Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանի ցանկացած խնդրանք Բելառուսն անվերապահորեն իրականացնում է․ Ալեքսանդր Լուկաշենկո |hetq.am|

Էրդողանի ցանկացած խնդրանք Բելառուսն անվերապահորեն իրականացնում է․ Ալեքսանդր Լուկաշենկո |hetq.am|

hetq.am: Թուրքիան Բելառուսի ամենաբարեկամ երկրներից մեկն է։ Այդ մասին թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է БелТА-ն։ Լուկաշենկոյի խոսքով՝ երկու երկրների միջև համագործակցությունն զարգանում է մի քանի ուղղություններով, այդ թվում` առևտրատնտեսական ոլորտում։ «Մենք մոտեցել ենք մեկ միլիարդ դոլար առևտրաշրջանառության։ 2020 թվականին եղել է ավելի քան 700 միլիոն դոլար։ Հիմա 2020 թվականի հետ համեմատած առևտրաշրջանառությունն ունի շատ լուրջ աճ»,- նշել է Լուկաշենկոն։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական փոխգործակցությանը, ապա, ըստ Բելառուսի նախագահի, Բելառուսի ու Թուրքիայի դիրքորոշումները բազմաթիվ հարցերում համընկնում են։ «Միջազգային կազմակերպություններում խնդիրներ չկան։ Մենք աջակցում ենք միմյանց։ Թուրքիան Բելառուսի ամենաբարեկամ երկրներից մեկն է։ Արտաքին գործերի նախարարությունը, դրա ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն միջազգային բոլոր հարթակներում աջակցում են Բելառուսին։ Այդպես էլ մենք ենք աջակցում Թուրքիային։ Մեզ համար շատ կարևոր են թուրքական պետության և թուրքական ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները»,- նշել է Բելառուսի նախագահը։  Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմամբ՝ ինքը անձնական լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ։ «Ռեջեփ Էրդողանի ցանկացած խնդրանք, անվերապահորեն, եթե դա հնարավոր է, Բելառուսն իրականացնում է։ Նույնն էլ մենք տեսնում ենք Թուրքիայի պարագայում։ Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ղեկավարությանն այն սկզբունքային դիրքորոշման, այն պարկեշտ դիրքորոշման համար, որը նա ցուցաբերում է մեր՝ Բելառուսի նկատմամբ»,- ընդգծել է Լուկաշենկոն։ 
19:21 - 13 դեկտեմբերի, 2021
Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքները
 |1lurer.am|

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը, ինչպես նաև Հարավային Կովկասի իրադրությունը՝ տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները: Հեռախոսազրուցի ընթացքում ընդգծվել է Երևանի և Բաքվի՝ տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում գործակցելու, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ ստեղծելու պատրաստակամությունը: Բացի դրանից՝ ընդգծվել է առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող գործնական հարցերի լուծման հանդեպ կողմերի տրամադրվածությունը:  Նախագահներն անդրադարձել են նաև Դոնբասի խնդրին: Ռուսաստանի նախագահը հայտարարել Է, որ Կիևը շարունակում է ապակառուցողական գիծը՝ ուղղված Մինսկի համաձայնագրերի տապալմանը: Պուտինը նշել է, որ դա է վկայում հակամարտության գոտում Ուկրաինայի զինված ուժերի սադրիչ ակտիվությունը, ներառյալ «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերի կիրառումը։ Ըստ ՌԴ նախագահի՝ Կիևը պետք է հրաժարվի Դոնբասի վրա ուժային ներգործության ցանկացած փորձից: Էրդողանը և Պուտինը քննարկել են նաև Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները և գնահատել դրանց զարգացմանն ուղղված քայլերը՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
21:35 - 03 դեկտեմբերի, 2021
Էրդողանը Մոսկվայի և Կիևի միջև միջնորդ դառնալու ցանկություն է հայտնել. Կրեմլից արձագանքել են |1lurer.am|

