Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Փաշինյանը դրական քայլ է համարում հայ գերու վերադարձը տարածաշրջանում լարվածության թուլացման առումով |armenpress.am|

Փաշինյանը դրական քայլ է համարում հայ գերու վերադարձը տարածաշրջանում լարվածության թուլացման առումով |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ դրական քայլ է  համարում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված հայ զինծառայողի վերադարձը և վերաթարմացնում է իր՝ նախկինում արած առաջարկը` բոլոր հայ գերիների վերադարձի դիմաց որդուն` Աշոտ Փաշինյանին պատանդի կարգավիճակով հանձնել Ադրբեջանին: Այս մասին խոսել է Շիրակի մարզի  Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը: «Գիտեք, որ երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և հայտնվել էր ադրբեջանական կողմում: Այս գիշեր զինվորը վերադարձվել է, և ես սա շատ դրական քայլ եմ համարում և շատ կարևոր եմ համարում ընդհանարապես տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով»,- ասել է Փաշինյանը:
13:15 - 09 հունիսի, 2021
«Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն». Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի տված ժամկետի մասին |news.am|

«Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն». Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի տված ժամկետի մասին |news.am|

news.am: Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով. Սերժ Սարգսյանի ասածը հետեւյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելու, խոսելու ենք փաստերով: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը: «Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ այն քարոզչությունը, որը վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ. «Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Այդպես էլ 3 տարում չդարձավ քաղաքական դեմք: Մենք գործ ունենք սոցիոպատիկ երեւույթների հետ, առավել եւս նման տիպի մարդիկ այդպես են արձագանքում իրենց գահավիժող վարկանիշին: Կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում փաստը, որ վարկանիշը գահավիժում է: Ավելին, մեկ հանդիպման ժամանակ նա ասում է նախադասություններ, մտքեր, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր եւ ստիպված յուրաքանչյուր հաջորդ անգամ նա փորձում է դա կոմպենսացնել բռնության կոչեր հնչեցնելով: Ինչքան էլ հետո փորձեն ասել, որ քաղաքական վենդետա, կադրային ջարդ բառերը քաղաքական տերմինաբանություն են, կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ նման մտքեր չեն առաջանում, որ խոսքը քաղաքակիրթ տերմինաբանության մասին է: Ակնհայտ է, որ փորձում է հրահրել լարվածության այնպիսի աստիճան, որը կհանգեցնի միգուցե եթե այսպես շարունակվի, նաեւ ներքին բախումների: Սա անթույլատրելի է»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»:
12:53 - 09 հունիսի, 2021
Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել. Արթուր Վանեցյանի հարցազրույցը Սոլովյովին |tert.am|

Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել. Արթուր Վանեցյանի հարցազրույցը Սոլովյովին |tert.am|

tert.am: ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի թիվ 1 համարը հանդիսացող Արթուր Վանեցյանն այսօր Соловьёв LIVE հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է տվել Վլադիմիր Սոլովյովին, որում անդրադարձել է Արցախյան խնդրին, Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, իր հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին: «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և Հայաստանի համար ավելի լավ դաշնակից լինել չի կարող: ՌԴ-ի հետ մենք պետք է ուղիղ և ճիշտ հարաբերություններ ունենանք: Ռուսաստանը չի հանդուրժում ստախոսներին, չի հանդուրժում մարդկանց, որոնք ուղիղ չեն խոսում իրենց խնդիրների կամ հարաբերություններին մասին, և Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել»,- ասել է Արթուր Վանեցյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանը շարքային երկիր չէ, Ռուսաստանը գերտերություն է:
12:12 - 09 հունիսի, 2021
Օնիկ Գասպարյանի զեկույցները մասնակի «գաղտնազերծվե՞լ» են, թե՞ գաղտնիք չի եղել. ԱԽ գրասենյակը՝ սեփական թակարդում |hetq.am|

