Կոտայքի մարզ

Կոտայքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարեւան որեւէ պետության հետ:

Կոտայքը միաժամանակ նաեւ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երեւանին:

Համայնքների թիվը` 42, որից քաղաքային` 7, գյուղական` 35 Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ․ Ռոմանոս Պետրոսյանը Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման մասին

Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ․ Ռոմանոս Պետրոսյանը Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման մասին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախօրեին համացանցում հրապարակված Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ այսօր առավոտյան մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները, Ակունք համայնքի ղեկավարը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ միասին այցելել են ջրամբարի տարածք: Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ՝ անկման պատճառները հասկանալու նպատակով: Կատարվում է լաբորատոր ուսումնասիրություն: Արդյունքները պարզվելուց անմիջապես հետո կտրամադրենք համապատասխան տեղեկատվություն»:
13:05 - 27 մարտի, 2020
Կոտայքի մարզի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաշխվել է խոցելի խմբում գտնվող կենսաթոշակառուներին

Կոտայքի մարզի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաշխվել է խոցելի խմբում գտնվող կենսաթոշակառուներին

Մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը համայնքապետարանների աշխատակիցների կողմից բաշխվել է մարզի ՍԱՏԳ-ներում հաշվառված խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուներին: Բյուրեղավան համայնքի միայնակ, ինչպես նաև խիստ կարիքավոր 10 կենսաթոշակառուների բաշխվել է համայնքի «Արև» մանկապարտեզում պահեստավորված սնունդը (պանիր, բանջարեղեն, հրուշակեղեն, ձու, մսամթերք): Ծաղկաձոր համայնքի միայնակ 6 կենսաթոշակառուների բաշխվել է «Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ –ում պահեստավորված սնունդը (պանիր, բանջարեղեն, խնձոր, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք): Եղվարդ համայնքի միայնակ 7 կենսաթոշակառուների բաշխվել է «Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը (բանջարեղեն, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք): Զորավան բնակավայրի միայնակ, անժառանգ 5 կենսաթոշակառուների տրամադրվել է «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը (կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք): Զովունի բնակավայրում 7 կենսաթոշակառուի բաշխվել է «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը (կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք): Աբովյան համայնքի միայնակ, անժառանգ 10 կենսաթոշակառուի բաշխվել է մանկապարտեզներում պահեստավորված սնունդը (կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք): Ակունք համայնքում միայնակ 5 կենսաթոշակառուի բաշխվել է համայնքի մանկապարտեզում պահեստավորված սնունդը (պանիր, բանջարեղեն, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք): Չարենցավան համայնքի խոցելի խմբում գտնվող 5 ընտանիքների և միայնակ, անժառանգ 8 կենսաթոշակառուի բաշխվել է համայնքի «Զանգակ», «Ծիծեռնակ», «Հեքիաթ», «Հրաշք», «Ալափարսի մանկապարտեզ», «Արզականի մանկապարտեզ», «Բջնի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում պահեստավորված սնունդը (կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ):
12:41 - 24 մարտի, 2020
Կոտայքի պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին սահմանված է շուրջօրյա հերթապահություն

Կոտայքի պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին սահմանված է շուրջօրյա հերթապահություն

Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Կոտայքի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:  Նշվում է, որ հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով:  Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (077) 61 81 63, (0223) 2 44 47• «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (093) 11 99 40, (093) 36 35 17• «Ռ Հարությունյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ- (0222) 2 33 81• «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (0224) 2 26 73, (095) 54 44 32• «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ – (0224) 6 30 03, (0224) 4 37 79• «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ - (0222) 6 30 03:
09:18 - 19 մարտի, 2020
Կոտայքի և Տավուշի մարզերում մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են 14-օրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի և Տավուշի մարզերում մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են 14-օրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կոտայքի և Տավուշի մարզերում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Նա նշել է, որ նշված մարզերում քաղաքացիները մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով և չեն հանդիսանում վարակակիրներ: Գրառումը ներկայացնում ենք ստորև.«Կոտայքի և Տավուշի մարզերում այսօր մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են՝ տասչորսօրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով։Խոսքը մայրաքաղաքում բուժման մեջ գտնվող վիրուսակիր մեր քաղաքացիների հետ կոնտակտ ունեցած անձանց մասին է, ովքեր մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով և չեն հանդիսանում վարակակիրներ։ Նրանց առաջին խումբն արդեն վերադարձել է մշտական բնակության վայրեր:Բժշկական հսկողությունը և տեխնիկական սպասարկումն ամբողջովին իրականացվում է տեղի բուժանձնակազմերի և տեղաբնակ քաղաքացիների ուժերով՝ իհարկե ԱՆ հսկողության ներքո և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների գործուն աջակցությամբ։Շնորհակալությունս եմ հայտնում մեր երկրի համար՝ այս աննախադեպ ու կարևորագույն գործընթացի բոլոր օղակներում գործող մեր հայրենակիցներին՝ ներառյալ այս պահին գործող ու յուրաքանչյուր պահի ներգրավվելու պատրաստ մեր հարյուրավոր կամավորներին։ Աստված պահի Հայաստանը. այս փորձությունն էլ պատվով ենք հաղթահարելու»։  
09:29 - 18 մարտի, 2020
Չարենցավանում հայտնաբերված վարակակիրները կոնտակտ այլոց հետ չեն ունեցել. մարզպետ

Չարենցավանում հայտնաբերված վարակակիրները կոնտակտ այլոց հետ չեն ունեցել. մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ Հարգելի հայրենակիցներ, կոտայքցիներ. Վստահ եմ՝ բոլորդ էլ քաջ գիտակցում եք սոցիալական պատասխանատվության այն կարեւորությունը, որ ակնկալվում է ամենքիցս մեր երկրում Արտակարգ դրության պարագայում եւ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների համալիր ծրագրի իրագործման պայմաններում։ Եւ այս իրավիճակում, երբ որեւէ մեկս ապահովագրված չենք՝ մեր գործունեությամբ պայմանավորված կամ օբյեկտիվ հանգամանքների բերումով վիրուսակիր դառնալու եւ/կամ այդ վիրուսը մեր կամքից անկախ՝ փոխանցելու մեր շրջապատին, միակ բանը, որ կախված է յուրաքանչյուրիցս՝ դա առավելագույն ինքնամեկուսացման գնալն է եւ յուրաքանչյուրս մեր մասով՝ անհրաժեշտ կանխարգելիչ/ախտահանիչ գործողությունների ապահովումն է։ Բոլոր պարագաներում ես վստահեցնում եմ՝ ՀՀ Կառավարությունն ու պատկան մարմինները լիովին տիրապետում են իրավիճակին, եւ մեր Քաղաքացիներին անհրաժեշտ է պարզապես ճշտորեն հետեւել բոլոր պաշտոնական ցուցումներին եւ տեղեկատվություն քաղել բացառապես պաշտոնական աղբյուրներից։ Հավելեմ նաեւ, որ այս պահի դրությամբ մեր մարզում գործող մի քանի հյուրընկալության հաստատություններում հանգրվանել են մինչ այժմ հաստատված վիրուսակիրների հետ կոնտակտ ունեցած՝ մի քանի հարյուր մեր քաղաքացիներ, ովքեր պարզապես ռիսկի խմբում են եւ ՉԵՆ հանդիսանում վիրուսակիրներ։ Վերջիններիս նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն եւ ապահովված են կեցության բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Եւ վերջում՝ Չարենցավանի մասով. Այս պահին համայնքի երկու բնակիչների մոտ հաստատվել է վիրուսի առկայություն, ովքեր վերադարձել են արտերկրից եւ ի սկզբանե մեկուսացման մեջ են գտնվել։ Այժմ բուժման փուլում են եւ Չարենցավանում որեւէ կոնտակտ չեն ունեցել։ Եւս երկու քաղաքացիների թեսթի արդյունքներին ենք սպասում, ինչի վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջիններիս սերտ շփման շրջանակը եւս մեկուսացվել է։ Կոտայքի մարզի այլ բնակավայրում այս պահի դրությամբ չունենք հաստատված որեւէ դեպք։ Հարգելիներս, Հավելյալ տեղեկատվության պարագայում անմիջապես կիրազեկվեք։ Ըստ այդմ՝ խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից եւ ոչ մի պարագայում տուրք չտալ չհաստատված տեղեկատվությանը։ Եւս մի կարեւոր դիտարկում. Ինչպես ինքներդ եք հասկանում, անընդունելի են որեւէ համայնքում վարակի հաստատված դեպքերով պայմանավորված՝ խուճապային տրամադրություններ եւ անհարկի տագնապ տարածելու բոլոր փորձերը. այսպես թե այնպես՝ խնդիրը մեր ողջ Հանրապետությանն է վերաբերում, եւ նրա դեմ պայքարը կամ հնարավոր ընդգրկումը չի կարող ունենալ լոկալ բնույթ։ Կրկին անգամ խնդրում եմ՝ ցուցաբերել բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն եւ ստանձնել սոցիալական պատասխանատվության սեփական չափաբաժինը։ Հետեւեք բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին, կատարեք անհրաժեշտ ցուցումները, հարկ եղած դեպքում՝ դիմեք համայնքի բուժ.կենտրոն կամ կապվեք ԱՆ թեժ գծին։ Արտակարգ դրության պայմաններում մենք 24-ժամյա ռեժիմով գործում ենք եւ անխափան կապի մեջ ենք ՀՀ Կառավարության մեր գործընկերների եւ պատկան գերատեսչությունների հետ, ինչպես նաեւ պերմանենտ կապ է ապահովվելու Պարետատան հետ։ Առո'ղջ եղեք։
14:52 - 17 մարտի, 2020
Ծաղկաձորի՝ ապօրինի վաճառված անտառները փորձում են վերադարձնել․ դատախազությունը դիմել է դատարան |hetq.am|

