Ինֆոքոմ

Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը․ Արսեն Թորոսյան

Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը․ Արսեն Թորոսյան

Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հաստատաված դեպքերի թիվը անկում է ապրել և դա արտակարգ դրության և վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի հետևանքն է, որը սակայն խնդիր ունի պահպանման։ Տեսնելով ցածր թվեր՝ մենք չպետք է «թուլանանանք»։  Ցածր թվել ունենալով, սակայն, մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական և այլ աղբյուրներից են։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը խնդրահարույց համարեց, այն որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը շատ երկար է տևում և նույնիսկ այն դեպքում, երբ վարակվածը որևէ գանգատ չունի՝ վիրուսը նրա օրգանիզմում շատ երկար է ապրում։ Հետևաբար, հետևություններ անելու համար շատ վաղ է և  չպետք է կորցնել զգոնությունը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի բուժում են ստանում գանգատներ չունեցող պացիենտները՝ Թորոսյանն ասաց․ «Այո՛, ճիշտ է, որ կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսի դեպքում չի պահանջվում բուժում կամ բուժումն արվում է տնային ռեժիմում։ Շատ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց մենք դեռ այդ ռեժիմին չենք անցել և, հետևաբար, տնային կամ թեթև բուժման համար դեղորայք չկա։ Ի՞նչ դեղի մասին է խոսքը, եթե բուժման կարիք չկա, կամ օրինակ բուժումը ենթադրում է սովորական ջերմիջեցնողներ, օրինակ՝ պարացետամոլի ընդունում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ չհասնենք այդպիսի ռեժիմի, բայց երբ որ կհասնենք դրան, մենք խորհուրդներ կտանք այն քաղաքցիներին, ովքեր կունենան թեթև վիճակ։ Այդ խորհուրդները ստանդարտ են․ հեղուկներ, ջերմիջեցնողներ, ուրիշների հետ չշփվել և այլն»։ Այն հարցին, թե արդյոք կորոնավիրուսի  դեմ պայքարիում ներգրավված բուժաշխատողերը հավելյալ վճարվում են, Թորոսյանն ասաց, որ բուժաշխատողները պատշաճ վարձատրվում են՝ հիմանականում պետական բյուջեի միջոցներով։ Ֆինանսավորվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները։ 1700  և ավելի բուժաշխատող է ներգրավված այս գործում։ «Մեր առաջարկությունը  կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը։ Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։ Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, և  մենք ներքուստ բոլորս պետք է ընդունենք սա։ Նույնիսկ, եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի,  չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին։Երբ ասում եմ, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, նկատի ունեմ առնվազն 1-2 տարի»,- արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ ասաց նախարարը։  
17:11 - 10 ապրիլի, 2020
ԱՀԿ թարմացված ուղեցույցը ավելի շատ վերաբերում է միջին ու ցածր եկամուտ ունեցող երկրներին․ ԱՀԿ Գլխավոր տնօրեն․ who.int

ԱՀԿ թարմացված ուղեցույցը ավելի շատ վերաբերում է միջին ու ցածր եկամուտ ունեցող երկրներին․ ԱՀԿ Գլխավոր տնօրեն․ who.int

Հատվածներ ԱՀԿ Գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանեմ Գեբրեյեսուսի բացման խոսքից ապրլի 9-ի բրիֆինգի ժամանակ․«Շատ բան է փոխվել այն բանից հետո, երբ 2 ամիս առաջ մենք հրապարակել էինք Ռազմավարական պատրաստվածության ու արձագանքման առաջին նախագիծը։ Վարակի համաշխարհային տարածման պատճառով քայքայվել են առողջապահական համակարգերը, համաշխարհային տնտեսությունն ու հասարակական կյանքը։ Մահացության ցուցանիշը 10 անգամ ավելի բարձր է քան գրիպի ժամանակ։ 1․3 միլիոնից ավել մարդ է վարակվել ու մոտ 80 հազարը մահացել։ Համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն պահանջում է համապետական ու համահանրային արձագանք։ Այս 100 օվրա ընթացքում մենք ականատեսը եղանք այն բանի, թե ինչպիսի վնաս կարող է հասցնել վարակը հարուստ պետություններին։Ու մենք դեռ ականատեսը կլինենք այն բանի, թե ինչպիսի վնաս այն կարող է հասցնել ավելի աղքատ ու խոցելի պետություններին։ Ու մենք հաստատակամ ենք անելու ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա։ Այսօր լույս է տեսնում մեր տեխնիկական ռազմավարության թարմացված տարբերակը, որը նախատեսված է վարակի արձագանքնման հաջորդ փուլի համար։ Թարմացված ռազմավարությունը կլինի մեր Ռազմավարական պատրաստվածության ու արձագանքնման երկրորդ նախագծի հիմքում, որը մենք կհրապարակենք մոտ օրերս։ Մենք շատ բան ենք սովորել նոր վարակի մասին այն բանից հետո, երբ տարեսկզբին առաջին անգամ բախվեցինք դրա հետ։ Ու այդ շատ ծանր դասերն արացոլված են նոր ռազմավարության մեջ։Այս թարմացված ուղեցույցը ավելի շատ վերաբերում է միջին ու ցածր եկամուտ ունեցող երկրներին, որտեղ առողջապահական համակարգն ու ենթակառուցվածքներն ավելի թույլ զարգացած են, ինչպես նաև՝ այն երկրների համար, որտեղ առկա են հակամարտություններ կամ կան տարհանված անձինք։ Մեր Ռազմավարական պատրաստվածության ու արձագանքնման երկրորդ նախագիծը կներառի նաև այն միջոցների հաշվարկը, որոնք անհրաժեշտ կլինեն իրականացնելու ազգային ու միջազգային ռազմավարությունները արձագանքման հաջորդ փուլի ժամանակ»։ Աղբյուրը՝ who.int Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
10:46 - 10 ապրիլի, 2020
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է անում վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում․ Reuters

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է անում վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում․ Reuters

Ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը՝ քննարկելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը ու արդյոք այդ կապակցությամբ պետք է իրականացվի որևէ գործողություն թե ոչ։ 15 ադամ պետություններից բաղկացած ՄԱկ-ի այս մարմինը պատասխանատու է համաշխարհային խաղաղության ու անվտանգության հարցերի համար։  ԱՄԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր խոսքում նշել է, որ կորոնավիրուսը, որն արդեն վարակել է 1,5 միլիոն մարդ ու դարձել 90 000 մահվան պատճառ, մեծապես վտանգում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործը, ինչը կարող է հանգեցնել հասարակական անկարգությունների ու բռնությունների ալիքին, ինչն իր հերթին կվտանգի վարակի դեմ պայքարը։  «Անվտանգության խորհրդի մասնակցությունը կենսական է համավարակի տարածման պատճառով խախտված խաղաղության ու անվտանգության պահպանման գործում։ Ավելին, Անվտագնության խորհրդի կողմից միասնության ու կարգավորման ուղերձը շատ կարևոր կլինի այս ծանր իրավիճակում», - նշել է Գուտերեշը։  «Կորոնավիրուսի համավարակը սերնդի պայքար է, որն էլ ինքնին ՄԱԿ-ի գոյության իմաստն է»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Պեկինը ի սկզբանե դեմ էր, որ Անվտանգության խորհուրդն իր մասնակցությունն ունենա այս գործում՝ ասելով, որ դա իր մանդատից դուրս է։ Մինչդեռ ԱՄՆ-ն պնդում էր, որ Խորհրդի ցանկացած գործողության մեջ պետք է անպայմանորեն հղում կատարվի վարակի ծագմանը, խոսքը գնում է Չինաստանի մասին, որտեղ և գրանցվել էին առաջին դեպքերը։ Անվատանգության խորհուրդը հանդիպումից հետո հանդես եկավ կարճ հայտարարությամբ, որով իր աջակցությունն էր հայտնում ավելի վաղ արված Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ վերջ տալ հակամարտություններին ու հրադադար հայտարարել ամբողջ աշխարհում, հնարավորություններ ստեղծել մարդասիրական օգնության տրամադրման համար ու համատեղ ջանքերով հաղթահարել համավարակը։ Աղբյուրը ՝ reuters.com Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
10:14 - 10 ապրիլի, 2020
Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը չի լուծվում․ «Ժողովուրդ» օրաթերթի մեկնաբանություններ չափազանցված են

Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը չի լուծվում․ «Ժողովուրդ» օրաթերթի մեկնաբանություններ չափազանցված են