Օնիկ Գասպարյանի զեկույցները մասնակի «գաղտնազերծվե՞լ» են, թե՞ գաղտնիք չի եղել. ԱԽ գրասենյակը՝ սեփական թակարդում |hetq.am|

hetq.am: Նախապատերազմական շրջանում ու պատերազմի ժամանակ անվտանգության խորհրդի նիստերում գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հնչեցրած զեկույցներից ԱԽ գրասենյակը հատվածներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի «կանաչ լույսով»: Գրասենյակը «Հետքին» հայտնել է, թե այդ հատվածները պետական կամ ծառայողական գաղտնիք չեն պարունակում, այսինքն՝ գաղտնազերծում չի եղել, սակայն իր կայքում եւ հաղորդագրություններում այդպես էլ նշել է՝ «գաղտնազերծված փաստաթղթեր», «գաղտնազերծված արձանագրություն», «գաղտնազերծված ձայնագրություն»: Այն բանից հետո, երբ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը եւ ԳՇ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները գլխավոր շտաբի անունից փետրվարի 25-ին հայտարարեցին, որ պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը, գործող իշխանության եւ զինվորականների միջեւ հարաբերությունները կտրուկ լարվեցին: Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով հայտարարվեց պաշտոնից ազատված, չնայած մինչեւ հիմա դատարանում վիճարկում է իր ազատումը: Փաշինյանն, ըստ էության, չբավարարվեց սրանով եւ հանձնարարեց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակին հատվածներ հրապարակել Գասպարյանի՝ ԱԽ նիստերում հնչեցրած զեկույցներից: Բանն այն է, որ դեռ անցյալ տարի՝ նոյեմբերի 17-ին, երբ ռազմական գործողություններն արդեն ավարտվել էին, գեներալ Գասպարյանը հայտարարեց, որ ինքը դեռ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում (պատերազմի չորրորդ օրը) ներկայացրել է մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Ի պատասխան սրա՝ միայն 5 ամիս անց՝ ապրիլի 15-ին, ըստ էության, ելնելով քաղաքական շարժառիթներից եւ իր ու իր թիմի հրաժարականը պահանջող գեներալին (գուցե՝ նաեւ նրան պաշտպանողներին) պատասխանելու նպատակահարմարությունից, Փաշինյանը հանձնարարել է ԱԽ գրասենյակին հատվածներ հրապարակել գեներալի զեկույցներից: Դրանցից մեկը վերաբերում էր սեպտեմբերի 30-ի նիստին, իսկ մյուսը՝ օգոստոսի 21-ի նիստին, երբ Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում խոսել էր պատերազմից առաջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Գասպարյանն էլ հայտարարեց, որ հրապարակված ընտրովի հատվածները ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը՝ «դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսեւորում է ՀՀ գործող իշխանության կողմից»: Քիչ ավելի ուշ նա պահանջեց հրապարակել սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ դրանից հետո իր ելույթն ամբողջությամբ։ Այս բանավեճի մեջ մեզ առավել հետաքրքիր էր, թե ԱԽ գրասենյակն ինչ իրավական հիմքով է մասնակի գաղտնազերծել ԳՇ նախկին պետի զեկույցները: Նշում ենք հենց գաղտնազերծում, քանի որ ԱԽ կայքում համապատասխան փաստաթղթերն այդպես են վերնագրված՝ «նիստի գաղտնազերծված արձանագրություն»: Պաշտոնական հաղորդագրություններում էլ ԱԽ գրասենյակը բառացի նշել է «գաղտնազերծված փաստաթղթեր», «գաղտնազերծված ձայնագրություն»:Շարունակությունը՝ hetq.am-ում։
22:48 - 08 հունիսի, 2021
Անբարոյականին 24 ժամ եմ տալիս՝ կա՛մ փաստ է հրապարակում իմ՝ խաղատներ գնալու մասին, կա՛մ ես եմ իր ընտանիքի մասին փաստեր ներկայացնում. Սերժ Սարգսյան

Անբարոյականին 24 ժամ եմ տալիս՝ կա՛մ փաստ է հրապարակում իմ՝ խաղատներ գնալու մասին, կա՛մ ես եմ իր ընտանիքի մասին փաստեր ներկայացնում. Սերժ Սարգսյան

tert.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել է մեղադրանքներին, թե ինքը զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում՝ «մոնտե կարլոներում»: Նա Փաշինյանին 24 ժամ է տվել՝ ասածն ապացուցելու համար։ «Տեսել եք՝ ինչպես է ասում, «եթե»-ներով է ասում։ Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին և ես անհրաժեշտ չէի համարում նրանց պատասխանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկում և պիտի ասեին, թե այդ ամբողջ ինֆորմացիան պահվում է: 24 ժամ եմ տալիս, թող մի փաստ ներկայացնի. չներկայացրեց՝ մորթելու եմ»,-ասաց նա:
21:17 - 08 հունիսի, 2021
Փաշինյանը պաշտոնապես իր որդուն առաջարկեց հայ ռազմագերիներին վերադարձնելու դիմաց |armenpress.am|