Էրդողանը Մոսկվայի և Կիևի միջև միջնորդ դառնալու ցանկություն է հայտնել. Կրեմլից արձագանքել են |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան հանդես է գալիս հանուն խաղաղության և պատրաստ է միջնորդ դառնալու Մոսկվայի ու Կիևի միջև: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում՝ Թուրքմենստանից վերադառնալիս։ «Մենք այդ հարցերը բազմիցս քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի և հատկապես` պարոն Պուտինի հետ։ Մենք պատրաստ ենք միջնորդության՝ բանակցություններ վարելով ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ»,- նշել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ Անկարան ցանկանում է մասնակցություն ունենալ այդ խնդրի լուծման գործում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Թուրքիան առաջարկե՞լ է Դոնբասի խնդրի կարգավորման վերաբերյալ գագաթնաժողով հրավիրել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ, նշել է. «Ռուսաստանը Դոնբասի հակամարտության կողմ չէ, և նման գագաթնաժողովում խնդրի լուծման ուղիներ գտնելն անհնար կլինի։ Հակամարտության կողմերից մեկը Կիևն է, մյուսը՝ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները»:
12:45 - 30 նոյեմբերի, 2021
Էրդողանը հայտարարել է Թյուրքական խորհրդի անվանափոխման մասին |hetq.am|

Էրդողանը հայտարարել է Թյուրքական խորհրդի անվանափոխման մասին |hetq.am|

hetq.am: Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը փոխել է իր անվանումը Թյուրքական պետությունների կազմակերպության։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի Ստամբուլում ընթացող VIII գագաթնաժողովի ժամանակ։ «Մենք որոշում ենք կայացրել անվանափոխել մեր խորհուրդը։ Այսուհետ այն կկրի Թյուրքական պետությունների կազմակերպություն անվանումը։ Շնորհիվ նոր անվան և կառուցվածքի՝ Թուրքական պետությունների կազմակերպությունը ակտիվորեն կզարգանա, կամրապնդվի և կհզորանա»,- նշել է Էրդողանը։ Իր ելույթում Էրդողանը նաև հայտարարել է, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը կարող է միանալ Թյուրքական պետությունների կազմակերպությանը։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
23:13 - 12 նոյեմբերի, 2021
Թուրքիան ևս երկու ատոմային էլեկտրակայան կկառուցի. Էրդողան |1lurer.am|

Թուրքիան ևս երկու ատոմային էլեկտրակայան կկառուցի. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով կառուցվող «Աքքույու» ատոմակայանից հետո Թուրքիան մտադիր է սկսել երկրորդ և երրորդ ատոմային էլեկտրակայանների կառուցման նախագծերի իրականացումը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը: «Մենք նախատեսում ենք 2023 թ. շահագործման հանձնել «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը։ «Աքքույու»-ից հետո մենք արագ կսկսենք նախապատրաստվել երկրորդ և նույնիսկ երրորդ ԱԷԿ-ի կառուցմանը։ Մենք ձգտում ենք մեր երկիրը ապահովել ատոմային էներգիայով»,- ընդգծել է Էրդողանը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում սեպտեմբերին կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են «Աքքույու» ատոմակայանի ստեղծումը և նոր բլոկների կառուցման հնարավորությունը:
20:18 - 09 նոյեմբերի, 2021
Անկարան և Վաշինգտոնը կստեղծեն աշխատանքային խումբ վիճահարույց հարցերը կարգավորելու համար |azatutyun.am|

Անկարան և Վաշինգտոնը կստեղծեն աշխատանքային խումբ վիճահարույց հարցերը կարգավորելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուօղլուն Daily Sabah պարբերականին ասել է, որ Անկարան և Վաշինգտոնը կստեղծեն աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի երկու երկրների հարաբերությունները խոչընդոտող վիճահարույց խնդիրներով: Նախարարի փոխանցմամբ, այդ խմբի օրակարգում կլինի նաև ռուսական արտադրության C-400 (S-400) տեսակի զենիթահրթիռային համակարգեր գնելու գործարքը, որը խստորեն քննադատել են թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները: «Մենք կձևավորենք այդպիսի խումբ, ժամանակին այդ առաջարկը փոխանցել ենք ԱՄՆ-ին, հիմա էլ նրանց կողմից՝ նախագահ Ջո Բայդենից է եկել նման առաջարկ»,- ասել է Չավուշօղլուն: Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հռոմում գումարված «Մեծ քսանի» գագաթնաժողովի շրջանակում:
18:20 - 04 նոյեմբերի, 2021
Բայդենն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի տիրապետման կապակցությամբ. Պետդեպ |tert.am|

