«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Ընդդիմադիր պատգամավորը կարևորում է 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն- ազգանունների հրապարակումը |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորը կարևորում է 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն- ազգանունների հրապարակումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անհրաժեշտություն է տեսնում՝ ամողջությամբ հրապարակելու 2020 թվականին  44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունները: Աբրահամյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի՝ զոհերի թվի վերաբերյալ հայտարարությանը: Ըստ պատգամավորի՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարբեր ուժեր փորձել են ծանրացնել իրավիճակը, ներկայացվել է, թե կան 100-ից ավելի զոհեր: «Իրականության մեջ մենք քառօրյա պատերազմում ունեցել ենք 75 զոհ»,-ասաց Աբրահամյան՝ ընդգծելով, որ 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են:  Ըստ նրա՝  հիմա որևէ մեկը չի կարող արձանագրել, որ իր հարազատներից մեկը, որը զոհվել է 44-օրյա պատերազմում, արդյոք արտացոլվա՞ծ է ընդհանուր ցանկում, թե ոչ: «Սա է հիմնական պատճառը, որ ժամանակի ընթացքում զոհերի թվերի հետ կապված անընդհատ խնդիրներ են առաջացնում: Այս թեմայի հետ կապված վերջնական մենք արդյունք կունենանք այն ժամանակ, երբ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ կհրապարակվեն, և այդ ժամանակ արդեն բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,-ասաց պատգամավորը:
12:27 - 10 փետրվարի, 2022
Նախագահականի կողմնակից եմ, բայց պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները օրինակ են, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց․ Ալեն Սիմնոնյան |parliamentmonitoring.am|

Նախագահականի կողմնակից եմ, բայց պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները օրինակ են, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց․ Ալեն Սիմնոնյան |parliamentmonitoring.am|