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել է հոդված, որտեղ նշվում է, որ չնայած ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությանը, իշխանության անդամներին հորդորել են «տակից» իրենց նախագծերը առաջ տանել, որպեսզի արտակարգ դրությունից իրենց պլանները չձախողվեն. ՍԴ նախագահի «գահընկեցության» հարցն օրակագում է: Խոսքը վերաբերում է այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Վերոնշյալ նախագծով առաջարկվում է Ազգային ժողովին հնարավորություն տալ, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստում՝ գործընթացը չձգձգելու նպատակով։ Հոդվածագիրը որպես այս նախագծի նպատակ նշվում է կորոնավիրուսի կանխարգելումից հետո  հանրաքվեն հապշտապ անցկացնելը, հնարավորություն ունենալը ցանկացած ժամանակ արտահերթ նիստ հրավիրել ու իրականացնել «իրենց բոլոր պլանները»՝ ՍԴ-ի հետ կապված։ Նախ նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն թվականի մարտի 16-ին որոշել էր դադարեցնել հանրաքվեի հետ կապված բոլոր աշխատանքները, իսկ վերսկսման մասին որևէ հայտարարություն դեռևս չի եղել։ Բացի վերոնշյալը, արդեն իսկ 2020 թվականի փետրվարի 6-ին ԱԺ որոշմամբ ամրագրվել է, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է դրվի հանրաքվեի և ընդունվի կամ չընդունվի ժողովրդի կողմից։ Հիշեցնենք, որ փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։ Այսինքն, մինչև ընտությունները տեղի չունենան, քաղաքացիները նախագծով առաջարկվող փոփոխություններին «Այո» կամ «Ոչ» չքվեարկեն, հետագա ընթացքին վերաբերող օրինագծերը չեն կարող հեղինակի նշած՝ «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը լուծել։ Հետևաբար հոդվածում նախագծի մասին պնդումները մանիպուլյատիվ են։ Նշենք նաև, որ նշված հոդվածի հեղինակը նախագծի մասին մեկնաբանություն էր փորձել ստանալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից, ով պատասխանել էր, որ նախագծում ընդամենը մեկ բառ է փոխվում, մեծ փոփոխություն այն չի ենթադրում: Պատգամավորը հավելել էր, որ «Հերթական» բառն են փոխում, որ այնպես լինի, որ արտահերթ նիստի ժամանակ էլ ՍԴ անդամներ ընտրեն։ Արփի Ավետիսյան
14:55 - 09 ապրիլի, 2020
Կառավարության հակաճգնաժամային 1-ին միջոցառման մասով տրամադրվել են 520 միլիոն դրամի վարկային միջոցներ․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Կառավարության հակաճգնաժամային 1-ին միջոցառման մասով տրամադրվել են 520 միլիոն դրամի վարկային միջոցներ․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Կառավարության հակաճգնաժամային այն միջոցառումներին, որոնք ունեն տնտեսական բնույթ։ Նա նշեց, որ դրանցից առաջինը վերաբերում է կառավարության աջակցությանը այն կազմակերպություններին, որոնց վարկավորման կամ սուբսիդվորման վերաբերյալ որոշումները կայացվում են առևտրային բանկային համակարգի օգնությամբ։ «Սա այն դեպքն է, երբ, հաշվի առնելով, որ ծրագրերի գնահատման կարողությունները գտնվում են ֆինանսական հատվածում, և մեր բանկերն ու վարկային կազմակերպություններն են, որ ճանաչում են իրենց այն գործընկերներին, որոնց հետ ունեն երկարաժամկետ համագործակցություն և վստահություն, որ նրանց կողմից իրականացվող ծրագրերը կարող են հաջողության հասնել կառավարության ֆինանսական աջակցությամբ, կառավարությունը տրամադրում է համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ տոկոսների սուբսիդավորման եղանակով աջակցություն»,- ասաց նա։ Նախարարը հայտնեց, որ  երեկվա դրույամբ՝ 1-ին միջոցառման մասով բանկային համկարգի կողմից  բավարարված են եղել ընդհանուր արժեքով 1 միլիարդ 433 միլիոն դրամի վարկային փաթեթներ, փաստացի տրամադրված են  եղել 520 միլիոն դրամի վարկային միջոցներ։ «2-րդ միջոցառումը վերաբերում է  գյուղատնտեսության ոլորտում կառավարության աջակցության ծրագրերին։ Փաթեթը, բացառությամբ մեկ բաղադրիչի, նոր չէ, իրականացվում էր նաև մինչև ապրիլ ամիսը։ Ապրիլից սկսած՝ մենք  փոխեցինք հիմնական մոտեցումը․ տոկոսները սուբսիդավորում ենք ամբողջությամբ, ոչ թե մասնակի։ Կարևոր լրացում կատարեցինք․ մինչև 1 միլիոն դրամ արժեքով միկրովարկերն այլևս հասանելի կլինեն գյուղացիական տնտեսություններին»,- նշեց նա։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երեկվա դրությամբ՝  իրենք ունեն 2-րդ միջոցառման մասով իրականացվող ծրագրերի առնրությամբ 1․1 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով հաստատված վարկային հայտեր և 600 մլն դրամ ընդհանուր արժեքով փաստացի տրամադրված վարկեր։  «3-րդ միջոցառումը վերաբերում է փոքր ձեռնարկություններին վարկային աջակցությանը։ Այս դեպքում մենք ոչ թե կազմակերպությունների ընտրությունը կատարում ենք ֆինանսական համակարգի օգնությամբ, այլ հաշվի ենք առնում այն փաստը, որ կազմակերպությունները 2019 թ․ ընթացքում ցուցաբերել են բարեխիղճ հարկային  և վարկային վարքագիծ։ Երեկվա դրությամբ ունենք բավական լավ ցուցանիշներ՝ հաշվի առնելով, որ ընդամենը 3  փաստացի աշխատանքային օր ենք ունեցել այդ վարկային հայտերը դիտարկելու և դրանց վերաբերյալ համապատասխանությունը հաստատելու համար»,- նշեց նա։ Նախարարն ասաց, որ արդեն կան 27 հայտատուներ, որոնք ընդհանուր արժեքով 280 միլիոն դրամ գումարով վարկային ռեսուրսներ կարող են ստանալ։  «Այս 4 օրերի ընթացքում ստացված 356 հայտերից մոտ 270-ը տարբեր անհամապատասխանության պատճառներով առայժմ չեն դիտարկվում, որովհետև ի սկզբանե դուրս են եղել Կառավարության կողմից հայտարարված չափորոշիչների շրջանակից։ Բայց մենք ուսումնասիրում ենք նաև այդ պատճառները՝ հասկանալու համար, թե որտեղ են խտացված այն գործոնները, որոնց փոքր փոփոխությունների արդյունքում այդ կազմակերպությունների մի մասին նույնպես առաջիկայում կարող ենք դարձնել այս վարկային ֆինանսական աջակցության շահառու»,- նշեց նա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ պարբերաբար ճշգրտումներ են արվում։ «Մենք պայամանները կճշգրտենք, կփոփոխենք ուղիղ այնքան, ինչքան մենք թիրախների շրջանակում կզգանք, որ բաց են մնացել պոտենցիալ մասնակիցներ։ Մեր ցանկությունն է, որ գործիքակազմը, որը վերաբերում է մասնավորապես տնտեսական բլոկին,  ոչ թե լինի հակաճգնաժամային գործիքակազմ, այլ եթե նույնիսկ այս պահին համարվի հակաճգնաժամային, հետագայում աշխատի ի նպաստ մասնավոր հատվածի զարգացման»,- ասաց նա։ 
14:45 - 09 ապրիլի, 2020
Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ ունենք 10 հաստատված աջակցման  միջոցառումներ, որոնցից 6-ն արդեն լիարժեք ուժի մեջ են։ «Երեկվա դրությամբ ամփոփեցինք արդեն ուժի մեջ իմպլեմենտացված միջոցառումների ընթացքը։ Միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը երեկվա դրությամբ կազմել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ։ Մենք համարում ենք, որ սա վատ արդյունք չէ, ըստ էության՝ սա երկու օրվա արդյունք է»,- նշեց նա։ Փոխվարչապետն ասաց, որ այսօր ևս մեկ միջոցառում հաստատվեց, որը վերաբերում է միկրոբիզնեսին՝ ձեռնարկատերերին, որոնք գրանցված չեն որպես ԱՁ կամ իրավաբանական անձ։ Ըստ փոխվարչապետի՝ այս միջոցառման իմպլեմենտացիոն գործընթացը շատ արագ կիրականացվի, որովհետև թիրախը հստակ է, և շտեմարանները, որոնցով պետք է աշխատել, բավականին պարզ են։  «Մենք շտեմարանների ինտենսիվ մշակման փուլում ենք և ճշգրտման աշխատանքներ ենք իրականացնում 7-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումների մասով։ 7-րդ միջոցառման սկիզբը մենք վաղը կհայտարարենք, մնացած միջոցառումների՝ 8-րդի, 9-րդի և 10-րդի փաստացի իրականացման գործընթացը ծրագրել ենք սկսել երկուշաբթի օրվանից»,- նշեց նա։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ աջակցման ծրագրերի ֆինանսավուրումը, 2 օր է՝ քաղաքացիները, որոնք այս ծրագրերի շահառու են, կարողանում են ստանալ գումարը։ «4-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց, որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, և 6-րդ ծրագիրը նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց մասին է, որոնք երեխաներ չունեն»,- նշեց նա։  Նախարաը հիշեցրեց, որ քաղաքացին իր՝ ծրագրերի շահառու լինել/չլինելը կարող է ստուգել արդեն գործարկված օնլայն ssa.am կայքում՝ մուտքագրելով իր տվյալները։ Կայքում նշված է նաև այն բանկը, որտեղ քաղաքացին կարող է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և ստանալ միանվագ աջակցությունը։ Զարուհի Բաթոյանը հավելեց, որ 4-րդ ծրագրի դեպքում ցանկն անընդհատ թարմացվում է։ Եթե մարդը տվյալ պահին իր անունը չի գտնում,  պետք է փորձի ավելի ուշ։  «Վաղը սկսվի ֆինանսավորումը 7-րդ ծրագրի, որը վերաբերում է հղի կանանց, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից, կամ իրենք չեն աշխատում։ ՄԵնք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ։ Այդ տվյալները մենք պետք է համադրենք մեր մյուս բազաների հետ՝ ՊԵԿ-ի, Բնակչության պետական ռեգիստրի և այլնի, և պետք է հասկանանք՝ այս խմբից ովքեր են ծրագրի շահառուները։ Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա արդեն իր աջակցությունը ստանալ։ Սա այն թիվն է, որ այս պահին իդենտիֆիկացված է»,- ասաց նախարարը։   Նա նշեց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերը դիմումի հիման վրա են իրականացվելու։ Նախորդ ծրագրերը  դիմումի անհրաժեշտություն չունեն։ 
13:05 - 09 ապրիլի, 2020
Այս 100 օրվա ընթացքում մեր հավատամքն է եղել ծառայել աշխարհի բոլոր մարդկանց հավսարապես ու անաչառ․ ԱՀԿ գլխավոր տնօրեն

Այս 100 օրվա ընթացքում մեր հավատամքն է եղել ծառայել աշխարհի բոլոր մարդկանց հավսարապես ու անաչառ․ ԱՀԿ գլխավոր տնօրեն