Ծաղկաձորի՝ ապօրինի վաճառված անտառները փորձում են վերադարձնել․ դատախազությունը դիմել է դատարան |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազությունը դատական գործընթաց է նախաձեռնել Ծաղկաձորում և այլ համայնքներում ապօրինի սեփականաշնորհված անտառները վերադարձնելու նպատակով։ Ծաղկաձոր համայնքն էլ առաջիկայում կդիմի դատարան։ Ծաղկաձորում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անտառային հողերի ապօրինի սեփականաշնորհման մասին  հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործը նախորդ տարի էր կարճվել։ Վաղեմության հիմքով կարճված գործով հաստատվել էր, որ հանցագործությամբ պետությանը վնաս է պատճառվել։ Դատախազությունը երեք տարբեր հայցերով արդեն դիմել է Կոտայքի մարզի դատարան և պահանջում է անվավեր ճանաչել հողերն աճուրդով վաճառելու մասին որոշումները։ Երեք հայցերից 2-ն արդեն վարույթ են ընդունվել, և արգելանք է դրվել անտառային հողերի վրա։ Այժմ վիճարկվում է 25 գործարքից 19-ը։ Դատական երեք գործերով պատասխանողներն են նախկին և ներկա պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված հետևյալ անձինք՝ Պետական վերահսկողական ծառայության քարտուղարի տեղակալ Կարեն Մարգարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը՝ Իշխան Վարդանյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, Հրազդանի նախկին քաղաքապետի խորհրդականի որդին՝ Արսեն Արզումանյանը, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մտերիմը՝ Ռոման Գալուստյանը և այլք։ Պետական սեփականություն հանդիսացած հողերի վերաբերյալ գործարքները դատական կարգով վիճարկելու գործառույթը վերապահված է դատախազությանը, իսկ համայնքային սեփականության գույքերինը՝ համայնքներին։ Ծաղկաձորի վարչական տարածքում գտնված անտառային հողերը օտարել է համայնքը։ Այդ իսկ պատճառով անտառների մյուս մասը վերադարձնելու համար դատարան պետք է դիմի նաև համայնքը։ Ծաղկաձորի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը հայտնեց․ «Նշված հողերի վերաբերյալ կատարվում են ուսումնասիրություններ, ձեռք են բերվում արխիվային նյութեր և իրավաբանական խորհրդատվություններ՝ տվյալ խնդրին դատական կարգով ընթացք տալու համար»։
16:52 - 10 մարտի, 2020
Մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավարին

Մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ՍՊ ընկերություններից մեկն ինքնակամ զավթել է 2240մ2 մակերեսով հողատարածք և այնտեղ իրականացրել ինքնակամ շինարարություն, իսկ Աբովյան համայնքի ղեկավարը, ում վրա իրավական ակտերով պարտականություն է դրված կանխել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի, շինությունների ինքնակամ կառուցումը և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելը, բավարարվել է միայն ընկերությանը 400 000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելով:Արդյունքում՝ համայնքի ղեկավարի առերևույթ դիտավորությամբ դրսևորած անգործության հետևանքով տևական ժամանակ շարունակվել է ինչպես ինքնակամ հողազավթումը, այնպես էլ՝ ինքնակամ շինարարությունը:Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:49 - 04 մարտի, 2020
Որպես ղեկավար որևէ հանցանք չեմ գործել. Աբովյանի քաղաքապետը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին.  |panarmenian.net|

Որպես ղեկավար որևէ հանցանք չեմ գործել. Աբովյանի քաղաքապետը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին. |panarmenian.net|

panarmenian.net: Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ արձագանքելով բազմաբնակարան շենքերի ինքնակամ կառուցման գործով իրեն որպես մեղադրյալ ներգրավելու Դլխավոր դատախազության հաղորդագրությանը, հայտարարել է, որ որպես ղեկավար որևէ հանցանք չի գործել: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՔՕ 315.2 հոդվածով (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չձեռնարկելը, պատժվում է տուգանքով կամ 1-2 տարի ազատազրկմամբ) նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար: Աբովյանի ղեկավարի 2019-ի մայիսի 23-ի որոշմամբ բազմաբնակարան շենքեր կառուցող ՍՊԸ-ն վարչական պատասխանատվության է ենթարկվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում շինարարական աշխատանքներ կատարելու համար, որի համար նշանակված 400հազ. դրամի չափով վարչական տուգանքը ևս իր կողմից վճարվել է, սակայն ինքնակամ շինարարական աշխատանքները չեն դադարեցվել: Ընդհանուր առմամբ, հրապարակում կառուցվում է 19 բազմաբնակարան շենք։ «Ցանկանում եմ նշել, որ որպես «դարի հանցագործություն» ներկայացված դեպքն իրականում վերաբերում է Աբովյան համայնքում անկախությունից հետո առաջին անգամ կատարվող բազմաբնակարանային բնակելի շենքերի շինարարության հետ կապված աննշան մի դրվագի։ Ընդ որում` այդ շինարարությունը կատարվում է բացառապես մասնավոր ներդրումների հաշվին, իսկ դրա ավարտին նախատեսվում է լուծել Աբովյանի մոտ 1000 ընտանիքի բնակարանային խնդիրները։ Ես դեռևս հակված եմ կարծելու, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է... սակայն, եթե պարզվի, որ տեղի ունեցածը որևէ մեկի դիտավորության կամ ...«նեղվածության» փարատման միջոց է, ապա խոստանում եմ մինչև վերջ հետամուտ լինել, որպեսզի այդ անձը կամ անձինք պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է գրառման մեջ: Ըստ դատախազության` ի պաշտոնե պարտավոր լինելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ շինարարությունը, ապահովել դրա հետևանքների վերացումը՝ Վահան Գևորգյանը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ինչպես նաև՝ հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ ամբողջ ծավալով չի կիրառել վարչական պատասխանատվության միջոցները: Իսկ արդեն կիրառվածը կրել է ձևական բնույթ: Արդյունքում ՍՊԸ կողմից շարունակվել է համայնքին պատկանող 2240 մետր մակերեսով հողամասի զավթումը և բազմաբնակարան շենքի ինքնակամ կառուցումը:
13:31 - 03 մարտի, 2020
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և երեք մարզերում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և երեք մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թումանյան փ. 25, 27, 27Ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 42, 42Ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը, Լալայանց փ. 47Ա շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Ներքին Շենգավիթ 11փ․37/1, 37/2 շենքերը, Ներքին Շենգավիթ 6 փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 144 մանկապարտեզը, Կոմիտասի պող. 27, 27/1, 33, 33ա, 35, 35ա շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մարգարյան փ. 10 շենքը, Ֆուչիկի փ. 19 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ռայնիսի փ. 9, 11, 11ա շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գոգոլի փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Նորամարգ, Ռանչպար, Արաքս գյուղերը մասնակի, Արարատ քաղաքի Սպանդարյան, Շահումյան փողոցները մասնակի, 10։00-15։00 Զորակ եւ Մարմարաշեն գյուղերը մասնակի, 10։30-16։00 Վերին Դվին գյուղը մասնակի, 10։00-14։30 Ազատավան գյուղը մասնակի,  Վայոց Ձորի մարզում՝ 10։00-12։30 Ագարակաձոր գյուղը մասնակի, 10։00-16։00 Վայք քաղաքի Երկրաբանների փողոցը մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Եղվարդ համայնքի Բոլոր հողեր եւ Կալեր թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, Սպանդարյան եւ Շահումյան փողոցները, Քանաքեռավան գյուղը եւ ոչ բնակիչ-բաժանորդները:  
09:26 - 27 փետրվարի, 2020
Եղվարդի ծննդատունը չի փակվի. մարտից կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան |tert.am|