Փաշինյանը պաշտոնապես իր որդուն առաջարկեց հայ ռազմագերիներին վերադարձնելու դիմաց |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է իր որդուն տալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դիմաց: Այս մասին Փաշինյանը հայտարարեց ապարանցիների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի խոսքին այն մասին, թե Փաշինյանը պետք է իր որդուն տա 20-25 ռազմագերու վերադարձնելու դիմաց: «Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- հայտարարեց Փաշինյանը: Դիմելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ նա նշեց, որ լիազորում է իրենց բանակցել այդ թեմայով: «Հանկարծ չմտածեք էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սպասում է նրանց պատասխանին:      
19:47 - 08 հունիսի, 2021
Քաղաքական վենդետայի և կադրային ջարդի հայտարարությունները կապ չունեն բռնության հետ. Փաշինյան

Քաղաքական վենդետայի և կադրային ջարդի հայտարարությունները կապ չունեն բռնության հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Ապարանում քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձավ քաղաքական վենդետայի և կադրային ջարդի մասին այսօր Թալինում արած իր հայտարարություններին: Փաշինյանն ընդգծեց՝ իր հայտարարությունները կապ չունեն ֆիզիկական կամ որևէ բռնության հետ:  «Այլ կապ ունի քաղաքական դիրքորոշումների, քաղաքական մանդատի ճշգրտման հետ»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ժողովուրդն իրենից դժգոհ է թավիշի համար: «Ժողովուրդը դժգոհ է, որ 2018 թ. հետո կադրային ջարդ չիրականացրինք, բազմաթիվ ապաշնորհներ մնացին իրենց տեղերում, այսօր էլ փորձում են ընտրություններից առաջ քաղաքացիների նկատմամբ ապօրինի հարկադրանքի մեթոդներ, վարչական սպառնալիքներ կիրառել: Այդ համատեքստում ասացի՝ բոլոր այդ համայնքների ղեկավարները, որ այդպես են վարվում, ընտրություններից հետո պետք է հրաժարական տան ու հեռանան, բոլորը՝ առանց բացառության: Եվ եթե սրա համար չլինեն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, գործի կդրվեն քաղաքական մեխանիզմները»,- նշել է Փաշինյանը: Ըստ նրա՝ հունիսի 21-ից այդ պաշտոնյաների պաշտոնանկության գործընթացն սկսվելու է: «Առանց բռնությունների, առանց ապօրինությունների, և այո՛, դա մենք անվանելու ենք քաղաքական և ժողովրդական վենդետա, կադրերի ջարդ, բոլոր ապաշնորհ պաշտոնյաները պետք է հեռացվեն պետական կառավարման համակարգից»,- ասել է նա:
18:53 - 08 հունիսի, 2021
Կաթիլային ոռոգման անցնող տնտեսությունները հինգ տարի ջրի վարձ չեն վճարի. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Կաթիլային ոռոգման անցնող տնտեսությունները հինգ տարի ջրի վարձ չեն վճարի. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ կատարեց Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում: Համայնքի ամենակարևոր խնդիրը, բնակիչների խոսքով, ոռոգման ջրի հարցն է: Վարչապետի պաշտոնակատարը բերքի ոռոգման խնդրի լուծումը տեսնում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ: «Այգեգործությունը կարող է ավելի հեշտ կատարվել, եթե անցնենք կաթիլային ոռոգման: Լուծումն այն տեղերում, որտեղ ջրի խնդիր կա, անկախ նրանից, թե ինչքան ջուր կունենանք, մենք պետք է կաթիլային ոռոգման անցնենք: Այսօր կան երկրներ, որոնք անապատում գյուղատնտեսություն են զարգացրել և  արտահանում են իրականացնում: Դրա լուծումը կաթիլային ոռոգումն է»,- հայտնեց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այն տնտեսությունները, որ կաթիլային ոռոգման կանցնեն, հինգ տարի ջրի վարձ չեն վճարի:  Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում կաթիլային ոռոգմանն աջակցելու նպատակով: «Այնտեղ, որտեղ ջուր չկա, առաջին քայլը եղած ջուրը ամբարելն է և հարցը կաթիլային ոռոգմամբ լուծելը»,- ասաց Փաշինյանը: 
12:57 - 08 հունիսի, 2021
Հիմա ավելի շատ հնարավորություններ ենք տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար․ Փաշինյան

