«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Ցավում ենք, որ ՀԱՊԿ-ը դեռ չունի հստակ քաղաքական գնահատական, որ Ադրբեջանը օկուպացրել է կազմակերպության անդամ երկրի տարածքները. Հակոբյան

Ցավում ենք, որ ՀԱՊԿ-ը դեռ չունի հստակ քաղաքական գնահատական, որ Ադրբեջանը օկուպացրել է կազմակերպության անդամ երկրի տարածքները. Հակոբյան

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին: Պատգամավորն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև՝ անցյալ տարվա սեպտեմբերին, Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի հետևանքով Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ 150 քառ. կմ օկուպացված է: Այս իրավիճակում Հայաստանի համար կարևոր էր ՀԱՊԿ գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը։ Եվ ցավում ենք, որ մեր կազմակերպությունը (ՀԱՊԿ) դեռևս չունի հստակ քաղաքական գնահատական, որ հարձակում է կատարվել Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմանի վրա, և որ Ադրբեջանը օկուպացրել է ՀԱՊԿ անդամ երկրի տարածքները»,-նշել է Հակոբյանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի և անվտանգության հետ կապված հարցերից՝ նա նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ այս տարվա փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ իրականացնելու համար դատարանի որոշումը։ «Երեք ամիս, Լաչինի միջանցքի արգելափակմանը և հումանիտար աղետի ստեղծմանը զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը։ Ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Օրերս կրակել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի վրա, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Իսկ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվեց Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ երեք ոստիկան, ևս մեկ սպա վիրավորվեց»,-ասել է պատգամավորը: Նա նաև ներկաներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողության սադրիչ դրսևորումները:
14:26 - 11 մարտի, 2023
Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Միքայել Թումասյանի հետ այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայկ Կոնջորյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է: Նշվել է, որ արդեն 85-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի: Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը: Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
13:53 - 06 մարտի, 2023
ԱԺ-ն հերքում է մամուլում տեղ գտած լուրերը, թե պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել

ԱԺ-ն հերքում է մամուլում տեղ գտած լուրերը, թե պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել

ՀՀ Ազգային ժողովը պարզաբանում է տարածել մամուլում տեղ գտած պատգամավորների օգնականների պարգևավճար ստանալու մասին տեղեկություններին։  ««Ժողովուրդ» օրաթերթի՝ «ԱԺ պատգամավորների օգնականները պարգեւավճար են ստացել․ ՔՊ ղեկավարությունը հաղթեց» վերտառությամբ փետրվարի 22-ի նյութի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները 15 տոկոսի չափով պարգեւավճար են ստացել աշխատակազմի նոր ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից, լուրը չի համապատասխանում իրականությանը:   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հունվար ամսին պարգեւավճար չեն ստացել:   Տեղեկացնում ենք նաեւ, որ ԱԺ աշխատակազմը, այդ թվում՝ բոլոր պատգամավորների օգնականները, յուրաքանչյուր ամիս աշխատավարձից բացի ստանում են նաեւ պարգեւավճար՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով, որը նախորդ տարվա 30 տոկոսից կրկնակի կրճատվել է:   Խնդրում ենք լրատվամիջոցներին սեփական աղբյուրներից ստացած տեղեկատվությունը հրապարակելուց առաջ պաշտոնապես ճշտել այն»,- նշված է ԱԺ պարզաբանման մեջ:
11:39 - 22 փետրվարի, 2023
Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը

Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը

Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում մարտի 26-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ամփոփվել են փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը` «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, «Հայկական երազանք» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: ԿԸՀ փոխանցմամբ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կհրապարակվեն մինչև փետրվարի 27-ը: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներն իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագիր համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ պետք է ներկայացնեն մինչև մարտի 1-ը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մարտի 1-ից մինչև մարտի 24-ը, ժամը 24:00-ն:
20:46 - 19 փետրվարի, 2023
Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում

Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում

Խորհրդարանը փետրվարի 10-ին շարունակել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ելույթ ունենալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ, ըստ իր տեղեկությունների, Հայաստանում ավազի շուրջ 70 տոկոսն ապօրինի է արտահանվում եւ «սեւ շուկայում» է: Կա վիճակագրություն, որ արդյունաբերական բետոնի ծավալները տարեցտարի աճում են, օրինակ՝ 2021 թվականին աճել են 66 տոկոսով, բայց նվազել է ավազի արդյունահանումը, ինչը չի կարող այդպես լինել: Պատգամավորի խոսքով այստեղ գործ ունենք ավազի ապօրինի արդյունահանման հետ: Ներկայացնելով ավազի ապօրինի արդյունահանման որոշ օրինակներ՝ պատգամավորը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, որպեսզի ուսումնասիրություններ կատարի եւ փարատի մտահոգող կասկածները:
14:42 - 10 փետրվարի, 2023
Դուրս եկեք քաղաքական դաշտից և ճանապարհ բացեք նոր ընդդիմության համար. ԱԺ նախագահը՝ ընդդիմադիրներին
 |armenpress.am|

Դուրս եկեք քաղաքական դաշտից և ճանապարհ բացեք նոր ընդդիմության համար. ԱԺ նախագահը՝ ընդդիմադիրներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորեց դուրս գալ քաղաքական դաշտից և ճանապարհ բացել առողջ ուժերի համար: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր արտահերթ ելույթում՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած դիտարկումներին: Արձագանքելով նախորդ օրը ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ նոր ընտրությունների մասին ելույթին՝ Սիմոնյանը նշեց՝ լավ է, որ ընդդիմությունն է խոսում ընտրությունների մասին: «Պատերազմից հետո ընտրությունների մասին խոսում էինք մենք, դուք խոսում էիք Վազգեն Մանուկյանի մասին: Ի դեպ, ո՞ւր է Վազգեն Մանուկյանը: Մի օր որ առիթ լինի, ասեք, տեսնենք, թե ո՞ւր է մեր երկրի այդ «հնարովի» ղեկավարը, որին որոշել էիք, որ պետք է մեր երկիրը ղեկավարը»,- ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իշխանությունն ու իրենց ընտրողները կապի մեջ են՝ հորդորելով ընդդիմությանը իրենց ընտրողների մասին մտածել: Նա ընդդիմադիրներին մեղադրեց երթերին գումարով մարդ բերելու փորձերի մեջ՝ ընդգծելով, որ այդ երթերի քանակը չէր գերազանցում 5-10 հազարը՝ այն դեպքում, երբ ընդդիմությունը ընտրություններով 200 հազարից ավելի ձայն էր հավաքել: «Բա ո՞ւր են ձեր ընտրողները: Ինչո՞ւ դրա մասին չեք խոսում»,-ասաց նա: Սիմոնյանը վստահեցրեց, որ իշխանությունը նոր ընտրությունների անցկացման խնդիր չունի՝ կարծիք հայտնելով, որ Դաշնակցությունը հիմա չպետք է ձգտի նոր ընտրությունների: «Դաշնակցությունն առաջին անգամ այսպիսի մեծ կազմով ԱԺ-ում է հայտնվել: Կարճ ասած՝ «Հայաստան» դաշինքում «իշխանությունը» վերցրել եք, ի՞նչ կա մտածելու, մի քանի մարդ կա, որ դաշնակցական չէ, դա էլ ցուցակը մաքրելով, ինչ-որ բաների բերումով կվերցնի»,-ասաց ԱԺ նախագահը: Նա վստահ է, որ իշխանությունը նոր ընտրությունների դեպքում ավելի շատ ձայն էլ կհավաքի, սակայն Դաշնակցությունը կամ խորհրդարանում չի հայտնվի, կամ ավելի քիչ քանակով կհայտնվի: Դիմելով ընդդիմադիրներին՝ ԱԺ նախագահն ասաց. «Դուք պետք է դուրս գաք քաղաքական դաշտից և ճանապարհ բացեք նոր ընդդիմության համար: Քանի դեռ դուք, «Պատիվ ունեմ»-ը զբաղեցնում եք ընդդիմադիր դաշտը, դա ամենամեծ վնասն է ՀՀ-ին, դուրս եկեք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը՝ անընդհատ այդ նույն սկավառակը պտտեցնելով, անընդհատ նույն բաները մեր մասին ասելով: Հասկացանք, ասացիք դա: Դուրս եկեք, թողեք թող առողջ ուժերը գան: Հետագայում, եթե մենք էլ ընտրություններում կպարտվենք, իշխանությունը կհանձնենք իրենց և հանգիստ սրտով կհեռանանք, քանի որ մեր նպատակն է ՀՀ-ում մեր կողմից ներդրված ազատ ընտրություններով, թափանցիկ ընտրություններով իշխանությունը փոխանցել մեկ այլ ուժի, շնորհավորել այդ իշխանությանը և հեռանալ: Բայց քանի դեռ դուք կաք, դա անհնար է դառնում»: Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության 
11:43 - 09 փետրվարի, 2023
ՀՀ արտաքին քաղաքականությունն այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել. Բադալյանն արձագանքեց ընդդիմադիր պատգմավորին
 |armenpress.am|