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երեկ ճեպազրույցի ժամանակ ելույթ է ունեցել, որը ներկայացնում ենք ստորև։ «Ապրիլի 9-ին կլրանա 100-րդ օրը, ինչ ԱՀԿ-ն տեղեկացվել է Չինաստանում «անհայտ ծագման» թոքաբորբի դեպքերի մասին։  Անհնար է նկարագրել, թե ինչքան է փոխվել աշխարհը այս կարճ ժամանակահատվածում։ Այսօր ես ուզում եմ ներկայացնել, թե ինչ է արել ԱՀԿ-ն այս 100 օրվա ընթացքում ու ինչ մոտակա ծրագրեր ունի՝ մարդկանց տառապանքները մեղմացնելու և կյանքեր փրկելու համար։  Հունվարի 1-ին՝ ժամեր անց այն բանից հետո, երբ մեզ տեղեկացրին առաջին դեպքի մասին, մենք գործի դրեցինք Դեպքերի կառավարման աջակցության թիմը, որպեսզի համակարգենք մեր գործողությունները գլխավոր գրասենյակի, տարածաշրջանի ու առանձին երկրներիի մակարդակներում։  Հունվարի 5-ին ԱՀԿ-ն դեպքի մասին պաշտոնապես տեղեկացրեց բոլոր անդամ պետություններին ու հաղորդագրություն հրապարակեց իր պաշտոնական կայքում։ Հունվարի 10-ին մենք հրապարակեցինք համապարփակ ուղեցույց, թե ինչպես գտնել, թեստավորել ու կառավարել հնարավոր դեպքերը և պաշտպանել առողջապահության համակարգի աշխատակիցներին։ Նույն օրը մեր ռազմավարական ու վարակների տեխնիկական աջակցության խմբի հետ քննարկեցինք իրավիճակը։  Առաջին իսկ օրվանից մենք կապի մեջ էինք լրագրողների հետ և շուրջօրյա ռեժիմով պատասխանել ենք հարցումներին։  Հունվարի 22-ին մենք հրավիրեցինք արտակարգ կոմիտեի նիստ ու մի շաբաթ անց այն բանից հետո, երբ գրանցվեց Չինաստանից դուրս մարդուց մարդու վարակելու առաջին դեպքը, մենք հայտարարեցինք միջազգային մակարդակով հանրային առողջապահության արտակարգ դրության մասին, որը վտանգավորության ամենաբարձր աստիճանն է։ Դա այն ժամանակ էր, երբ Չինաստանից դուրս մենք ունեինք 98 դեպք ու 0 մահ։  Փետրվարին Կանադայից, Չինաստանից, Գերմանիայից, Ճապոնիայից, Կորեայից, Նիգերիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սինգապուրից ու ԱՄՆ-ից փորձագետների միջազգային խմբեր ժամանեցին Չինաստանում գտնվող վարակի կենտրոններ, որպեսզի տեղում ծանոթանան վարակի, բռնկման ու արձագանքի մեխանիզմներին։ Փետրվարի սկզզբին պետություններին աջակցելու համար  գործի դրվեց ՄԱԿ Ճգնաժամերի կառավարման թիմը։ Այդ պահից սկսած՝ մենք օր ու գիշեր աշխատել ենք 5 հիմնական ուղղությամբ։ 1․ Մենք աջակցել ենք պետություններին՝ բարձրացնելու իրենց կարողությունները՝ նախապատրաստվելու ու արձագանքելու վարակին։ ԱՀԿ 6 տարածաշրջանային և երկրներում 150 տեղական գրասենյակների միջոցով մենք սերտորեն աշխատում էինք կառավարությունների հետ, որպեսզի նախապատրաստվեն առողջապահական համակարգերը։  2․ Մենք աշխատում ենք մեր բազմաթիվ գործընկերների հետ, որպեսզի տրամադրենք ճիշտ տեղեկություններ։ Մենք հրապարակել ենք 50 տարատեսակ տեխնիկական ուղեցույցներ՝ մարդկանց, բուժաշխատողների ու պետությունների համար, որտեղ կար փաստերի վրա հիմնված խորհրդատվություն, թե ինչպես արձագանքել այս կամ այն իրավիճակում։ Մենք համախմբել ենք մեր փորձագետներին, աշխարհի լավագույն համաճարակաբաններին, կլինիկական բժիշկներին, հասարակագետներին, վիճակագրության մասնագետներին, մանրէաբաններին ու այլոց, որպեսզի մեր արձագանքն իսկապես լինի համաշխարհային։  Մեր թիմը տեղայնացնում էր խորհուրդները՝ ըստ անհատական ու համայնքային, կրոնական առանձնահատկությունների։  Մեր ամենօրյա հաշվետվությունների և ճեպազրույցների միջոցով մենք տեղեկություններ էինք հաղորդում վերջին տվյալների ու փաստերի մասին։  Մենք անընդհատ կապի մեջ էինք անդամ պետությունների հետ՝ պատասխանելու հարցերին ու ծանոթանալու նրանց փորձի հետ։  Մենք աշխատել ենք բազմաթիվ լրտավամիջոցների ու ընկերությունների հետ՝ ներառյալ Facebook, Google, Instagram, LinkedIn, Messenger, Pinterest, SnapChat, Tencent, TikTok, Twitter, Viber, WhatsApp, YouTube սոցցացները, որպեսզի տրամադրենք ճիշտ տեղեկություններ ու պայքարենք ապատեղեկատվության դեմ։  3․ Մենք ջանասիրաբար աշխատել ենք, որ տրամադրենք առաջնային կարևորության բժշկական սարքավորումներ առաջնագծի բուժաշխատողներին։ Այս պահի դրությամբ մենք ուղարկել ենք 2 միլիոնից ավել անձնական պաշտպանության առարկաներ աշխարհի 133 երկիր ու մոտակա շաբաթների ընթացքում կուղարկենք ևս 2 միլիոն։ Մենք ուղարկել ենք ավելի քան 1 միլիոն թեստ 126 երկիր, ու նոր թեստերի արտադրությունն այս պահին շարունակվում է։ Բայց մենք գիտենք, որ շատ ավելին է անհրաժեշտ։ Սա բավարար չէ։ Ուստի մենք աշխատում են Առևտրի միջազգային պալատի, Համաշխարհային տնտեսական ֆորումի ու մասնավոր հատվածի այլ գործընկերների հետ, որպեսզի կարողանանք արտադրել ու տրամադրել ավելի շատ բժշկական սարքավորումներ։ 4․ Մենք աշխատում ենք բուժաշխատողների նախապատրաստաման ու վերապատրաստման ուղղությամբ։  Ավելի քան 1․2 միլիոն մարդ մասնակցել է մեր OpenWHO.org առցանց դասընթացներին։ 5․ Մենք գործի ենք դրել գիտական ուսումնասիրությունները։  Փետրվարին աշխարհի ավելի քան 400 լավագույն գիտնականներ հավաքվել էին՝ որոշելու իրականացվող ուսումնասիրությունների առաջնահերթ խնդիրներն ու դրանք հնարավորինս արագ անցկացնելու հնարավորությունները։  ՄԵնք սկսել ենք Միասնական փորձարկումների նախաձեռնությունը, որի շրջանակներում 90 երկիր աշխատում է միասին՝ հնարավորինս շուտ գտնելու կորոնավիրուսի բուժման ամենաարդյունավետ տարբերակը։  Ավելի լավ հասկանալու համար վարակի փոխանակման միջոցները, համաճարակաբանական ու կլինիկական առանձնահատկությունները՝ մենք ստեղծել ենք գիտաուսումնական արձանագրություններ, որոնք կիրառվում են ավելի քան 40 երկրում։ Այսօր աշխարհի 130 գիտնական, հիմնադրամ ու արտադրող ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակներում ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ կիրականացնեն աշխատանքներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումն արագացնելու համար։  Անշուշտ, ԱՀԿ-ն մենակ չէ։ ՄԱԿ-ը մենակ չէ։ Ամեն օր մենք աշխատում ենք մեր հազարավոր գործընկերների հետ, որոնք ներկայացնում են կառավարությունները, գիտական շրջանակները, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը և այլն։  ԱՀԿ-ն այս 100 օրվա ընթացքում արել է շատ ու շատ այլ բաներ, որոնց մասին ես չեմ խոսում։  Այս 5 ուղղությունները կշարունակեն լինել մեր աշխատանքի հենասյուները։ Մոտակա օրերին ԱՀԿ-ն կհրապարակի ռազմավարության թարմացված տարբերակն ու Պատրաստվածության ու արձագանքման վերանայված ծրագիրը՝ ներառյալ հաջորդ փուլի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկը։ Մենք հատկապես մտահոգված ենք աշխարհի ամենաաղքատ ու խոցելի խմբերի պաշտպանության խնդիրներով։ Այս 100 օրվա ընթացքում մեր հավատամքն է եղել ծառայել աշխարհի բոլոր մարդկանց հավասարապես ու անաչառ։ Ու դա կշարունակի լինել մեր աշխատանքների կենտրոնում»։ Աղբյուրը՝ who.int: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
12:23 - 09 ապրիլի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 08․04․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 08․04․20 (թարմացվող)