Հիմա ավելի շատ հնարավորություններ ենք տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար․ Փաշինյան

«Ինչու՞ եմ ասում՝ վերահաստատենք ժողովրդի իշխանությունը, որովհետև մենք ձեզնից ստացած իշխանությունը վերադարձրել ենք ձեզ։ Այս ընթացքում ձեզ հայտնի ուժերը ուզում էին խլել իշխանությունը, բայց այդ իշխանությունը մենք ամեն գնով պահել ենք։ Ոչ թե մեզ համար, այլ պահել ենք ձեզ համար, որ մենք այսօր ձեզ վերադարձնենք իշխանությունը։ Եվ այսօր իշխանությունը ամենևին այս հարթակում կանգնածները չեն, այսօր իշխանությունը հրապարակում կանգնածներն են, որովհետև դուք որոշելու եք քաղաքական ուժերի քաղաքական ճակատագիրը»։ Փաշինյանը նաև ասաց՝ այսօր ավելի շատ հնարավորություններ է տեսնում Արցախի հարցը իրենց պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան դա գոյություն ուներ 4 տարի առաջ։ «Ես տարօրինակ բան եմ ասում, բայց հավատացեք իմ այս արձանագրմանը, և ես ավելի մանրամասն չեմ կարող ասել էլի նույն պատճառով, ինչ պատճառով 2018թ․-ին, 2019 թ.-ին չէի կարող մանրամասն ասել բանակցային բովանդակության մասին։ Միայն երկու բան կարող եմ ասել։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում արձանագրվել է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար բանակցային գործընթացի վերակագնման անհրաժեշտությունը և մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից հետո «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորությունները էականորեն մեծացել են և մեզ անհրաժեշտ է հետևողական աշխատանք այս ուղղությամբ»։ Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ հաջորդ խնդիրը, որ կենսական նշանակություն ունի գերիների վերադարձի հարցն է։ «Երեկ իմ ասած մի նախադասություն երեկվանից այսօր մեր ընդդիմախոսները շահարկում են, որ ես ասել եմ՝ մեր գերիները մեկ երկու ամիս ուշացումով վերադարձը մեզ կներեն, բայց  նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը։ Եթե մեր գերիները վերադարձած լինեին բոլորով 2 ամիս առաջ, նրանք էլի մեկ երկու ամսի ուշացումով վերադարձած կլինեին։ Բոլոր նրանք, ովքեր վերադարձել են, օրինակ, ապրիլին, բոլորը վերադարձել են առնվազն 1-2 ամիս ուշացումով, 3 ամիս ուշացումով։ Եվ ես միշտ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ՝ ձեզ երբեք չեմ խաբի։ Մենակ մի դեպք է եղել, երբ ես գերի ընկած քաղաքացու ընտանիքի անդամին ասել եմ՝ վաղը այստեղ է լինելու ձեր հարազատը, որովհետև եղել են բոլոր պայմանավորվածությունները, հավաստաիցումները եղել են, և դա ինձ համար դաս է եղել, որ ես այլևս երբեք ժամկետ չասեմ»։  
12:56 - 08 հունիսի, 2021
Պարոն Տեր-Պետրոսյան, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչի պատասխանատուն է․ Փաշինյան

Պարոն Տեր-Պետրոսյան, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչի պատասխանատուն է․ Փաշինյան

