Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խնդիրները հակասում են երկու երկրների շահերին. Սի Ծինպին |armenpress.am|

ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խնդիրները հակասում են երկու երկրների շահերին. Սի Ծինպին |armenpress.am|

armenpress.am: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները չեն համապատասխանում երկու երկրների, ինչպես նաեւ համաշխարհային հանրակցության հիմնական շահերինը: Չինաստանի ղեկավարը նշել է, որ այն, թե Չինաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան արդյոք միմյանց հետ կարգավորել հարաբերությունները, «կախված է աշխարհի ապագա ճակատագիրը»: Միեւնույն ժամանակ նրանց միջեւ առճակատումը հանգեցնում է նրան, որ տուժում են ե՛ւ իրենք, ե՛ւ ամբողջ աշխարհը: Սի Ծինպինն ասել է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը «միմյանց հիմնական խնդիրների հարգման հիման վրա կարող են համագործակցել կլիմայի փոփոխության, համաճարակների կանխման եւ դրանց դեմ պայքարի, տնտեսության վերականգման հարցերում, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հիմնական հարցերում: Կողմերը «համաձայնել են, որ Չինաստան ու Միացյալ Նահանգներ պետությունների ղեկավարների միջեւ շփման խորացումը երկկողմ հարաբերությունների եւ միջազգային հիմնական հարցերի շուրջ շատ կարեւոր է չին-ամերիկյան հարաբերությունների ճիշտ զարգացման համար»: Նրանք պայմանավորվել են շարունակել պահպանել երկկողմ շփումները, ինչպես նաեւ շարունակել ընդգրկուն երկխոսությունը աշխատանքային մակարդակով՝ «չին-ամերիկյան հարաբերությունների առաջընթաց զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:25 - 10 սեպտեմբերի, 2021
Չինաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ԱԳ նախարարն ընդունել է ՉԺՀ դեսպանին

Չինաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ԱԳ նախարարն ընդունել է ՉԺՀ դեսպանին

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ կողմից՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունները: ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձ են կատարել հայ-չինական բազմադարյա բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերություններին և վերահաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցության զարգացման ուղղությամբ: «Հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ կողմից՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունները: ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Չինաստանի դիրքորոշումը: Դեսպան Ֆանը նշել է, որ Չինաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի կայունությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել բազմակողմ հարթակներում երկրների համագործակցությանը, այդ համատեքստում կարևորվել է Եվրասիական տնտեսական միության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջև համադրման գաղափարը: Արարատ Միրզոյանն ու Ֆան Յունն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել համավարակի դեմ պայքարում Չինաստանի տրամադրած աջակցության համար: ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժն էլ ավելի արդյունավետ իրացնելու վերաբերյալ:
19:33 - 06 սեպտեմբերի, 2021
ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պետք է այսօր դուրս բերի բանակն Աֆղանստանից: Այդպիսով, 20 տարի տևած ամերիկյան ռազմական ներկայությունն այդ երկրում ավարտվում է: Մինչդեռ, նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդն ընդունել է բանաձև, որը թալիբներին պարտավորեցնում է հարգել երկրից մարդկանց ազատ հեռանալու իրավունքը: Այնուամենայնիվ բանաձևում տեղ չի գտել դրույթը Քաբուլի օդակայանի տարածքն անվտանգության գոտի հռչակելու և ապահով տարհանում իրականացնելու մասին, որն առաջարկել է Ֆրանսիան: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ առաջարկած բանաձևի նախագիծն ընունվել է 13 կողմ և 2 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: Չեզոքություն են պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ բանաձևի հեղինակներն անտեսել են ռուսական կողմի առաջարկները: Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է տեքստում նշել արտասահմանում Աֆղանստանի ֆինանսական միջոցների սառեցման անբարենպաստ ազդեցությունն այդ երկրի տնտեսության վրա և տնտեսական ոլորտում աֆղանստանցի բարձրակարգ մասնագետների հեռանալու բացասական հետևանքը: Արդյունքում Ռուսաստանը ձեռնպահ է մնացել, բայցև վետո չի սահմանել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը թալիբներին կոչ է անում երկրից անարգել հեռանալու իրավունք տալ բոլոր օտարեկրացիներին, ինչպես նաև այդ ցանկությունը հայտնած աֆղանստանցիներին: Ընդ որում, բանաձևում աֆղանստանցիներին առնչվող այդ դրույթը ժամանակի առումով սահմանափակում չունի: Տեքստում նշվում է, որ աֆղանստանցիները կարող են երկրից հեռանալ ցանկացած ժամանակ՝ ցամաքային բոլոր անցակետերով և օդային ճանապարհյով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներից ակնկալում է կատարել բոլոր ստանձնած պարտավորությունները: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ, նպատակահարմար կլիներ, որ ՄԱԿ-ը Քաբուլի օդակայանի տարածքը հռչակի «անվտանգ գոտի» և ստանձնի այդ ռեժիմն ապահովելու առաքելությունը, սակայն տեքստում այդ դրույթը տեղ չի գտել: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
11:28 - 31 օգոստոսի, 2021
Կարեն Անդրեասյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում համագործակցելու հնարավորությունները |armenpress.am|