0։08- Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում վերջին մեկ օրում ավելացել է ավելի քան 73 000-ով, ավելի քան 6000 մարդ մահացել է 24 ժամում:Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենօրյա տեղեկագիրը, այսօրվա ցուցանիշներն ավելի բարձր են, քան նախորդ օրը գրանցվածները: Նախօրեին հաղորդվում էր վարակման 68 000, մահվան՝ ավելի քան 5000 դեպքի մասին:21։30- Ըստ հիվանդանոցից ստացված տվյալների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժնում, սակայն նրա վիճակը բարելավվում է, նա արդեն նստում է ու շփվում հիվանդանոցի անձնակազմի հետ։ [Մեծ Բրիտանիայի կանցլեր Ռիխի Սունակ] |Reuters|21։04- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով խորհրդակցություն է անցկացրել նահանգապետերի հետ, որը զուգորդվել է երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձով։Խորհրդակցության սկզբում Պուտինը շփվել է շրջանների ղեկավարների հետ։ Նա խոսել է հիվանդանոցներում հավելյալ մահճակալների և շտապ օգնության մեքենաների ավելացման մասին։ Այնուհետև Պուտինը հայտնել է առաջին նորությունը։ Երեք ամսով կներդրվի դաշնային հավելավճար բոլոր այն բուժաշխատողների համար, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ։ Բժիշկներին կհատկացվի 80 000 ռուբլի, միջին օղակի մասնագետներին՝ 50 000 ռուբլի, իսկ կրտսեր բուժանձնակազմին՝ 25 000 ռուբլի։ |bbc.com||hetq.am| 20։59- Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 60 հազար: Ապրիլի 7-ին զոհերի թիվը եղել է 6159, իսկ վարակվածներինը՝ 55 հազար 242:Դա նշանակում է, որ մեկ օրվա ընթացքում Բրիտանիայում զոհվել է 938 պացիենտ, արձանագրվել է վարակվելու 5 հազար 491 նոր դեպք: Սրանք օրական նոր առավելագույն տվյալներն են: |ria.ru||armenpress.am|19։58- Եվրամիությունն ավելի քան 15 միլիարդ եվրո կհատկացնի իր գործընկերներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ «Այսօր Եվրոպական հանձնանժողովն ու ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը մշակել են պատասխան միջոցների ծրագրեր, որոնք կաջակցեն գործընկերներ պետություններին՝ պայքարելու կորոնավիրուսի համավարակի դեմ», - ասվում է տարածված հայտարարության մեջ։Արևելյան գործընկերության երկրներին կհատկացվի 962 միլիոն եվրո։19։51- ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ անդամներն առաջարկում եմ ևս 500 միլիարդ դոլարի օգնություն հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ու դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերի համատեղ հայտարարության մեջ։  Նշված գումարից 250 միլիարդը առաջարկվում է ուղղել որպես աջակցություն փոքր բիզնեսին, 100 միլիարդը՝ հիվանդանոցներին անհրաժեշտ պարագաների ձեռք բերման համար, ու ևս 150 միլիարդը՝ ԱՄՆ նահանգային ու քաղաքային իշխանություններին՝ փոխհատուցելու համավարակով պայմանավորված տնտեսական վնասները։  Դեմոկրատներն այս փաթեթը համարում եմ անցումային ու նշում են, որ պատարստվում են հասնել ավելի խոշոր ֆինանսական աջակցության ծրագրերի ներդրմանը։ |cnbc.com|18։52- Վրաստանում կանխատեսում են, որ մինչև շաբաթվա ավարտը կորոնավիրուսի դեպքերը կհասնեն 350-400-ի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։Ըստ նրա, ամբողջ ապրիլն ու մայիսի առաջին 1-2 շաբաթը բավականին բարդ են լինելու։ Ինչպես հայտարարել է Գամկրելիձեն, ապրիլին վարակի դեպքերը կաող են կրկնապատկվել ամեն շաբաթ։ |apsny.ge||panarmenian.net|17։15- Գերմանիայի ֆուտբոլի առաջնության խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց երկրպագուների:  Բունդեսլիգայի կազմակերպիչներն արդեն իսկ ծրագիր են կազմել առաջնությունը վերսկսելու համար: Ըստ ծրագրի` խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներից կհետևի միայն 30 ներկայացուցիչ: |armenpress.am|   15։23- Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս երկու մարդ առողջացել է։ Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 48-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: Կարանտինային ռեժիմում ապրիլի 8-ի ժամը 12:00-ի դրությամբ գտնվում է 4674 քաղաքացի, իսկ 383 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության ներքո: Կորոնավիրուսով վարակի 208 հաստատված դեպք կա։ |aliq.ge|   15։07-  Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 687 հազարը։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլուգեն՝ միաժամանակ նշելով, որ մահացել է 62 824 մարդ։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե ԱՀԿ-ն ուշացել է կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործում, որի պատճառով ԱՄՆ-ն կրճատում է կազմակերպության ֆինանսավորումը՝ Կլյուգեն նշել է, որ իրենք հիմա գտնվում են պանդեմիայի դեմ պայքարի սուր փուլում, և  ժամանակը չէ կրճատելու ֆինանսավորումը։ |independent.co.uk|   14։50-  Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1175 նոր դեպք: Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8 հազար 672-ի: Վարակվածության դեպքեր արձանագրվել են երկրի 81 շրջանում: Ապաքինվածների թիվը կազմում է 580, մահացածներինը՝ 63: |armenpress.am|   14։43- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 8-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.Վարակակիրների թիվն ավելացել է 1.997-ովԸնդհանուր՝ 64.586Մահացածների թիվն ավելացել է 121-ովԸնդհանուր՝ 3.993Ապաքինվածների թիվն ավելացել է 2.773-ովԸնդհանուր՝ 29.812[Իրանում ՀՀ դեսպանություն]   11։52- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը կայուն է, նա ունի լավ տրամադրություն, հայտարարել է Առողջապահության կրտսեր նախարար Էդվարդ Արգարը։ Վարչապետը ստանում է թթվածնային թերապիա ու շնչում է ինքնուրույն՝ առանց կողմնակի օգնության։ |Reuters.com|   11:26- Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ է ավելի քան 180 հազար մարդ, արդեն կատարվել է ավելի քան 910 հազար թեստավորում: Ըստ Wordometers-ի՝ ՌԴ-ում ընդհանուր առմամբ կա վարակի 7 հզր 497 դեպք, մահացել է 58 մարդ, ապաքինվել՝ 494-ը։10:55- Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 62 դեպք, մահացել է 2 մարդ, ապաքինվել՝ 112-ը, հետևում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրությունից: |aysor.am|10:47- Ապրիլի 20-ից Նորվեգիայում կրկին կբացվեն մանկապարտեզները, ապրիլի 27-ից՝ տարրական դպրոցները, նախատեսվում է մասնակի վերսկսել ծառայությունների մատուցման ոլորտի աշխատանքը, օրինակ՝ գեղեցկության սրահների։ 5,3 միլիոն բնակչություն ունեցող Նորվեգիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5900 դեպք, որից 88-ը՝ մահվան ելքով։ Նախորդ շաբաթվա ընթացքում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 150-200 դեպք։ |tert.am|10:40- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խնդրել է ԱՄՆ-ին՝ տրամադրել թոքերի արհեստական շնչառության 200 սարքավորում: ԱՄՆ նախագահն ասել է, որ իրենք պետք է կազմակերպեն դա ու իրենց «լավ գործընկերոջը» հասցնեն կենսական անհրաժեշտություն ունեցող սարքավորումները։ |standard.co.uk|10:35- Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք, 1 մարդ մահացել է: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում անելով Ադրբեջանի կառավարությանը կից կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 717-ի, 44 մարդ առողջացել է, 8-ը` մահացել: Հատուկ ռեժիմով հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 665 մարդ: Երկրում անցկացվել է 53 300 թեստ: |tert.am|10:25-  Մեծ Բրիտանիայում վարակի հաստատված դեպքերի թիվը 55 հզր 242 է, մահացել է 6 հզր 159 մարդ։10:15- Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 62 հզր 589 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հզր 872: Թուրքիայում հաստատված է 34 հզր 109 դեպք, որոնցից 725-ն ավարտվել են մահվան ելքով։10:10- Կորոնավիրուսով վարակի ընդհանուր ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղում Իսպանիան է։ Այստեղ հաստատված դեպքերի թիվը 141 հզր 942 է, մահացածներինը՝ 14 հզր 045: Իտալիան վարակվածների թվով երրորդն է, հաստատված դեպքերի թիվը 135 հզր 586 է, մահացել է 17 հզր 127 մարդ: Ֆրանսիան շրջանցել է Գերմանիային՝ հայտնվելով չորրորդ տեղում. այստեղ 109 հզր 069 հաստատված դեպք կա, մահացել է 10 հզր 328 պացիենտ:  Գերմանիան հինգերորդն է, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 107 հզր 663 է, մահվան դեպքերը՝ 2 հզր 016: |wordometers.info|10:00- Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 432 հազարի: Մահացածների թիվը գերազանցել է 82 հազարը: Ապաքինվել է ավելի քան 302 հազար մարդ:09:10- ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենաբարձր թիվը, 24 ժամվա ընթացքում մահացել է  1 736 մարդ՝ մահացածների ընդհանուր թիվը հասցնելով 12 722-ի՝ ըստ Ջոնս Հոպկինի համալսարանի տվյալների։ ԱՄՆ-ում գրանցվել է մոտ  400 000 դեպք, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է, իսկ ընդհանուր առմամբ աշխարհում հիվանդների թիվը գերազանցել է 1 միլիոն 400 հազարը։ |bbc.com|09:08- Twitter և Square հիմնադիր Ջեկ Դորսին երեկ հայտարարել է, որ մտադիր է մեկ միլիարդ ԱՄՆ դոլար կամ իր ունեցվածքի 28%-ն ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։09:05- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ կսառեցնի ԱՀԿ-ին հատկացվող ամերիկյան ֆինանսավորումը՝ ասելով, որ միջազգային խումբը բաց է թողել կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ ուղղված միջոցառումների նախաձեռնման ժամանակը, ինչի պատճառով այսօր աշխարհում ավելի քան 82 000 մարդ է մահացել։ |aljazeera.com|
00:54 - 09 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08.04․20 (թարմացվող)

