«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

ՀՀ-ի ռազմական և քաղաքական ղեկավարությունը պարտավոր է մեր ժողովրդին տեղեկություններ տալ պատերազմի արդյունքների մասին․ Սեյրան Օհանյան

ՀՀ-ի ռազմական և քաղաքական ղեկավարությունը պարտավոր է մեր ժողովրդին տեղեկություններ տալ պատերազմի արդյունքների մասին․ Սեյրան Օհանյան

Ստեղծված իրավիճակում ՀՀ-ի ռազմական և քաղաքական ղեկավարությունը պարտավոր է գնահատել իրադրությունը, գնահատել հակառակորդին, մեր ուժերը, մեր հնարավորությունները և նման իրավիճակում որոշումներ ընդունել։  Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Օհանյանն ասաց՝  ղեկավարությունը պարտավոր է տեղեկություններ տալ նաև պատերազմի արդյունքների մասին․ «Նկատի ունեմ և՛ դիրքերի փոփոխության առումով, և՛ զոհվածների, վիրավորների քանակությունը մեր հանրությանը ներկայացնելու, նաև արագ միջոցներ ձեռնարկելու՝ ստեղծված իրավիճակում և՛ պաշտպանության խնդիրներ լուծելու և՛ դիրքային կորուստները վերականգնելու համար»։ Օհանյանի խոսքով՝ խաղաղության օրակարգը կեղծ օրակարգ է, չի կարող լինել խաղաղություն , եթե դիմում ես խաղաղության նախաձեռնություններով, իսկ հակառակորդը սանձազերծում է հերթական սադրանքը, պատերազմական գործողությունները․ «Խաղաղությունը կլինի այն դեպքում, երբ կանգ առնի ամեն ինչ և թշնամի պետությունները վերածվեն հարևան պետությունների, ովքեր ցանկանում են խաղաղ համակեցությամբ ապրել։ Մենք դա տեսնո՞ւմ ենք։ Մի կողմից՝ հանձնվելու, դուռը ամեն մեկի դիմաց բացելու, անընդհատ զիջումների գնալու արարողություններ, մյուս կողմից՝ անընդհատ սադրանքներ, անընդհատ հարձակումներ»։  Խմբակցության ղեկավարն ասաց՝ երբ խոսում են խաղաղության օրակարգի մասին, այս իշխանությունները երևի չգիտեն՝ ով է թուրքը, ով է ադրբեջանցին․ «Որովհետև իրենց թվում է, որ երկրի մի մասը եթե տան, թուրքը դրանով բավարարվելու է։ Չի լինելու դա այս իշխանությունների օրոք։ Եթե ինքը խոսում է 29.800 քառ կմ տարածքի մասին, մենք այդ տարածքը չենք տեսնելու, որովհետև եթե սկսեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց, դա բավականին երկար է լինելու և իրենք շուտվանից հեռացած են լինելու այս պաշտոններից»։ Նա նաև ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները, հանրությունը և հասարակական-քաղաքական ամբողջ հարթակը չեն կարողացել միջազգային հանրությանը ներկայացնել այն բոլոր հանցագործությունները, որ կատարել է Ադրբեջանը։
16:21 - 16 սեպտեմբերի, 2022
Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է. Իշխան Սաղաթելյանը դիմել է ԱԺ քաղաքական մեծանասնությանը

Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է. Իշխան Սաղաթելյանը դիմել է ԱԺ քաղաքական մեծանասնությանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դիմել է ԱԺ քաղաքական մեծանասնությանը՝ հայտարարելով, որ այժմ ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։ «Դիմում եմ ԱԺ քաղաքական մեծանասնությանը։Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։Երկրի սահմաններին և երկրի ներսում իրավիճակը ծայրահեղ լարված է։ Ունենք հաշված ժամեր գրագետ և լայնախոհ որոշումներով իրավիճակը կայունացնելու և վատագույն սցենարներից խուսափելու համար։ Եկել է պատասխանատվություն ստանձնելու պահը։ Վաղը կարող է ուշ լինել։Նախորդ օրը ձեր քաղաքական թիմի ղեկավարը բաց տեքստով հայտարարեց, որ իր բանակցային կոնցեպտը արդյունք չի տվել, ընդունեց դրա տապալումը և խոստովանեց, որ ինքը, ըստ էության, այլևս չի պատկերացնում իր անելիքը։Ակնհայտ է, որ տապալված բանակցային բովանդակությամբ և անելիքի չիմացությամբ հնարավոր չէ դժվար այս պատմական պահին երկիր ղեկավարել և պետություն ներկայացնել։Դուք ճշմարտությունը լսելուց մի հիստերիկացեք: Դրա փոխարեն ազատվեք գերությունից:Առաջարկում եմ ձեզ Նիկոլի պաշտոնանկության հարցով շտապ քննարկումներ սկսել: Դուք պարտավոր եք հիմա դա անել:Այս իրավիճակում որևէ բանական մարդ չի կարող ներքին անկայունության և անկառավարելի պրոցեսներ ցանկանալ։ Առավել ևս՝ շահագրգիռ լինել դրանում։Որպես քաղաքական ուժ պահն է փոխելու հիմանական հարցադրումը.Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։Նորից եմ կրկնում առաջարկս.Ձեր ներսում քաղաքական թիմի նոր ղեկավարի և վարչապետի պաշտոնանկության օրակարգով շտապ քննարկում սկսեք։Հայաստանը պետք է ունենա նոր բանակցող, ռազմաքաղաքական որոշումներ կայացնողների նոր կազմ։Սա թույլ կտա էապես ուժեղացնել դաշնակիցների և միջազգային հանրության հետ աշխատանքը», - իր կոչում նշել է քաղաքական գործիչը: Սա թույլ կտա նաև էապես փոխել մթնոլորտը երկրի ներսում, դուրս գալ ստեղծված իրավիճակից:
14:09 - 15 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ ձայնով

Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ ձայնով

Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Ընդդիմությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չի մասնակցել քվեարկությանը։ Հիշեցնենք, որ հայտարարությունն ԱԺ ամբիոնից ներկայացրել էր ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ ընդդիմության առաջարկները ավելացնելու մասով համաձայնության չեն եկել։ Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրել է խմբակցության առաջարկները, որոնք չեն ներառվել ԱԺ հայտարարության մեջ։  ԱԺ հայտարարությունը՝ ստորև․ «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես` հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին` անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել պետականության շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական եւ կուռ պաշտպանության կարիք ունի: Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն եւ հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները: ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում: ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնված պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը: Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները` ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»։
15:35 - 13 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ում ներկայացվեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը․ ընդդիմության հետ համաձայնության գալ չի ստացվել

ԱԺ-ում ներկայացվեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը․ ընդդիմության հետ համաձայնության գալ չի ստացվել

Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին․ «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ ԶՈՒ-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սուրբ գործում։ Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին, անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել պետականության շուրջ։ Մեր բոլորի հայրենիքը միասնական է և կուռ պաշտպանության կարիք ունի։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան՝ ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ, և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները։ ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում։ ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը։ Դիմում ենք ՌԴ-ին՝ շուտափույթ իրագործելու ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»։ Արփինե Դավոյանը հետաքրքրվեց, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, և ինչ ընթացք է տրվել դրանց։ Վլադիմիրի Վարդանյանն արձագանքեց․ «Առավոտյան՝ 09։40-ից սկսած, գրեթե անընդհատ մենք աշխատանք ենք տարել մեր ընդդիմադիր գործընկերների հետ։ Բանակցություններում զրոյական արդյունքը ևս դիտարկվում է որպես զրոյական արդյունք։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ներկայացրել էին առանձին առաջարկների փաթեթներ։ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների փաթեթը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծած ագրեսիվ գործողություններին, ինչի մասին ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ։ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների մի մասը վերաբերելի էր որոշ մասով ստեղծված իրավիճակին, և մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել այդ առաջարկները նշված հայտարարության մեջ։ Ընդ որում, ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար չափազանց կարևոր էր այսօր դահլիճում ունենալ միասկանակություն՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունների միջև։ Ցավոք, դա չհաջողվեց։ Պարոն Մամիջանյանի հետ երկարատև քննարկումների ընթացքում հնարավոր չեղավ համաձայնեցնել առաջարկների այնպիսի փաթեթ, որոնք կընդգրկեին նրանց կողմից ներկայացված առաջարկների մի մասը։ Մի մասը անընդունելի էր»։
15:14 - 13 սեպտեմբերի, 2022
ԱԺ նիստին չենք մասնակցելու. հնարավոր է ներկայացնենք ԱԺ հայտարարության այլընտրանքային տեքստ. Սաղաթելյան
 |news.am|

