Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Իլհամ Ալիևից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը.  ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչներ

Իլհամ Ալիևից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը. ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչներ

Կոչ ենք անում համաշխարհային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովներին, պարտավորեցնել Ադրբեջանին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության համաձայնագրերը։ Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը իր ֆեյսբուքյան էջում տարածել է ԼՂՀ փախստականների միության ներկայացուցիչ Սարո Սարյանը։ «2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր հայ բնակչությունը ներկայումս զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը: Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդները պարտավորվել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ապահովել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ինչը մինչեւ օրս տեղի չի ունեցել: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները՝ սույն նամակով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, հետևողական մոտեցում ցուցաբերել միջազգային իրավական և քաղաքական բոլոր մեխանիզմների գործադրման հարցում, որն ուղղված կլինի Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման ապահովմանը: Միևնույն ժամանակ, խնդրում ենք ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ փախստականների իրավունքների և շահերի առավել արդյունավետ պաշտպանության, նրանց իրավական պահանջների բարձրաձայնման և առաջմղման համար: Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջազգային իրավունքով սահմանված կառուցակարգերով և քաղաքական բոլոր հնարավոր լծակներով, ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների իրականացումը՝ հաշվի առնելով նաև նրա՝ որպես հայտարարությունը ստորագրած պետության ղեկավար հանդիսանալու և, դրանով իսկ՝ հայտարարության պահանջների ի կատար ածման երաշխավոր լինելու հանգամանքը: Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից տեղահանված հայ բնակչության վերադարձը կազմակերպելու, վերահսկելու և ապահովելու, ինչպես նաև վերադարձող անձանց անվտանգության ապահովման միջազգային արդյունավետ և կիրառելի երաշխիքների ներդրմանը, այդ թվում՝ն խաղաղապահ ուժերի տեղակայմանը աջակցելու նպատակով: Միևնույն ժամանակ, Գերագույն հանձնակատարի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայումս իրականացնում են մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցման ծրագրեր՝ խոչընդոտելով մեր վերադարձը և ապօրինաբար հափշտակելով մեզ պատկանող սեփականությունը։ Սույն նամակը ներկայացնում ենք որպես Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա եւ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետևանքով փախստական դարձած եւ բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող կազմակերպություններ»: «ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ Սարո Սարյան «Մայրություն» ՀԿ - Հասմիկ Միքայելյան «Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ – Մհեր Հարությունյան «Կանանց և երեխաների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ – Ինեսսա Ասրյան «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ – Անժելա Թամրազյան «Փախստական կանանց ասոցիացիա» ՀԿ – Ռուզաննա Ավագյան «Մեր տուն» ՀԿ-Անահիտ Թովմասյան «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ – Մերի Դավթյան «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀԿ – Իռա Թամրազյան»։   Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի/ Արցախ, գյուղ Խնապատ/ 23.07.2020/
16:15 - 20 մարտի, 2023
Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը |armenpress.am|

Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջնահերթ խնդիր է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը։ Սերգեյ Լավրովը նման հայտարարություն է արել Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ «Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ իրավիճակի կայունացման թե տնտեսական, թե ռազմաքաղաքական, թե միջազգային իրավունքի տեսանկյունից»,- ասել է Լավրովը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի ամեն ինչով աջակցել Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում  տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի պարամետրերը համաձայնեցնելու հարցերում։
16:01 - 20 մարտի, 2023
Գործնականում եռակողմ հայտարարության այնպիսի կետ չկա, որն Ադրբեջանը չի խախտել. Միրզոյան
 |1lurer.am|

Գործնականում եռակողմ հայտարարության այնպիսի կետ չկա, որն Ադրբեջանը չի խախտել. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՌԴ և Հայաստանի արտգործնախարարներ Լավրովի և Միրզոյանի հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակի լարվածությանը: «Տարածաշրջանում իրավիճակն ավելի է լարվում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական սադրանքների ֆոնին: Եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի արգելափակումն Ադրբեջանի կողմից, էլեկտրաէներգիայի մատակարարման դիտավորյալ խափանումները հաստատում են՝ պաշտոնական Բաքվի նպատակը ԼՂ-ում  էթնիկ զտումներ իրականացնելն է: Այս ֆոնին հրամայական է դառնում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ու Լաչինի միջանցքի բացումը՝ ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համապատասխան, այնպես էլ համաձայն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի Ադրբեջանի դեմ ընդունած որոշման: Ցավոք, գործնականում եռակողմ հայտարարության այնպիսի կետ չկա, որն Ադրբեջանը չի խախտել՝ կրակի դադարեցման ռեժիմի շարունակական խախտումներ, ՀՀ տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակում, հայ գերիների պահում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման խոչընդոտում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ բնակիչների վերադարձի խոչընդոտում: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակական սադրանքներով տորպեդահարում է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման ջանքերը: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել դաշնակիցների և գործընկերների ակտիվ քայլերի ձեռնարկումը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր ստանձնած պարտավորությունները և դադարի ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի իր մարտավարությունը»,- ասել է Արարատ Միրզոյանը:
15:15 - 20 մարտի, 2023
Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. Կիրակոսյան |news.am|

Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. Կիրակոսյան |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը չի կատարվում, որովհետեւ Ադրբեջանի վարքագիծը իր ողջ տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ –ում լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այդ որոշումը, այլեւ աղավաղում է դրա բովանդակությունը, որի դեմ ՀՀ պետական մարմինները պետք է իրականացնեն հակընդդեմ պայքար, ներկայացնեն որոշման իրական բովանդակությունը: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է այն հարթակը, որ նմանատիպ հարցերը քննարկելու համար լավագույն տեղն է, այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել, որ հարցը մտնի ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ: Բացի այդ, երկկողմ մակարդակում պետք է տարբեր գործընկեր պետությունների հետ աշխատել, հարցը անընդհատ բաց պահելու, նաեւ միջազգային հանրությանը որոշման բովանդակության աղավաղման փորձերը  կանխելու համար»,-ասաց նա: Կիրակոսյանը ընդգծեց, որ Հաագայի դատարանի որոշումն ունի մեծ քաղաքական կշիռ եւ նաեւ դաշտ է բացում քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի համար. «Մենք ունենք շատ հստակ, իրավական առումով լավ հիմնավորված որոշում»: Հարցին, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը այդպես էլ չկատարի այդ որոշումը, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց. «Միջազգային հանրության կողմից արդեն հնչել են արձագանքներ: Մի շարք երկրների ԱԳՆ-ներ հնչեցրել են կոչեր, հայտարարելով, որ Արդարաատության միջազգային դատարանի որոշումը պետք է կատարվի, նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվեց հայտարարություն: Պետք է աշխատել այս տրամաբանության մեջ: Ուրիշ ճանապարհ չկա, պետք է աստիճանաբար աշխատել, Սփյուռքն էլ իր դերն ունի այստեղ»: Նա նկատեց, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ. «Սանկցիաների հարցերը ունեն որոշակի իրավական մեխանիզմներ, կախված նրանից, թե ինչ սանկցիաների մասին է խոսքը: Ես որեւէ բան չեմ բացառում, բայց դա ավելի շատ վերաբերում է մարդասիրական օրենքի կոպիտ խախտումներին, պատերազմական հանցագործություններին կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին: Այո, այդ իրականությունը, ցավոք, ունենք, բայց դե սա նաեւ մի քիչ այլ հարթության աշխատանք է»:
13:42 - 20 մարտի, 2023
Եթե նույնիսկ ամենալավ բանակցությունները լինեն, միևնույն է, ամեն օր զբաղվում ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելով. ԱԺ նախագահ |armenpress.am|