Բայդենն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի տիրապետման կապակցությամբ. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնմանը՝ շեշտելով, որ Վաշինտոնի դիրքորոշումն այս հարցում հստակ է:«Նախագահ Բայդենը վերահաստատել է մեր պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի դաշնակից։ Սակայն այդ հանդիպման ժամանակ նախագահը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգերի տիրապետման կապակցությամբ։ Այսպիսով, մենք շատ հստակ հայտնել ենք մեր մտահոգություններն այս համակարգի հետ կապված: Մենք շատ պարզ ենք դարձրել նաև С-400-ի տիրապետման հետևանքները, այդ թվում՝ F-35 ծրագրի համատեքստում»,-ասել է Փրայսը:
14:30 - 04 նոյեմբերի, 2021
Էրդողանը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին խոսել է «3+3» հարթակի ստեղծման շուրջ բանակցությունների մասին |tert.am|

Էրդողանը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին խոսել է «3+3» հարթակի ստեղծման շուրջ բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում կայացած «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման հարցին: Այս մասին հայտնում է Anadolu-ն։«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան, եկե՛ք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում: Այս առումով Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է արել Հայաստանին՝ կապված տարածաշրջանում խաղաղության հետ: Կա որոշակի բացասական տրամադրվածություն Վրաստանի կողմից, սակայն եթե բոլոր այդ երկրները դրական մոտեցում դրսևորեն, ապա հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- Էրդողանին մեջբերում է «Անադոլու» գործակալությունը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:42 - 01 նոյեմբերի, 2021
Բայդենն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում. Սպիտակ տուն |tert.am|

Բայդենն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում. Սպիտակ տուն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Սպիտակ տան կայքը՝ ներկայացնելով հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ:Նախագահ Բայդենն ընդգծել է կառուցողական հարաբերություններ պահպանելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և առկա տարաձայնություններն արդյունավետ կառավարելու իր ցանկությունը։Ղեկավարները քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղաններին մարդասիրական օգնության տրամադրումը, Լիբիայի ընտրությունները, իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում և դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում։Նախագահ Բայդենը վերահաստատել է պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, սակայն նշել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը գնելու շուրջ մտահոգությունը:
17:04 - 31 հոկտեմբերի, 2021
Էրդողանը և Ալիևը երեկ քննարկել են նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը |azatutyun.am|

Էրդողանը և Ալիևը երեկ քննարկել են նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահն ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել է նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը։ Ռեջեփ Էրդողանն այս մասին հայտարարել է Ադրբեջանից վերադարձի ճանապարհին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։  Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջնորդը մասնավորապես ասել է, որ Ադրբեջանի նախագահը վճռական դիրքորոշում է դրսևորում և այդ հարցում զիջումների չի գնում։ «Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք Իսրայելի հարցում որևէ փոփոխություն չունեն, և հավելել է, որ Ադրբեջանը կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի հետ առևտրի շրջանակներում։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանն Իսրայելի հետ ունի նույն հարաբերությունները, ինչպիսին մյուս երկրների հետ, և այդպես կլինի նաև հետագայում», - Իլհամ Ալիևի խոսքերն է փոխանցել Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ «եթե Իրանը ողջախոհություն դրսևորի, ապա Իրանի և Ադրբեջանի միջև որևէ խնդիր չի առաջանա»։
14:28 - 27 հոկտեմբերի, 2021
Էրդողանը նշել է Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման պայմանը |factor.am|

Էրդողանը նշել է Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման պայմանը |factor.am|

factor.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու և հարաբերությունների՝ երկար սպասված կարգավորման համար մթնոլորտն ավելի բարենպաստ է, քան երբևէ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ Արցախի գրավյալ Կովսականի Աղաձոր գյուղում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Նա նշել է, որ եթե Հայաստանն անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, ոչ մի խոչընդոտ չի լինի նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար։ «Անհրաժեշտ է, որ սահմանները որոշվեն ու փոխադարձ ճանաչվեն։ Այդ ըմբռնումը կազմում է բարիդրացիական հարաբերությունների հիմքը»,- ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ «կգա օրը, երբ կկարողանան Զանգեզուրից Ստամբուլ մեկնել, իսկ տարածաշրջանի դիրքերը՝ որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն, կամրապնդվեն»:
22:10 - 26 հոկտեմբերի, 2021