0։49- Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց COVID19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունըԵրեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ՝ արդեն ժպտում է։ [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]0։34- Մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Իրանից և Թուրքիայից հետո։23։05- Կորոնավիրուսով վարակվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ադմինիստրատիվ բաժնի մեկ աշխատակից։ Քաղաքացու շփման շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ [Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան] |tert.am|22։59- Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ ստանում է բուժում:Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում:22։52- Նախորդ ամսից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է աջակցություն տրամադրել Հայաստանում սոցիալապես անապահով եւ թիրախային առաջին խմբում գտնվող անձանց: Գործընթացը շարունակվում է: Խմբերը, որոնց աջակցություն է տրամադրվել եւ շարունակվելու է, նախարարության կողմից դասակարգվել են ըստ խոցելիության աստիճանի: Առաջին երկու թիրախային խմբում միայնակ տարեցներն ու հաշմանդամություն եւ տեղաշարժման խնդիր ունեցող անձինք են: |armtimes.com|21։39- Սյունիքի մարզում այս պահին կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի կա, բուժվել է 2 քաղաքացի, ունենք 106 ինքնամեկուսացվածներ։ Շուրջ 1 շաբաթ առաջ ունեինք 25 վարակված, հիմա արդեն ունենք 2 բուժված, նրանք  դուրս են գրվել ԲԿ-ներից։ 23 վարակվածների առողջական վիճակը լավ է. ծանր հիվանդներ չկան։ նրանցից 4-ը այս պահին գտնվում են Երեւանում, մնանացածը Կապանի եւ Մեղրու բկ-ներում են։ [Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայան] |news.am|21։29- «Իմ քայլը» հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների ձեռքբերմանը:21։21- Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքներին աջակցության նպատակով։ Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն  աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած  սոցիալական և հումանիտար օգնությանը: 21։08- Չինաստանից Հայաստան բերվող ծանրոցների վրա այսպիսի գրություն է․ «Թող մեր ընկերությունն ավելի երկար լինի, քան Յանցզի գետն է, եւ ավելի բարձր, քան Արարատ լեռն է»։20։42- Կառավարության ընդունած 9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում՝ այս պահի դրությամբ բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: [Նիկոլ Փաշինյան]20։30- Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ կա 287 ինքնամեկուսացված քաղաքացի, այս օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակման կասկածանքով թեստավորվել են 6 քաղաքացի, որոնց մոտ եղել բացասական պատասխան։ Գեղարքունիքի մարզում օրեր առաջ ինքնամեկուսացված քաղաքացիների թիվը հասավ 344-ի, հիմա պակասել է հաշվի առնելով կարանտինային՝ 14-ից 15 օրվա ռեժիմը։ Ինքնամեկուսացվածների մեծ մասը դրսից են եղել։20։21- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։ 20։02- Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը. 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,2 թթվածնի մատակարարման կայան,60 000 հատ թեստ,60 000 հատ բժշկական դիմակ,280 000 հատ պաշտպանիչ դիմակ,20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:19։37- Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների կատարման մասին: Նշվել է, որ առաջին միջոցառման շրջանակում տնտեսվարողներից ստացվում են բազմաթիվ վարկային հայտեր, արդեն իսկ բավարարվել է 1 մլրդ 433 մլն դրամի հայտ: 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է գյուղատնտեսական 194 հայտ, որի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ 119 մլն դրամ: 3-րդ տնտեսական ծրագրի շրջանակում հաստատվել է 290 մլն դրամի 27 ՓՄՁ ծրագիր: Ծրագրերից օգտվելու հայտերի քննարկումները լայնածավալ կերպով շարունակվում են։19։34- Կոտայքի մարզում, մասնավորապես դիտարկված Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Չարենցավան համայնքներում հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների գծով գնային փոփոխություններ չեն արձանագրվել: Պատկերն այլ է Լոռու մարզում: Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան համայնքներում հնդկաձավարի գինը բարձրացել է 1 կգ-ի հաշվով 70-250 դրամի չափով, 500-650 գրամ կշռով հացի գինը՝ 10-20 դրամով (Ստեփանավանում գնային փոփոխություն տեղի չի ունեցել), միևնույն ժամանակ 1 կգ ալյուրի գինը նվազել է 20-90 դրամով, շաքարավազինը՝ 20-40 դրամով: Դիտարկվող ժամանակահատվածում 1 կգ բրինձը Վանաձորում թանկացել է 50, Ստեփանավանում՝ 80 դրամով: Ալավերդի համայնքում 20 դրամի չափով աճել է 1 լիտր ձեթի գինը: [ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով] 19։15- ՉԺՀ կառավարության և Չինաստանի ժողովրդի անունից անկեղծ աջակցությունս ու համերաշխությունս եմ հայտնում ՀՀ կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին, բոլոր հիվանդներին մաղթում շուտափույթ ապաքինում: Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերն ու պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել: Պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել մեր երկու երկրների առողջապահական ոլորտներում համագործակցության ամրապնդման համար՝ համատեղ պաշտպանելով մեր երկրների ժողովուրդների կյանքն ու առողջությունը։ [ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված պատասխան նամակում]19։09- Սիսիան համայնքի երկու բնակիչներ 2020թ. ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին: Իմանալով ոստիկանության բաժին հրավիրվելու մասին՝ ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները: Վերջիններս տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկաններին քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ [ՀՀ Քննչական կոմիտե]18։54- Հայաստանի այն բժշկական հաստատություններում, որտեղ գտվում են COVID-19-ով հիվանդ պացիենտներ, սննդի մատակարարումը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության եւ տարբեր կազմակերպությունների միջոցով։ Դրսից ուտելիք չի թույլատրվում։ [ԱՆ] |armtimes.com|18։48- Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով, որոնցից մոտ 300-ը մեկուսացման վայրերում գտնվող մեր քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը բժշկական կենտրոններում և 1000-ը հակահամաճարակային միջոցառումներում:Նրանք մեկ ամսից ավելի է՝ այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում: Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին: Նրանք սակայն անզոր կլինեն, եթե մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրն իր անհատական ջանքը ներ չդնի այս գործում:Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս հիվանդության տարածման կանխման պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրինն է: [Արսեն Թորոսյան] 18։30- Արարատի մարզում վերջին տվյալներով կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը 175 է։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա առավել, քան երբևէ պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով՝ օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]18։14- Ապրիլի 8-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:Արտգործնախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ ընգծելով փոխգործակցության, փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը:ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովն անդրադարձ կատարեցին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում: [ՀՀ ԱԳՆ]18։11- «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում «Որոշում» քաղաքացիական նախաձեռնությունը Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը տրամադրել է հասարակական կազմակերպության կամավորների կողմից պատրաստված նոր տիպի կորոնավիրուսի վարակից պաշտպանվելու համար նախատեսված 25 հատ հակավիրուսային դեմքի պաշտպանիչ վահան և 100 հատ դիմակ:Նախաձեռնության հեղինակները առաջիկայում դեմքի հակավիրուսային պաշտպանիչ վահանների և դիմակների ևս 1 խմբաքանակ կտրամադրեն ոստիկանությանը: [ԱՀ ոստիկանություն]18։08- Համաճարակի առաջին իսկ օրերից դեսպանությունը փորձել է կապ հաստատել ՀՀ քաղաքացիների հետ, և առաջին հերթին Իսպանիայում գործուղման մեջ գտնվող, կրթական ծրագրերով կամ հարազատներին այցելության ժամանածների հետ։ Դեսպանության կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրվել են 24 ժամ գործող թեժ գծի և դեսպանության այլ հեռախոսահամարների, ինչպես նաև էլեկտրոնային փոստի տվյալներ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմել են ՀՀ դեսպանություն, ցուցակագրվել են և հաշվառվել: [Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյան] |civilnet.am| 17։58- Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել այդ կանոններին:[ՊԵԿ]17։41- ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն իրականացրել են դիտարկման աշխատանքներ Սիսիանի մեծ ու փոքր տնտեսվարողների շրջանում։ Իրականացվող աշխատանքների վերջնական նպատակը տուգանելը չէ, այլ տնտեսվարողների կողմից խախտումների, խնդիրների կանխարգելումն ու կարգավորում, ինչը բխում է ինչպես աշխատողի, այնպես էլ տնտեսվարողի շահից։ ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին' խստորեն պահպանել Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի նորմերը: [ԱԱՏՄ]17։10-  Կորոնավիրուսով վարակված զինծառայողների վիճակը լավ է։ Այս մասին  ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշեց, որ թիվը չի փոխվել, 6 զինծառայող են։ Զինծառայողներից 1-ը թեթեւ ջերմություն ունի, իսկ 5-ի մոտ ամեն ինչ նորմալ է։ Թեթեւ ջերմություն ունեցող զինծառայողի մոտ այլ խնդիր չկա, եւ նրա վիճակը եւս նորմալ է։ |armtimes.com|   16։45- ԱՀ ԳՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը հերթական ստուգայցն իրականացրել են մայրաքաղաք Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկաներում` պարզելու տնտեսավարողների կողմից նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը: Պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]   16։37- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած ԵՏՀ խորհրդի հերթական նիստի N 33 որոշմամբ հաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքները ցանկը, որոնց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թ․ ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով: Ցանկում ներառվել են մի շարք գյուղատնտեսական եւ պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, պղպեղ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, հյութեր եւ մանկական սննդի համար պատրաստի մթերքներ, ինչպես նաև որոշ դեղամիջոցներ եւ բժշկական նշանակության պարագաներ:   16։34- ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ ապրիլի 6-ին և 7-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում՝ ընդհանուր առմամբ 527 հանրային վայրերում: Դրանցից 326-ն առևտրային կազմակերպություններ են: Բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ամենօրյա վարակազերծման են ենթարկվում շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:  [ԱԻՆ]   16։02- Արագածոտնի մարզպետարանի վերահսկողությամբ՝ մարզի համայնքներում ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացվել հանրային տարածքների ախտահանման աշխատանքներ: [Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան]   15։41- ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային վարակի տարածումից խուսափելու նպատակով «Կենտրոնական ավտոկայան» ՓԲ ընկերության հարակից տարածքում մարտի 17-ից գործում է տրանսպորտային միջոցների ախտահանման կայան, որից կարող են անվճար օգտվել ցանկացողները։ Մարտի 29-ից ապրիլի 5-ը ներառյալ, ախտահանվել է 228 տրանսպորտային միջոց, որից 219-ը՝ ավտոբուս, 9-ը՝ թեթև մարդատար ավտոմեքենա։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   14։37- ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 7-ից՝ ժամը 09:00-ից, մինչև ապրիլի 8-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 134 տրանսպորտային միջոց։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   13։53-  Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով: [Նիկոլ Փաշինյան]   13։46-  Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով: Կանխարգելիչ միջոցառումներն առավել բարձր որակով կյանքի կոչելու նպատակով ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են հակամաճարակային միջոցառումների առանձնահատկություններին, կատարում փորձի փոխանակում, ձեռք բերում նոր գիտելիքներ: Մշտական կանխարգելիչ միջոցառումների, խիստ վերահսկողության և հրամանատարության ու համապատասխան ծառայությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ, առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի՝ ՊԲ ներթափանցելու դեպքերից: [Արցախի տեղեկատվական շտաբ]   13։36- Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով: Նախքան նրա մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին. օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին: [Արցախի տեղեկատվական շտաբ]   11:32- Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]11:19- ՌԴ-ից ՀՀ բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ: Նշված կոմպլեքսը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]11:11- Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:  Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:  Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին:  Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ: [Նիկոլ Փաշինյան]11:00-  Թարմացվել է 08.04.2020թ․ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 881Բուժվածներ - 114Փաստացի բուժվողներ - 758Բացասական թեստեր - 4571Մահվան ելքեր - 9 [ՀՀ ԱՆ]10:55- ԱՀ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են: Վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա: Ինքնամեկուսացված քաղաքացիներից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի։ [ԱՀ ԱՆ]
00:52 - 09 ապրիլի, 2020
«Բա ի՞նչ էիր արել, որ խփեց», «Հաստա՞տ բան չես արել»․ ոստիկանների հարցերը՝ ընտանեկան բռնության ենթարկված կանանց

«Բա ի՞նչ էիր արել, որ խփեց», «Հաստա՞տ բան չես արել»․ ոստիկանների հարցերը՝ ընտանեկան բռնության ենթարկված կանանց