ՀՀ արտաքին քաղաքականությունն այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել. Բադալյանն արձագանքեց ընդդիմադիր պատգմավորին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին վաղուց չի ունեցել: Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում՝ ըստ էության արձագանքելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին:   Խաչատրյանն իր ելույթում իշխանությանը մեղադրեց արտաքին ճակատում ձախողումների մեջ: Ըստ նրա՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է իր հարաբերությունները բոլորի հետ, բոլոր դաշնակիցների և բարեկամների հետ: Ըստ նրա՝ Եվրոպայում, Իրանում, ՌԴ-ում, նաև ԱՄՆ-ում Հայաստանին սկսել են խեթ նայել: Անդրադառնալով Հայաստանի միջազգային դիվանագիտության վերաբերյալ արած ընդդիմադիր պատգամավորի հայտարարություններին՝ Բադալյանն ասաց. «Ի՞նչ եք ուզում դրանով ասել. ուզում եք ամբողջ աշխարհին համոզել, որ ՀՀ-ն իրենից ոչինչ չի ներկայացնո՞ւմ և անընդհատ փչացնո՞ւմ է իր հարաբերություններն արտաքին դիվանագիտության ճակատում: Դուք լուրեր չեք կարդո՞ւմ: Կարծում եմ՝ հանրության մեծ մասը շատ վաղուց ֆիքսել է, որ, եթե նույնիսկ երկրի ներսում կան բազմաթիվ խնդիրներ, արտաքին քաղաքականությունն այսօր այնպիսի նշաձող է վերցրել, որ այդպիսին երևի երբեք կամ վաղուց չի ունեցել: Ճշմարտությունների հետ պետք է առերեսվել»:
10:41 - 09 փետրվարի, 2023
Գնել Սանոսյանը անդրադարձավ Հանրապետության հին շենքերը նորերով փոխարինելու վերաբերյալ հարցին

Գնել Սանոսյանը անդրադարձավ Հանրապետության հին շենքերը նորերով փոխարինելու վերաբերյալ հարցին

