Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Նրանց նպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն է. Արթուր Թովմասյանն՝ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական ագրեսիայի մասին

Նրանց նպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն է. Արթուր Թովմասյանն՝ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական ագրեսիայի մասին

Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն՝ անդրադառնալով 2023 թվականի մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել է Արցախի ՆԳՆ 3 ոստիկան: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարտի 5-ին իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտնում եմ մեր խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին: Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ և, դրան զուգահեռ, պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը: Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է»,- նշված է հայտարարության մեջ: Արցախի ԱԺ նախագահը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և ահաբեկչական գործողությունները հաջորդել են ս.թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ՀՀ պահանջի բավարարմանը և փետրվարի 28-ին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտահայտած դիրքորոշմանը: Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
10:35 - 06 մարտի, 2023
Ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը. Բեգլարյանը փաստեր է ներկայացրել

Ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը. Բեգլարյանը փաստեր է ներկայացրել

Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը սոցիալական ցանցերի իր էջերում կատարած գրառման միջոցով անդրադարձել է 2023 թվականի մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել է 3 ոստիկան: Բեգլարյանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան պարզունակ ու անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը Արցախի ոստիկանների վրա հարձակման վերաբերյալ:  «1. Ոստիկանության ծառայողները դուրս էին եկել Ստեփանակերտից՝ Շուշիի շրջանի իրենց անցակետում հերթափոխությունն իրականացնելու նպատակով, այնինչ ադրբեջանական կողմը պնդում է, որ նրանք Հայաստանից Արցախ էին գնում: Մեքենայի տեղաշարժի ուղղությունը հստակորեն երևում է ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութում: 2. Ուստի, նրանք չէին կարող Հայաստանից Արցախ զենք տեղափոխել, եթե շարժվում էին հակառակ ուղղությամբ: 3. Տեսանյութը ցույց է տալիս նաև ադրբեջանական զինծառայողները մեքենան բացելիս և փաստաթղթեր դուրս նետելիս, այնինչ նրանք փնտրում էին զենքեր և չգտան: 4. Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարները ցուցադրում են վնասված դատարկ մեքենան դեպքի վայրում, ինչը նշանակում է, որ մեքենայում բեռ չկար: 5. Ո՞վ կարող է պատկերացնել, որ զենքերը տեղափոխվում են փոքր մարդատար մեքենայով, որում հազիվ ուղևորներն են տեղավորվում: 6. Տեսանյութը ցուցադրում է նաև, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները կրակում հեռվից և մոտենալով կրակում կրկին նաև մեքենայի մեջ: Հստակ է, որ միայն վերադարձի ճանապարհին են նրանց ուղղությամբ կրակում մեր մարտական դիրքից: Ուստի, կեղծ են նաև ադրբեջանական այն պնդումները, որ առաջինը արցախյան կողմն է կրակել իրենց ուղղությամբ: 7. Եթե ըստ ադրբեջանական կողմի՝ առաջին կրակողը արցախյան կողմն էր, ապա ի՞նչ կասեն տեսանյութային ապացույցների մասին և ինչու՞ թիրախավորված մեքենան և երկու կողմերի զոհերն ու վիրավորները գտնվում էին մեր վերահսկողության տակ գտնվող ճանապարհին՝ շփման գծից մոտ 1 կմ հեռավորության վրա: 8. Դժգոհելով իրենց կորուստներից՝ ադրբեջանական իշխանությունները միգուցե սխալմամբ մտածում էին, թե նման հարձակումն ու մեր քաղաքացիների սպանությունը համապատասխան արձագանք չէր ստանա դեպքի վայրի հարակից արցախյան մարտական դիրքից: Այնինչ, մենք լրիվ իրավունքներն ունենք պաշտպանելու մեր քաղաքացիներին ադրբեջանական հանցագործություններից ու ցեղասպանական գործողություններից»,- ներկայացրել է Արտակ Բեգլարյանը: Գրառման մեջ նշվում է, որ սա ադրբեջանական ալիևյան ռեժիմի էթնիկ զտման քաղաքականության հստակ շարունակություն է՝ 84-օրյա շրջափակմանը զուգահեռ: Ադրբեջանը ոչ միայն չի կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը մարդկանց, մեքենաների ու բեռների համար Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, այլև՝ այսպիսի ագրեսիվ գործողություններով վատթարացնում է հումանիտար ճգնաժամն Արցախում: «Ի դեպ, ՄԱԿ-ի դատարանը մերժել է ադրբեջանական դիմումը հայկական ականների վերաբերյալ՝ արձանագրելով, որ բավարար ապացույցներ չկան դրանց վերաբերյալ: Ադրբեջանի ալիևյան բռնապետական ռեժիմը պետք է պատժվի միջազգային հանրության կողմից այս և նախորդ հանցագործությունների, այդ թվում՝ շրջափակման համար, այլապես նրանք ավելացնում են ագրեսիվության մակարդակը և պատրաստվում են նոր ու ավելի դաժան հանցագործություններ կատարել մարդկության և Արցախի ժողովրդի դեմ»,- գրել է Բեգլարյանը: Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
09:51 - 06 մարտի, 2023
ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում չի անդրադարձել Արցախում Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած դիվերսիային |armenpress.am|

ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում չի անդրադարձել Արցախում Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած դիվերսիային |armenpress.am|

armenpress.am: ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտի 5-ի տեղեկագրում չի անդրադարձել մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում իրականացրած դիվերսիոն հարձակմանը, թեև ՌԴ խաղապահ զորախմբի զինծառայողները եղել են հարձակման վայրում։ Տեղեկագրում նշվում է, որ խաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմեքենաների անարգել երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ։ Զորակազմը ապահովել է մարդասիրական բեռով իր ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։    Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
22:13 - 05 մարտի, 2023
Բաքուն պահանջում է դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից

Բաքուն պահանջում է դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից

Բաքուն պահանջում է անհապաղ դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով նաեւ՝ պահանջում են իրականացնել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, դադարեցնել «Հայաստանից ապօրինի զենք-զինամթերքի, անձնակազմի և ականների տեղափոխումը»: «Նման ագրեսիան և սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր օկուպացիոն քաղաքականությունից, որ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:Հիշեցնենք, որ ԱՀ պետնախարարը հերքել էր Ադրբեջանի տարածած տեղեկությունները, թե իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանից Արցախ զենք տեղափոխող մեքենան։
19:49 - 05 մարտի, 2023
Ադրբեջանական դիվերսիոն խմբի զինված հարձակման հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել․ ԱՀ պետնախարար

Ադրբեջանական դիվերսիոն խմբի զինված հարձակման հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել․ ԱՀ պետնախարար

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։   Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել։   Հիշեցնենք, որ մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
19:27 - 05 մարտի, 2023
Այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը․ Կլաար

Այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը․ Կլաար

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր էջում գրել է՝ այսօր տեղի ունեցած մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը: Նշենք, որ Տոյվո Կլաարը այսօր մեկնել է Բաքու։ Գրառման մեջ նա նաեւ նշել է․ «Սպասեք բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»։   Back in Baku. Look forward to substantive meetings with 🇦🇿 leadership to advance peace process after meetings in Munich. The deadly incident today underscores the urgency of pushing forward with negotiations to achieve stability & a fair peace. — Toivo Klaar (@ToivoKlaar) March 5, 2023   Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
19:13 - 05 մարտի, 2023
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվածների լուսանկարներն ու կենսագրությունները

Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվածների լուսանկարներն ու կենսագրությունները

Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է ադրբեջանական այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված ոստիկաններ Արարատ Թելմանի Գասպարյանի, Դավիթ Վալերի Դանիելյանի, Արմեն Մայորի Բաբայանի լուսանկարներն ու կենսագրությունները։   Արարատ Թելմանի ԳասպարյանԾնվել է 1997 թվականի հուլիսի 1-ին: 2015-2017թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2022 թվականին ավարտել է Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանը: 2019 թվականին ծառայության է ընդունվել Ոստիկանության Շուշիի շրջանային բաժնում, այնուհետև 2020 թվականի դեկտեմբերի 8-ից ծառայությունը շարունակել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում:2022 թվականին նշանակվել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի տեսուչի պաշտոնին՝ լեյտենանտի կոչումով:Ամուսնացած է, ունի մեկ երեխա:Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:Դավիթ Վալերիի ԴանիելյանԾնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին: 2004-2006թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2002 թվականին ընդունվել է Արցախի Պետական Համալսարանի տեսական տնտեսագիտություն բաժին և 2008թ-ին ավարտել իրավագիտություն բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում:2010 թվականին ծառայության է անցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: 2019 թվականից զբաղեցնում էր նույն վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության մայորի կոչում:Ամուսնացած է, ունի երեք երեխա:Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:   Արմեն Մայորի ԲաբայանԾնվել է 1976 թվականի հունվարի 7-ին: 1993-1996թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2007 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մ. Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժինը:1999 թվականին ծառայության է ընդունվել ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումում: Ոստիկանության համակարգում ծառայել է մինչև 2008 թվականը, այնուհետև ծառայությունը շարունակել ԼՂՀ ԱԱԾ-ում/2008-2012թթ/:2014 թվականից ծառայության է անցել Ոստիկանության պետական պահպանության վարչությունում իսկ 2015 թվականից ծառայությունը շարունակել Ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնում:2018 թվականին նշանակվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետ:Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության փոխգնդապետի կոչում:Ամուսնացած է, ունի երկու երեխա:Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:          
18:44 - 05 մարտի, 2023
Կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը. Արցախի ԱԳՆ