Չնայած նոր կառավարող ուժի անդամների կողմից ընտանեկան բռնությունը և կանանց նկատմամբ բռնությունը դատապարտող ելույթներին, այդ առումով լուծումներ պահանջող խնդիրների բարձրաձայնումներին, հարցազրույցներին՝ նոր խորհրդարանի ձևավորումից հետո «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը փոփոխության չի ենթարկվել։ Այս ամենի հետևանքով երկար տարիներ ընտանեկան բռնության ենթարկված կանանց պաշտպանելու  համար օրենքը չի նախատեսում բավարար գործողություններ։ Վերոնշյալ օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը պաշտպանական որոշումն է, որը կայացվում է երրորդ ահազանգից հետո և գործում է միայն 6 ամսով, որոշ դեպքերում կարող է երկարացվել ևս 3 ամսով։ Պաշտպանական որոշումը բռնություն գործադրողի նկատմամբ մի շարք սահմանափակումների կիրառումն է, որոնք պետք է բացառեն բռնարարի և բռնության ենթարկված կնոջ համատեղ բնակվելը, հեռախոսային, նամակագրական կամ այլ կապի միջոցներով հաղորդակցվելը։ Անհրաժեշտության դեպքում արգելվում  են նաև բռնարարի և երեխաների տեսակցությունները, բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ է հանձնվում ոստիկանություն։ Սահմանափակումներով նախատեսվում է նաև բռնություն գործադրած անձի վրա ռեաբիլիտացիոն (վերականգնողական) ծրագիր անցնելու պարտականություն դնել։ Ինչպես արդեն նշեցինք, պաշտպանական որոշումն ունի առավելագույն ժամկետ՝ 6 ամիս, և սահմանափակումների կատարման վերահսկողությունը վերապահված է ոստիկանությանը։ Մահվան ելքով ընտանեկան բռնության գործերը քննվում են Քրեական օրենսգրքի շրջանակներում, որն էլ իր հերթին ունի մեղմացուցիչ հանգամանքներ, օրինակ՝ տուժողի հակաբարոյական վարքը։ Ընտանեկան բռնության ենթարկված կանայք սովորաբար չեն բարձրաձայնում այդ մասին։ Բարձաձայնելու դեպքում  դիմում են կամ ընտանեկան և/կամ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարող ՀԿ-ներին, կամ ՀՀ Ոստիկանությանը։ Infocom-ը փորձեց ՀՀ ոստիկանությունից ստանալ  վիճակագրություն՝ 2019 թվականին ընտանեկան բռնության և կանանց բռնության դեպքերով իրենց մոտ գրանցված ահազանգերի, դրանց ելքերի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ Ինչպես տեսնում ենք, և՛ ընտանեկան բռնության, և՛ առհասարակ կանանց նկատմամբ բռնության հիմքով քննվող գործերի մեծամասնության դեպքում քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այն դեպքերում, երբ քրեական գործ է հարուցվել, ինչպես տեսնում ենք, հիմնականում դատական լուծում չի տրվել։ Քրեական գործերի կարճման և ընտանեկան, կանանց նկատմամբ բռնության դեպքերի իրական քանակի և ոստիկանության տրամադրած տվյալների մասին խոսեցինք «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբան Ստելլա Չանդիրյանի հետ։ Նա նշեց, որ ընտանեկան բռնությունն ինքն իրենով «լատենտային» բնույթ ունի։ Այսինքն, շատ հաճախ պատկան մարմինները չեն իմանում, որ ընտանեկան բռնության դեպք կա։ «Պաշտոնական վիճակագրությունն իրականությանը չի համապատասխանում։ Նախ ունենք խնդիր այն առումով, որ պաշտոնական վիճակագրություն որպես այդպիսին չունենք․ քննչական մարմիններն առանձին են հավաքագրում, ՀԿ-ներն առանձին են հավաքագրում։ Եթե համեմատենք ՀԿ-ների և ոստիկանության հավաքագրած տեղեկությունները, ապա կտեսնենք, որ ՀԿ-ների ստացած տեղեկությունները 5 անգամ գերազանցում են ոստիկանության ստացած տեղեկություններին։ Բայց ՀԿ-ների հավաքագրածն էլ ամբողջական չէ, քանի որ կան մարդիկ ովքեր ՀԿ-ների տեղը չգիտեն, հեռախոսահամար չունեն, վախենում են զանգել ոստիկանություն, չգիտեն՝ զանգեն ինչ ասեն։ Խնդիր ունենք վիճակագրության մեկ միասնական համակարգի»,- մասնավորապես նշեց Ստելլա Չանդիրյանը։ Մեր զրուցակցի հետ փորձեցինք հասկանալ, թե ոստիկանությունը պրակտիկայում ի՞նչ արձագանք է տալիս ընտանեկան բռնության ահազանգերին։ Ստելլա Չանդիրյանը նշեց, որ այս մասով իրավիճակը տխուր է։ «Մենք ունենք օրենքով սահմանված 3 պաշտպանական միջոց․ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, որը դատարանն է տալիս։ Երբ առաջին անգամ բռնության ահազանգ է լինում, ոստիկանությունը գնում և նախազգուշացում է տալիս բռնություն իրականացնողին։ Այս առումով նախազգուշացումը շատ սխալ է։ Օրինակ՝ անձը մինչև օրենքի ընդունումը երկար տարիներ ենթարկվել է բռնության։ Օրենքը ընդունվել է և անձն իմացել է, որ կդիմի ոստիկանություն և ոստիկանությունը հարցը կլուծի հօգուտ իրեն։ Ոստիկանությունը գալիս է և բռնարարին նախազգուշացում է տալիս ու հեռանում։ Ինքներդ կարող եք պատկերացնել, թե ի՞նչ տեղի կունենա դրանից հետո բռնության ենթարկված կնոջ հետ, երբ մնա բռնարարի հետ նույն հարկի տակ»,- մեզ հետ զրույցում նշեց Ստելլա Չանդիրյանը։ Պրակտիկայում խնդիր է նաև ոստիկանների կողմից ընտանեկան բռնության կոնցեպտի ընկալումը։ Ոստիկանները հաճախ մտածում են՝ «դե ամուսիններ են», «հնարավոր է վիճեն», «թող մի հատ էլ խփի, ամուսինդ է» և այլն։ Խնդիր է նաև ընտանեկան բռնության ենթարկված կնոջը ոստիկանի կողմից ուղղվող հարցերը՝ «բա ի՞նչ էիր արել, որ խփեց», «հաստա՞տ բան չես արել» և այլն։ Ստելլա Չանդիրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կնոջը սպանելու դեպքերում քրեական օրենսգրքով գործի քննությունն էլ է առաջացնում խնդիրներ։ Իրավաբանը նշեց, որ կոնկրետ հոդվածներով կան մեղմացուցիչ հանգամանքներ, օրինակ՝ տուժողի հակաբարոյական վարք, որի դեպքում արդեն պատիժը մեղմացվում է։ Եղել է դեպք, երբ պատժի մեղմացման շնորհիվ կնոջը սպանած բռնարարի խնամակալությանն են հանձնել 2 անչափահաս երեխա։ Այս ամենը գալիս է փաստելու, որ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու և ոստիկանական համակարգը վերակրթելու, իրազեկելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելը բերում է մարդկային ճակատագրերի խեղաթյուրման և մարդկային կյանքերի կորստի։ Արփի Ավետիսյան
20:20 - 08 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի դեմ առողջապահական միջոցառումներում ներգրավված Նարեկ Վանեսյանն անցնում է 1 քրեական գործով, որը դեռևս դատաքննության փուլում է

Կորոնավիրուսի դեմ առողջապահական միջոցառումներում ներգրավված Նարեկ Վանեսյանն անցնում է 1 քրեական գործով, որը դեռևս դատաքննության փուլում է

Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկի առողջապահական կազմակերպիչն է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը։ Վերջինս այս օրերին ներգրավված է նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ կազմակերպվող առողջապահական միջոցառումներում։ Այսօր «Հրապարակ» թերթում հրապարակվել է հոդված, որտեղ նշվում է, որ Արսեն Թորոսյանի միջնորդությամբ Նուբարաշենի հոգեբուժարանի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, որը ժամանակին անցնում էր մի քանի քրեական գործերով, եւ որի նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց էր կիրառվել, նշանակվել է Աղավնաձորի «կարանտինի տնօրենի» պաշտոնում։ Նախ նշենք, որ Նարեկ Վանեսյանը դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 29-ին ազատվել էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը խոչընդոտելու համար։ 2019 թվականի ապրիլի 2-ին Վանեսյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնել էր, որ 2019 թվականի հունվարի 16֊ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածված հայտարարության հիման վրա Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ-ում (Նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) անձին ապօրինի պահելու հիմքով հարուցված քրեական գործը այդ տարվա մարտի 29-ին կարճվել է։ Միաժամանակ հավելել էր, որ ինքն այդ գործով չի անցնում և ՀՀ քննչական կոմիտեի կողմից նույնիսկ չի հրավիրվել որևէ քննարկման կամ հարցաքննման մասնակցելու։ Սակայն 2019 թվականի մարտին Նարեկ Վանեսյանի նկատմամբ հարուցվել էր այլ քրեական գործ, որով  մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ․ մայիսի 29-ից մինչև 2015թ․ հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Իջևան Բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությումբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Իջևան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանին որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ Ալլա Ասիրյանինց հափշտակել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։Datalex.am համակարգից տեղեկանում ենք, որ այժմ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում։ Վերջին դատական նիստը տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 17-ին, իսկ հաջորդը տեղի է ունենալու սույն թվականի մայիսի 5-ին։ Այսպիսով, ՄԻՊ-ի հաղորդագրության հիման վրա դեռևս նախորդ տարվան հարուցված և կարճված քրեական գործով Նարեկ Վանեսյանը ներգավված չի եղել։ Նրա ներգրավվածությամբ այս պահին կա միայն մեկ քրեական գործ, որը դատաքննության փուլում է և մեղադրական վճիռ դեռևս չի կայացվել։
17:28 - 08 ապրիլի, 2020
215 հազար թոշակառուի թոշակներ և 87 հազար մարդու նպաստներ առաքվել են իրենց բնակարաններ․ Հակոբ Արշակյան

215 հազար թոշակառուի թոշակներ և 87 հազար մարդու նպաստներ առաքվել են իրենց բնակարաններ․ Հակոբ Արշակյան

