, 2022
Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց․ Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտնեց. «Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, երկաթուղու վերականգնման գործընթացը սկսում ենք, թվում էր՝ ամեն ինչ պայմանավորվել ենք։ Ես ձեզ մի մանրամասն էլ ասեմ, որը կարծում եմ մեր երկրում շատերին դուր չի գա։ Ես երբ պատրաստվում էի ֆեյսբուքյան իմ էջում գրառում անել, ես հենց տեղում հանդիպման մյուս մասնակիցների հետ իմ տեքստը ճշտեցի, ասեցի ես ճի՞շտ եմ հասկանում պայմանավորվածությունը, որովհետև ես պետք է դուրս գամ ու հրապարակում անեմ, և ստացա հաստատում և՛ ԵՄ նախագահից, և՛ Ադրբեջանի նախագահից, որ, այո՛, դա այն պայմանավորվածությունն է, ինչ տեղի է ունեցել, իսկ իմ գրառումն իմ էջում մինչև հիմա կա բնականաբար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այդ մասին խոսել է նաև վերադառնալուց հետո՝ կառավարության նիստի ընթացքում։ «Բայց երբ պետք էր այդ նույն տեքստը, ինչ-որ իմ էջում գրված էր, դրան գործնական տեսք տալ, Ադրբեջանը հրաժարվեց դրանից։ Եթե Ադրբեջանի համար սա ոչ թե էսկալացիայի առիթ է, այլ հաղորդակցության խնդիր, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման առումով, այդ հարցը լուծված է։ Պետք է գնալ և ուղղակի այդ լուծմանն ընթացք տալ»,-ասաց նա։
20:52 - 11 նոյեմբերի, 2022
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ալիևի ցեղասպանական հռետորաբանությունը

 |armenpress.am|

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ալիևի ցեղասպանական հռետորաբանությունը |armenpress.am|

armenpress.am: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեծապես մտահոգված է ցեղասպանական հռետորաբանությամբ, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է իր վերջին ելույթներում, որտեղ նա կրկնել է Հայաստանի վրա հարձակում գործելու սպառնալիքները: «Մենք դատապարտում ենք Հաղթանակի օրվա ելույթներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության կողմից հատուկ ցեղասպանական հռետորաբանության օգտագործումը։ Մեղմասացությունները փորձում են քողարկել ցեղասպանական հռետորաբանությունը և դիտավորությունը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել այս հռետորաբանությունը և պաշտպանել հայերին», - նշված է Լեմկինի ինստիտուտի թվիթերյան գրառման մեջ։ Տարածված հաղորդագրության մեջ Լեմկինի ինստիտուտը որպես օրինակ է բերում Ալիևի այն խոսքերը, թե հայերին «ողբերգություն է» սպասվում կամ թե «Ադրբեջանի համբերությունը սպառվում է»: Ինստիտուտը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս հռետորաբանության վրա՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանությունից խուսափելու համար:    
17:05 - 11 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու Սոչիի եռակողմ բանակցությունները

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու Սոչիի եռակողմ բանակցությունները

Նոյեմբերի 10-ին Սամարղանդում, որտեղ մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում ղեկավարները անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ բանակցությունների արդյունքները․ «Հանդիպմանն ընդգծվել է բոլոր ոլորտներում երկրների միջև դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված բարեկամական և եղբայրական կապերի հաջող զարգացումը, քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, անվտանգությանը առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Սոչիի հանդիպման արդյունքների վերաբերյալ»,- նշված է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում, որի արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ 
15:07 - 11 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 8-ին կառավարության նիստում արված հայտարարություններին, որոնցով վարչապետը պատասխանել էր Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, թե «ՀՀ վարչապետի այս մոտեցումը ևս մեկ հարված է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»։  ԱԳՆ հաղորդագրության մեջ կրկին նշվում է, թե «Հայաստանը հրաժարվում է իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերը՝ այդպիսով խախտելով իր միջազգային պարտավորությունները»։  «Հենց հայկական կողմն է ձգձգում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի արեւմտյան շրջանների հաղորդակցությունների բացման գործընթացը՝ խախտելով եռակողմ հռչակագրի 9-րդ կետով ստանձնած պարտավորությունը»,- հայտնել են ԱԳՆ-ից՝ հավելելով, թե «Ադրբեջանը ազնվորեն կատարում է իր պարտավորությունը՝ կառուցելով Լաչինի նոր ճանապարհը, իսկ Հայաստանի վարչապետի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու մտադրության մասին ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրում»։  ԱԳՆ հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։  «Զանգեզուրի միջանցքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պատմական հարաբերությունների վերականգնմանը։ Մեր երկիրը ենթադրում է այս միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է անարգել հաղորդակցություն բացել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այստեղ, ինչպես Լաչինի միջանցքի դեպքում, խոսքը ճանապարհը ոչ թե ռազմական կարիքների, այլ միայն մարդկանց և ապրանքների տեղափոխման համար օգտագործման մասին է»,- նշված է հաղորդագրության մեջ։  ԱԳՆ-ում անդրադարձել են նաև Արցախի կարգավիճակի հարցին․ «Հայաստանի վարչապետին, որը փորձել է բարձրացնել «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը, և որը որևէ կերպ չի նշվել հայտարարություններում, հիշեցնում ենք, որ մեր դիրքորոշումն այս առնչությամբ Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչեցվել է, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և այդտեղ ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։  ԱԳՆ-ում նշել են, թե «Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Ադրբեջանի մտադրության և խաղաղարար նախաձեռնությունների դիմաց շարունակական ապակառուցողական գործունեություն է ծավալում, որը ոչ միայն չի ծառայում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, այլև առաջին հերթին Հայաստանի դեմ է»։ Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքակական հավականությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Փաշինյանը նշել էր, որ  Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ Լաչինի միջանցք։ Այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին։ Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։ Վարչապետը ասել էր, որ 9-րդ կետով ՀՀ-ն ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի։ Վարչապետը, ի պատասխան Ադրբեջանի մեղադրանքների, թե ՀՀ-ն իր ԶՈՒ ստորաբաժանումները չի հանում Արցախից, ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար:   
12:59 - 11 նոյեմբերի, 2022