ԱԺ-ում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, հիշեցնելով տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մասին, հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են իրականացվում հին շենքերը նոր շենքերով փոխարինելու համար։ Ի պատասխան, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց․ «Մեր գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ նախկինում կառուցված շենք-շինությունների սեյսմիկ հզորությունը և հետագա ուսումնասիրությունները իրար որոշակիորեն չեն համընկնում։ Նախկինում կարծիք է եղել, որ մեզ մոտ հիմնական ուժգնությունը կարող է մինչև 7 բալ լինել, և մեր շատ շենքեր կառուցվել են այդպիսի կարգավորումներով, բայց հետո Սպիտակի դեպքերը ցույց տվեցին, որ մեզ մոտ ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժեր կարող են լինել, և ստացվում է, որ մեր շատ շենքեր ստանդարտների հետ որոշակի անհամապատսխանությունը, ինչպես նաև տարիքի, մաշվածության խնդիրներ կան»։ Անդրադառնալով հարցին, թե ինչ է արվում այժմ, Սանոսյանը նշեց, որ այդ առումով մի շարք իրավական գործընթացներ կան․ «Ոլորտը քաղաքաշինական է, ես շատ դետալներ կարող է հիմա չկարողանամ ասել, բայց գիտեմ, որ և 2019 և 2020 թթ․-երին որոշակի օրենսդրական փոփոխություններ են արվել, և այսօր մեր ընդհանուր շինարարության մեջ այդ նորմատիկվները հաշվի են առնվում»։ Պատգամավորի ճշտող հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր են իրականացվում հին շենքերը նորերով փոխարինելու ուղղությամբ, Սանոսյանն ասաց, որ նման շենքեր կան հանրապետության տարբեր տարածքներում, բայց դրանց հիմնական մասը Երևանում է։ «Որոշակի շենքերում պարբերաբար վիճակից ելնելով իրականացվել է աշխատանք, մարդիկ դուրս են բերվել և այլ տեղերում տեղակայվել են, բայց այս պահին ավելի խոշոր ծրագիր է իրականացվում, երբ գույքագրվում է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի շենք այդպիսի կարգավիճակ ունեն, և Երևանի քաղաքապետարանը առաջարկում է կառուցապատողներին իրականացնել ծրագիր՝ վթարային շենքերը քանդել, այդ շենքերի տեղում կառուցել նոր շենքեր, առաջին հերթին այդ նոր շենքերում բնակարան հատկացնել նախկին շենքերում ապրող մեր հայրենակիցներին, իսկ եթե բնակֆոնդը ավելին է, ապա որոշակի տնտեսական կամ որոշակի սոցիալական ծրագիր իրականացնել»։ Լուսանկարը՝ Արմենպրեսի
17:00 - 08 փետրվարի, 2023
Այստեղ որևէ սկանդալի փնտրտուքն անպտուղ զբաղմունք է. Աղաջանյանն անդրադարձել է իր հրաժարականին
 |armenpress.am|

Այստեղ որևէ սկանդալի փնտրտուքն անպտուղ զբաղմունք է. Աղաջանյանն անդրադարձել է իր հրաժարականին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից իր հրաժարականը և պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության առաջադրումը հորդորում է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը պետական կառավարման համակարգում մշտական գործընթաց է: Աղաջանյանն այս թեմային անդրադարձավ ԱԺ-ում Խանդանյանի թեկնածության քննարկմանը՝ հաշվի առնելով հանրության շրջանում առաջացած հարցերը: «Նախ ես ամբողջությամբ աջակցում եմ ՀՀ կառավարության ծրագրում որդեգրած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` խաղաղության օրակարգը: Եվ պատրաստվում եմ այսուհետ ևս իմ հնարավորությունների և լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել այս օրակարգին: Այս որոշումը պետք է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը մշտական գործընթաց է պետական կառավարման համակարգում, և որևէ սկանդալի փնտրտուքն այստեղ անպտուղ զբաղմունք է»,- ասաց Աղաջանյանը: Նա վստահություն հայտնեց, որ Սարգիս Խանդանյանի մոտ լավագույնս կհաջողվի այդ կարգավիճակից բխող գործառույթներն իրականացնել՝ ի նպաստ ՀՀ պետական շահերի՝ կոչ անելով կողմ քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:
16:16 - 08 փետրվարի, 2023
Պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է
 |armenpress.am|

