Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի դեմ
 |factor.am|

Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի դեմ |factor.am|

factor.am: Ազգային ժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի դեմ։ Սիմանյանը համարում է, որ Հովհաննիսյանը արել է հայտարարություններ, որոնցով արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Սիմոնյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը հաստատեց, որ հայցադիմում ներկայացնելու համար առիթ են հանդիսացել ասուլիսի ընթացքում Ալեն Սիմոնյանի հասցեին Վոլոդյանի Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությունները։ «Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կարլեն Սիմոնյանը, որ մինչև Ալեն Սիմոնյանի քաղաքականություն մտնելը պարզապես իր եղբոր նկարած պոռնո ֆիլմերն էր տարածում, երեք հատ ասֆալտապատման ընկերություն ունի, և դուք գիտեք, որ այս տարիների ընթացքում 100 մլն դոլարի ասֆալտի փող է ստացել պետությունից»,-նոյեմբերի 28-ին, Հայելի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել էր Հովհաննիսյանը և հայտարարել, որ 100 մլն դոլարով ՀՀ բանակը ժամանակակից զենք-զինամթերք կարող էր գնել։ Հետո Հովհաննիսյանը հիշեցրել է Ալեն Սիմոնյանի խոսքերը, թե մինչև իրենց իշխանության գալը երկիրը 30 տարի թալանել են ու իրենք չգիտեն՝ ինչ անել»,-ասել էր Հովհաննիսյանը՝ Սիմոնյանին անվանելով «թուրք»,« տականք»։ Շարունակությունը՝ factor.am-ում
16:40 - 19 դեկտեմբերի, 2022
ԱՄՆ-ն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը. ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Թրեյսիին

ԱՄՆ-ն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը. ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Թրեյսիին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսիին: Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից, արդյունավետ համագործակցությունը փաստող մտքերի փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջանում էր, այնուամենայնիվ, պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները հասել են ավելի բարձր մակարդակի: Նա հավելել է, որ հայ-ամերիկյան համագործակցության խորհրդարանական ձեւաչափը նոր նշաձող է սահմանել: Ալեն Սիմոնյանն ընդգծել է դեսպանի կատարած ծավալուն աշխատանքի կարեւորությունը դիվանագիտական եւ հանրային հարթակներում: «Շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հասցեական արձագանքի համար: Նշեմ, որ Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին հետագա գործունեության ընթացքում՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած պարագայում դեսպանը կպահպանի բարեկամական կապերը Հայաստանի հետ:
14:30 - 16 դեկտեմբերի, 2022
Մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր․ Ալեն Սիմոնյան

Մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերներին կոչ արեց մոռանալ ընդդիմության մասին։  Մինչ Սիմոնյանի ելույթը ՔՊ-ից որոշ պատգամավորներ հայտարարել էին, որ պետք է Ռուսաստանից պահանջել կատարել պարտականությունները․ «Իրենց նախագծի մեջ գրած էր՝ մեր աջակցությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին»,-արձագանքելով այդ ելույթներին՝ ասաց Սիմոնյանը։ «Ընդհանուր առմամբ, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, ինչու է այս ամենը տեղի ունենում։ Կարծում եմ՝ մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր։ Այդ կարմիր գծերը մեր համար հստակ են, մենք դրա մասին խոսել ենք, և նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի, թեկուզ այն բանից ելնելով, որ տեղ էլ չկա որևէ բան պարտադրելու։ Մենք դրա մասին ասել ենք, ու կարծում ենք, որ իմ ակնարկը տեղ կհասնի ու կհասկանան, որ չի աշխատելու այդ տարբերակը»,-ասաց Սիմոնյանը։ Այնուհետև ԱԺ նախագահը որոշ արձանագրումներ կատարեց․ «Ադրբեջանը հաճախ հայտարարում է, որ իրենք այն իրավունքներն են ուզում, որ Արցախի բնակչությունը ունենա, որ իրենց քաղաքացիները ունեն․ դա ո՞րն է, պատանդի կարգավիճակ ունենա՞լը, անջատված գա՞զը, ձմռան այս վիճակում հնարավարություն չունենալը՝ տաքանալու, թե բժշկական օգնություն ստանալու»։ Երկրորդը, ըստ Սիմոնյանի, միջազգային դիտորդական մանդատի արձանագրումն է․ «Մենք պետք է շատ լրջորեն զբաղվենք և մեր միջազգային գործընկերների հետ զրուցենք այդ միջազգային մադատի մասին։ Ինչպես նաև այստեղ նշվեց Մինսկի հարթակի 12 անդամ երկրների դիտորդական առաքելությունը Արցախի տարածքում ունենալու մասին։ Սա ևս մեկ արձանագրում է, որը պետք է հնչեցնենք և այդ ուղղությամբ սկսենք շատ աշխատել»։ Անդրադառնալով ՌԴ խաղաղապահների մանդատին՝ Սիմոնյանը նշեց՝ անկախ նրանից՝ բավարարված են այդ մանդատից, թե ոչ, այս իրավիճակը ի ցույց է դնում, որ խաղաղապահ ուժերն այնտեղ անհրաժեշտ են․ «Պետք է երկարաձգվի, միգուցե պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլ միջազգային այլ ֆորմատների միջոցով այնտեղ հսկողություն իրականացնելու համար»։ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Եվրոպական Միությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասցեական հայտարարություններով են հանդես եկել․ «Մեր ունեցած տեղեկություններով՝ ՌԴ-ն պատրաստվում է նմանատիպ հայտարարություն անել, որը հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում, հուսամ՝ այս անգամ հուսախաբ չեն անի մեր գործընկերները»։
15:52 - 14 դեկտեմբերի, 2022
ՀՀ անվտանգության խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ անվտանգության խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ «Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ըստ գործադիրի՝ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
12:24 - 13 դեկտեմբերի, 2022
Հայաստանում Ներքին գործերի նախարարություն կտեղծվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Հայաստանում Ներքին գործերի նախարարություն կտեղծվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Հայաստանում Ներքին գործերի նախարարություն կտեղծվի։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագիծն ընդունվեց 65 կողմ, 28 դեմ ձայներով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ որոշ պատգամավորներ թողել են իրենց գրավոր քվեարկությունը։  Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ասել էր՝ բովանդակային առումով սա նշանակում է  ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողություն։  Նա  հավելել էր, որ ժողովրդավարական երկրներում ներքին գործերի նախարարությունները թույլ են տալիս ունենալ ոստիկանության զարգացում՝ որպես մասնագիտացված կառույց, այլ ոչ որպես ուժային կառույց, որը երկրում որոշակի պատժիչ ֆունկցիա է իրականացնում։  Սարգսյանը տեղեկացրել էր, որ ստեղծվելիք նախարարության մեջ երեք ծառայություններ են ամփոփվելու՝ Փրկարար ծառայությունը, ոստիկանությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
17:43 - 09 դեկտեմբերի, 2022
Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղությունը կարևոր է. ՀՀ ԱԺ նախագահը՝ Ալժիրի դեսպանի հետ հանդիպմանը

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղությունը կարևոր է. ՀՀ ԱԺ նախագահը՝ Ալժիրի դեսպանի հետ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, շնորհավորելով դեսպանի նորամուտը Հայաստան` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ալժիրյան հարաբերությունների զարգացմանը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղությունը կարեւոր է, եւ արաբական շատ երկրների հետ քաղաքական երկխոսության ու միջազգային հարթակներում համագործակցության բազում հաջողված օրինակներ կան: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը, ինչը երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության նոր էջ կբացի` հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա: Հանդիպման ավարտին արձանագրվել է, որ դեկտեմբերի 30-ին կլրանա Հայաստանի եւ Ալժիրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ այն լավ առիթ է` նախանշելու առարկայական օրակարգեր:
17:21 - 09 դեկտեմբերի, 2022
Փաշինյան-Ալիև հանդիպում հնարավոր է՝ մինչև ամսվա վերջ լինի, թե որտեղ՝ հայտնի չէ․ Սիմոնյան
 |news.am|

Փաշինյան-Ալիև հանդիպում հնարավոր է՝ մինչև ամսվա վերջ լինի, թե որտեղ՝ հայտնի չէ․ Սիմոնյան |news.am|

news.am: Հնարավոր է մինչեւ ամսվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում լինի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին, թե արդյոք Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի պահանջին, որ այդ հանդիպման չպետք է ներկա լինի Ֆրանսիայի նխագահ Էմանուել Մակրոնը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Որեւէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման: Դուք գիտեք, որ փոխվարչապետների հանդիպումն է երեկ տեղի ունեցել, նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ: Երկրի ղեկավարների հանդիպման մասով մենք դեռ որեւէ կոնկրետ ինֆորմացիա  չունենք, բայց կրկնում եմ՝ Բրյուսելով սահմանափակում չկա»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
14:42 - 07 դեկտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Պրահայի քառակողմ հայտարարության մասին Լավրովի խոսքերը

 |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Պրահայի քառակողմ հայտարարության մասին Լավրովի խոսքերը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Պրահայի քառակողմ հայտարարության հետ կապված Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը նշել էր, որ Պրահայի հայտարարությամբ Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ ե՞ն Լավրովի այս խոսքերը, Սիմոնյանը պատասխանեց. «Այդ հայտարարության մեջ Լավրովը պատմում էր մի տարբերակի մասին, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք Լավրովի տարբերակ։ Ինքը (Սերգեյ Լավրովը- խմբ․) ևս  մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակը կար,  և՝ ի հեճուկս հենց իր իսկ հայտարարության,  ռուս լրագրողների հետ իմ ասուլիսի հայտնի տեսանյութը փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը՝ ճիշտ չէր»,- ասաց Սիմոնյանը։ Իսկ ինչ վերաբերում է Պրահայի քառակողմ հայտարարությանը, ապա Սիմոնյանը նշեց, որ այդ հայտարարությամբ Արցախը որևէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս։ «Այնտեղ կա նախատեսված ձևաչափ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է ունենան երկխոսություն։ Ասեմ ավելին, դրա մասին նույնպես խոսվել է։ Ինչ-որ պահի ինչ-որ տարբերակ եղել է, որի դեպքում Արցախը դուրս էր մնում գործընթացից, և Հայաստանի Հանրապետությունը այդ տարբերակը մերժել է և չի մտել այդ խոսակցության մեջ»,- եզրափակեց Սիմոնյանը։
14:03 - 07 դեկտեմբերի, 2022
Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին․ ԱԺ նախագահ

 |armenpress.am|

Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին․ ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի արձագանքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում մինի-հենակետեր տեղադրելուն և Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին: «Հայաստանը բացասական է վերաբերվում դրան։ Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որովհետև, կրկնում եմ, դա ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,- ասաց Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Ավելի ուշ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:  Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։ Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարեց, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։
13:40 - 07 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը մտադրություն ունի փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը մտադրություն ունի փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում եւ 15-րդ լիագումար նիստում: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է, որ վերջին տարիներին աշխարհաքաղաքական հարթության մեջ ուրվագծվում են քաղաքական իրողություններ, որոնք առաջիկայում նախանշելու են միջազգային հարաբերությունների համակարգի վերափոխումը, եւ այս համատեքստում է, որ տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունները պետք է ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեն: «Աշխատանքներ են տարվել արտաքին քաղաքական համակարգման եւ փոխադարձ աջակցության խորացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների շահերին առնչվող միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով կազմակերպության խորհրդարանական համագործակցությանը՝ նա նշել է, որ անհրաժեշտ է համակարգել օրենսդրական աշխատանքը մոդելային ակտերի ընդունման եւ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ առաջարկությունների մշակման միջոցով: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին նիստից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն ավելի է վատացել, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք խաթարում են կայունությունն ու տարածաշրջանային անվտանգությունը: Նա մանրամասնել է սեպտեմբերին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի իրականացրած ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ ագրեսիայի նոր փուլում ադրբեջանցիներն օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից որոշակի հատվածներ: Նա շեշտել է, որ պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է Ադրբեջանի հետագա ծավալապաշտական նկրտումների մասին: «Այս բարդ իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարեւոր էր ՀԱՊԿ-ում մեր գործընկերների ռազմական եւ քաղաքական աջակցությունը, եւ հայկական կողմը նախանշել է իր ակնկալիքները, դրանք են՝ Կազմակերպության հստակ քաղաքական գնահատականը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան սրացման վերաբերյալ, Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա ընդգծել է, որ այսօր երրորդ երկրի զինված ուժերը գտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, եւ չգիտի՝ ինչպես կարելի է դա բացատրել կամ ինչպես են տեսնում գործընկերներն այս իրավիճակի շարունակությունը, երբ գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով հայեր են զոհվում: ՀՀ խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի արել, այլ ասվել է, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչից մտահոգված են մեր երկրում: Ծավալուն ելույթում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: «Այսօր մեր առջեւ խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլեւս գոյություն չունի, ինչպես նաեւ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչություն: Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն ռուս խաղաղապահներից էր պահանջել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը եւ հայկական տեղանունները: Ավելին, մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը: Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար մարդասիրական նշանակության միակ լիարժեք ճանապարհն է»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը: Եզրափակելով խոսքը՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի ջանքերն ու իրականացված քայլերը գործնականում հաստատում են Հայաստանի հանձնառությունը հակամարտությանն առնչվող բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովումը: 
17:15 - 05 դեկտեմբերի, 2022
Մենք երբեք հայտարարություններ չենք արել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ նիստում |tert.am|