Ընդհանուր առմամբ արդեն 215 հազար թոշակառուի թոշակներ առաքվել են իրենց բնակարաններ, այս մասին ասուլսի ընթացքում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նախարարը շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» աշխատանքի համար: «Հազարավոր աշխատակիցներ այս օրերին իրենց ծառայությունն են մատուցում մեր քաղաքաքացիներին, նաև խոցելի խմբերին: Արդեն հայտնել էինք, որ փոստատարները կառաքեն թոշակները խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուների համար, որոնք կանխիկ էին ստանում: Հիմա այդ գործըընթացը գրեթե ավարտին է մոտենում: Ընդհանուր առմամբ արդեն 215 հազար թոշակառուի թոշակներ առաքվել են իրենց բնակարաններ»,- հայտնեց Հակոբ Արշակյանը։ Նա նշեց, որ  խոցելի խմբերից նպաստառուների նպաստները նույնպես առաքվել են՝ շուրջ 87 հազար մարդու, ընտանիքների։ «Մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված միջոցները ևս, նրանք, որոնք առցանց չեն իրականացվում, կրկին առաքվում են ընտանիքներ։ Կենսաթոշակառուների թոշակներն արդեն 96%-ով հասցված են հասցեատերերին, իսկ նպաստների մասով ունենք 77% ցուցանիշ»,- ասաց նախարարը։  
14:09 - 08 ապրիլի, 2020
133 հայտ ենք ստացել, 37-ը կարելի է կիրառել, այսօր կամ վաղը հաղթողները հայտնի կդառնան․ Արշակյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքները զսպող գաղափարների մրցույթին

133 հայտ ենք ստացել, 37-ը կարելի է կիրառել, այսօր կամ վաղը հաղթողները հայտնի կդառնան․ Արշակյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքները զսպող գաղափարների մրցույթին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքները զսպող գաղափարների, լուծումների մրցույթին և նշեց, որ դրա վերջնաժամկետն ավարտվել է։ «133 հայտ ենք ստացել, որոնցից 37-ը գաղափարի փուլում էր, 59-ը՝ մշակման, ևս 37-ը՝ կիրառման, այսինքն՝ որ կարելի է վերցնել, մոդիֆիկացնել ու կիրառել։ Այդ հավելվածներն ու լուծումները հիմնականում մեկուսացման մեջ գտնվող մարդկանց տեղաշարժի վերահսկողության, ծերերի և խոցելի խմբերի խնամքի ու օգնության, սարքավորումների, պաշտպանիչ սարքերի տվյալների գրանցման և այլ ուղղություններով են, նաև արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և վիրտուալ իրականության կիրառման նոր լուծումներով»,- ասաց նախարարը։Հակոբ Արշակյանի խոսքերով՝ ստացել են նաև որոշակի առաջարկներ առևտրի հարթակների և առցանց հավելվածների մասով։ Նա հայտնեց, որ գնահատականները կտրվեն անկախ հանձնաժողովի կողմից, այսօր կամ վաղը հաղթողները կհանրայնացվեն։«Տվյալներ ենք ստանում էլեկտրոնային առևտրի տարբեր հարթակներից, որտեղ եռապատկվել է շրջանառությունը, տարբեր գնահատականներով՝ բազմապատկվել է նաև օնլայն դրամական միջոցների շրջանառությունը։ Կարծում եմ՝ սա հետագայում ևս Հայաստանի տնտեսությանը թե՛ թափանցիկության առումով, թե՛ հարմարավետության, թե՛ տարածքների համաչափ զարգացման առումով կօգնի, հաշվի առնելով, որ առևտրային բազմաթիվ ցանցեր ու խանութներ Երևանում են, արդեն հասանելի կլինեն նաև մարզերում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս տենդենցը կշարունակվի։ԲՏԱ նախարարը նաև նշեց, որ Paypal-ի ու այլ վճարահաշվարկային համակարգերի հետ բանակցություններն ընթացիկ փուլում են։ «Իսկապես ջանքեր գործադրվում են այդ ուղղությամբ՝ թե՛ սփյուռքի, թե՛ PayPal-ում աշխատող մեր հայրենակիցների ներգրավվածությամբ։ Հայաստանում նույնպես աշխատանքային խումբ կա՝ տարբեր ոլորտներից ներգրավված, նախարարությունում արտաքին կապերի վարչությունն է զբաղվում այդ հարցերով, նաև ԿԲ-ն է ներգրավված»,- հայտնեց նա։Արշակյանը վստահեցրեց՝ հենց պրոգրես ունենանք, անպայման կտեղեկացնի, իրենք շատ են կարևորում այս հարցը։ 
13:59 - 08 ապրիլի, 2020
ԲՏԱՆ-ն ունի թոքերի  արհեստական օդափոխման վերականգնված 10 սարք և պատրաստ է տրամադրել ԱՆ-ին․ Հակոբ Արշակյան

ԲՏԱՆ-ն ունի թոքերի արհեստական օդափոխման վերականգնված 10 սարք և պատրաստ է տրամադրել ԱՆ-ին․ Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս պահին ունի թոքերի  արհեստական օդափոխման 10 վերականգնված սարքեր, որոնք պատրաստ է տրամադրել Առողջապահության նախարարությանը: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «Անդրադարձ կատարելով թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ մեր վերջին կոչերին, ուզում եմ ասել, որ շատ լավ արձագանքներ ենք ստացել, 280-ից ավելի նամակներ ենք ստացել, որոնք արդեն ուսումնասիրվել ու դասակարգվել են վերջին երկու օրերի ընթացքում։ Տարբեր տեղերից հայտնաբերված և տեղեկատվական արդյունաբերության նախարարությանը տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման։ Անհրաժեշտության դեպքում այն կտրամադրենք ԱՆ-ին»,- նշեց Արշակյանը։Նախարարը տեղեկացրեց, որ նամակներ են ստացել նաև արտերկրից՝ Լիբանանի, ՌԴ-ի, Գերմանիայի, ԱՄՆ-ի մեր հայրենակիցներից, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնել Հայաստանի ինժեներներին՝ միջազգային փորձանմուշներ ստանալու, մասնագիտական խորհրդատվության հարցում։ «Վերջերս տասնյակ նյութեր են շրջանառվում տարբեր մարդկանց և խմբերի կողմից  թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ, որոշներն, իհարկե, լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են, որոնք, ըստ էության, չեն լուծում այն խնդիրները, որոնք դրված են»,- ասաց ԲՏԱ նախարարն ու պարզաբանեց, որ այդ սարքերն իրականում պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի սենսորներ, որոնք գնահատում են պացիենտի վիճակը և ըստ դրա են գործում։ «Այդ սարքը միայն պոմպի դեր չի կատարում, օդ մղում ու արտամղում, այլ ամբողջապես փոխարինում է շնչառական համակարգին, և անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի կամ որևէ ինդիկատոր միանա, բժիշկներին տեղեկացնի իրավիճակի մասին։ Այդպիսի սարքերիի նախագծումը բավական բարդ պրոցես է, կխնդրեմ ու կոչ կանեմ, որ այս հարցին լուրջ վերաբերվենք, դա մեկ շաբաթում կամ նույնիսկ ամսում լուծվող հարց չէ»,- ասաց Հակոբ Արշակյանը։Նախարարի խոսքերով՝ Հայաստանում առկա արտադրական հզորությունները՝ գործարանները, ինժեներական կայացած ընկերություններ, գիտահետազոտական խմբեր, համալսարաններ պատրաստակամություն են հայտնել միանալու թոքերի օդափոխման սարքերի նախագծման, տեստավորման, լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի արտադրության կամ ներկրման գործին։ Արշակյանն անդրադարձավ նաև լրագրողներից մեկը դիտարկմանը, թե ինչու՞ պետական գույք համարվող սարքերը սարքին վիճակում չեն գտնվել։ «Պնդումը, թե անսարք վիճակում գտնվող սարքերը պետական սեփականություն են, այդպես չէ, դրանք պետական սեփականություն չեն, համենայնդեպս, իմ տեղեկություններով։ Դրանք տարբեր ժամանակներում դուրս գրված, որևէ տեղ գտնվող սարքավորումներ են։ Միգուցե շուրջ երկու տասնյակ սարք արդեն վերանորոգվել է, նրանք, որոնք պետական կամ որևէ կլինիկայի սեփականություն են հանդիսացել, վերանորոգվել ու վերադարձվել են իրենց տերերին»,- ասաց նա։Նախարարը պարզաբանեց, որ այն 10 հատը, որոնց մասին խոսում էր, ուղղակի սարքեր են, որոնք տարբեր անհատների ու ձեռնարկությունների կողմից դուրս են բերվել ու տրամադրվել են վերանորոգման համար, և դա առանձին պատմություն է։«Հիմա աշխատում ենք թոքերի օդափոխման սարքերի արտադրության նախագծի վրա, որ հստակ մոդելավորենք՝ ինչպես ենք գնում դրան։ Քայլ առ քայլ՝ սկզբում նախագծում, հետո արտադրություն, և թե ովքեր պիտի դա անեն։ Փորձելու ենք մրցակցային մեխանիզմներ կիրառելով անել, բայց հաշվի ենք առնելու, որ ժամանակային մեծ շռայլություն չպետք է թույլ տանք։ Առաջիկա օրերին արդեն լուծումները կունենանք»,- ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։Նա նշեց, որ թոքերի արհեստական օդափոխման համակարգեր գնելու ու ներմուծելու հետ կապված բարդություններ կան, պարետատունն է այդ հարցով զբաղվում։ «Գիտեմ, որ որոշակի խմբաքանակներ գնվել են ու կբերվեն Հայաստան, ընդ որում, ոչ միայն արհեստական օդափոխության համակարգեր, այլև թթվածնի մատակարարման սարքեր, որոնք այլ կատեգորիայի են պատկանում։ Դրանք այս պահին տեղափոխվում են Հայաստան»,- ասաց նախարարը։
13:40 - 08 ապրիլի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․04․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․04․20 (թարմացվող)