Լուսանկարը՝ ԱԺ կայքից parliamentmonitoring.am։ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը պատասխանել է parliamentmonitoring.am-ի հարցերին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․ -Պարո՛ն Սիմոնյան, փետրվարի 1-ից ստանձնել եք ՀՀ նախագահի լիազորությունները․ որտե՞ղ եք Ձեզ ավելի հարմարավետ զգում՝ Ազգային ժողովո՞ւմ, թե՞ Բաղրամյան 26-ում: -Օրերն եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու խորհրդարան, որովհետև ինձ այնտեղ ավելի շատ եմ տեսնում այս փուլում:  -Հնարավո՞ր է՝ Դուք էլ հասցրիք բախվել ՀՀ նախագահի սահմանափակ լիազորությունների խնդրին, ինչի մասին իր հրաժարականի հայտարարությունում հիշատակել էր Արմեն Սարգսյանը: -Մենք ընդդիմադիր գործիչներ ենք եղել և ընդհանրապես լիազորություն չենք ունեցել։ Մեր գործունեությամբ գործող իշխանություններին պարտադրել ենք տարբեր իրավիճակներ, լուծումներ։ Այո, երկար ժամանակ չէ, որ կատարում եմ Նախագահի լիազորությունները, բայց վստահ եմ, որ շատ ու շատ անելիքներ կան: -Կարծում եք՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը Սահմանադրության բացե՞րը չէին:  -Ես չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ բացեր կան, բայց, միաժամանակ, գործ անելու համար բավարար հիմքեր կան: Ի վերջո, նախագահի աշխատակազմում 100-ից ավելի աշխատակից կա:  -Կարծում եք՝ կրճատելու անհրաժեշտությո՞ւն կա: -Ես չեմ ուզում ինձ վրա այդ պատասխանատվությունը վերցնել, որովհետև շատ կարճ ժամանակ է անցել, բայց վստահ եմ, որ եթե դու 100 հոգանոց անձնակազմ ունես, դու, իրոք, անելիք ունես և կարող ես օրդ լցնել օգտակար գործողություններով:  -Ձեր՝ նախագահի լիազորություններն ստանձնելուց հետո նախագահականից հեռացավ Արմեն Գիչյանը, որը Արմեն Սարգսյանի խորհրդականն էր, դրանից առաջ էլ Նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն էր: Նա հեռացավ, որովհետև չուզե՞ց աշխատել Ձեզ հետ, թե՞ Դուք չուզեցիք աշխատել նախկինների թիմակից պրոֆեսիոնալի հետ: -Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ:  -Դուք Գիչյանին խնդրեցիք հեռանալ, որովհետև ինքը ձեր թիմի՞ց չէր: Վստահության խնդի՞ր կար: -Ո՛չ։ Մենք քննարկել ենք պատճառը, և պատճառը բոլորովին դա չէր: Գտնում եմ՝ ճիշտ չէ բարձրաձայնելը: Առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված: -ԱԺ-ում Ձեր օգնական Դավիթ Առաքելյանն էլ նշանակվեց Նախագահի աշխատակազմի ղեկավար, բայց մեկ ամիս անց Դուք թողնելու եք Նախագահի պաշտոնը: Ստացվում է, որ այս մեկ ամսում չեք վստահում այն թիմին, որն աշխատում էր Արմեն Սարգսյանի հետ:  -Այո՛, և Դավիթ Առաքելյանն ինձ հետ վերադառնալու է Ազգային ժողով: Ես մեծ մասամբ այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, և, բնական է, պետք է կարողանամ վերահսկել 100-ից ավելի աշխատակից ունեցող անձնակազմին, պետք է տեղեկացված լինեմ ամեն ինչից։ Այստեղ ինձ կօգնի իմ օգնականը, և լիազորությունների ավարտից հետո ինձ հետ կվերադառնա ԱԺ: Միաժամանակ, ես առաջին օրը հայտարարել եմ, որ այս ժամանակահատվածում շատ քիչ տեղաշարժեր պետք է ինձ թույլ տամ, որպեսզի նոր ընտրված Նախագահն ինքը որոշի, թե ինչ գործողություններ անի: -Ընդդիմությունը հայտարարել է, որ որևէ ձևով չի մասնակցելու Նախագահի ընտրությանը, մինչդեռ ՀՀԿ-ի ժամանակ Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվեց մի քանի խմբակցությունների կողմից, բոլոր ուժերն էլ մասնակցեցին հարցի քննարկմանը: Այսինքն, հիմա ունենալու ենք նախագահ՝ ընտրված միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից: Սա չի՞ նվազեցնի վստահության աստիճանը Ձեր թեկնածուի նկատմամբ:  -Ճիշտ հակառակը, այսօր մենք գործող ընդդիմություն չունենք: Խորհրդարանում ունենք երկու խմբակցություն, որոնք չունեն օրակարգ, չունեն ասելիք, որոնք իրենք իրենց մեջ հաշտ չեն: Ես դա ասում եմ որպես խորհրդարանական: Երկու թեկնածու ենք տեսել ընդդիմության կողմից, մեկը Վազգեն Մանուկյանն էր, և հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է հիմա Վազգեն Մանուկյանը: Եվ երկրորդ թեկնածուն իրեն թույլ էր տվել ոգելից խմիչք օգտագործած գալ Ազգային ժողով և մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստին ու այնտեղ սկանդալ հրահրել(նկատի ունի Ռուբիկ Հակոբյանին): Սա է ընդդիմության թեկնածուների շրջանակը: Ինչ վերաբերում է մեկ ուժի կողմից ընտրված լինելուն, իսկ ո՞վ է ասում, որ պետք է բոլորը քվեարկեն: Ընդհակառակը, օրենքն ասում է ավելի վատ բան, որ ինչ-որ փուլում կարող է Նախագահն ընտրվել նույնիսկ 54 ձայնով: Այսինքն, քվեարկությունը տեղի է ունենում այնքան ժամանակ,և պահանջն այնքան է իջնում, մինչև Նախագահն ընտրվի, և նա կարող է ընտրվել անգամ 4 ձայնով: Դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է:  -Օրերս սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջին նիստն արեց, բայց տպավորություն է, որ չկա հստակ որոշում, թե ինչ է լինելու․ փոխվելո՞ւ է կառավարման համակարգը, թե՞ ոչ: Դուք անձամբ ի՞նչ տեսակետ ունեք:  -Չկա լավագույն մոդելի ձևաչափ և միանշանակ վերաբերմունք: Կան նախագահական երկրներ, որոնք ձախողվում են, և կան նախագահական երկրներ, որոնք հաջողում են: Նույն տրամաբանությամբ, կան խորհրդարանական երկրներ, որոնք հաջողում են, և կան, որոնք ձախողվում են: Դրանց օրինակները բազմաթիվ են: Ես անձամբ շատ եմ սիրում նախագահական կառավարման ձևը, բայց մեր տարածաշրջանի իրադարձությունները խորհրդարանական երկրի պարագայում այլ դրական արտահայտումներ ունեցան: Օրինակ, պատերազմից հետո, նոյեմբերի 10-ից սկսած, տեղի ունեցան տարբեր իրադարձություններ, և մենք տեսանք, որ ստաբիլության և կարմիր գծերը չհատելու գործում խորհրդարանական կառավարման ձևն իր դրական դերը խաղաց: Այդ նույն նեգատիվը, այդ նույն հարցադրումները տարածվեցին ամբողջ կառավարման համակարգի վրա, ամբողջ համակարգը այդ հարվածն իր վրա վերցրեց ու դիմակայեց: Ես չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե մենք լինեինք նախագահական երկիր, ու այդ ամբողջն ուղղվեր մեկ ուղղությամբ: Ինքս նախագահականի կողմնակից եմ, բայց սա օրինակ է, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց: Շարունակությունը՝ parliamentmonitoring.am-ում
11:43 - 09 փետրվարի, 2022
Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչներին

Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչներին

Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը Երևանում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանին: Այս մասին տեղեկացնում են «Պատիվ ունեմ» խմբակցությունից։Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության անվտանգությանը, սոցիալական պաշտպանության ապահովմանը, երկու խմբակցությունների համագործակցությանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր:Պատգամավորները պայմանավորվել են առաջիկայում տարբեր ձևաչափերով կազմակերպել քննարկումներ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի անվտանգության ամրապնդման հարցերի շուրջ:
18:03 - 05 փետրվարի, 2022
Փաշինյանն ապահովում է իշխանական բուրգի ներդաշնակեցում․ Ագնեսա Խամոյան |hetq.am|

Փաշինյանն ապահովում է իշխանական բուրգի ներդաշնակեցում․ Ագնեսա Խամոյան |hetq.am|

hetq.am: «Ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին»: Այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի առաջիկա ընտրությանը: Նշենք, որ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որ նախագահի թեկնածու չեն առաջադրելու: Ըստ Խամոյանի՝ երկրորդ փուլով նախագահ դարձող Վահագն Խաչատուրյանն արդեն իսկ խոստովանել է, որ Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ է լինելու: «Եվ ինչպես Փաշինյանն էր ասել վերջին հարցազրույցի ժամանակ, ինքն ապահովում է իշխանական բուրգի ներդաշնակեցում, այդ խնդիրն է լուծում: Եվ ահա երկրորդ փուլով, ընդամենը 65 ձայնով կարողանալու են նախագահ կարգել Վահագն Խաչատուրյանին, ու Փաշինյանին հաջողվելու է ապահովել իր իշխանական դիրքի անխափան աշխատանքը»,- ասաց պատգամավորը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Խաչատուրյանին առաջադրելու հարցում մեծ դեր ունի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործոնը:
13:23 - 04 փետրվարի, 2022
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որևէ կերպ չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը․ հայտարարություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որևէ կերպ չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը․ հայտարարություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել․ «Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով: Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում: Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն: Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով: Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ: Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով: Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը: Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»։
12:33 - 04 փետրվարի, 2022
Դատական իշխանության նկատմամբ հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ

Դատական իշխանության նկատմամբ հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․ «Հայաստանում գործադիր իշխանությունը հերթական հարձակումն է նախաձեռնել դատարանների անկախության նկատմամբ: Քաղաքակիրթ աշխարհում աննախադեպ է, որ դատավորի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու փոխարեն իրավապահները քրեական հետապնդման ենթարկեն դատավորին: Նշվածը ստեղծելու է մի իրավիճակ, երբ դատական համակարգն այլևս վերածվելու է իրավապահների կախյալ գործիքի: Այս ապօրինությունների շղթան տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի միաձայն աջակցությամբ և միջազգային հանրության, Հայաստանում հավատարմագրված դեսպանների լռության ներքո: Հատկանշական է, որ, չնայած վերջին չորս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ գործադիրի իրականացրած բազմաթիվ խայտառակ հարձակումներին, վերջին շրջանում իշխանությունների համար անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներին, քրեական հետապնդումներին, այժմ արդեն դատավորին ապօրինի կալանավորելու գործընթաց է սկիզբ առել: Վարչական դատարանի, Դատավորների միության նախագահի և մասնագիտական հանրույթի՝ հրապարակային կերպով արտահայտած մտահոգությունները վկայում են, որ դատական իշխանության նկատմամբ իրականացվող հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին, փաստաբանական համայնքին՝ լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին, դատական իշխանության մարմիններին, դատավորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց: Միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում և պահանջում, իրենց մանդատներին համապատասխան, արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին եւ գիտակցել իրենց պատասխանատվության բաժինը»։
17:22 - 03 փետրվարի, 2022
Ընդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

Ընդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են քննարկումները նախագահի թեկնածու առաջադրել կամ չառաջադրելու հարցի շուրջ: «Որոշման մասին դեռ չեմ կարող ասել, բայց քննարկումները շարունակվում են և նախագահի թեկնածու առաջադրման կամ չառաջադրման վերաբերյալ որոշման մասին պատշաճ ժամկետներում տեղյակ կպահենք»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հարցին` թե արդյոք այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, Մանուկյանը պատասխանեց, որ պաշտոնական քննարկումներ դեռ չեն եղել: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ասաց, որ  խմբակցությունը չունի բավարար պատգամավորների թիվ միայնակ նախագահի թեկնածու առաջադրելու համար, բայց այս պահին իրենք խորհրդակցություններ են անցկացնում «Հայաստան» խմբակցության հետ: «Արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասաց Մամիջանյանը:
11:46 - 02 փետրվարի, 2022
Ընդդիմադիր 6 պատգամավոր՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի թիրախում․ ԱԺ ⅕-ը դիմել է ՍԴ |fip.am|

Ընդդիմադիր 6 պատգամավոր՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի թիրախում․ ԱԺ ⅕-ը դիմել է ՍԴ |fip.am|

fip.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների 6 պատգամավորների պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրվում է ՀՀ դատախազության՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։  Այս մասին, հարցմանն ի պատասխան, հայտնում են ՀՀ դատախազությունից:   Միևնույն ժամանակ, մեկ այլ հարցմանն ի պատասխան, Սահմանադրական դատարանից հայտնեցին, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններից 26 պատգամավորներ՝ խորհրդարանի մեկ հինգերորդը, դիմել են Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով:  ՍԴ-ից պարզաբանեցին, որ հայտը դեռևս վարույթ չի ընդունվել և նախնական ուսումնասիրության փուլում է։  Դատարան դիմած պատգամավորների անուններն ի հայտ կգան հայցի վարույթ ընդունվելու դեպքում։ Մինչ այդ փաստենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը վիճարկում է մի օրենքի սահմանադրականությունը, որն անմիջապես վերաբերում է իրենց պատգամավոր գործընկերների անձնական շահերին։    «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։  Ըստ օրենսդրական փաթեթի հիմնավորման, «առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման մեխանիզմը․․․ թույլ է տալիս անօրինական ճանապարհով ստացված գույքի վրա արգելանք կիրառել և այն բռնագանձել առանց անձի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման։ Սա հատկապես կարևոր գործիք է, այն դեպքերի համար, երբ քրեական հետապնդումն իրականացնելն անհնար է օբյեկտիվ պատճառներով»։    Նանե Մանասյան
15:19 - 31 հունվարի, 2022
Գործող իշխանությունները, անկախ նրանից, որ նախագահն իրենց առաջադրած մարդը չէ, անում են այն, ինչ ուզում են․ Արթուր Վանեցյան |azatutyun.am|

Գործող իշխանությունները, անկախ նրանից, որ նախագահն իրենց առաջադրած մարդը չէ, անում են այն, ինչ ուզում են․ Արթուր Վանեցյան |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը թեկնածու կառաջադրի նախագահի պաշտոնում, թե ոչ, դեռ որոշում չունի։ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասաց՝ այս փուլում հարցի շուրջ նույնիսկ քննարկում չկա։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց՝ երբ պաշտոնապես հաստատվի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը, հարցը կքննարկեն նաև «Հայաստան» խմբակցության հետ, հետո որոշում կկայացնեն՝ առհասարակ թեկնածու ունենալու են, թե ոչ՝ բացառելով՝ իշխող կուսակցության թեկնածուին սատարելու հարցը։ Հարցին, թե այստեղ ռիսկեր տեսնո՞ւմ է, օրինակ, ժողովրդավարության, օրենքների սահմանադրականությունը ստուգելու, ճշտելու կամ հակակշիռների առումով, որովհետև ստացվելու է, որ նախագահը, վարչապետը, իշխող խմբակցությունը բոլորը նույն կուսակցությունից են, Վանեցյանը պատասխանեց․ - «Ժողովրդավարության առումով նախագահի պոստը չէ, որ պետք է էդ ժողովրդավարական զարգացումների հարցը լուծի։ Մենք տեսել ենք, որ գործող իշխանությունները, անկախ նրանից, որ նախագահն իրենց առաջադրած մարդը չէ, իրենք անում են այն, ինչ ուզում են։ Ինչ վերաբերում է նախագահը կլինի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն, թե ոչ, իրականում որևէ բան չի փոխվի։ Ես ասել եմ ու շարունակում եմ պնդել, որ այս իշխանության գլուխը Նիկոլ Փաշինյանն է և բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկան նախարարներ, այլ պաշտոնյաներ, ամբողջը կառավարվում է ուղիղ Նիկոլ Փաշինյանի կողմից, Նիկոլ Փաշինյանի իշխանությունում բոլոր որոշումները կայացվում են անձամբ նրա կողմից, որևէ առարկայական, բովանդակային քննարկում այս իշխանությունները չեն ունենում։ Կա Նիկոլ Փաշինյան, կա նրա կարծիք և նրա որոշում, վերջ»։ Վանեցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
10:27 - 31 հունվարի, 2022
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը․ «Պատիվ ունեմ»

Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը․ «Պատիվ ունեմ»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել․ «Դավաճան իշխանական քարոզչամեքենայի կողմից իրականությունն աղավաղելու և ընդդիմադիր պատգամավորների գործունեության վերաբերյալ ակնհայտ սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ տարածելու հերթական ձախողված փորձի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է. ● Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձևում զեկուցողների կողմից ՀՀ-ում ժողովրդավարության մասին տրված գնահատականները բացարձակապես չեն արտացոլում մեր երկրում ժողովրդավարության նահանջի և ժողովրդավարության անվան տակ պետությանն ու պետական շահերին հասցված կենսական վնասների բազմաթիվ անհերքելի փաստերը: Քաղաքական բանտարկյալների առկայությունը, ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժի սահմանափակման օրինակները, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք այլ պետական ինստիտուտների «հնազանդեցմանն» ուղղված իշխանության հարձակումների, ատելության խոսքի քարոզի, խոսքի և մամուլի ազատության նկատմամբ ոտնձգությունների, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման և մի շարք այլ փաստեր զեկույցում կա՛մ արտացոլված չեն, կա՛մ չեն արժանացել համազեկուցողների պատշաճ և հասցեական գնահատականի: Ժամանակին, հանդիպելով ԵԽԽՎ համազեկուցողների հետ, մենք ներկայացրել էինք նշված և մի շարք այլ արատավոր երևույթները ապացուցող փաստեր, որոնք որևէ կերպ չեն արտացոլվել զեկույցում, որը ևս մեկ անգամ ընդգծում է այսպես կոչված զեկույցի միակողմանի, կանխակալ և, գուցե նաև, ուղղորդված լինելու փաստը: Նմանօրինակ զեկույցների առկայությունը մի կողմից մոլորեցնում է միջազգային հանրությանը ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին, իսկ մյուս կողմից կապիտուլյանտների խունտայի մոտ ձևավորում անպատժելիության պատրանք: ● Զեկույցի վերաբերյալ ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է տասնյակից ավել առաջարկություններ, որոնք ի լրումն Հայաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում արտահայտած զարհուրելի և խայտառակ, ադրբեջանական ստերը նմանակող մոտեցումներին բացասական ազդեցություն կարող էին ունենալ մեր երկրի բանակցային շահերին: Դրանք բոլորը մերժվել են թե՛ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի դռնփակ նիստում, որին իր ակտիվ ներգրավվածությունն է ունեցել պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը, թե՛ ԵԽԽՎ լիագումար նիստում: Ադրբեջանական առաջարկների առանձին քվեարկության ժամանակ պատվիրակության ըննդիմադիր անդամը քվեարկել է դրանք մերժելու և զեկույցում դրանք չներառելու համար: ● Հաշվի առնելով քննարկման հատուկ ընթացակարգը՝ Հայկ Մամիջանյանը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որում ներկայացվել է թե՛ ՀՀ-ում ժողովրդավարության իրական վիճակը, թե՛ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական լկտի պահվածքը՝ տալով հստակ հասցեական գնահատականներ: Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ տեղեկատվական մանիպուլյատիվ արշավը նախաձեռնվել և համակարգվել է իշխանությունների կողմից: Այս անգամ կիրառվեց ատելության խոսքի տարածման ողջ գործիքակազմը՝ ֆեյքային գրոհներից մինչև իշխանամերձ ԶԼՄ-ներ, այդ թվում հարկատուների հաշվին գործող այսպես կոչված Հանրային հեռուստաընկերության միակողմանի, մանիպուլյատիվ ուղղորդված վերնագրային ռեպորտաժներ: Նշենք նաև, որ այս կեղտոտ արշավն իրականացվեց Հայաստանի անկախության և ինքնիշխանության խորհրդանիշ հանդիսացող հայոց փառապանծ բանակի 30-ամյակի տոնակատարություններից խորշելու և այդ փաստից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով: Զավեշտալի է, որ սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ ամենաբարձր պետական մակարդակով առաջ են մղվում ադրբեջանական քարոզչական թեզեր, որոնք փորձում են ապացուցել, որ Արցախը չի կարող լինել հայկական, իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը մարդ է, որը պատասխանատու է հայ-թուրքական ստորացման գործընթացի համար: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի քվեարկությունը: Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների նկատմամբ եվրոպական կառույցների կուրությանը: Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին՝ Նիկոլ Փաշինյանին և իր սպասարկուներին»։
11:09 - 29 հունվարի, 2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու դիրքորոշում դեռևս չունի |armenpress.am|