ԱԺ նիստին չենք մասնակցելու. հնարավոր է ներկայացնենք ԱԺ հայտարարության այլընտրանքային տեքստ. Սաղաթելյան |news.am|

news.am: Կա ԱԺ-ում ներկայացված հայտարարության տեքստ. «Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները. Կամ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ, կամ եղած տեքստում առաջարկելու ենք հմապատասխան փոփոխություններ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով, այդ հայտարարությունում պետք է հստակ ամրագրված լինեն կետեր ստեղծված իրավիճակը եւ վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ: «Հենց հիմա մեր խմբակցություն աշխատում է այդ տեքստի վրա, քիչ հետո կներկայացնենք: Իշխանությունը ներկայացրել է հայտարարության տեքստ, այն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես, անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն»,-ասաց Սաղաթելյանը: Հարցին, թե արդյոք իրենց խմբակցությունը մասնակցելու է ԱԺ նիստին, որտեղ ընդունվել է ԱԺ հայտարարությունը, նաեւ ելույթ է ունենալու վարչապետը, նա բացասական պատասխան տվեց. «Նիստին չենք մասնակցելու;  Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ Նիկոլ Փաշինյանը: Իր վրած քաղաքականության արդյունքում է երկիրը հասել այս իրավիճակին: Չենք պատրաստվում մասնակցել հարցուպատասխանին, որովհետեւ դա հերթական կրկեսն է լինելու, մեզ ոչ մի բան չի տալու»: Ընդդիմադիր պատգմավորը հավելեց, որ իրենք ունեն հայտարարության այլընտրնքային տեքստ. «Եթե կանոնակարգը թույլ չի տալիս այլընտրանքային տեքստ ռաջարկելու, ուրեմն այդ տեքստի կարեւոր կետերը պետք է ներառվեն ընդհանուր տեքստում: Պայմանավորված նրանով, թե մեր առաջարկություևնները տեղ կգտնեն հայտարարության մեջ, թե ոչ, ըստ դրա կորոշենք մեր հետագա քայլերը»,-ասաց նա:  
11:21 - 13 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց՝ իրադրության վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստը քննարկելու նպատակով

ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց՝ իրադրության վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստը քննարկելու նպատակով

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ իրավիճակի վերաբերյալ հայտարարության տեքստ է նախապատրաստվել, Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք էլ հայտարարության տեքստ են պատրաստում։  ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց․ «Լավ միտք չէ այսօր մրցակցող հայտարարություններ քննարկելը»։ Նա առաջարկեց բոլորով միասին ընդունել հայտարարության նախագիծը։  Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ իրենց հայտարարության տեքստի մասին նկատառումներ կարող են ունենալ։ Նա առաջարկեց քննարկում ունենալ, հետո նախագիծ ընդունել։   20 րոպե ընդմիջում հայտարարվեց, որ խմբակցությունները քննարկեն միասին հայտարարության տեքստը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
10:22 - 13 սեպտեմբերի, 2022
Օղակը սեղմվում է. բաց է թողնվել ժամանակը՝ բանակը վերականգնելու և դիվանագիտական ոլորտում քայլեր ձեռնարկելու համար. Օհանյան
 |pastinfo.am|

Օղակը սեղմվում է. բաց է թողնվել ժամանակը՝ բանակը վերականգնելու և դիվանագիտական ոլորտում քայլեր ձեռնարկելու համար. Օհանյան |pastinfo.am|

pastinfo.am: Խորհրդարանական կառավարման երկրում իշխանության բաժանման ու հավասարակշռման սկզբունքը խախտող գործադիր իշխանության կցորդ հանդիսացող խորհրդարանական մեծամասնության կողմից Հայաստանի իրական օրակարգի՝ անվտանգության խնդիրների վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունների մշտական տապալումները, որոնք անպատժելիորեն իրականցվում են սահմանդրության և օրենքի կոպիտ խախտմամբ անկասկած ազդում են ԱԺ բնականոն ընթացքի վրա: Այս բացառիկ և խիստ ծայրահեղ հանգամանքներում խորհրդարանի լեգիտիմությունը միանշնական կասկածի տակ է դրվում հենց քաղաքական մեծամասնության գործողությունների պատճառով: Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ հայ ժողովրդի նորագույն պատմությունն առանձնանում էր անկախության և Արցախի ինքնորոշման համար մղվող պայքարում հաղթանակով ձևավորված Հայաստանի և Արցախի կուռ անվտանգային, տնտեսական ամուր կապի ու ենթակառույցների միասնական համակարգով, սակայն 44-օրյա պատերազմից հետո կտրուկ փոխվել է. «Հայաստանի և Արցախի անվտանգության միջավայրը ռազմաքաղաքական բալանսի խախտման դեպքում Ադրբեջանը ախորժակը բացվել է, իսկ Թուրքիան ակտիվորեն ներգրավել է մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մեջ՝ ձգտելով կազմավորել նոր 3+3 ձևաչափով հարթակը: Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանն իր անվտանգության երաշխավորն է»,-ասաց Օհանյանը:
13:26 - 12 սեպտեմբերի, 2022
Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը ՀՀ իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան
 |news.am|

Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը ՀՀ իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան |news.am|

news.am: Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքներից առաջինը Հայաստանի իշխանությունն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Որովհետեւ անկախ այն գործընթացներից, որոնք ընթանում են տարածաշրջանում ու ներհայաստանյան մակարդակում, ակնհայտ է, որ գլխավոր սպառնալիքը գալիս է ՀՀ իշխանություններից: Այն գործընթացները, որոնք ՀՀ իշխանությունները սկսել են սկսած երկրի պետական ինստիտուտների կազմալուծումից եւ նրա առանցքային իսնտիոտւտների ոչնչացումից, վերջացրած վարվող պետական քաղաքականությամբ, ասածից ամենավառ օրինակն է: Հայաստանի եւ Հայաստանի առջեւ սպառնալիքներն ընդհանուր են, չկա իրավիճակ, երբ մի սպառնալիք կարող է սպառնալ միայն Արցախին կամ միայն Հայաստանին: Այսօր սկսված վտանգավոր գործընթացը, որ ընթանում է, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրն է: Միայն առաջին հայացքից է սա խաղաղության մասին: Իրականության մեջ դա կարող էր կոչվել կապիտուլյացիոն պայմանագիր, հանձնման, հայրենիքի կորստի, անկման պայմանագիր: Որովհետեւ այն, ինչ քննարկվում է այս պայմանագրի շրջանակներում, ակնհայտ է, որ այնտեղ որեւէ բան չկա Հայաստանի ու Արցախի խաղաղության մասին, էլ չեմ խոսում ՀՀ-ի ու Արցախի շահերի մասին: Արցախի ինքնորոշման սկզբունքը լիիրավ բացակայում է այս գործընթացից: Դա նաեւ ամրագրում է սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված հարցը, Ադրբեջանի կողմից ամեն գնով առաջին պլան բերվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Այստեղ գլխավորը ոչ թե այն է, որ Ադրբեջանը փորձում է իր առավելապաշտական մոտեցումներն ամբողջությամբ ամրագրել այդ փաստաթղթում, այլ այն, որ Հայաստանի կողմից ներկայացվող սկզբունքները որեւէ ամրագրում չունեն այս փաստաթղթում»,-ասաց Աբրահամյանը: Նրա խոսքով, ձեւակերպումը, որը հայկական կողմը փորձում էր ներկայացնել որպես վերապահում ադրբեջանական սկզբունքներին, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ու ազատություններին վերաբերող յս մոտեցման մեջ, սա հենց այն էր, ինչ Ադրբեջանը փորձում էր ամրագրել, փորձում էր ինքնորոշման սկզբունքը հետին պլան մղելով առաջին խնդիր դարձնել. «Ունենք իրավիճակ, որ ՀՀ իշխանությունը ոչ միայն հետ է կանգնել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից, այլ կրկնում է մոտեցումներ, որոնք եղել են ադրբեջանական քաղաքական ու քարոզչական հիմնական մոտեցումները»,-ընդգծեց Աբրահամյանը: Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծմն խնդրին, Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ այս գործընթացին նախորդել է Հայաստանի սուվերեն տարածքների բռնազավթման գործընթաց. «Այսինքն Ադրբեջանն իր ձեւով արդեն իրականացրել է դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը եւ փորձում է դրանց տալ իրավական ու միջազգային ամրագրումներ: Ադրբեջանի խնդիրը միայն անկլավների խնդիրը չէ, «Զանգեզուրի միջանցքը» չէ, Ադրբեջանը նպատակ ունի իր ռազմավարական խնդիրները լուծելու ճանապարհին արդյունավետ վերահսկողություն պահովել Հայաստանի գլխավոր կոմունիկացիաների, ռազմավարական օբյեկտների նկատմամբ: Սա Ադրբեջանի համար երկարաժամկետ կտրվածքով երկու գլխավոր խնդիր է լուծելու. Նախ, հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում ապահովել Ադրբեջանի մեկնարկային առավելությունը, եւ երկրորդը, հնարավոր հարաբերական խաղաղ գործընթացների պարգայում կրկին Ադրբեջանին մեկնարկային մի քանի աստիճան առավելություն ապահովելը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ Հայաստանում իշխանության փոփոխությունը արագ փոփոխություններ չի երաշխավորում, դա ենթադրում է ծանր աշխատանք. «Բայց կարող ենք արձանագրել, որ այս իշխանության գոյությունը որեւէ ձեւով չի կարող Հայաստանին ու Արցախին ապահովել անվտանգություն, խաղաղություն: ՀՀ-ում իշխանության փոփոխության օրակարգը հնարավորություն է գալու եւ առաջին հերթին ՀՀ-ին կենսունակություն, դիմադրելու ներուժ ապահովելու եւ ժամանակային կտրվածքով կանգնեցնելու այն անկումը, որն առաջ է գնում»,-ասաց նա:
12:18 - 12 սեպտեմբերի, 2022
Երբ նստաշրջանն ավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության բացակայությունների մասին
 |1lurer.am|