0։00- Իսպանիայում ապրիլի 7-ին արձանագրվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացության նվազագույն ցուցանիշը:Վրջին 24 ժամում Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 556 մարդ: Այց ցուցանիշը նվազում է հինգերորդ օրն անընդմեջ:Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշը երկրում կազմում է 13 897 մարդ, վարակվածներինը՝ 135 586 մարդ: Վարակման նոր դեպքերի ցուցանիշն այսօր կազմել է 3836 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 83 406-ը: |Worldometers||tert.am|23։48- Չինաստանի Հուբեյ կենտրոնական նահանգի Ուհան քաղաքի իշխանությունները չեղարկել են քաղաքից դուրս գալու արգելքը:Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, արգելքը դադարել է գործել չորեքշաբթի օրվանից (երևանյան ժամանկով երեքշաբթի՝ 20:00-ից):  Քաղաքը, որտեղից դեկտեմբերին սկսել էր տարածվել նոր տեսակի կորոնավիրուսի վարակը, փակ է եղել 11 շաբաթ: |tert.am|23։39- Ֆրանսիայում Covid-19-ից մահացության ցուցանիշը հասել է 10 328-ի, մեկ օրում վարակից մահացել է 1417 մարդ: Երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 11 059 դեպք է արձանագրվել: Համաճարակի բռնկվան սկզբից ի վեր երկրում վարակվել է 109 069 մարդ: Ֆրանսիայի առողջապահության համակարգը ներկայացնող պաշտոնյան հայտնել է, որ երկիրը դեռ չի հասել համաճարակի գագաթնակետին: |Worldometers||tert.am|22։45- Աֆրիկյան 54 պետություններից մնացել է միայն 3 երկիր, որտեղ մինչ օրս կորոնավիրուսի որեւէ դեպք չկա գրանցված:Դրանցից մեկը Լեսոտոյի թագավորությունն է: Թեպետ վիրուսին դեռ չի հաջողվել սողոսկել այս պետության սահմաններից ներս, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, մարտի 30-ից այս փոքր  լեռնային պետությունը՝ մոտ 2 միլիոնից էլ պակաս բնակչությամբ, սահմանել է 25-օրյա կարանտին: Լեսոտոն դարձել է Աֆրիկայի առաջին պետությունը, որն ամբողջությամբ փակել է իր արտաքին սահմանները՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով: COVID-19 վարակի ոչ մի դեպք չի գրանցվել նաեւ Սան-Տոմե եւ Պրինսիպիում: Համաճարակից զերծ մնացած աֆրիկյան երրորդ պետությունը Կոմորիի կղզիներն են: |armtimes.com|21։49- Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 80 945 մարդ: Կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 1 397 388 մարդ, որոնցից 300 601–ն ապաքինվել են: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1 017 892 մարդ:Covid-19-ից ամենից շատ տուժած երկիրն ԱՄՆ-ն է, որտեղ վարակվել է 386 011 մարդ, ապա Իսպանիան (140 511 վարակված), Իտալիան (135 586), Գերմանիան (105 604), Ֆրանսիան (98 010), Չինաստանը (81 740), Իրանը (62 589), Մեծ Բրիտանիան (55 242), Թուրքիան (34 109):20:47- Միացյալ Թագավորության առողջապահության և սոցիալական խնամքի վարչությունը հայտնել է երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման և հիվանդությունից մահացության վերջին տվյալները: Մեկ օրում Մեծ Բրիտանիայում 786 մարդ է մահացել՝ համաճարակի բռնկման սկզբից ի վեր մահացության ցուցանիշը հասցնելով 6159-ի: Ապրիլի 7-ի տվյալներով՝ վարակվածների թիվը հասել է 55 242-ի: Նշվում է, որ նախօրեին 14 006 թեստ է կատարվել երկրի տարածքում: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 48 948 մարդ: |The Guardian||tert.am|20:20- Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածությունից 133 մարդ է մահացել: Երկրի առողջապահության նախարար Քիանուշ Ջահանփուրը հայտնել է, որ մահացության ցուցանիշը համաճարակի բռնկման պահից ի վեր կազմել է 3 872 մարդ: Վարակման 2089 նոր դեպք է արձանագրվել մեկ օրում՝ ընդհանուր թիվը հասցնելով 62 589-ի: Երկրում մինչ օրս ապաքինվել է 27 039 մարդ, ակտիվ վարակակիր են 31 678-ը: Իրանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 19-ին Ղոմ նահանգում: |Worldometers||tert.am|20:07- Միացյալ Նահանգներում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը հասել է 11 013-ի:  Երկրի ողջ տարածքում համաճարակի բռնկման սկզբից մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 369 522 մարդ: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 19 874 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 338 635-ը: |Worldometers||tert.am|19:45- Աշխարհում կորոնավիրուսից բուժվող անձանց թիվը հատել է 1 միլիոնի շեմը։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ նրանց 5 տոկոսի վիճակը ծանր է։ Այս պահին աշխարհում կորոնավիրուսից բուժում է ստանում 1 մլն 2 հազար 987 մարդ, որոնցից 955 հազար 311–ը հիվանդությունը տանում են թեթև, 47 հազար 676–ը` ծանր։ |armenpress.am|18:30- Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ պացիենտ է մահացել: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Մահացածը 86-ամյա կին է, ով բուժվում էր ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիորուսի հետևանքով մահացել է 3 մարդ: Մի քանի օր առաջ Համալսարանական հիվանդանոցում մահացան 81 և 73-ամյա պացիենտներ, որոնք բացի կորոնավիրուսից ունեին այլ հիվանդություններ: |aliq.ge|17։14-  Պետություններն աստիճանաբար կսկսեն իրականացնել իրենց գործառույթները, բայց եթե դուք ձգտում եք վերադառնալ նախահամավարակային վիճակի, դա կարող է երբևէ տեղի չունենալ, քանի որ վտանգը դեռ առկա է։ Եթե «նորմալ» նշանակում է ապրել այնպես, կարծեք թե կորոնավիրուսը երբեք չի եղել, չեմ կարծում, որ դա կլինի այնքան ժամանակ, մինչև մենք չկարողանանք ամբողջովին պաշտպանել բնակչությանը։ Վերջնակետը կլինի պատվաստամիջոցի ստեղծումը։ [ Ամերիկացի բժիշկ-համաճարակաբան, Սպիտակ տան կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի թիմի անդամ Էնթոնի Ֆաուչի] |aljazeera.com|   15։41-  Իրանում կորոնավիրուսի ապրիլի 7-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.Վարակակիրների թիվն ավելացել է 2.089-ովԸնդհանուր՝ 62.589Մահացածների թիվն ավելացել է 133-ովԸնդհանուր՝ 3.872Ապաքինվածների թիվն ավելացել է 2.803-ովԸնդհանուր՝ 27.039[Իրանում ՀՀ դեսպանություն]   14։59-  Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1154֊ով։  Ներկայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 7 հազար 497։ Վարակի դեպքերը գրանցվել են երկրի 81 շրջաններում։  Ապաքինվել է 494 մարդ։ Մահերի Ընդհանուր թիվը կազնում է 58։ |armenpress.am|   14։04- «Ուզում եմ հայտնել շնորհակալությունս առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին ձեր անձնուրաց նվիվածության ու ջանքերի համար մարդկանց առողջությունը պաշտպանելու և բարելավելու ձեր կարևորագույն գործում»։ [Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհու այսօր շնորհակալական նամակը՝ աշխարհի բոլոր բուժաշխատողներին Առողջապահության օրվա կապակցությամբ]   11։57- Խաղաղությունը դա զուտ պատերազմի բացակայությունը չէ։ Կորոնավիրուսով պայմանավորված սահամանափակումների պատճառով շատ կանայք բախվում են բռնության հետ այն վայրում, որը պետք է լիներ ամենաանվտանգը՝ իրենց տներում։ Այսօր ես կոչ եմ անում, որ աշխարհի տներում խաղաղություն լինի։ Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառավարություններին կանանց անվտանգության հարցը դարձնել համավարակի դեմ պայքարի կարևորագույն խնդիրներից մեկը։ [ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերես]   11։52-  Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին հայտարարել է, որ կառավարությունը 400 միլիարդ եվրոյի չափով օգնության ծրագիր է ընդունել, որը կուղղվի կորոնավիրուսից տուժածների տնտեսական աջակցության համար, ինչպես նաև ժամանակավորապես կասեցվել են մի շարք հարկային վճարումներ։ |ansa.it|   11։49- Եվրոպայում կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղելուց հետո Դանիան ևս աստիճանաբար կսկսի թուլացնել երկրում մտցված սահմանափակումները։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Մետ Ֆրեդերիկսենը։ Վարչապետն ասել է, որ եթե դանդաղեցման միտումը շարունակվի, ապա ապրիլի 15-ից կսկսեն աշխատել մանկապարտեզներն ու նախակրթարանները։ |bloomberg.com|   11։45- Չինաստանն ընդլայնում է սահմանային վերահսկողության միջոցառումները, որպեսզի կանխի կորոնավիրուսի ներթափանցումը երկիր:  Որոշում է կայացվել սահմանային հատումների  սահմանափակման վերաբերյալ, ինչը հագեցրել է մեծ թվով այցերի կրճատման: Սահմանային հատումները կատարվում են խիստ անհրաժեշտության դեպքում: Եվ այդ պարագայում քաղաքացիները համապատասխան ուժեղացված ստուգում են անցնում: |armenpress.am|   11։32- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ ավելացել է ևս 7-ով, հասնելով՝ 195-ի:  195 վարակվածներից 39-ը արդեն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, երկուսը մահացել է։Կարանտինային ռեժիմում այս պահին գտնվում է 4735 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 383 պացիենտ: |aliq.ge|   10։57- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 347 հազար 631-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 74 հազարը: Ապաքինվել է ավելի քան 286 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 367 հազար 650 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 10 հազար 943-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 136 հազար 675: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը 13 հազար 341 է: |armenpress.am|   10։53- Թուրքիայում ապրիլի 6-ի երեկոյան ամփոփված վերջին տվյալների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) երկրում մահացել է ևս 75 մարդ։ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 30.217 հաստատված դեպք և մահվան 649 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 202.845 թեստավորում և ապաքինվել 1326 հիվանդ։[ է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջա] |ermenihaber.am|   10։04- Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչներին զեկուցել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մտադրության մասին։ Արտակարգ դրության հայտարարումից հետո նախատեսվում է, որ ժամանցային հաստատությունները, ինչպես նաև գրադարանները, դպրոցները, համալսարանները, վարսավիրանոցները զերծ կմնան այս ժամանակահատվածում աշխատանքից կամ զգալիորեն կնվազեցնեն իրենց աշխատաժամանակը։ |tert.am|   09։44-  Չինաստանում հունվարից հետո առաջին անգամ չի գրանցվել COVID-19 վիրուսով պայմանավորված մահ։ Երեքշաբթի օրը Առողջապահության ազգային հանձնաժողովը հաղորդել է, որ Չինաստանում գրանցվել է վարակի 32 նոր դեպք, որոնք բոլորն էլ բերովի են, ինչպես նաև՝ 30 ասիմպտոմ դեպք։ |theguardian.com|   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.04․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․04․20
00:49 - 08 ապրիլի, 2020