Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը:
Հանդիպման նպատակն էր վերհանել և գույքագրել ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրներն ու առավելագույն կարճ ժամկետում մշակել ճանապարհային քարտեզ:
Արդյունքում որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով:
Մարզպետի կողմից սահմանվել է քառօրյա ժամկետ, որի շրջանակում աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի և ներկայացնի հաշվետվություն
Վերոնշյալ տեղեկատվության հավաքագրումից հետո այն կդրվի քննարկման. բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել մարզպետի լիազորությունների սահմանում, կընդգրկվեն մարզպետի աշխատակազմի աշխատանքային օրակարգում, իսկ վերջինիս լիազորություններից դուրս գտնվող խնդիրների լուծման համար Կոտայքի մարզպետը կդիմի ՀՀ Առողջապահության նախարարություն:
comment.count (0)