tert.am: ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի թիվ 1 համարը հանդիսացող Արթուր Վանեցյանն այսօր Соловьёв LIVE հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է տվել Վլադիմիր Սոլովյովին, որում անդրադարձել է Արցախյան խնդրին, Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, իր հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին:
«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և Հայաստանի համար ավելի լավ դաշնակից լինել չի կարող: ՌԴ-ի հետ մենք պետք է ուղիղ և ճիշտ հարաբերություններ ունենանք: Ռուսաստանը չի հանդուրժում ստախոսներին, չի հանդուրժում մարդկանց, որոնք ուղիղ չեն խոսում իրենց խնդիրների կամ հարաբերություններին մասին, և Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել»,- ասել է Արթուր Վանեցյանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանը շարքային երկիր չէ, Ռուսաստանը գերտերություն է:
comment.count (0)