ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց՝ իրադրության վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստը քննարկելու նպատակով
10:22 - 13 սեպտեմբերի, 2022

ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց՝ իրադրության վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստը քննարկելու նպատակով

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ իրավիճակի վերաբերյալ հայտարարության տեքստ է նախապատրաստվել, Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք էլ հայտարարության տեքստ են պատրաստում։ 

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց․ «Լավ միտք չէ այսօր մրցակցող հայտարարություններ քննարկելը»։ Նա առաջարկեց բոլորով միասին ընդունել հայտարարության նախագիծը։ 

Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ իրենց հայտարարության տեքստի մասին նկատառումներ կարող են ունենալ։ Նա առաջարկեց քննարկում ունենալ, հետո նախագիծ ընդունել։ 

 20 րոպե ընդմիջում հայտարարվեց, որ խմբակցությունները քննարկեն միասին հայտարարության տեքստը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել