Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

ԵԽ-ի պատգամավորները Բելառուսում են. չեղարկված հանդիպումներ եւ բողոք ԲելԱԷԿ-ի գործարկման դեմ |armtimes.com|

ԵԽ-ի պատգամավորները Բելառուսում են. չեղարկված հանդիպումներ եւ բողոք ԲելԱԷԿ-ի գործարկման դեմ |armtimes.com|

armtimes.com: Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Բելառուսում է, նախատեսված է, որ երկրում նրանք մնալու էին այս ամբողջ շաբաթվա ընթացքում: ԵԽ-ի անդամները Մինսկ էին մեկնել՝ երկրում տիրող իրավիճակին, համագործակցության հեռանկարներին եւ առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Այցն առանց սկանդալների չի անցել: Նախ՝ բելառուս պատգամավորների հետ հանդիպումը չեղարկվել է ամենավերջին րոպեին, քանի որ ԵԽ-ն լեգիտիմ չի համարում Բելառուսի խորհրդարանը:  Առանց այս հանդիպման էլ, ԵԽ-ի պատվիրակների օրակարգը բավեկան հագեցած է:  Բելառուսի հետ հարաբերությունների գծով Եվրապառլամենտի պատվիրակության ղեկավարների տեղակալներ Վալդեմար Տոմաշեւսկու (Լիտվա) եւ Կարին Կարլսբրոյի (Շվեդիա), ինչպես նաեւ Բելառուսի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Պյատրաս Ավստրավիչուսին (Լիտվա), հանդիպումներ ունեցան Բելառուսի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների, փորձագետների հետ, ինչպես նաեւ վերլուծական կենտրոնների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ուսանողների հետ:  Տարեսկզբին Բելառուսը եւ ԵՄ-ն հսկայական առաջխաղացում ունեցան երկկողմ հարաբերություններում. նրանք ստորագրեցին վիզայի ռեժիմի ազատականացման մասին երկար սպասված եւ մեծ ջանքեր խլած համաձայնագիրը, որոնց շուրջ կողմերը բանակցություններ էին վարել ավելի քան 5 տարի: Այժմ, սակայն, պարզ չէ, թե որն է լինելու բելառուսա-եվրոպական կապերի ամրապնդման հաջորդ քայլը:  Լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրա Ավստրավիչուսը ասել է, որ Բելառուսը Արեւելյան գործընկերության բոլոր երկրների մեջ ունի ամենաքիչ զարգացած հարաբերությունները ԵՄ-ի հետ: «Մենք եկել ենք Բելառուս ՝ ավելի շատ տեղեկություններ եւ ապացույցներ ստանալու համար, որ մեր համագործակցությունը կարող է ավելի լավ պտուղներ տալ», - ասել է Ավստրավիչուսը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:13 - 04 մարտի, 2020
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 3-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի գլխավորած պատվիրակությանը:   Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ իրենց նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով Հայաստանը լուրջ բարեփոխումներ է իրականացրել, այդ գործընթացը շարունակվում է, մասնավորապես, այսօր Ազգային ժողովը քննարկում էր դատաիրավական բարեփոխումների մի հսկա փաթեթ, եւ այս բարեփոխումները կրկին էական քայլեր կդառնան կոռուպցիայի կանխարգելման եւ դատական համակարգի առողջացման ու անկախացման ուղղությամբ: Քրիստոս Յակումոպուլոսը հետաքրքրվել է Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներով եւ առաջիկայում սպասվող հանրաքվեով՝ նշելով, թե Եվրոպայի խորհրդում հասկանում են, որ սա շատ կարեւոր է Հայաստանի ժողովրդի համար եւ ուրախ կլինեն աջակցել:   Արարատ Միրզոյանը մանրամասն բացատրել է իրավիճակը եւ շեշտել, որ իր խորին համոզմամբ՝ այս հանրաքվեն եւ առհասարակ այս հարցի լուծումը շատ լուրջ քայլ է լինելու Հայաստանի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ չի կարող լինել լիակատար ժողովրդավարություն, եթե չլինեն իշխանության պրոֆեսիոնալ եւ անկախ փոխզսպման ճյուղեր, ինչպես նաեւ չի կարող դատական իշխանությունը լինել այս ժողովրդավարական համակարգի մաս ու զսպել մյուս ճյուղերին, եթե չլինի անկախ, անաչառ, օբյեկտիվ եւ պրոֆեսիոնալ, սակայն, ցավոք, նման Սահմանադրական դատարան Հայաստանում հիմա չկա, եւ հանրաքվեն ամենալավ ճանապարհն է՝ անելու այդ փոփոխությունները:
18:04 - 03 մարտի, 2020
ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն Ադրբեջանին կոչ է արել չոտնահարել քաղաքացիների իրավունքները |tert.am|

ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն Ադրբեջանին կոչ է արել չոտնահարել քաղաքացիների իրավունքները |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովին, որում անհանգստություն է հայտնել վերջերս Բաքվում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ բռնության կիրառման և ակցիայի մասնակիցների ցրման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:Միյատովիչի խոսքով՝ խաղաղ ցուցարարները ակցիաներին ներկայության և ակտիվ մասնակցության համար չպիտի ենթարկվեն պատիժների, իսկ իշխանությունները պետք է հետաքննեն ցուցարարների և լրագրողների վնասվածքներ ստանալու դեպքերը:«Ինձ նաև հայտնի է դարձել, որ մի քանի ցուցարարներ ձերբակալվել են մինչև ծրագրավորված ակցիաների սկսվելը և ավտոբուսներով տեղափոխվել են այլ վայրեր, երբեմն Բաքվից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, ինչը հնարավորություն չի տվել նրանց մասնակցել ցույցերին»,-ասված է հանձնակատարի նամակում:Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը պատասխան նամակ է ուղարկել Միյատովիչին, որում նշել է, որ մի խումբ անձինք բողոքի ակցիա էին անցկացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև, որտեղ «Տրանսպորտի ինտենսիվ շարժ և խիտ բնակչություն կա»:«Ուշադրության առնելով այդ շրջանի բնակիչների՜ ներքին գործերի նախարարությանն ուղղված չդադարող բողոքները, այնտեղ ուղարկվել են ոստիկանական ուժեր: Չնայած ակցիան դադարեցնելու պահանջներին՜ դրա կազմակերպիչները ականջալուր չեն եղել կոչերին»,-ասված է նամակում:Իր խոսքի եզրափակիչ մասում Ադրբեջանի ներքին գործերի նախարարը վստահեցրել է, որ «Ադրբեջանի իշխանությունները գործում են հավաքների ազատության մասին օրենքի սահմաններում, իսկ Ադրբեջանի օրենսդրությունը շատ ավելի լիբերալ և մարդասիրական է, քան Եվրոպայի մի շարք երկրների օրենքները»:
17:31 - 03 մարտի, 2020
Փաշինյանը և Յակումոպուլոսը քննարկել են դատաիրավական ոլորտում ՀՀ-ԵԽ համագործակցությանը վերաբերող հարցեր

Փաշինյանը և Յակումոպուլոսը քննարկել են դատաիրավական ոլորտում ՀՀ-ԵԽ համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ ԵԽ բարձրաստիճան պատվիրակության այցը լավ հնարավորություն է համագործակցության օրակարգը քննարկելու համար, և անդրադարձել մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն այժմ ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, և այդ գործընթացում միջազգային, այդ թվում՝ եվրոպական կառույցների հետ գործընկերությունը կարևոր նշանակություն ունի:   Խրիստոս Յակումոպուլոսի խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը և պատրաստակամ է օժանդակություն տրամադրել մեր երկրին բարեփոխումների գործընթացում: Զրուցակիցները քննարկել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շրջանակում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը վերահաստատել են մեր երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ համատեղ խորհրդատվական քննարկումները շարունակելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:
18:55 - 02 մարտի, 2020
ԵԽ-ն աջակցում է ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին. Վարչապետը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

ԵԽ-ն աջակցում է ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին. Վարչապետը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:  Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը և նշել, որ այն լավ առիթ է քննարկելու ընթացիկ հարցերն ու խնդիրները: «Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների լայնածավալ գործընթացում, որն արագացավ հատկապես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Շուտով պարզ դարձավ, որ մեր երկրի սահմանադրական համակարգը գրավված էր հեղափոխությունից առաջ. ավելին, այն ականապատված էր: Եվ հիմա մենք ջանքեր ենք գործադրում ականազերծելու ժողովրդավարությունը և դատական համակարգը Հայաստանում: Ես ուրախ եմ ընթացիկ զարգացումների վերաբերյալ Ձեզ իրազեկելու այս հնարավորության համար, քանի որ վերջերս մենք որոշեցինք հանրաքվե անցկացնել Սահմանադրական դատարանի վերաբերյալ: Ուրախ եմ տեղեկացնել, թե ինչ և ինչու  է կատարվում, և թե ինչ կլինի հետո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Իր հերթին, ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է. «Պարոն Վարչապետ, շնորհակալ եմ այս հնարավորության համար, որը, ինչպես Դուք նշեցիք, շատ կարևոր է ընթացող զարգացումների մասին տեղեկացված լինելու առումով: Հիշեցնեմ, որ մենք արդեն սկսել ենք Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև ինտենսիվ համագործակցությունն անցյալ տարվա մայիսին Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի աշխատանքային խմբի այցից հետո: Ես գիտեմ, որ Դուք ինքներդ եք խնդրել Եվրախորհրդին՝ ներգրավվել այս գործընթացում: Եվ Եվրախորհուրդն սկսեց ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում: Կան մի շարք մտահոգություններ, և հետաքրքիր կլինի Ձեզնից լսել, թե ինչպես եք տեսնում հետագա զարգացումները և թե մենք ինչպես կարող ենք շարունակել օգնել Ձեր երկրին»: Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում` դատաիրավական ոլորտում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող վարկանիշային աղյուսակներում մեր երկիրը նախորդ տարի գրանցել է մեծ առաջընթաց: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասն խոսել է Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեի հանգամանքների մասին: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Եվրոպայի խորհրդի լիարժեք աջակցությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, այդ թվում` դատաիրավական ոլորտում և նշել, որ կշարունակեն քննարկումները ՀՀ կառավարության հետ այդ ուղղությամբ համագործակցության շուրջ:
15:55 - 15 փետրվարի, 2020
Երկկողմ հանդիպումներ, ղարաբաղյան հարցով քննարկում. Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա շարունակվում է |armenpress.am|

Երկկողմ հանդիպումներ, ղարաբաղյան հարցով քննարկում. Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա շարունակվում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած աշխատանքային այցի երրորդ օրը շարունակվելու է Մյունխենում՝ երկկողմ հանդիպումների հագեցած օրակարգով։ Աշխատանքային երրորդ օրվա առաջին հանդիպումը կկայանա ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Նախատեսված են երկկողմ հանդիպումներ նաև Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու, Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ֊Համադ Ալ Սաբահի, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ։ Նախատեսված է նաև ձեռքսեղմում Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ։ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարելիք այցի համատեքստում վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպումն էր։ Այդ հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա, այդ մասին նշված է Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքում։ Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը։ Այն տեղի կունենա փետրվարի 15-ին, տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը): Քննարկման համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը: Փետրվարի 14-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
11:43 - 15 փետրվարի, 2020
Եվրոպայի խորհուրդը տրամադրելու է փոքր դրամաշնորհներ մի շարք խոշորացված համայնքների

Եվրոպայի խորհուրդը տրամադրելու է փոքր դրամաշնորհներ մի շարք խոշորացված համայնքների