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման կապակցությամբ, որում նշված է.   «Մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը հատել է շփման գիծը և հարձակվել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա: Հարձակման արդյունքում ոստիկանության երեք անզեն աշխատակից սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Ոստիկանների սպանության նախնական հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս ադրբեջանական կողմի գործողությունները որակել որպես պատերազմական գործողություն:   Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումն Արցախի տարածք և հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հերթական աղաղակող խախտում է և ցույց է տալիս լարվածության աճ հրահրելու ադրբեջանական կողմի ձգտումը:   Ավելի վաղ՝ մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես խախտել էին 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։ Հատկանշական է, որ այդ հարձակումներն իրագործվել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մարտի 1-ին կայացած շփումներից անմիջապես հետո: Իր գործողություններով Բաքուն բացահայտ կերպով ցուցադրում է բանակցությունների՝ որպես որևէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում:   Արցախի ժողովրդի համար դիտավորյալ անտանելի կենսապայմաններ ստեղծելու նպատակով ավելի քան 80 օր շարունակվող շրջափակման ֆոնին իրավիճակի կտրուկ սրումը, որը հանգեցրել է զոհերի, հերթական անգամ վկայում է Ադրբեջանի իրական նպատակների և Արցախի էթնիկ զտումն ավարտին հասցնելու մտադրության մասին:   Ակնհայտ է, որ միջազգային հանրության՝ Ադրբեջանի միջազգային-հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված համարժեք միջոցներ չձեռնարկելը այդ երկրի իշխանությունների կողմից ընկալվել է որպես նոր ոճրագործություններ կատարելու քարտ-բլանշ:   Կոչ ենք անում միջազգային հանրությանն ընդհանրապես և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերին՝ մասնավորապես, վերանայել իրենց մոտեցումները և ձեռնարկել գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը:
16:06 - 05 մարտի, 2023
Արցախի ՊԲ զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս կորուստներ ունի

Արցախի ՊԲ զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս կորուստներ ունի

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել. « Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման և կրակահերթի վերաբերյալ, ոքրի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող: Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ, իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր: Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա:Կից լուսանկարներում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան: Անհրաժեշտ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր»:
15:46 - 05 մարտի, 2023
Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով. Մարուքյան

Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ահաբեկչություն է որակել Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի կողմից Արցախի ՆԳՆ  ոստիկանության ավտոմեքենայի վրա հարձակումը, որին զոհ է գնացել 3 ոստիկան, ևս մեկը վիրավորվել է։ «Այսօր ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել եւ սպանել է Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկանի, եւս մեկ ոստիկան հոսպիտալացվել է: Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում»,- ասվում է գրառման մեջ։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
15:37 - 05 մարտի, 2023
Միջազգային հանրությունը գործ ունի միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է. Արցախի ՄԻՊ

Միջազգային հանրությունը գործ ունի միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկության համաձայն՝ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից հարձակման է ենթարկվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան, որի հետևանքով, այս պահին ճշտված տվյալներով 3 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։ Տարածված հաղորդագրությունում ասվում է․ «Երկուսուկես ամիս շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը վերջին օրերին դիմում է նաև զինված հարձակումների՝ տարբեր ուղղություններով թիրախավորելով նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղտեխնիկան։ Ադրբեջանի գործողությունները, Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները փաստում են, որ նա չի հրաժարվել ուժի կիրառմամբ Արցախի ամբողջական հայաթափման և Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական նպատակներից։ Հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ քննարկումները ներկայացնելով որպես երկխոսություն՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը։ Զարմանալի է, որ Ադրբեջանի ակնհայտ հանցավոր վարքագիծը անտեսելով՝ միջազգային որոշ պաշտոնյաներ տրվում են ադրբեջանական կեղծ խաղաղասիրական մանիպուլյացիաներին և լավատեսություն արտահայտում։ Միջազգային ողջ համայնքի՝ առաջնահերթորեն ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկների՝ որպես միջազգային խաղաղության պահպանման պարտականություն ունեցող կառույցի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) համար առավել քան ակնհայտ պետք է լինեն Ադրբեջանի նկրտումներն ու Արցախը էթնիկ զտման ենթարկելու նպատակները։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո հազարավոր փաստեր և վկայություններ են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ, սակայն շարունակվում է նույն կաղապարային մոտեցումը հարցի շուրջ։ Վերջապես պետք է դուրս գալ հակամարտության վերաբերյալ կաղապարային մոտեցումներից և ձևակերպումներից, պետք է հաղթահարել երկակիության բարդույթն ու իրավիճակին նայել այնպես, ինչպիսին որ այն կա։Միջազգային հանրության կոչերն անտեսելն ու ՄԱԿ արդարադատության դատարանի կողմից կայացված որոշումը չկատարելը հստակ ցուցիչ են, որ միջազգային հանրությունն այլևս գործ ունի հանցավոր վարչախմբի և միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է։ Շարունակվող շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հարձակումների պայմաններում խստագույն անհրաժեշտություն են մնում միջազգային ակտիվ և գործնական ներգրավվածությունն ու ներկայությունը Արցախում»։
14:55 - 05 մարտի, 2023
Ադրբեջանը կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանից Արցախ զենք տեղափոխող մեքենան, դա սուտ է, Արցախի պետնախարար

Ադրբեջանը կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանից Արցախ զենք տեղափոխող մեքենան, դա սուտ է, Արցախի պետնախարար

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել. «Այսօր ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներ է թափանցել Արցախի Հանրապետության տարածք և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվել է, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց ու գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել այն մասին, որ իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենան։ Սա բացահայտ սուտ է և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։ Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել՝ ընդհանրապես։ Տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում մեր արտաքին գործերի նախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին։ Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են մեր բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք»։
14:53 - 05 մարտի, 2023