«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու դիրքորոշում դեռևս չունի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու հարցով այս պահին դեռ հաստատված դիրքորոշում չունի:  Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցերին, թե կա՞ն արդյոք քննարկումներ՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելու վերաբերյալ և ո՞ր խմբակցության հետ են իրենք պատրաստվում համագործակցել: «Մեր խմբակցությունը և խմբակցությունը ներկայացնող ուժերը, բնականաբար, առաջին հերթին պետք է այդ քննարկումները տանեն իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ հասկանալու թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, նաև իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ իրենց դիրքորոշումը դրսևորելու վերաբերյալ: Այս պահին չկան հաստատված թեկնածուներ, մենք չունենք հաստատված դիրքորոշում՝ առաջադրելո՞ւ ենք, թե չենք առաջադրելու»,- ասաց Աբրահամյանը: Նա խոստացավ, որ խմբակցությունն առաջիկայում հանդես կգա լրացուցիչ պարզաբանումներով: Աբրահամյանը միևնույն ժամանակ բացառեց այս հարցում իշխող ուժին աջակցելը:
12:43 - 25 հունվարի, 2022
Մարդը պետք է զգա, որ իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք․ Թագուհի Թովմասյան |tert.am|

Մարդը պետք է զգա, որ իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք․ Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Հասարակության մեջ, քաղաքական դաշտում շատ է խոսվում մարդու իրավուքնների պաշտպանության անհրաժեշտության մասին, բայց մենք պետք է հասնենք նրան, որ մարդն ինքը զգա, որ ՀՀ-ում պաշտպանված է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Քանի դեռ կոնկրետ գործիքակազմի կիրառմամբ մարդը չի հասկացել, որ պաշտպանված է, մնացած հայտարարությունները՝ առանց փաստերի, մնալու են օդում կախված։ Մարդը պետք է զգա, որ կառավարությունը, իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք։ Այս առումով շատ կարևոր դեր ունի մարդու իրավունքների ապագա պաշտպանը, որ պետք է ոչ միայն հայտարարություններով սահմանափակվի, այլև շատ ավելի կարևոր գործիքակազմերի կիրառի»,-ասաց պատգամավորը։
13:40 - 24 հունվարի, 2022
Պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանը բավականին լավ տեղեկացված էր իր լիազորությունների մասին․ Մամիջանյան |1lurer.am|

Պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանը բավականին լավ տեղեկացված էր իր լիազորությունների մասին․ Մամիջանյան |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին և այդ որոշման հիմքերին, որ նշել էր նախագահը։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հայտնել էր մի իրավիճակի մասին, երբ ստիպված էր պետականության երաշխավորը լինել՝ փաստացի չունենալով որևէ գործիք։ «Իր հրաժարականի տեքստում նշված պատճառներն ինձ համար, մեղմ ասած, անտրամաբանական էին, որովհետև պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանը բավականին լավ տեղեկացված էր, կարծում եմ՝ լավ կարդացել էր Սահմանադրությունը, որի վրա երդվել է։ Չորս տարի նույն «երգը երգել», նույն բանի մասին խոսել՝ լիազորություններ, լիազորություններ, ինձ համար անընկալելի է։ Ընթացիկ ժամանակահատվածում պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը նաև իր որոշակի լիազորություններ պատվիրակել, զիջել էր՝ հօգուտ ԱԺ-ի։ Մարդ, որը բողոքում է իր լիազորություններից, բայց դրանցից մի քանիսից հրաժարվում է հօգուտ ԱԺ-ի, ինձ համար անտրամաբանական է»,- ասաց Մամիջանյանը։ Թե որն էր, այնուամենայնիվ, ՀՀ նախագահի հրաժարականի պահանջը, Մամիջանյանը նշեց. «Ես չեմ կարող դեռևս ասել, բայց այդ պատճառը կարող է լինել թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական»։ Պատասխանելով հարցին, թե իրենք մտադի՞ր են արդյոք ՀՀ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել, Մամիջանյանը նշեց, որ գործընթացը կքննարկվի իրենց խմբակցության նիստում։
12:47 - 24 հունվարի, 2022
Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած էր. Արթուր Վանեցյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարանի մասին |armeniasputnik.am|

Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած էր. Արթուր Վանեցյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարանի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Արմեն Սարգսյանը, Վանեցյանի համոզմամբ, իր պաշտոնավարման ընթացքում չի արել այնպիսի քայլեր, որոնք կարող էին ճնշումներ բանեցնելու պատճառ դառնալ։ «Քաղաքական առողջ տրամաբանության շրջանակներում բավական բարդ է, եթե չասեմ՝ անհնար է ընկալել Հայաստանի ներկա իշխանության վարքագիծն ընդհանրապես, հետևաբար այժմ ամենևին տեղին չեմ համարում մանրամասն անդրադառնալու Արմեն Սարգսյանի հրաժարականին»,- հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած է կամ այլևս ոչ կարևոր և, ըստ էության, մեր պետության առջև ծառացած ոչ մի խնդիր չլուծող։ Ակնհայտ է, որ արդեն նախկին նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված թեկուզ նվազագույն լիազորությունները մեր պետության համար դժվարագույն վիճակներում և ամենակարևոր գործընթացներում չի իրականացրել»։ Ըստ նրա՝ ժամանակին այդ լիազորությունները Արմեն Սարգսյանը համարում էր ոչ բավարար կամ նվազ արդյունավետ, մինչդեռ շատ կոնկրետ դեպքերում դրանք կարող էին լիարժեքորեն բավարարել մեր պետության առջև ծառացած ճգնաժամային խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար։ Դա էլ իր հերթին կարող էր կանխել այն աղետալի զարգացումները և իրավիճակը, որն այսօր ունենք։ Վանեցյանի կարծիքով՝ հաշվի առնելով այս ամենը, շատ քիչ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե եղե՞լ են կամ չեն եղել ճնշումներ Արմեն Սարգսյանի նկատմամբ։ Բացի այս, Արմեն Սարգսյանը, նրա համոզմամբ, իր պաշտոնավարման ընթացքում չի արել այնպիսի քայլեր, որոնք կարող էին ճնշումներ բանեցնելու պատճառ դառնալ։ Նա մշտապես ակտիվ համագործակցել է Նիկոլ Փաշինյանի հետ և հիմնականում կատարել վերջինիս բոլոր քմահաճույքները։ «Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության նախագահի մեր հնարավոր թեկնածուին, ապա ընդամենը ժամեր առաջ է տեղի ունեցել հրաժարականը, ուստի հարցը դեռ պետք է քննարկվի իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունում և «Պատիվ ունեմ» խմբակցությունում, ինչի համար բնականաբար ժամանակ է անհրաժեշտ»,-նշել է նա:
00:26 - 24 հունվարի, 2022
Էն ամենը, ինչում ընդդիմադիրները մեղադրում են մեզ, արել են իրենք․ գաղտնի բանակցությունները, ազգակործան պոպուլիզմը նրանց բացարձակ մենաշնորհն են․ Վահագն Ալեքսանյան

Էն ամենը, ինչում ընդդիմադիրները մեղադրում են մեզ, արել են իրենք․ գաղտնի բանակցությունները, ազգակործան պոպուլիզմը նրանց բացարձակ մենաշնորհն են․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում նկատեց՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի առաջարկին՝ ընդդիմադիր երկու խմբակցություններն արձանագրեն իրենց դիրքորոշումը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասով, թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, թե «Հայաստան» խմբակցությունը հայտնեցին, որ կողմ են հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նածապայմանների։  «Արդեն մի քանի շաբաթ է՝ հայկական մամուլում, ընդդիմադիր գործիչների շուրթերից Ռուբեն Ռուբինյանը պարբերաբար պիտակավորվում է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչը՝ բարձրացվում, մինչեւ անգամ դիֆերամբներ են ձոնվում նրա հասցեին։ Երեկվանից, երբ ընդդիմադիրներին վերջապես հաջողվեց Ռուբեն Ռուբինյանին հանել հունից, արդեն իսկ դա է փորձում որպես խաղաքարտ ներկայացվել եւ դիտարկել այն պրիզմայով, որ բռնկուն մարդը չի կարող լինել ներկայացուցիչ, էն պարագայում, երբ Քըլըչը՝ լինելով դեսպան, մի առիթով անգամ ձեռնամարտի մեջ էր մտել։ Բայց սա երբեք չեք կարդա մեր ընդդիմադիր գործիչների, նրանց պատկանող լրատվամիջոցների էջերում, որովհետեւ նրանք սնվում են մի բանով ու փորձում են սնել ձեզ, եւ դա պոպուլիզմն է»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։ Նրա կարծիքով՝ պոպուլիզմը տարիներ շարունակ ՀՅ դաշնակցույթանը թույլ է տվել խոսել թուրքատյացության եւ Թուրքիայի դրոշ վառելու եւ մնացյալի մասին․ «Սա այն պարագայում, երբ 2014-ի հունվարի 20—ին միայն ՀՀ քաղաքացիները Մեդիամաքսի էջերից տեղեկացան, որ 2007-ից ՀՀ-ն ու Թուրքիային գաղտնի բանակցությունների մեջ են, (խոսքը Մեդիամաքսի՝ «Մայքլ Ամբյուլ` հայ-թուրքական գործընթացի շվեյցարացի «կապավորը»» վերտառությամբ նյութի մասին է, - խմբ)ու սրա մասին 2007-ին ոչ մի չկարդացվող էլեկտրոնային լրատվականի էջերում հայտարարություն չկա։ Այդ բանակցությունները, որպես երրորդ կողմ, վարել է Մայլ Ամբյուլը՝ Շվեյցարիայի արտգործպետքարտուղարը։ Էն ամենը, ինչում ընդդիմադիրները մեղադրում են մեզ, արել են իրենք, գաղտնի բանակցությունները, գաղտնի պայմանմավորավծությունները, ազգակործան պոպուլիզմը նրանց բացարձակ մենաշնորհն են»,- ասաց Ալեքսանյանը։
18:29 - 18 հունվարի, 2022
Իշխանությունը նախապես մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են նրանք․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը նախապես մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են նրանք․ Տիգրան Աբրահամյան

Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ թվում էր, որ իշխանության առաջին անելիքը պետք է լիներ ՀՀ-ի եւ Արցախի պաշտպանական համակարգերի վերականգնումը, նույն իշխանությունը կամ պոպուլիզմով է զբաղված, կամ հանդես է գալիս միայն այնպիսի նախաձեռնություններով, որոնք հանրության շրջանում զուտ հուզական, զգայական էֆֆեկտ են ստեղծում։ Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով արձանագրվող մահվան կամ վիրավորման դեպքերը, ՀՀ տարածք թշնամու անարգել ելումոտը, մեր հայրենակիցների առեւանգումները, ադրբեջանական կամայականությունների եւ ագրեսիայի հետեւանքով ՀՀ սուվերեն տարածքի կորուստները մի կողմից հետեւանք են անվտանգային համակարգում ոչ բավարար ջանքերի գործադրման, մյուս կողմից՝ հաստատում առ այն, որ իշխանությունն այս ուղղությամբ լուրջ միջոցառումներ իրականացնելու առանձնապես կամք եւ ցանկություն չունի»,- ասաց Աբրահամյանը՝ հայտարարելով, որ հասել ենք մի կետի, երբ սահմանից զինծառայողներ են կորում, անհայտ, տարօրինակ պայմաններում գերեվարվում, ու սրա պատասխանատուները, նրա խոսքով, գրեթե ամենօրյա ռեժիմով անմեղ դեմքով խոսում են մեր երկրի առաջընթացի եւ ապագայի մասին։  «2021-ի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական զինուժի 36 զինծառայող գերեվարվել էր, որոնցից 6-ն այս պահին շարունակում են մնալ գերության մեջ, իսկ այդ գործողությունից հետո հայրենադարձված զինծառայողների մի մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցված։ Այդ զինծառայողների մեջ կան այնպիսիք, որոնք երկար տարիներ ծառայել են ՀՀ-ի եւ Արցախի տարբեր զորամասերում, մարտական հերթապահություն կրել, մարտական գործողությունների մասնակցել, վիրավորվել, սակայն, չգիտես ինչու, իշխանությունն այս մարդկանց առանց օրինական ուժի մեջ մտած դատավաճիռների նշանակել է մեղավորներ ու խաչ քաշել մարդկային ճակատագրերի վրա»։ Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ այդ զինծառայողներից մեկը՝ Արեն Արամյանը, որն ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորում է ստացել եւ կալանքի տակ է, այսօր էլ չունի անհրաժեշտ բուժում ստանալու հնարավորություն։ «Երկար ժամանակ է՝ որեւէ տեղեկություն չկա 44-օրյա պատերազմի եւ դրանից մեկ ամիս անց Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում գերեվարված զինծառայողների ճակատարգրերի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ իշխանության ստեղծած անվերահսկելի քաոսի պայմաններում այդ ուղղությամբ ծառայություն կրող զինծառայողները հայտնվել են անելանելի վիճակում, բայց այս դեպքում եւս իշխանությունը նախապես մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են այդ հատվածում ծառայություն իրականացնող ստորաբաժանումները, զինծառայողները»։ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ինքը՝ իշխանությունը, ինչպես միշտ դիտորդի կամ «տուժողի» թիկնոց կրելով՝ շարունակում է արդարանալ եւ մոլորեցնել հանրությանը․ «Դրան զուգահեռ՝ Հայաստանն ու Արցախը շարունակում են կորցնել, որովհետեւ Թուրքերի ու Ադրբեջանցիների առաջ նվաստանալն իշխանությանը վերածել է անարժանապատիվ խաղաղություն մուրողների»։
17:34 - 18 հունվարի, 2022