Եվրոպայի խորհուրդը  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ տրամադրելու է փոքր դրամաշնորհներ մի շարք խոշորացված համայնքներին՝ աջակցելու հետաքրքիր ծրագրերի առաջարկների իրականացմանը։ Ինչպես  հայտնեցին Երևանում Եվրոպայի խորհրդի  գրասենյակից, այդ ծրագրերն առնչվում են քաղաքացիական մասնակցության, երիտասարդների ներգրավման, սպորտի զարգացման, աղբահանության կառավարման և տեղական մակարդակում թափանցիկ որոշումների կայացման նախաձեռնություններին։ Դրամաշնորհների պարգևատրման արարողությունը կազմակերպվում է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագրի համատեքստում։ ԵԽ Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարներին մասնակցելուց հետո, խոշորացված համայնքները մշակել են ծրագրային առաջարկներ հետևյալ ուղղություններով. ա) համայնքային տարածքների վերանորոգում կամ բարելավում, բ) ավագանու նիստերի ուղիղ առցանց հեռարձակում, և գ) միջհամայնքային համագործակցության նախաձեռնություններ։ Դրամաշնորհային ծրագրի մրցույթը հայտարարվել է 2019թ․-ին, և բոլոր ծրագրային հայտերը գնահատվել են մի շարք չափանիշներով, այդ թվում՝ ծրագրի կայունություն, նորարարություն, կրկնելիություն, բնապահպանական ազդեցություն, ինչպես նաև կանանց, երիտասարդների, խոցելի կամ աղքատ խմբերի մասնակցություն։ Ծրագրերի իրականացումը կսկսվի ս․թ․-ի գարնանը, իսկ ծրագրերի արդյունքները և փորձը լայնորեն կներկայացվեն Հայաստանի այլ խոշորացված համայնքներում 2021թ․-ին։ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, խթանելով լավ կառավարման սկզբունքները և խրախուսելով կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում։ Ծրագրի արդյունքում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը կբարելավվի, իսկ համայնքապետարանները ձեռք կբերեն համապատասխան կարողություններ՝ իրենց ինստիտուցիոնալ կառույցները զարգացնելու, քաղաքացիական մասնակցությունը բարելավելու, կանանց հզորացմանը նպաստելու և լավ կառավարման սկզբունքներն ավելի լավ ըմբռնելու և կարևորելու համար:
18:00 - 12 փետրվարի, 2020
Եվրախորհրդարանը հավանություն տվեց Մեծ Բրիտանիայի հետ լայն համագործակցության բանաձեւին |armenpress.am|

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Մեծ Բրիտանիայի հետ լայն համագործակցության բանաձեւին |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանը փետրվարի 12-ին Ստրասբուրգում լիագումար նստաշրջանի ընթացքում հավանություն Է տվել այն բանաձեւին, որում արտահայտվել Է Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման վերաբերյալ ամենալայն համաձայնագրի շուրջ բանակցությունների օգտին, բայց պահպանելով Եվրամիության շահերը։ Բանաձեւը պաշտպանել Է 534 պատգամավոր, 39-ը դեմ են քվեարկել, 69-ը ձեռնպահ են մնացել: «Խորհրդարանը ցանկանում Է, որ Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման համաձայնագիրը լինի որքան կարելի Է ավելի լայն ու հիմնվի երեք սկզբունքի վրա՝ տնտեսական գործընկերություն, գործընկերություն արտաքին հարցերի շուրջ եւ առանձին ճյուղային հարցեր»,-ասված Է քվեարկության արդյունքների վերաբերյալ տարածված ԵԽ-ի հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ պատգամավորներն ընդգծել են, որ ասոցացման շուրջ առաջիկա բանակցությունների ընթացքում հարկավոր Է հաշվի առնել, որ «երրորդ երկիրը չի կարող օգտվել նույն այն իրավունքներից, ինչ եւ ԵՄ-ի անդամ պետությունը»: ԵԽ-ում նաեւ նշել են, որ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ Է «երաշխավորել ԵՄ-ի միասնական շուկայի եւ մաքսային միության ամբողջականությունը, առավել զգայուն սեկտորների պաշտպանությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:52 - 12 փետրվարի, 2020
Տեղական ինքնակառավարումը Հայաստանում անհրաժեշտ է համախմբել.ԵԽ համազեկուցողներ
 |news.am|