Մենք երբեք հայտարարություններ չենք արել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ նիստում |tert.am|

tert.am: Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է հանրապետության նկատմամբ կազմակերպության վերաբերմունքով, երկուշաբթի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ տասնհինգերորդ լիագումար նիստի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:«Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ են դարձել, որ Հայաստանում հասարակական տրամադրությունները զգալի փոփոխվեն: Մենք երբեք հայտարարություններ չենք արել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, սա մեզ շատ է մտահոգում։ Կարծես թե Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի այն պարագայում, երբ մեծ ուշադրություն է դարձվում Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային»,- ասել է Սիմոնյանը:
16:33 - 05 դեկտեմբերի, 2022
Պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը. Ալեն Սիմոնյան

Պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հանդիպմանը մասնակցել են արաբական այլ երկրների խորհրդարանականներ եւ Արաբական Մեհրաբի խորհրդատվական խորհրդի նախագահ, դոկտոր Սաիդ Մոկադեմը: Հանդիպմանը քննարկվել են Կատարի հետ խորհրդարանական ձեւաչափով համագործակցության հնարավոր ուղղությունները: Երկուստեք արձանագրվել է օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացումը, որն էլ ավելի է ամրացնում երկկողմ միջպետական կապերը՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների բարեկեցության: «Վստահ եմ, որ հայ-կատարական փոխհամագործակցությունը զարգացման եւ ընդլայման մեծ ներուժ ունի եւ ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ  ժողովուրդների»,- մասնավորապես, նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Գործընկերները շրջայց են իրականացրել խորհրդարանի շենքում: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Կատարում ՀՀ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում՝ հավելելով, որ նույն դերակատարումը կունենա Երեւանում Կատարի դեսպանության հիմնումը: Հանդիպման ավարտին կարճ անդրադարձ է եղել նաեւ այս օրերին Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությանը: Հանդիպման մասնակիցները շնորհակալական խոսքեր են փոխանցել Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին առաջնության հրավերի համար: Լուսանկարները՝ հրավիրող կողմի:
16:11 - 01 դեկտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին
 |news.am|

Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին |news.am|

news.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի խորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձև ընդունելու համար: «Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ նրա դիրքորոշման համար և շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին ՝ համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար։ Կեցցե՛ Ֆրանսիան», - Twitter-ում գրել է Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։  Նշենք, որ նոյեմբերի 15-ին էլ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը։ 
10:22 - 01 դեկտեմբերի, 2022
ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել ՀՀ ԱԺ նախագահին

ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել ՀՀ ԱԺ նախագահին

ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել նաև ՀՀ ԱԺ նախագահին։ Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 24-ին, ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծն ու ուղարկեց խորհրդարան։  «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա:  Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ: Միաժամանակ, վերոհիշյալ նախագծով առաջարկվում են նաև այլ կարգավորումներ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք անմիջականորեն առնչվում են պետական պահպանության օբյեկտներ հանդիսացող անձանց՝ նպատակահարմար է գտնվել առաջարկվող փոփոխությունները միավորել մեկ փաթեթում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ 
15:49 - 24 նոյեմբերի, 2022