Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

ԵՄ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունները և Իսրայելին զուսպ պատասխանելու կոչ է արել
 |tert.am|

ԵՄ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունները և Իսրայելին զուսպ պատասխանելու կոչ է արել |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չորեքշաբթի դատապարտել է պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի տարածքում քաղաքացիական անձանց վրա հրթիռային հարձակումները՝ միաժամանակ Իսրայելին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և համաչափ պատասխանել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նրա խոսքերով` ԵՄ-ն ընդունում է Իսրայելի «քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտության օրինականությունը», բայց Իսրայելի պատասխանը պետք է լինի «համաչափ` ուժի կիրառման հարցում զսպվածության ցուցաբերմամբ»: ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ իրավիճակի լիցքաթափման նպատակով կապի մեջ է մերձավորարևելյան տարածաշրջանի կողմերի և Մերձավոր Արևելքում կարգավորման հարցով քառյակի անդամների հետ:
21:03 - 12 մայիսի, 2021
Թուրքիայի արտգործնախարարն առաջարկել է միջազգային պաշտպանական ուժեր ուղարկել Պաղեստին |ermenihaber.am|

Թուրքիայի արտգործնախարարն առաջարկել է միջազգային պաշտպանական ուժեր ուղարկել Պաղեստին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է վերջին օրերին արաբա-իսրայելական հակամարտության սրացմանը և հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները դատապարտելը բավարար չէ, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Չավուշօղլուն Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարներին առաջարկել է Պաղեստին ուղարկել «միջազգային պաշտպանության ուժեր», որոնց գլխավոր առաքելությունը պետք է լինի պաշտպանել «Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը»։ Թուրքիան նաև մտադիր է առաջարկել գումարելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի արտահերթ նիստ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման կապակցությամբ: Վերջին օրերին  պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման ֆոնին լարվածության նոր փուլ են մտել Թուրքիա-Իսրայել հարաբերությունները: Թուրքիան չեղարկել է Իսրայելի արտգործնախարար Յուվալ Շտայնիցի մասնակցությունը հունիսի 18-20-ն անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ պատճառաբանելով պաղեստինցիների վրա հարձակումն ու վերջինների իրավունքների խախտումը:
17:07 - 12 մայիսի, 2021
Իսրայելի նավթամուղում հրդեհ Է բռնկել Գազայի հատվածից իրականացված գնդակոծությունից հետո |armenpress.am|

Իսրայելի նավթամուղում հրդեհ Է բռնկել Գազայի հատվածից իրականացված գնդակոծությունից հետո |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի Էյլաթ-Աշկելոն նավթամուղի տեղամասում հրդեհ Է բռնկել հրթիռի ընկնելուց հետո, որն արձակվել Է Գազայի հատվածից: Այդ մասին հաղորդում Է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը: «Գրանցվել նավթային ենթակառուցվածքի օբյեկտի վառելանյութի ամբարի ուղղակի վնասում, որը գտնվում Է Էյլաթ-Աշկելոն նավթամուղի շրջանում»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Գազայի հատվածի սահմանին վերջին տարիների ընթացքում խոշորագույն Էսկալացիան սկսվել Է մայիսի 10-ի երեկոյան: Այս ժամանակաշրջանում Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ Է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը կալանել Է դրանցից 200-ը: Իսրայելը նույնպես հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ, որոնց հետեւանքով, ինչպես ավելի վաղ հայտնել Է պաղեստինյան միջատարածքի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, երկու օրվա ընթացքում զոհվել Է 30 մարդ, այդ թվում՝ տասը երեխա: Անցած գիշեր օդային տագնապի շչակները չեն լռում պաղեստինյան միջատարածքին սահմանակից քաղաքներում եւ Աշկելոնում: 13:00-ից պաղեստինյան խմբավորումներն սկսել են գնդակոծել Աշդոդ խոշոր քաղաքը, երեկոյան շչակները հնչել են Թել Ավիվում եւ քաղաքամերձ բնակավայրերում: Իսրայելի բանակը զորակոչել Է հինգ հազար պահեստայինների՝ պաղեստինյան իսլամիստների դեմ գործողության ժամանակ տարբեր ստորաբաժանումների ամրապնդման նպատակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
15:45 - 12 մայիսի, 2021
Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետքայլ անել |tert.am|

Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետքայլ անել |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետքայլ անել, հայտնում է The Jerusalem Post-ը։ «Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված է աճող բռնության և քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և ցանկանում է լարվածության ապաէսկալացում տեսնել», - նշել է Բորիս Ջոնսոնը։ Հիշեցնենք, որ լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:
13:43 - 12 մայիսի, 2021
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 850 հրթիռ. իսրայելական Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել  |tert.am|

Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 850 հրթիռ. իսրայելական Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել |tert.am|

tert.am: Մայիսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում Գազայի հատվածից մոտ 850 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը: Հրթիռային հարձակումների թիրախներ են դարձել հիմնականում քաղաքացիական և ռազմական թիրախները, բնակելի տարածքները: Հրթիռակոծության պատճառով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ 5 րոպեից էլ պակաս ժամանակահատվածում 137 հրթիռ է արձակել Իսրայելի հարավային ուղղությամբ: Իսրայելական 7-րդ ալիքի տեղեկություններով՝ հրթիռակոծման սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածում գտնվող շենքերից մեկի վրա ավիահարվածի հետևանքով չեզոքացվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական հետախուզության երկու ղեկավար, հայտնել է ՀԱՄԱՍ-ի մամուլի ծառայությունը: Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ ավիահարվածների հետևանքով սպանվել են ռազմական հետախուզության անվտանգության վարչության պետ Հասան Կաուգին և նրա տեղակալ Ուայլ Իսան: Մամուլի ծառայությունից հավելել են, որ Գազայի հյուսիս-արևմտյան ծայրամասային հատվածներում տեղակայված Ռամալի տարածքում հրթիռային հարձակման է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի բարձրահարկ շենքը, որում տեղակայված են եղել շարժման հետախուզական շտաբերը, Արևմտյան ափի գործողությունների ծրագրավորման շտաբ-բնակարանը և տեղեկատվության վարչությունը: Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել Իսրայելի Լոդ քաղաքում`իսրայելական ուժերի և պաղեստինցիների միջև ռազմական բախումների խստացման ֆոնին: Շարունակությունը՝ tert.am-ում։
10:31 - 12 մայիսի, 2021
Բայդենը վարչակազմին կարգադրել է խորհրդակցություններ սկսել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման նպատակով |tert.am|

Բայդենը վարչակազմին կարգադրել է խորհրդակցություններ սկսել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման նպատակով |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարչակազմին կարգադրել է խորհրդակցություններ սկսել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման նպատակով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: «Նախագահին ամեն օր զեկուցվում է Երուսաղեմում և Գազայում կատարվողի մասին: Նա կարգադրել է իր թիմին ինտենսիվ խորհրդակցություններ սկսել իսրայելական և պաղեստինյան կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ: Նախագահի վարչակազմը հստակ ու հետևողական ուղերձներ է հղում լարվածության լիցքաթափման նպատակով: ԱՄՆ նախագահի կողմից Իսրայելի անվտանգությանն աջակցելը, Իսրայելի ինքնապաշտպանության օրինական իրավունքը առանցքային նշանակություն ունեն և երբեք փոփոխությունների չեն ենթարկվի: ՀԱՄԱՍ-ի և ահաբեկչական այլ կառույցների կողմից այդ թվում Երուսաղեմի հրթիռակոծությունների շարունակվելը դատապարտում ենք»,- ասել է Փսակին: Նշենք, որ երեկ, ինչպես նաև այսօր առավոտյան Իսրայելը հարյուրավոր ավիահարվածներ է իրականացրել Գազայի ուղղությամբ, իսկ իսլամիստական խմբավորումն ու պաղեստինյան այլ գրոհայիններ բազմաթիվ հրթիռներ են արձակել Թել Ավիվի ու Բերշեբայի ուղղությամբ։ Սա ամենաուժգին բախումն է Իսրայելի ու Համասի միջև 2014թ․ Գազայում տեղի ունեցած պատերազմից հետո։ 
09:39 - 12 մայիսի, 2021
25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով |armenpress.am|

25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով |armenpress.am|

armenpress.am: Առնվազն 25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով: Մայիսի 11-ին այս տվյալները հայտնում Է Dunya Al Watan նորությունների պորտալը՝ վկայակոչելով ափամերձ միջատարածքի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել Էր, որ հարվածների ժամանակ վիրավորվել Է 107 պաղեստինցի: Նշվել Է, որ դրանց թվում կան ծանր վիրավորներ: Զոհվածների թվում, ինչպես նշում Է առողջապահության նախարարությունը, կա ինը երեխա: Գազայի հատվածի ռմբակոծումը չի դադարել անցած ամբողջ գիշեր: Որոշ ժամանակ առաջ, ինչպես հայտնել են պաղեստինյան զանգվածային լրատվամիջոցները, իսրայելական կատերները գնդակոծման են ենթարկել միջատարածքի ափամերձ գոտին: Դրա հետ միաժամանակ հարվածներ Է հասցրել նաեւ մարտական օդուժը: Պաղեստինցի արմատականները պատասխանում են տասնյակ հրթիռների արձակմամբ հրեական պետության տարածք: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, Գազայի հատվածից գիշերը Իսրայելի ուղղությամբ արձակվել Է ավելի քան 200 հրթիռ, իսրայելացի զինվորականներն ի պատասխան խոցել են 140 ռազմական թիրախ՝ ոչնչացնելով Գազան վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորման, ինչպես նաեւ «Իսլամական ջիհադի» շուրջ 15 անդամների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:35 - 11 մայիսի, 2021