Երբ նստաշրջանն ավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության բացակայությունների մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը չի՞ խանգարի խորհրդարանի բնականոն աշխատանքին: «Ո՛չ, չի վնասի, որովհետև Ազգային ժողովն ամենաբարձր լեգիտիմությունը ունեցող ԱԺ-ն է, իսկ ընդդիմությունն ամենացածր լեգիտիմությունը ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ: Չգիտեմ, թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- ասաց Սիմոնյանը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների բացակայություններին, ապա Սիմոնյանը նշեց. «Տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի: Ես տրամադրված եմ այնպես, որ որևէ քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա, իր օգնականները չպետք է աշխատավարձ ստանան, եթե գործի չեն գալիս: Ինչո՞ւ են փակում քաղաքական դաշտն առողջ ուժերի համար: Ես դա չեմ հասկանում ու չեմ ընդունում:  Մեջներից ավելի ճիշտ և արժանապատիվ իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա, ինչպես, օրինակ՝ մենք վարչության ընտրություններ նշանակեցինք Լոռու մարզում ընտրություններում պարտվելուց հետո»: ԱԺ նախագահը շեշտեց՝ եթե մինչև տարվա վերջ ընդդիմադիր պատգամավորները չվերադառնան, և նրանց բացակայությունների թիվն անցնի թույլատրելիի սահմանը, ՍԴ-ն համապատասխան որոշում կկայացնի:  «Մենք ծափահարություններով իրենց ճանապարհեցինք դահլիճից և պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ: Ձևերը, որ հիմա նրանք անում են, այլընտրանք չունեն: Եթե քաղաքականության մեջ ես, պետք է լինես այս դահլիճում, եթե քաղաքականությունից դուրս ես, ուրեմն այս դահլիճից դուրս ես»,- ասաց Սիմոնյանը:
12:15 - 12 սեպտեմբերի, 2022
Ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձեւավորումը. Իշխան Սաղաթելյան
 |news.am|

Ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձեւավորումը. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Պարտության եւ ամոթի մարմնացման ձեռքով այս ԱԺ-ն դարձավ եւ պատմության մեջ կմնա որպես նորանկախ Հայաստանի ամենախայտառակ գումարման ԱԺ-ն. ԱԺ, որտեղ իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է պետական ու ազգային շահը: ԱԺ-ի պատերից ներս շարունակվում է կրկես հիշեցնող էժանագին շոուն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Հայաստանի իրական եւ առաջնային օրակարգը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում: Մենք մեր քաղաքացիներից  մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար: ՀՀ օրվա իշխանությունները եւ նրա կցորդ ԱԺ մեծամասնությունը չեն սպասարկում այդ օրակարգը, աշխատում են, դրա դեմ նոր սպառնալիքներ ստեղծելով մեզ համար»,-ասաց նա: Սաղաթելյանը նկատեց, որ ԱԺ մեծամասնությունը հրաժարվում է դեմ արտահայտվել այսպես կոչված «Շուշիի հռչակագրին». «Հրաժարվում է մասնակցել ընդդիմության կողմից հրավիրված ԱԺ նիստին, որտեղ պետք է ընդունվեր հայտարարություն Հայաստանի կարմիր գծերի մասին, մասնավորապես, պետք է հայտարարվեր, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ուրեմն հարկավոր է իրենց մենակ թողնել թշնամու օրակարգը սպասարկելու իրենց ընտրության մեջ: Միջազգային հանրությունը պետք է տեսնի ու հասկանա, որ հայ ժողովուրդը տեր է իր հայրենիքին եւ ՔՊ-ն Արցախը զոհաբերելու կամ վաճառելու գործում միայնակ է: Մենք ոչ միայն պետք է շրջենք ամոթալի այս էջը, այլ նաեւ ժողովրդի համար բացենք վերելքի ու զարթոնքի նոր էջ: Մենք վստահ ենք, որ ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում կա նոր որակի պետություն կերտելու ներուժ: Մեզ պետք է նոր նավապետ եւ նոր ուղղություն: Ուստի ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձեւավորումը, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին համահունչ փրկության ծրագրի ներկայացումը եւ իրագործումը»,-ընդգծեց ընդդիմադիր գործիչը: Նա նաեւ հավելեց, որ նախաձեռնելով քննարկումների այս ֆորմատը՝ իրենք մեկ բարձր նպատակ են հետապնդել՝ միավորել մեր ժողովրդի բոլոր կարող ուժերը եւ ամենայն պատասխանատվությամբ խոսել ՀՀ իրական օրակարգերի, մարտահրավերների եւ դրանք հաղթահարելու հնարավորությունների մասին, ստեղծել հանրային այն ինստիտուտները, որոնք ի զորու են պատասխանատվություն ստանձնել եւ առաջնորդել ժողովրդին դժվարին այս ժամանակահատվածում: «Դիմադրության» շարժումն արդեն իսկ դարձել է նման հարթակ: Մենք ամբողջ աշխարհին կարողացել են նվազագույն պահանջը տեղ հասցնել, որ օրվա իշխանությունը չունի մանդատ հայ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու կամ խաղաղության անվան տակ նոր կապիտուլյացիա ստորագրելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
11:38 - 12 սեպտեմբերի, 2022
Ընդդիմությունը «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկում է անում |tert.am|

Ընդդիմությունը «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկում է անում |tert.am|

tert.am: Հայաստանի իրական օրակարգը այսօր Արցախի ու Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն են ու անվտանգության խնդիրները։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ «Մենք Հայաստանի առաջնային օրակարգերով, բոլոր հնչեղություն ունեցող հարցերի շուրջ խորհրդարանից դուրս ձևավորելու ենք այլընտրանքային հարթակներ, որտեղ տեղի են ունենալու քննարկումներ։ Այդ հարցերը քննարկվելու են շատ խորությամբ, մանրամասնորեն առաջարկվելու են լուծումներ, ոչ թե լինելու են քննարկման իմիտացիաներ։ Խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմությունը, այն միջավայրը չէ, որտեղ քննարկում են Հայաստանի իրական և առաջնային օրակարգերը»,- ասաց Սաղաթելյանը։ Նա նշեց, որ վերը նշված հարցերի քննարկման նպատակով հրավիրել են համաժողով՝ հասարակության տարբեր շերտերի մասնակցությամբ։
11:22 - 12 սեպտեմբերի, 2022
Չենք մասնակցելու ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ խորհրդարանական գործունեության վերաբերյալ

Չենք մասնակցելու ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ խորհրդարանական գործունեության վերաբերյալ

Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ո՛չ ԱԺ նիստերին, ո՛չ էլ ԱԺ հանձնաժողովների նիստերին։ Այս մասին ասված է «Հայաստան» խմբակցության հայտարարությամբ մեջ։  «Հարգելի՛ հայրենակիցներ, Խորհրդարանական մեկամյա գործունեության փորձը ցույց է տվել, որ գործադիր իշխանությունը և իր կցորդ խորհրդարանական մեծամասնությունը, խախտելով Սահմանադրությունն ու օրենքները՝ տապալում են Ազգային ժողովի բնականոն աշխատանքը: Անվտանգության լրջագույն սպառնալիքներն անտեսելով՝ գործող իշխանությունները Ազգային ժողովին պարտադրում են Հայաստանին և Արցախին պատուհասած անմիջական վտանգներին անհաղորդ օրակարգեր: Ավելին՝  ՔՊ-ի կողմից ԱԺ կանոնակարգի կոպտագույն խախտումները, նիստերի վարման միջազգային ստանդարտների անտեսումը, և մեծամասնության լիազորությունների ակնհայտ չարաշահումները ապալեգիտիմացնում են խորհրդարանի՝ որպես առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչական մարմնի գործունեությունը:  Այս պայմաններում՝ ապօրինություններով գործող խորհրդարանական մեծամասնության դեմ պայքարում շարունակելու ենք կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված քաղաքական բոյկոտի գործիքը, այն է՝ չենք մասնակցելու ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ եւ նրա հանձնաժողովների նիստերին։ Ինչպես բազմիցս հայտարարել ենք, խորհրդարանական նիստերին մեր մասնակցությունը պայմանավորված է հանրային աջակցություն ստացած օրակարգերի առաջմղմամբ, այն է՝  –Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, –օրվա իշխանությունների պաշտոնանկությունը -երկրի հզորացման ազգային-պետական ուղեգծի հաստատումը։  Ի հավելումն նշվածի ժողովրդի կողմից ստացած մանդատը խմբակցությունն օգտագործելու է՝ հանրային իրական հետաքրքրություն ու հնչեղություն ունեցող թեմաներով լսումների կազմակերպման, գործող իշխանությունների ապազգային, հակապետական նախաձեռնությունները, նրանց կողմից երկրի սոցիալ–տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունը, կոռուպցիոն երևույթները,  դատաիրավական համակարգի ամենաթողությունը, մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումները բացահայտելու և դրանց դեմ պայքարի ուղղությամբ: Խմբակցությունն իր ներկայացուցիչների միջոցով շարունակելու է ակտիվ շփումներն ու աշխատանքները արտերկրի մեր գործընկերների ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև դրանց օգտակարությունը և արդյունավետությունը գնահատելով՝ մասնակցելու է միջազգային հանդիպումներին մեր երկրի շահերը պաշտպանելու, հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները բարձրաձայնելու և դատապարտելու համար։   Ըստ անհրաժեշտության կիրառվելու են նաև պետական ու հանրային օրակարգերը սպասարկող խորհրդարանական այլ գործիքները:  Միևնույն ժամանակ շարունակելու ենք ակտիվ գործունեություն իրականացնել ԱԺ-ից դուրս՝ մեր երկրին սպառնացող վտանգների մասին հանրային լայն շրջանակներին իրազեկելու, քաղաքական գործընթացներում ուղղակի մասնակցություն ապահովելու, «Դիմադրության» շարժմանը նոր թափ հաղորդելու, ներքին ու արտաքին անվտանգային քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։ Հարգելի՛ հայրենակիցներ, Մենք համոզված ենք, որ իշխանափոխությունն այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որի դեպքում է միայն հնարավոր լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, հաղթահարել մարտահրավերները, փակել պարտության էջը, դուրս գալ այս նվաստացած վիճակից: Հայաստանը չի կարող աշխարհին ներկայանալ պարտության ու խայտառակության խորհրդանիշ հանդիսացող դեմքով: Բացառապես Հայաստանի շահերը ներկայացնող նոր բանակցողը միայն կարող է իրական ու արժանապատիվ խաղաղություն ապահովել և տանել մեր երկիրը զարգացման ճանապարհով», - ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ»-ից նույնպես հայտնել էին, որ Խորհրդարան չգնալու իրենց որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ։
15:43 - 09 սեպտեմբերի, 2022
