tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում կայացած «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման հարցին: Այս մասին հայտնում է Anadolu-ն։
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան, եկե՛ք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում: Այս առումով Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է արել Հայաստանին՝ կապված տարածաշրջանում խաղաղության հետ: Կա որոշակի բացասական տրամադրվածություն Վրաստանի կողմից, սակայն եթե բոլոր այդ երկրները դրական մոտեցում դրսևորեն, ապա հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- Էրդողանին մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:
Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
comment.count (0)