Եղվարդի ծննդատունը չի փակվի. մարտից կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան |tert.am|

tert.am: Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքում մի քանի օրից կմեկնարկեն շինարարական աշխատանքները, ծննդատան փակման հարցը վերջնականապես լուծվել է: Այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:«Մենք էլ ձեռնամուխ ենք եղել ծննդատան հիմնանորոգման և լիովին վերազինմանը: Հիմնովին կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը, այդ թվում՝ բաժանմունքի առանձին մուտքը, կանանց կոնսուլտացիոն հատվածը, ծննդօգնության հարկաբաժինները, որից հետո բաժանմունքը կհամալրվի լիովին նոր գույքով և կվերազինվի նորագույն բժշկական սարքավորումներով»,- մանրամասնեց մարզպետը: Նա տեղեկացրեց, որ այս տարվա պետպատվերի գումարը դարձյալ փոխանցվել է ծննդատանը, և այն բնականոն աշխատում է: «Նաիրի» ԲԿ-ում տեղի է ունեցել նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի փոփոխություն: «Տնօրենի ԺՊ-ի փոփոխությունը պայմանավորված է ավելի էֆեկտիվ կառավարելու, ճգնաժամային կառավարման գործիքակազմով առաջնորդվելու և կարճ ժամկետում առավելագույն արդյունք ապահովելու նպատակով է արվել»,- պարզաբանեց Պետրոսյանը՝ ընդգծելով, թե տնօրենի նախորդ ԺՊ-ն այս ունակությունները չուներ: «Ինքն էլ հասկացավ, որ չի կարող հաղթահարել այն խնդիրները, որոնք մեր կողմից դրվեցին իր առջև»,- հավելեց մարզպետը՝ տեղեկացնելով նաև, որ շուտով տնօրենի հաստիքի մրցույթ է հայտարարվելու:
11:59 - 22 փետրվարի, 2020
Կոտայքի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղաջակցության ծրագրերը