Վարչապետի թեկնածուն որոշվելու է ոչ թե կուսակցական գրասենյակներում, այլ ժողովորդի մասնակցությամբ. այս խնդիրը մեր առջև դրված է. Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Վարչապետի թեկնածուն որոշվելու է ոչ թե կուսակցական գրասենյակներում, այլ ժողովորդի մասնակցությամբ. այս խնդիրը մեր առջև դրված է. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օգոստոսի 22–ին, «Երկիր մեդիա», «5-րդ ալիք» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, անդրադառնալով բազմաթիվ հարցերի, ասել է՝ «Դիմադրություն» շարժումը խախտել է երկիրը հանձնելու ժամանակացույցը. այն աղետը, որն այս օրերին ունենք, դա նախատեսված էր ավելի շուտ, ու ավելի մեծ ծավալով, այս իմաստով, ըստ Սաղաթելյանի, ակնհայտ է «Դիմադրություն» շարժման ձեռքբերումները:Նա նաև շեշտել է, որ իրենք առայժմ չեն հասել գլխավոր նպատակին՝ օրվա իշխանությունների հեռացմանը, աղետների կանխմանը:«Բայց վստահ եմ՝ մեր բացթողումները գնահատելով և ճիշտ եզրահանգումներ անելով, հնարավոր է հասնել այս իշխանությունների հեռացմանը, կարևորն այս պահին չհուսահատվելն ու չնահանջելն է։ Իսկ ինչ վերաբերում է այն քննադատություններին,  թե շոգին կամ ձմռանը պայքար չենք մղում, ապա նշեմ, որ նույնիսկ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ ձմռանը վրանները խփած էր, իսկ Նոր տարին էլ Հրապարակում էինք դիմավորել»,- շեշտել է Սաղաթելյանը։Այնուհետև նա առանձնացրել է շարժման ամենամեծ և կարևոր բացթողումները․«Պետք է արձանագրենք, որ մենք մեր երկրին սպառնացող վտանգները դեռ չենք կարողացել ամբողջությամբ հասցնել մեր ազգաբնակչությանը։ Այսինքն, Նիկոլի մեջտեղ բերած կեղծ, շինծու խաղաղության օրակարգը, որն իրականում նոր քաոսի, կապիտուլյացիայի, նոր պատերազմի օրակարգ է, մարդկանց մոտ ավելի գրավիչ եղավ, քան մեր ներկայացրած պայքարի օրակարգը։ Երկրորդը՝ մեր պայքարը հանուն Արցախի, դիտարկվեց որպես պայքար հանուն իշխանության, պայքար հանուն նախկինների վերադարձի, ըստ էության դա մեր բացթողումն է եղել․․․ՀՀ իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցաբար միջազգային հանրությանը մեր շարժումը, մեր պայքարը ներկայացնում է իբրև ռևանշիստներին պայքար և իմ վերջին եվրոպական այցելությունը դրա վառ ապացույցն է, որ շատ սխալ միջազգային ընկալում կա նաև մեր շարժման նկատամամբ։ Եվ ամենավերջինը՝ մենք չենք կարողեցել մեր շարժման մասնակիցներին, մեր պես մտածողներին, համակիրներին դարձնել ամենօրյա պայքարի մասնակից»։Խոսելով այն մասին, թե ինչ արդյունքներ է տվել «Դիմադրության» շարժումը, Սաղաթելյանն ասել է, որ ամենակարևորը դրա վառ գնահատականը և ապացույցը միջազգային արձագանքն է։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը երեք անգամ անդրադարձել է «Դիմադրության» շարժմանը տարբեր հարցազրույցներով և հայտարարություններով և ՀՀ ընդդիմության գործունեությանը հիմնականում այս կոնտեքստում, որ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, ովքեր խանգարում են Նիկոլ Փաշինյանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատել, այսինքն այս կեղծ օրակարգով Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկելուն։Հարցին, թե պայքարի հաջորդ փուլում կներկայացվի՞ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի անունը, Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է, որ եթե ընդդիմությունը խորհրդարանի միջոցով գնա իմպիչմենտի ճանապարհով, ապա, օրենքի պահանջի համաձայն, պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուին։«Թեկնածուն որոշվելու է ոչ թե կուսակցական գրասենյակներում, այլ ժողովորդի մասնակցությամբ։  Մենք այդ հարցից չենք խուսափում, բայց  այս օրերին մեկը փրկիչ է ման գալիս, մյուսը՝ առաջնորդ, էն մյուսն էլ՝ ձիու վրա նստած հերոս, որը  կգա ու ստեղծված իրավիճակից երկիրը դուրս կբերի, բայց ես վստահեցնում եմ, որ փրկիչներ չկան, պայքարի պատրաստ մեր հայրենակիցները պետք է  գտնեն այն ուժերին, որոնք գնալու են մինչև վերջ, որոնք անձնազոհ պատրաստ են պայքարել հանուն հայրենիքի, համախմբումը պետք է լինի հայրենիքի շուրջ։ Կա՞ անհրաժեշտություն թեկնածու մեջտեղ բերելու, այո՛, այս խնդիրը մեր առջև դրված է»,- ասել է նա։Շարունակությունը՝ tert.am-ում
09:36 - 23 օգոստոսի, 2022