Կարեն Անդրեասյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում համագործակցելու հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ օգոստոսի 25-ին քննարկել է քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությանն ու այդ ուղղությամբ չինական կողմի հետ համագործակցելու հնարավորությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու նախարարության՝ այլ ուղղություններով առաջնահերթությունները։ Չինաստանի դեսպանը Արդարադատության նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել և նախարար Անդրեասյանի հետ պայմանավորվել շարունակել օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։
13:37 - 25 օգոստոսի, 2021
ՉԺՀ ԱԳ նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

ՉԺՀ ԱԳ նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ողերձում մասնավորապես ասվում է. «Ձերդ Գերազանցություն, Ուրախությամբ տեղեկացա ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման մասին, ինչի կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ: Չինաստանը և Հայաստանն ավանդական բարեկամական գործընկերներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ապահովվում են տարբեր մակարդակներում ակտիվ շփումներ և կապեր, միջազգային ասպարեզում հաստատուն կերպով առաջ են մղվում գործնական համագործակցությունը և փոխգործակցությունը, հետևողականորեն պահպանվում է չին-հայկական հարաբերությունների առողջ և հաստատուն դինամիկան: Ներկայումս կորոնավարակային համաճարակը տիրում է աշխարհում: Համախմբվածությունը և համերաշխությունը միակ ճիշտ ելքն է կորանավարակի դեմ պայքարում: Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ամրապանդել մեր գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և փոխգործակցությունը, խորացնել բազմոլորտ համագործակցությունը՝ չին-հայկական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»:
12:52 - 21 օգոստոսի, 2021
Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը կարևորել են պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը

Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը կարևորել են պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարեւորել է Չինաստանի հետ մեր երկրի արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով մի շարք ոլորտներում գրանցած շոշափելի արդյունքները:  Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ շնորհիվ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի՝ բոլոր ջանքերն ուղղվելու են ձեւավորված համագործակցության ամրապնդմանը եւ զարգացմանը: Նա կարեւորել է Չինաստանի հետ պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:  ԱԺ նախագահն ընդգծել է համավարակի պայմաններում ճիշտ ժամանակին Չինաստանից ստացած անհրաժեշտ օգնության փաստը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին:  Դեսպանը ևս շնորհակալություն հայտնել ընդունելության համար՝ շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հավաստելով Չինաստանի պատրաստակամությունը բազմաոլորտ փոխգործակցության հարցում՝ դեսպանը կարեւորել է բարեկամական խմբերի փոխայցելությունների անհրաժեշտությունը:  Նրա խոսքով՝ նման այցելություններն առավել առարկայական են դարձնում ամուր հիմքերի վրա դրված Հայաստան-Չինաստան հարաբերությունները:  Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին հետագա համագործակցության օրակարգեր մշակելու շուրջ:
16:33 - 20 օգոստոսի, 2021
Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ․ Իշխան Սաղաթելյանը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանին

Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ․ Իշխան Սաղաթելյանը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանին

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:  Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Հայաստանը Չինաստանին համարում է բարեկամ երկիր. «Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կնքվել են 40-ից ավելի համաձայնագրեր, մեկ տասնյակից ավելի հուշագրեր, որոնք լավ հնարավորություն են երկու երկրների համագործակցության համար»:  Դեսպան Ֆան Յոնգը, շնորհավորելով Սաղաթելյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը 30 տարվա դիվանագիտական կապեր ունեն ու համոզմունք հայտնեց, որ այդ կապերը դեռ շատ երկար կշարունակվեն: «Ավելի քան 1000 տարվա պատմություն կա մեր երկու երկրների համագործակցության միջեւ, որոնց վկայությունն են հնագիտական պեղումները»,- ասել է դեսպանը:  Հանդիպման ընթացքում կարեւորվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցը: «Մեր երկրում ամենամեծ խնդիրն անվտանգության հարցն է, թշնամին երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակը:  Դեսպանը նշել է, որ Չինաստանի դիրքորոշումը հարցի առնչությամբ նույնն է. խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսությունների միջոցով. «Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականության պահպանմանը: Առանց տարածաշրջանային կայունության՝ անվտանգության ու խաղաղության զարգացումն այս տարածաշրջանում վտանգված կլինի»:  Խորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը գնահատում է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը խնդրի վերաբերյալ. «Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը չպետք է լինեն Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին: Անշուշտ, մենք կողմնակից ենք կայունության, խաղաղության եւ հարցերը բանակցությամբ լուծելուն: Դժբախտաբար հակառակ կողմն այլ պատկերացում ունի»:  Զրուցակիցները նաեւ անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ դրա հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերին:
17:35 - 19 օգոստոսի, 2021
Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 17-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Ողջունելով հյուրին՝ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, և ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և այդ համատեքստում կարևորել է մշակութային, գիտակրթական, պաշտպանության, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Ֆան Յոնգը նշել է, որ իրենց համար կարևոր է Հայաստանի հետ համագործակցությունն ու բարեկամական կապը: Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբն ԱԺ ամենամեծ և ակտիվ խմբերից մեկն է: Նա պատրաստակամություն է հայտնել էլ ավելի ակտիվացնելու և խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը: Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր: Արտակարգ և լիազոր դեսպանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը  և Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջականությունն ու անվտանգությունը՝ հույս հայտնելով, որ խնդիրը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:
16:11 - 17 օգոստոսի, 2021
ԵԽ-ում հայտարարել են Աֆղանստանում «քաղաքական վակուումը լցնելու» Ռուսաստանի պլանների մասին |armenpress.am|

ԵԽ-ում հայտարարել են Աֆղանստանում «քաղաքական վակուումը լցնելու» Ռուսաստանի պլանների մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել նոր ռազմավարություն մշակել Աֆղանստանի շուրջ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը եւ Չինաստանը «կարող են լցնել քաղաքական վակուումը»: Այդ մասին ասվում Է մի խումբ եվրոպացի խորհրդարանականների հայտարարության մեջ: Օգոստոսի 17-ին կանցկացվի Եվրամիության ԱԳ նախարարությունների ղեկավարների տեսախորհրդաժողովը Աֆղանստանում ստեղծված իրադրության շուրջ, որտեղ նախարարները կփորձեն միասնական դիրքորոշում մշակել այս երկրում կտրուկ Էսկալացիայի ֆոնին: «Անհրաժեշտ Է, որպեսզի ԵՄ-ն նոր ռազմավարություն մշակի Աֆղանստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր հանգամանքները, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը եւ Չինաստանը արագորեն կփորձեն լցնել քաղաքական վակուումը»,-նշվում Է փաստաթղթում: Մասնավորապես, պատգամավորները կարծում են, որ Պակիստանը, Իրանը եւ Հնդկաստանը «պետք Է կառուցողական դեր խաղան Աֆղանստանում»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:26 - 17 օգոստոսի, 2021
Չինաստանն ակնկալում է «Թալիբան»-ի կողմից նոր կառավարություն ստեղծելու պարտավորության կատարումը |armenpress.am|

Չինաստանն ակնկալում է «Թալիբան»-ի կողմից նոր կառավարություն ստեղծելու պարտավորության կատարումը |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն ակնկալում է, որ «Թալիբան» շարժումը կկատարի իր ստանձնած պարտավորությունները Աֆղանստանում բաց և լայն ուժեր ներկայացնող նոր կառավարության ձևավորման ուղղությամբ:  Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Աֆղանստանի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը: «Ներկայումս Աֆղանստանի ապագան գտնվում է պատմական խաչմերուկում։ Չինաստանն իր համար նշել է «Թալիբան»-ի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է, որ շարժումը մտադիր է բանակցություններ սկսել բաց, ընդգրկուն իսլամական կառավարության ստեղծման շուրջ և պատասխանատու միջոցներ կձեռնարկի աֆղան քաղաքացիների և երկրում աշխատող օտարերկրյա առաքելությունների անվտանգությունն ապահովելու համար», - ասել է նա: Գեն Շուանի խոսքով` Չինաստանն ակնկալում է, որ այդ պարտավորությունները կկատարվեն: «Մենք հույս ունենք, որ «Թալիբան»-ն Աֆղանստանում ազնվորեն կկատարի իր պարտավորությունները և ամբողջությամբ կկտրի իր կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- ասել է նա:
22:05 - 16 օգոստոսի, 2021
Շոյգուն մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական ռազմավարական զորավարժությունները |armenpress.am|