Տեղական ինքնակառավարումը Հայաստանում անհրաժեշտ է համախմբել.ԵԽ համազեկուցողներ |news.am|

news.am: Կոնգրեսի մոնիտորինգի հանձնաժողովը փետրվարի 11-ին հավանություն է տվել Հայաստանում տեղական ինքնակառավարման մասին Եվրոպական խարտիայի կիրառման վերաբերյալ զեկույցի նախագծին: Զեկույցը պատրաստվել է այն բանից հետո, երբ ԵԽ համազեկուցողներ Բրիոնի Ռուդկինը եւ Հուն Մարիտ Հելգեսենը 2019-ի մայիսին այցելել էին Հայաստան: Ըստ տիկին Ռուդկինի` Հայաստանը ներկայումս հետեւում է Խարտիայի բոլոր դրույթներին, իսկ երկրի իշխանությունները հավատարիմ են տարածքային-վարչական բարեփոխմանը: Ըստ նրա` Հայաստանը առաջին երկրներից էր, որ 2016 թվականին ստորագրել էր Կոնգրեսի առաջարկությունների իրականացման «ճանապարհային քարտեզը»: Սակայն համազեկուցողները շեշտել են երկրում մի շարք խնդիրների առկայությունը, մասնավորապես` կենտրոնական կառավարության եւ քաղաքապետարանների կամ դրանց ազգային ասոցիացիաների միջեւ իրավաբանորեն երաշխավորված խորհրդատվական կարգի բացակայությունը: Բացի այդ, համազեկուցողներն ավելի մեծ ապակենտրոնացման կոչ են արել` տեղական իշխանությունների կողմից իրականացվող հասարակական գործերի մասնաբաժնի ավելացման համար` քաղաքապետարանների համար բավարար ֆինանսական ռեսուրսների ապահովման հետ մեկտեղ: Զեկույցը կքննարկվի Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի 38-րդ նստաշրջանում (2020 թվականի մարտի 17-19):
19:14 - 11 փետրվարի, 2020
Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 10-ին ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:  Տիգրան Ավինյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) Հայաստանի առանցքային գործընկերներից է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության արժեքները առաջ մղելու հարցում: Նա նաև անդրադարձել է անցած տարի մեկնարկած Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին, որը կարևոր հանգրվան է հարաբերությունների զարգացման համար: Նատալյա Վուտովան փոխվարչապետին է ներկայացրել ԵԽ գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում: Զրուցակիցները քննարկել են թվայնացման, էլեկտրոնային արդարադատության, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև արհեստական բանականությանը վերաբերող հարցեր մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում: Տիգրան Ավինյանն ասել է, որ թվայնացման գործընթացը մեծ թափով առաջ է գնում և կարևորել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:
11:51 - 10 փետրվարի, 2020
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: ՀՀ վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը:Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը:Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել հունիս ամսին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների շուրջ:Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
16:35 - 03 փետրվարի, 2020
ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ համատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման առնչությամբ հատուկ դիրքորոշումներ ներկայացնելը նպատակ ունի նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների առավել արդյունավետ ներդրմանը։ Պաշտպանի փորձը ցույց է տալիս, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ շնորհիվ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության։ Այս հարցերում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև արդյունավետ համագործակցությունը Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ։ Այս անգամ ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումը ներկայացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ՝ հաշվի առնելով Հելսինկյան կոմիտեի կարևոր գործունեությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերում։ Այս քայլը նաև պայմանավորված է քաղաքացիական հասարակության դերի խթանման կարևոր հրամայականից ելնելով։ Նախարարների կոմիտե ներկայացված այս համատեղ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել տվյալ վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց իրավունքները սահմանող ներպետական կարգավորումների համապատասխանությանը Եվրոպական դատարանի չափանիշներին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է՝ ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ տեղեկացվելու իրավունքին, ընտրած անձին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքին, փաստաբանի իրավունքին, բժշկական զննության ենթարկվելու իրավունքին, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից, ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքին, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել ևս երկու հատուկ դիրքորոշում: «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարմանն վերաբերյալ դիրքորոշումը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»՝ ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ: Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
15:54 - 03 փետրվարի, 2020