hetq.am: «Շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, էդ հաղթանակը նրա՞ համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնեն»: Նման միտք հայտնեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բնակիչների հետ նախընտրական հանդիպմանը:Փաշինյանը հարցրեց` արդյոք այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանիսի զավակները միլիոնատեր ու միլիարդատեր դառնան, որ սեփական ժողովրդին ստրկացնեն ու հաղթանակած ժողովուրդը վախենա փողոց դուրս գալ: Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո իր քաղաքական թիմի առջև հարց է բարձրացրել, թե արդյոք պետք է հավակնեն իշխանության, և երկար քննարկումներից հետո պատասխանն այն էր, որ պետք է հավակնեն, սակայն որոշողը ժողովուրդն է` կլինեն, թե ոչ: Քարակերտ համայնքում էլ Փաշինյանն անդրադարձավ առաջին նախագահ, ՀԱԿ համամասնական ցուցակի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, թե Փաշինյանի բանավեճի հրավերը մերժել է, քանի որ վերջինիս համար այն կարող է ինքնասպանություն լինել: «Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչ է արել, ով որքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է»,-ասաց Փաշինյանը: Նա անդրադարձավ նաև Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե Փաշինյանն ինքն է ժամանակին ասել` վերջում առաջին նախագահը միշտ ճիշտ է դուրս գալիս: Փաշինյանը պնդեց` դեռ 2012 թվականին է արձանագրել այդ վերջը: Հիշեցնենք, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանը պատգամավոր էր ընտրվել ՀԱԿ ցուցակով, սակայն կարճ ժամանակ անց Փաշինյանը հայտարարեց, որ այդ թիմի անդամ չէ և չի կիսում վերջինիս գաղափարները: Այն ժամանակ ԱԺ կանոնակարգ-օրենքը հնարավորություն չէր տալիս պատգամավորներին խմբակցությունից դուրս գալ. հնարավոր էր միայն մանդատը վայր դնել: «Դուք այլևս ճիշտ դուրս չեք գալու, էն բայղուշությունը, որ քաղաքացիական պատերազմ եք կանխատեսում, դա իրականություն չի դառնալու: Ժողովրդի առաջ կանգնող ուժ չկա, եթե պետք լինի հունիսի 21-ին ժողովուրդը դուրս կգա Հանրապետության հրապարակ, բոլորին հատ-հատ դուելի կկանչի: Եթե շատ բայղուշությունները շարունակեք, կհայտնվեք հարյուր հազարավոր քաղաքացիների ոտքերի տակ, բառիս բուն և փոխաբերական իմաստով. որևէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղալ»,-ասաց նա:
21:10 - 07 հունիսի, 2021
Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը, նրանց կառուցածը արդեն տեսել ենք․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը, նրանց կառուցածը արդեն տեսել ենք․ Լևոն Տեր-Պետրոսյան

Սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում և առայժմ, իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանագավոր ընտրությունները։ Այս մասին ՀԱԿ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Տեսնում եք՝ կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ չեն խղճելու, դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար։ Ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի կբերի։ Այսինքն՝ ստեղծվում է մի վիճակ, որ այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում, հասկանալու պահի լրջությունը, հակառակը նրանք այդ պահը օգտագործում են երկրի վիճակը ավելի խոր փոսը նետելու համար»,- ասաց Տեր-Պետրոսյանը։ Վերջինս նշեց, ոչնչի առջև չեն կանգնելու, և կոչ արեց որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատալ, ո՛չ Քոչարյանի, ոչ Փաշինյանի։ «Մենք տեսել ենք, թե նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Հիմա չգիտեմ Աստվածաշնչի վրա կերդվեն, թե Ղուրանի մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ մեկի խոսքին, կներեք, ես արդեն կարող եմ կասկածել այդ մարդու խելքի կամ մակարդակի վրա»,- հավելեց նա։ Տեր-Պետրոսյանի խոսքով՝ կար մի հրաշալի միջոց այս վիճակից դուրս գալու, շատ հանդարտ, հանգիստ կատարելու իշխանափոխություն և ձևավորելու մի նորմալ, հրաշալի ճգնաժամային կառավարություն․ «Կար նման միջոց։ Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ընդունեին իմ առաջարկը՝ հանդես գալ դաշինքով, բայց մեկ պայմանով, որ մեզնից ոչ ոք՝ ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, ոչ ես չենք հավակնելու պետական որևէ պաշտոն զբաղեցնելուն։ Միանգամից ամեն ինչ լուծվում էր։ Փաշինյան երևույթը կվերանար Հայաստանից, նախկին նախագահները հետ կքաշվեին, կձևավորվել մի հրաշալի, տեխնոկրատներից կազմված կառավարություն։ Մեր ժողովուրդը հոգնել է քաղաքականությունից, քաղաքական դեմքեր չի ուզում։ Հիմա այդպես պրոֆեսիոնալներ պետք է լինեին, ովքեր հանգիստ, 1-2 տարում կարող էին երկրի վիճակը շտկել, բայց Քոչարյանը և Սերժը մերժեցին այս առաջարկը»։ Հրաշալի լուծում էր, այդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել եք, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հավաքվում, դաշինք եք կազմում։ Լավ, անբարոյական ենք, բայց մեր փրկության ձևը սա էր։ Հիմա սա չեղավ, ի՞նչ է լինելու, ճակատամարտ, դեռ չեմ ասում քաղաքացիական պատերազմ։ Առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների, դրանով էլ չեն բավարարվելու, ընտրությունների ժամանակ երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր խախտումների դեպքում միջադեպեր են լիենլու տեղամասերում և դա կարող է անկառավերլի դառնալ»։ Տեր-Պետրոսյանը նաև անդրադարձավ երկու ուժերի բերած ծրագրերին։ «Ոչ մի ծրագիր չկա, գոյություն չունի, այդ թղթերին, լավաշներին, իրենց մասնագետների պատրաստած փաստաթղթերին ինչ ասեմ, բացառձականապես հավատ չի կարելի ընծայել։ Հիշեք Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստումներ են տվել և որն են մինչև վերջ կատարել, այդպիսի բան չկա , գոյություն չունի։ Նրանք ասել են մի բան, արել են լռիվ այլ բան»։ Վարչապետի թեկնածուն ասաց, որ ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում․ «Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ չի թաքցնում, ասում է՝ ես գալու եմ և մեկ-մեկ բոլորին պատժելու եմ։ Նույնիսկ այն, որ իր շտաբներից մի երկուսի վրա հարձակում էր եղել, ասաց՝ իմացեք, բոլորիդ նկարել են, հենց վարչապետ դառնամ, պատժելու եմ։ Նա ուրիշ բան չգիտի, իր բնավորությամբ գիտե՞ք Ռոբերտ Քոչարյանն ինչպիսին է։ Եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է այդ երեխայից ինքը հետագայում հաստատ հաշիվ է պահանջել, պատժել է նրան։ Առյուծի պատմությունը․ լավ, Նիկոլը սրբապատկեր էր սարքել այդ նկարը, պտտվում էր, ցույց էր տալիս։ Քոչարյանն էլ սկսեց կես ժամ պատմել, թե ինչ լավ բան է արել, գնացել առյուծներին խփել, իր նման հարուստ միլիարդատերների հետ հարցեր են լուծել, ինչ-որ գործարքներ են կնքել։ Ասում է, որ դա ընդունված է, շատ ճիշտ է ասում, բայց դուք հիշում եք մոտ 10 տարի առաջ Իսպանիայի թագավորը գահընկեց արվեց, որովհետև Աֆրիկայում փիղ էր սպանել»։ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև այն դրվագին, թե ինչու ինքն ու Քոչարյանը մերժեցին Փաշինյանի՝ բանավեճի հրավերը․ «Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասեց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ՝ ցանկացած զինատեսակով, այսինքն պարսատիկից, մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին, ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ես չեմ ասում, այլ ինքը 2009 թվականին։ Ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։ Տեր-Պետրոսյանը ասաց, որ իր համար մի ապշեցուցիչ բան էր, որ Քոչարյանը արդեն քանի անգամ խոսում է արժանապատիվ խաղաղությունից․ «Ես իմ խոսքերը ձրի տալիս եմ բոլորին, բայց երբ ես արժանապատիվ խաղաղությունն առաջին անգամ արտասանեցի անմիջական արձագանքն այն է, որ Լևոնը հողերը տալիս ա, վերջ։ Հիմա խոսում է արժանապատիվ խաղաղության մասին կապիտուլյացիայից հետո, սա լավատգույն դեպքում կլինի ոչ թե արժանապատիվ խաղաղություն, այլ արժանապատիվ կապիտուլյացիա։ Ի՞նչ երկիր են կառուցելու Քոչարյանը կամ Փաշինյանը, նրանց կառուցածը արդեն տեսել ենք։ Նրանք ունեն շատ համակիրներ, որովհետև այդ բոլոր համակիրները մեկը քոչարյանով է մարդ դարձել, հարստացել, պաշտոն ստացել, մյուս մասն էլ Փաշինյանով։ Սա արհամարհելի գործոն չէ, նրանք հանուն իրենց անձնական նպատակների կգնան ամեն ինչի։ Իհարկե նաև ճամբարափոխ են լինում»։
17:40 - 07 հունիսի, 2021
Ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է․ Փաշինյանը՝ ի պատասխան Քոչարյանի՝ դուելի հրավերին

Ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է․ Փաշինյանը՝ ի պատասխան Քոչարյանի՝ դուելի հրավերին