Կոտայքի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղաջակցության ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման նպատակով փետրվարի 21-ին հանդիպում են կազմակերպել Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Հանդիպման սկզբում Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է այս միջոցառման կազմակերպման կարևորությունը` հաշվի առնելով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքաների մեկնարկը: Փոխմարզպետնը հորդորել է համայնքապետերին նմանատիպ հանդիպումներ կազմակերպել իրենց համայնքներում և պետաջակցության ծրագրերի մասին տեղեկացնել բոլոր շահագրգիռ ֆերմերներին: Այնուհետև Իռա Փանոսյանը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերի պայմաններն ու արտոնությունները, որոշ ծրագրերում կատարված լրամշակումներն ու փոփոխությունները: Նա տեղեկացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում տեղադրված է յուրաքանչյուր ծրագրին մասնակցելու համար քայլերի հաջորդականությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հետարքրքրված անձանց առավել հստակ պատկերացնել յուրաքանչյուր ծրագրին մասնակցության ընթացակարգը:      Անդրադառնալով գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը` Իռա Փանոսյանը ներկայացրել է ծրագրում ներառված ապահովագրական պրոդուկտները, որոնցից կարող են օգտվել նաև Կոտայքի մարզի ֆերմերները: Նա նշել է, որ ծրագրից օգտվելու համար հարկավոր է դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ: Նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է նաև ապահովագրական պայմանգրեր կնքելու ժամկետները: Արթուր Բաղդասարյանն իր հերթին ներկայացրել է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի մանրամասներն ու ծրագրում կատարված փոփոխությունները: Ընդգծելով հանրապետությունում ոռոգման համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը` նա նշել է, որ Հայաստանի ջրային ռեսուրսների սակավության պայմաններում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրումը թույլ կտա տնտեսվարողներին ոչ միայն բարձրացնել բերքատվությունը, այլև ապահովել բարձրորակ բերք: Մարզերում իրազեկման միջոցառումները շարունակվում են:
18:08 - 21 փետրվարի, 2020
Մեղրաձոր համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել |hetq.am|

Մեղրաձոր համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեղեկավար Կառլեն Հովհաննիսյանն այս տարվա հունվարի վերջին հրաժականի դիմում էր ներկայացրել ավագանուն։ Հունվարի 24-ի նիստում ավագանին համայնքի ղեկավար լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում էր ընդունել եւ դիմել Կոտայքի մարզպետին՝ հաստատելու համար: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փետրվարի 5-ին Մեղրաձորի համայնքապատարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Հարությունյանին, որը կպաշտոնավարի մինչեւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը։ 72-ամյա Կառլեն Հովհաննիսյանը Մեղրաձոր համայնքի ղեկավարն էր 2005 թ․-ից, շուրջ 15 տարի։ Նա անընդմեջ վերընտրվել էր 4 անգամ, վերջին անգամ 2017 թ․-ին նոյեբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրվել էր Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար։ Մեղրաձոր համայնքի կազմում ընդգրկվել է 7 բնակավայր՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ, Փյունիկ գյուղերը (համայնքային կենտրոնը Մեղրաձոր գյուղն է): Հրաժարական ներկայացնելուց մեկ տարի առաջ Կառլեն Հովհաննիսյանը դատապարտվել էր համայնքային բյուջեի միջոցները վատնելու համար, եւ նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500 000 դրամի չափով: Չնայած դատապարտվելուց հետո նա շարունակել էր պաշտոնավարել, սակայն պարզ է, որ հենց այդ հանգամանքով է պայմանավորված նրա լիազորությունները վաղաժամ դադարեցնելը։ Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 
18:27 - 14 փետրվարի, 2020
Ստեղծվել է աշխատանքային խումբ Եղվարդի ծննդատան վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու համար

Ստեղծվել է աշխատանքային խումբ Եղվարդի ծննդատան վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու համար