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նա տեղեկացրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Գուրգեն Արսենյանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ կացին և մեկ 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: « Գ․ Արսենյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված թվով 1 հատ դանակի և թվով երկու հատ կացինների՝ սառը զենք հանդիսանալու հանգամանքը պարզելու համար նշանակվել է քրեագիտական փորձաքննություն։ Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված կացիններից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը՝ արհեստագործական եղանակով, դրանք ունեն տնտեսակենցաղային նշանակություն և սառը զենք չեն հանդիսանում։ Իսկ դանակը պատրաստված է գործարանային եղանակով, հանդիսանում է խոհանոցային դանակ և սառը զենք չի հանդիսանում: Հաշվի առնելով, որ Գ․ Արսենյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները՝ կայացվել է քրեական վարույթը կարճելու որոշում»- ասաց Աբրահամյանը։
17:11 - 07 փետրվարի, 2023
Խոսքը միայն նրան չի վերաբերում, որ զորամաս է վաճառվել, այլ թե ինչ պայմաններում, ում եւ ինչ գնով է վաճառվել․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերի մասին |factor.am|

Խոսքը միայն նրան չի վերաբերում, որ զորամաս է վաճառվել, այլ թե ինչ պայմաններում, ում եւ ինչ գնով է վաճառվել․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերի մասին |factor.am|