Շոյգուն մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական ռազմավարական զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական «Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլը: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը: Այցի շրջանակներում Սերգեյ Շոյգուն հանդիպում կունենա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ: Ինչպես ՌԴ ՊՆ-ն է հաղորդել՝ կայանալիք բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու երկկողմ համագործակցության, այդ թվում՝ երկու երկրների զինված ուժերի գործնական փոխգործակցության հետ կապված հարցերը: «Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական վարժանքներն անցկացվում են օգոստոսի 9-12-ը: Զորավարժություններին ներգրավվելու է ավելի քան 13 հազար զինծառայող և ավելի քան 400 միավոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա:
21:53 - 12 օգոստոսի, 2021
ՉԺՀ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը. Լի Քեցյանը շնորհավորել  Փաշինյանին  |armenpress.am|

ՉԺՀ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը. Լի Քեցյանը շնորհավորել Փաշինյանին |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Հարգելի պարոն վարչապետ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, ձեռք են բերվել զգալի արդյունքներ բազմակողմանի ոլորտներում: Չինական կողմը պատրաստ է ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը և խորացնել փոխշահավետ համագործակցությունը հայկական կողմի հետ, որպեսզի շարունակաբար աճի Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների բովանդակությունը` ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Մաղթում եմ Հայաստանին բարգավաճում և հզորացում, իսկ ժողովրդին` երջանկություն և բարեկեցություն»:
20:13 - 06 օգոստոսի, 2021
«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արեւելյան Չինաստան |armenpress.am|

«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արեւելյան Չինաստան |armenpress.am|

armenpress.am: Տեղատարափ անձրեւների պատճառով վտանգի ամենաբարձր՝ կամիր մակարդակ Է հայտարարվել Ֆուցզյանի նահանգի Ֆուչժոու քաղաքում, որն առաջիկա օրերին սպասում Է ափին մոտեցող «Լուպիտ» (ֆիլիպիներենից թարգմանած նշանակում Է «դաժանությունն») թայֆունի հարվածին: Օգոստոսի 4-ին այդ մասին հաղորդել Է CCTV հեռուստաալիքը: Թայֆունի Էպիկենտրոնը ներկայումս գտնվում Է ափից մոտավորապես 200 կիլիմետր հեռավորության վրա՝ Գուանդունի հարավային նահանգի եւ Ֆուցզյանի արեւելյան նահանգի միջեւ ընկած սահմանի շրջանում: Դրա կենտրոնական մասում քամու արագությունը կազմում Է վայրկյանում 18 մետր (դասակարգվում Է որպես արեւադարձային փոթորիկ) եւ շարունակում Է աճել: Արեւադարձային փոթորիկը շարժվում Է հյուսիս - արեւելյան ուղղությամբ՝ վայրկյանում մոտավորապես 13 մետր արագությամբ: Օդերեւութաբանների կանխատեսման համաձայն՝ «Լուպիտը» օգոտսի 5-ի օրվա առաջին կեսին կհարվածի Լուֆեն (Գուանդունի նահանգ) եւ Ցզինցզյան (Ֆուցզյանի նահանգ) քաղաքների միջեւ ընկած ափին: Այդ պահին քամու արագությունը դրա կենտրոնական մասում կաճի մինչեւ վայրկյանում 25 մետր: Այս սեզոնին թվով իններոդ արեւադարձայն ցիկլոնի վրա հասնելու պատճառով Արեւելյան եւ Հարավային Չինաստանի մի շարք շրջաններում, ինչպես նաեւ Տայվան կղզում սպասվում են սաստիկ տեղատարփ անձերեւներ: Գուանդունի, Ֆուցզյանի եւ Չժեցզյանի նահանգների ափամերձ շրջանների բնակչությանն իշխանությունները խնդրում են ձեռնարկել նախազգուշական անհրաժեշտ միջոցներ սողանքների, սելավահոսքերի եւ հորդացումների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:19 - 04 օգոստոսի, 2021