Մեկը կա՝ վախենում է գալ և բանավեճի մասնակցել, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ՝ զենքի ցանկացած տեսակով։ Այս մասին Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որում նա ասել էր․ «Բանավեճի ցանկություն չկա, բայց դուելի պատրաստ եմ, յուրաքանչյուր զենքի տեսակով, բայց չեմ կարծում տղամարդկությունից խոսացողը տղամարդկության հետ առնչություն ունի»։ «Ես ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է»,- հավելեց Փաշինյանը։ Վարչապետի թեկնածուն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հետևյալ հայտարարությանը․ «Եթե ես լինեի գլխավոր գերագույն հրամանատար, երդվում եմ, ինքնասպան կլինեի։ Ես ինձ ուղղակի կգնդակահարեի։ Ո՞ւմ ա պետք այդպիսի կյանքը․ 5000 հոգու մահ խղճիդ, COVID-ի 5000-ը չեմ ասում։ Բացի այդ, ջախջախված զորք, ադրբեջանցին քեզ ծաղրումա, 10 կոպեկանոցա դարձնում։ Ասումա՝ դու ո՞վ ես որ քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես»։ Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Մյուսն էլ ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ինքս ինձ կգնդակահարեի։ Իսկ որ վերջին 10 տարվա՝ ՀՀ զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար։ Իսկ որ մոնտեկառլոների կազինոներում զինվորից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ»։
12:57 - 07 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցության ամենակարևոր մոտիավացիան այն է, որ ժողովուրդը երկրի տիրոջ իր զգացողությունը չկորցնի: Քարոզարշավի շրջանակներում Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք նույնիսկ չենք ասելու, որ «Ժողովուրդ, քվեարկեք մեր օգտին», մենք ասելու ենք «Ժողովուրդ, քվեարկեք ձեր օգտին»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավի շրջանակում երկու դիրքորոշում է ի հայտ բերել` քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են, որ «հեսա գալու ենք իշխանությունը վերցնենք» և իրենց կուսակցությունը, որը հայտարարում է, որ որոշողը ժողովուրդն է: «Ուզում եմ, որ դուք ֆիքսեք տարբերությունը, որովհետև ոմանք ասում են, որ հունիսի 20-ին և դրանից հետո, այսպես ասած, իրենք «կրելու են», մենք էլ ասում ենք` «ձեր պատիժն եք կրելու 2021 թվականի հունիսի 20-ից հետո»:  Էլի եմ ասում քաղաքական առանձնահատկությունը հետևյալն է. մենք ասում ենք «դուք որոշում եք` մենք անում ենք»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2018 թվականին իրենք հանդես են եկել առաջարկով` ժողովուրդը որոշեց, և իրենք իրականացրեցին: «2021 հունիսի 20-ին էլի դուք որոշելու եք, մենք ի կատար ենք ածելու: Եթե ձեր որոշումը լինի այն, որ մենք պետք է շարունակենք առաջնորդել երկիրը, մենք  այդպես էլ կանենք: Եթե ձեր որոշումը կլինի այն, որ այդպես պետք է չլինի` մենք այդպես էլ կանենք»,- եզրափակեց Փաշինյանը:
12:47 - 07 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց ձորի փոխմարզպետներ է նշանակել

Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց ձորի փոխմարզպետներ է նշանակել

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց ձորի փոխմարզպետներ նշանակելու մասին որոշումներ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Եղիազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռուբիկ Նավոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
11:01 - 07 հունիսի, 2021
Քեզ փորձում են համոզել, թե դու սխավել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Քեզ փորձում են համոզել, թե դու սխավել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորեւ․   «Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:   Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր, նախկին քաղբանտարկյալ, 2012-18 թվականներին ԱԺ պատգամավոր, 2017-18 թվականներին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետ, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:   Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թե դու սխավել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ:   Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում: Այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդեն նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի: Գահավիժման այդ ընթացքը դժվարությամբ ենք կանգնեցնում՝ ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, անտանելի ցավերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով:   Ու հիմա դու ընտրության առաջ ես՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա չէր երեկ, մեր այսօրվա կորուստների առանցքային պատճառն է: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է երեկ:   Հիշո՞ւմ ես քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ «էս երկրում ապագա չկա»: Ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղետն ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա: Բայց այսօրը ապագա էր երեկ: Իսկ վաղն ապագա է այսօր, ու այն պիտի գա, եթե դու որոշես, որ այն կա՛, որովհետև ցավից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունդ:   Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագա կա: Կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր: Քո՝ Նիկոլ։»
19:14 - 06 հունիսի, 2021