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ:  Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը: Հանդիպման նպատակն էր վերհանել և գույքագրել ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրներն ու առավելագույն կարճ ժամկետում մշակել ճանապարհային քարտեզ: Արդյունքում որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով: Մարզպետի կողմից սահմանվել է քառօրյա ժամկետ, որի շրջանակում աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի և ներկայացնի հաշվետվություն բժշկական կենտրոնի 2018-2019թթ. ֆինանսական շարժի ու դրամական միջոցների աճի միտումների, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման հնարավոր աղբյուրների վերաբերյալ կադրային քաղաքականության ու կադրերի մասնագիտական որակների վերաբերյալ. հարկ եղած դեպքում վերապատրաստման գործընթաց սկսելու համար բաժանմունքում առկա բժշկական սարքավորումների պիտանելիության և նորացման, ինչպես նաև առաջնային անհրաժեշտության սարքավորումների տեսակների ու ձեռքբերման եղանակների վերաբերյալ բաժանմունքում հիվանդասենյակների և ծնարանի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Վերոնշյալ տեղեկատվության հավաքագրումից հետո այն կդրվի քննարկման. բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել մարզպետի լիազորությունների սահմանում, կընդգրկվեն մարզպետի աշխատակազմի աշխատանքային օրակարգում, իսկ վերջինիս լիազորություններից դուրս գտնվող խնդիրների լուծման համար Կոտայքի մարզպետը կդիմի ՀՀ Առողջապահության նախարարություն:
13:42 - 20 հունվարի, 2020
Աբովյան քաղաքի «Հանրապետության» պուրակի ծառերը հատվում են այգին վերակառուցելու նպատակով

Աբովյան քաղաքի «Հանրապետության» պուրակի ծառերը հատվում են այգին վերակառուցելու նպատակով

Այսօր Աբովյան քաղաքի բնակիչ Լուսինե Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացնում էր, թե ինչպես են հատվել Աբովյանի՝ Հանրապետություն փողոցի պուրակի ծառերը։ Նա պատմում էր, որ նախկինում պուրակում  շատ ծառեր են եղել, բայց այժմ տասնյակները  հատվել ու վնասվել են՝  այգին «բարեկարգելու» քողի տակ։ Լուսինե Մանուկյանը նաև լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին հատված ծառերը։ Աբովյանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապետի բաժնից Անի Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն մի քանի ամիս է՝ պուրակում վերակառուցման աշխատանքներ են սկսվել։ Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են հատվում պուրակի ծառերը, նա պատասխանեց, որ ծառերի էտման աշխատանքներ են իրականացվում, և հատվում են միայն այն ծառերը, որոնք որակապես պիտանի չեն։ Անի Կարապետյանը նշեց, որ հատված ծառերի փոխարեն նորերն են տնկվելու։ «Հատուկ դրա համար Կանադայից ծառեր են պատվիրված, որոնք պիտի նոր տնկենք: Այն ծառերը, որոնք հատվում են, դրանց եռակին լինելու է այնտեղ»,- ասաց նա։ Աբովյանցի Լուսինե Մանուկյանը ֆեյբուքյան ուղիղ եթերում նաև մտահոգություն էր հայտնել, որ պուրակում կարող է կրպակ կամ որևէ այլ շինություն կառուցվել, քանի որ մի ուղղանկյունաձև հատվածում ծառերն ամբողջությամբ հատված էին։ Անի Կարապետյանն ասաց, որ պուրակը պատկանում է Աբովյանին, դրանից ոչ մի հողակտոր չի վաճառվել, և այնտեղ կրպակ, սրճարան կամ որևէ այլ կառույց չի լինելու։ Մեր հարցին, թե ի՞նչ ֆինանսական միջոցներով է բարեկարգվում այգին, նա պատասխանեց, որ ֆինանսավորումն իրականացվում է բացառապես քաղաքապետարանի բյուջեից։ Սուբվենցիոն ծրագրի համար դիմել են, սակայն մերժում են ստացել։ Անի Կարապետյանի խոսքով՝ պուրակում նաև ամֆիթատրոն է լինելու, և բոլորն անհամբեր սպասում են աշխատանքների ավարտին։ Նա նաև մեզ ուղարկեց պուրակի մանրակերտը, որտեղ երևում է, թե այն ինչպիսին է լինելու աշխատանքների ավարտից հետո։ Նկարը՝ ստորև։ Հարցին, թե ե՞րբ կավարտվի պուրակի բարեկարգումը, նա պատասխանեց, որ այս տարվա դեկտեմբերին առաջին հատվածը պատրաստ կլինի։ Ծրագրով վերակառուցման համար նախատեսված է երկու-երեք տարի, բայց հույս ունեն աշխատանքներն ավարտել հաջորդ տարի։       
15:13 - 08 նոյեմբերի, 2019