factor.am: «Ցավում եմ, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 2-րդ միջնորդության քննարկումը փակ էր, որովհետև այն, ինչի մասին մենք խոսում էինք, և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո հնչած թեմաները շատ հետաքրքիր պատասխաններ գտան», – փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե Սեյրան Օհանյանի նկատմամբ գործընթաց սկսելով՝ իշխանությունը ցանկանում է շեղել հասարակությանը տարատեսակ խնդիրներից: Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմության որևէ գործողություն վերջին ակցիաներից հետո չի կարող Հայաստանի ժողովրդին որևիցե բանից շեղել: «Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում ու իրենց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների ու թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ ու օրակարգեր ձևավորելու վրա: Կարող եմ իրենց հանգստացնել՝ եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական խնդիրներից Հայաստանի ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն», – հայտարարեց ԱԺ նախագահը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Սուրեն Պապիկյանի նկատմամբ գործ չի հարուցվում` չէ՞ որ նա էլ է զորամաս օտարել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե հանցակազմ լինի որևէ մեկի վրա, լինի դա Սուրեն Պապիկյանը, թե Ալեն Սիմոնյանը, քրեական գործ կհարուցվի»։ Նա հավելեց, որ այդ հարցը ճիշտ մարդու չեն ուղղում, քանի որ ԱԺ նախագահը իրավունք չունի հանցակազմ գտնելու ու քրեական գործ հարուցելու։ Սիմոնյանն ընդգծեց, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, անգամ՝ ուսադիր կրողները: «Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի կամ իր փայատերերը, կամ իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ», – նշեց Սիմոնյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերի քննարկմանը: Ինչ վերաբերում է Օհանյանին «հայրենիքի հերոս» համարելուն՝ ԱԺ նախագահն ասաց, թե այդ գնահատկանը պետք է ժողովուրդը տա․ «Դա ժամանակի հարց է, իսկ մնացածը հաճախ ուռճացված ու կենացների մակարդակի հասցված իրականություն է», – ընդգծեց Սիմոնյանը: ԱԺ նախագահը հայտարարեց, թե եկել է ժամանակը Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը․ «Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն զրկելու ու վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը, ու հասկանանք՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնց վերաբերյալ հետագայում դատավճիռ կլինի, կշարունակեն մնալ «Ազգային հերոս»։ Ես կարծում եմ՝ երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, իրենք չպետք է կոչումը ունենան»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր լրագրողներին հետ զրույցում փաստաթուղթ էր ներկայացրել՝ նշելով․ «Սա Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է, ՊՆ-ի՝ թվով 71 գույք է փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի: Այստեղ 71 զորամասի հասցե է՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը»։ Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե արդյոք երկաթե մանդատ պետք է կիրառել նաև Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի նկատմամբ՝ Ալեն Սիմանյանը նշեց․ «Խոսքը չի վերաբերում միայն նրան, որ զորամաս է վաճառվել, այլ նրան, թե ինչ պայմաններով է վաճառվել, ում և ինչ գնով է վաճառվել, հետո այդ գումարն ինչ է արվել։ Գիտեք ինչ՝ պետությունը, հիմա մենք էլ կարող է հին գույք ունենանք, ուղարկենք ինչ-որ գյուղ կամ վաճառենք, օտարենք, բայց այլ հարց է, երբ զորամասը վաճառում ես իքս ցածր գնով, հետո շատ թանկ գնով գրավ ես դնում ու այդ գումարներն ուղղում ես անձնական ինչ որ բաների։ Եկեք տարանջատենք․ 71 զորամաս, է հա, կարող է շատ ուրիշ բաներ էլ մենք օտարենք, որոնք էլ բանի պիտանի չեն․․․»։Ալեն Սիմոնյանը Սեյրան Օհանյանի առնչությամբ անդրադարձավ նաև հայտարարություններին, թե Փաշինյանի ստորագրությամբ ՊՆ-ի թվով 71 գույք հանվում է աճուռդի։ Նա նշեց՝ խոսքը միայն նրան չի վերաբերում, որ զորամաս է վաճառվել, այլ թե ինչ պայմաններում է վաճառվել, ում է վաճառվել, ինչ գնով է վաճառվել,  եւ հետո այդ գումարն ինչ է արվել․ «Պետությունը, հիմա մենք էլ կարող է ինչ-որ հին գույք ունենանք, ուղարկենք ինչ-որ գյուղ կամ օտարենք, վաճառենք, բայց այլ հարց ա, եթե դու զորամասը վաճառում ես իքս ցածր գնով, հետո շատ ավելի թանկ գնով տանում ես գրավադրում ես բանկում եւ այդ գումարներն ուղղում ես անձնական ինչ-որ բաների։ Եկեք տարանջատենք հա․ 71 զորամաս, է, հա, կարող ա շատ ավելի ուրիշ բաներ էլ մենք օտարենք, որոնք էլ բանի պիտանի չեն»։ Առավել մանրամասն՝ այստեղ Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության
15:12 - 07 փետրվարի, 2023
«Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել». Գուրգեն Արսենյանը՝ Արցախի վերաբերյալ իր հայտարարության մասին
 |news.am|

«Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել». Գուրգեն Արսենյանը՝ Արցախի վերաբերյալ իր հայտարարության մասին |news.am|