Եթե նույնիսկ ամենալավ բանակցությունները լինեն, միևնույն է, ամեն օր զբաղվում ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելով. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Չնայած Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց կա, սակայն դա չի երաշխավորում, որ կզսպի Ադրբեջանի կողմից հնարավոր հերթական սադրանքը, հետևաբար Հայաստանն ամեն օր զբաղվում է պաշտպանունակությունը բարձրացնելու գործով: Այս մասին վստահեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե  արդյոք փակուղո՞ւմ է խաղաղության գործընթացը: Սիմոնյանը պարբերաբար նոր սադրանքների, նոր ռազմական գործողությունների բավականին բարձր վտանգ է տեսնում: «Սակայն ասել, թե փակուղում է, չեմ կարծում, թե ճիշտ է: Այնուամենայնիվ, գործընթաց կա, տեղում կանգնած չէ: Փակուղի անվանելը, կարծում եմ, սխալ է: Սակայն դա չի նշանակում, թե Ադրբեջանի կողմից հերթական սադրանք անելու առումով ինչ-որ ձևով զսպող գործիք լինել: Հակառակը՝ կարող է այդ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանք իրականացնելու համար»,-ասաց Սիմոնյանը: Նա վստահեցրեց՝ անկախ ամեն ինչից ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանողականությունը բարձրացնելու գործով: «Եթե նույնիսկ ամենալավ, ամենալավատեսական բանակցությունները լինեն, մենք, միևնույն է, ամեն օր զբաղվել ենք ու զբաղվում ենք ու զբաղվելու ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու գործով»,-ընդգծեց ԱԺ նախագահը:  
13:25 - 20 մարտի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ալիևի ելույթի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ալիևի ելույթի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ ««Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից: Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է: Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներից: 90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաև Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչություն ունեցող այլ բնակավայրեր: Ադրբեջանի վերը նշված գործողություններն ուղիղ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, համաձայն որի ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Ապօրինի վերաբնակեցման քաղաքականությամբ և Լեռնային Ղարաբաղի հայությանն ահաբեկելու գործելակերպով պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է եռակողմ հայտարարության վերը հիշատակված դրույթի կատարումն անհնարին դարձնելու համար: Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են հայտարարություններ, համաձայն որոնց Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենա բացառապես այս հենքի վրա: Չնայած սրան, մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և երկար ժամանակ շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին: Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետության 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին, 2022թ. սեպտեմբերին ապօրինի բռնազավթած ինքնիշխան տարածքները, այլև ներմուծել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ տարածքը հայտարարում է ադրբեջանական հող: Սա նշանակում է բացահայտ նկրտումների արտահայտում Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաև սպառնում է Հայաստանին, եթե վերջինս այդ նկրտումները չընդունի: Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունած եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումով սկսած, հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց մինչև օրս ապօրինի անազատության մեջ պահելով շարունակած, և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը միջանցքային անհիմն խոսույթով խոչընդոտելով ավարտած: Դեռ ավելին, Ադրբեջանի նախագահը խախտել է 2023 թվականի փետրվարի 18-ին իր իսկ կողմից բարձրաձայնած պարտավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայության հետ քննարկել նրանց իրավունքների և երաշխիքների հարցը: Այդ հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթ անց Ադրբեջանը հայտարարեց, թե պատրաստվում է քննարկել «Ղարաբաղի հայության ինտեգրացիայի» հարցը, իսկ Թալիշում արած հայտարարությունները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, մարտի 5-ի ահաբեկչությունը վկայում են, որ Ադրբեջանի մտադրությունն է լուծել Լեռնային Ղարաբաղի հայության առնվազն ասիմիլյացիայի հարցը, և պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հայության ցեղասպանության ենթարկելու նախապատրաստությունների մասին Հայաստանի ահազանգերը չպետք է անտեսվեն միջազգային հանրության կողմից: Վերջին շրջանի խոսույթում Ադրբեջանը նոր մեղադրանք է գտել Հայաստանի Հանրապետության հասցեին՝ նրան մեղադրելով մոնոէթնիկ լինելու մեջ և փորձ անելով ստեղծել տպավորություն, թե, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը բազմաէթնիկ երկիր է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն 4 ազգային փոքրամասնությունները մանդատ ունեն երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության կազմում, իսկ իրեն բազմազգ համարող Ադրբեջանում որևէ նման կարգավորում չկա: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գնահատականը միանշանակ է. Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա»:   Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե որպեսզի Հայաստանը «հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում», կա մեկ պայման, այն է՝ ընդունել իրենց պայմանները․ «Պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի տարածք, ստորագրել խաղաղության պայմանագիր և դելիմիտացիայի աշխատանքներ տանել՝ համաձայն մեր պայմանների։ Միայն այդ դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառ․ կմ տարածքում», - նշել էր Ալիևը։
21:27 - 18 մարտի, 2023
Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազ․ քառակուսի կմ տարածքում, պետք է ընդունի մեր պայմանները․ Ալիեւ

Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազ․ քառակուսի կմ տարածքում, պետք է ընդունի մեր պայմանները․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե Երեւանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա եւ Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ալիեւի խոսքերը փոխանցում է interfax.az-ը։ «Հայաստանը եւ նրա հետեւում կանգնած երեսպաշտ երկրները պետք է իմանան՝ հետեւանքն ինչ կլինի։ Նրանք պետք է իմանան, որ որեւէ կեղտոտ ծրագիր մեզ վրա չի իրականացվի։ Մենք ունենք հզորություն, ունենք ընկերներ, ունենք ուժեղ դիրք աշխարհում եւ ունենք ուժեղ կամք։ Մենք դա ցուցադրել են պատերազմի ժամանակ եւ հետպատերազմական շրջանում»,- ասել է Ալիեւը Թալիշում՝ դիմելով ադրբեջանցի ժողովրդին։ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի տարածք, ստորագրել խաղաղության պայմանագիր եւ դելիմիտացիայի աշխատանքներ տանել՝ համաձայն մեր պայմանների։ Միայն այդ դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառ․ կմ տարածքում»,- հայտարարել է Ալիեւը։
16:23 - 18 մարտի, 2023
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի բանտերում պահվող ՀՀ քաղաքացիներին |azatutyun.am|

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի բանտերում պահվող ՀՀ քաղաքացիներին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական ներկայացուցիչներն այցելել են Բաքվի թիվ 1 Քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են ՀՀ քաղաքացիներ, այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը։ «Նրանք ընդունել և լսել են բազմաթիվ կալանավորների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների, որոնք ձերբակալվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո», - վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը՝ հայտնում է լրատվամիջոցը։ Աղբյուրի համաձայն՝ ճաղերի ետևում պահվող հայերին «տրամադրվել են իրենց իրավունքներին վերաբերող իրենց լեզվով օրենսդրական ակտեր»։ «Պարբերական հանդիպումների ժամանակ նշվել է, որ այդ անձանց նկատմամբ պահպանվում են օրենքի պահանջները, ապահովվում են նրանց իրավունքները, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, արդյունավետ կազմակերպվում է ժամանցը», - ասվում է հաղորդագրությունում։ Հայազգի ռազմագերիները, Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի հավաստմամբ, որևէ բողոք չունեին
20:29 - 17 մարտի, 2023
Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Բաքվի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵԽ բանաձևերի առաջարկները

Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Բաքվի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵԽ բանաձևերի առաջարկները

Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանությամբ ողջունել է Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունումը՝ համոզմունք հայտնելով, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը։ Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ նշված է. «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս կապակցությամբ մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ Խորհրդին ուղղված Եվրախորհրդարանի կոչին՝ հասցեական  պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի։Կարևոր ենք համարում, որ Եվրախորհրդարանն իր բանաձևերում հստակ ընդունել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևող և տասնյակ հազարավոր զոհերի, հսկայական ավերածությունների ու հազարավոր մարդկանց բռնի տեղահանման հանգեցրած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված: Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամներն արդարացի և հիմնավորված մտահոգություն են հայտնել այն փաստով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ընդունված 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության դրույթներն ամբողջությամբ չեն կատարվել. պարբերաբար բռնկվում են մահաբեր ռազմական բախումներ, բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ադրբեջանական զորքերի կողմից նոր՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, ինչը բացասաբար է անդրադառնում Արցախ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման վրա:Եվրախորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին իր բանաձևում նաև ընդունել և դատապարտել է Թուրքիայի ծավալապաշտական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, ինչն այդ թվում դրսևորվել է մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար հակամարտության գոտի սիրիացի վարձկանների ուղարկմամբ, և դիրքորոշում հայտնել, որ տարածաշրջանում կառուցողական դերակատարություն ունենալու համար Թուրքիան պետք է վերանայի իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին և իրական քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:Կիսում ենք եվրախորհրդարանականների դիրքորոշումն առ այն, որ ռազմական ճանապարհով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հնարավոր չէ հասնել կայուն և տևական խաղաղության, այլ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման երեք սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար սկզբունքներին համապատասխան: Այս առումով համակարծիք ենք Եվրախորհրդարանի անդամների հետ, որ համապարփակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր բռնությունները և վերացնել հակամարտության բուն պատճառները, այդ թվում՝ կապված արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման, Արցախի վերջնական կարգավիճակի որոշման, ինչպես նաև բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների իրենց տներ արագ և անվտանգ վերադարձի խնդրի լուծման հետ:Համոզված ենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը»:
19:42 - 17 մարտի, 2023
ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի հասցեական արձագանքի անհրաժեշտությունը

ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի հասցեական արձագանքի անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վերաբերյալ կազմակերպության հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ԱԳ նախարարը շեշտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման հրամայականը: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է նախօրեին քաղաք Ջերմուկ կատարած այցելությունից իր տպավորությունները: ԱԳ նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, իսկ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ դաշնակիցների և գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։ Նույն օրն առավոտյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն:
17:16 - 17 մարտի, 2023