news.am: Առայժմ ուզում եմ հասկանալ, թե Արցախի ԱԺ խմբակցությունները իմ ո՞ր հայտարարությանն են արձագանքել, իրենք չեն նշել, երբ կճշտեն, այդ ժամանակ էլ ես կարձագանքեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի ԱԺ 5 խմբակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ Գուրգեն Արսենյանի հայտարարությունները համարելով անպատասխանատու, վտանգավոր եւ կոչ էին արել հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում: «Ես Հայաստանի ԱԺ պատգամավոր եմ, ընտրվել եմ մի քաղաքական թիմի կազմում, որի ռաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է, իրականացնում եմ իմ աշխտանքը, սպասարկում եմ ՀՀ պետական շահերը, պաշտպանում եմ Հայաստանի ժողովրդի շահերը»,-ասաց նա: Հարցին՝ պատրա՞ստ է կրկնել իր հայտարարությունը, ըստ որի պետք չէ երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար, Արսենյանը պատասխանեց. «Հայաստանը 3 մլն բնակիչ ունի, շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է: Արցախի 120 հազար ժողովուրդը, որ շրջափակման մեջ է, մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ: Մենք ունենք հնարավորություն ճշտելու, թե որ արտահայտությունը ինչին է ուղղված: Այն լրատվական, քարոզչական աղմուկը, որ կա Հայաստանում եւ Արցախում, եւ որն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ, ինչ-որ պահի կքչանա թեժությունը: ՀՀ իշխանությունների վրա տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ տեղեկատվական հարձակում: Երբ ԱԺ դահլիճում ես լսում եմ քննարկում, որը նվիրված է Լաչինի միջանցքի բացմանը կամ փակմանը եւ լսում եմ արտահայտություն, որ պետք է մահապարտների ինչ-որ բան ձեւավորել, որ քշեն այս իշխանություններին, բնականաբար, ես  պետք է իմ կարծիքն արտահայտեմ եւ ասեմ, որ ՀՀ օրինական իշխանությունների փոփոխությունը կարող է տեղի ունենալ ոչ թե մահապարտների գործիքակազմի կիրառմամբ, այլ ժողովրդի ցանկությամբ՝ ընտրությունների միջոցով»: Արսենյանը հայտարարեց, որ Հայաստանը ՀՀ քաղաքացիների պետությունն է, որոնք ապրում են Հայաստանում, հարկեր են վճարում Հայաստանում, ծառայում են ՀՀ բանակում. «Ո՞վ ասաց, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը չի մտնում Հայաստանի պետական շահերի սպասարկման մեջ: Ընկալումների խնդիր է, մարդիկ պետք է մի քիչ բարձրացնեն իրենց ընկալումների հնարավորությունը: Երբ նույն Արցախի ԱԺ խմբակցությունների կողմից դատապարտվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը ու հղում է արվում, որ իրենց կարծիքով ջուր է լցվում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին, ես խնդրում եմ, որ այդ մարդիկ, թուրք-ադրբեջանական տանդեմի մասնագետները ինձ բացատրեն, թե դա ի՞նչ ջրաղաց է, էդ ինչ ջուր է լցվում, ինչքան է այդ ջրաղացի հզորությունը, ոնց է այդ ջրաղացն աշխատում: Իրենք մասնագետն են դրա, ես  դրա մասնագետը չեմ, ես Հայաստանի պետական շահերի պաշտպանության մասնագետ եմ: Ցանկացած տիպի վարկաբեկման փորձ, ինձ համար էական չէ եւ չի լինելու: Ես իմ կյանքի ընթացքում այս միջոցառումների ողջ կոմպլեքսը մի անգամ տեսել եմ. 1997-1998 թվականների պետական հեղաշրջմանը նախորդող կոմպլեքսը, որն ուղղված էր ՀՀ պետական շահերը պաշտպանող գործիչներին  թուլացնելուն կամ չեզոքացնելուն»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը: Հարցին, թե պատրա՞ստ է էթիկայի հանձնաժողովում այս հարցով բոլոր հարցերին պատասխանել, Արսենյանը պատասխանեց. «Ես հանդես չեմ եկել որեւէ հարց էթիկայի հանձնաժողովում քննարկելու: Եթե էթիկայի հանձնաժողովը կգտնի, որ Գուրգեն Արսենյանը էթիկայի հանձնաժողովում բացատրություններ տալու, մեկնաբանություններ տալու կարիք կա, ես երբեք չեմ խուսափել շարադրել իմ մտքերը: Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել: Եթե ափսոսալու բան լիներ, ես հանդես կգայի հերքումով: Սա քաղաքական հստակ դիրքորոշում է: Ես միշտ ասել եմ, որ կան պետական շահեր եւ ազգային շահեր: Ես պետական շահերի սպասարկմամբ զբաղվող անձնավորություն եմ: Ազգային շահերի պաշտպնությունը այլ տիպի գործիչների ունակությունների դաշտում է»:
14:02 - 07 փետրվարի, 2023