Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանն ութերորդ գումարման խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

1995թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը․ 1998թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: 2001թ.՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1996-1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում: 1998 թվականից դասավանդում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում:

2005-2007թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալը: 2016թ. փետրվար-հոկտեմբեր ամիսների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, 2016-2018թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարար, 2018թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար:

2019 թվականից ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ է:

2007-2012թթ. և 2012-2016թթ. եղել է ԱԺ պատգամավոր։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան
 |tert.am|

Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: ԱԺ այս նիստը գումարվում է Ադրբեջանի կողմից շարունակաբար հրեշավոր հանցագործությունների, այն է՝ շուրջ 9 ամիս Արցախը շրջափակելու, սովամատության մատնելու մեր ժողովրդին, պատերազմի միջոցով բռնի տեղահանություն կազմակերպելու և Արցախը հայաթափելու ակտից հետո: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Տրամաբանական կլիներ, որ այսօր օրակարգում պետք է առաջին հարցերից մեկը լիներ իրավիճակի վերլուծության գնահատման և մեր անելիքների մասին այսպես կոչված ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի դիրքորոշումը, բայց մենք տեսնում են, որ չկա այդպիսի բան: Գուցե սրա պատճառը նա է, որ քաղաքական մեծամասնությունը և գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցությունը այս ազգային ողբերգությանը կամ, որ ամենավատն է՝ փորձում է մեղքը բարդել այլոց վրա: Սա ոչ միայն սխալ է, սա վտանգավոր ու կործանարար է: Մեր իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք:  Անգամ հարկ չհամարվեց նիստի սկզբից հարգել մեր զոհերի հիշատակը: Գումարենք նաև այն, որ երեկ էլ ունեցել ենք 1 զոհ»,-ասել է նա: Նա նաև ասաց, որ օրակարգում ընդգրկված է մի հարց, որը հակասահմանադրական է։ «Ազգային ժողովն իրավասու չէ Հռոմի ստատուտի հարցը քննարկման առարկա դարձնել՝ առանց սահմանադրական փոփոխությունների, իր բազմաթիվ  ռիսկերով հանդերձ»,-ասաց պատգամավորը։  Մինասյանի խոսքով դրա համար խորը, կշռադատված քննարկումների կարիք կար։
10:31 - 03 հոկտեմբերի, 2023
Վստահ եմ՝ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք․ Արծվիկ Մինասյան  |tert.am|

Վստահ եմ՝ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Այս արձանագրության վավերացման շրջանակներում շատ կարևոր է ի լուր աշխարհի ևս մեկ անգամ արձանագրել և հայտարարել է, թե ինչպես է ադրբեջանական ռեժիմը մարդկանց գնդակահարում Հադրութի հրապարակում, ինչպես են գնդակահարում գերիներին։ Այս մասին ԱԺ-ում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ադրբեջանի կատարած վայրագրությունների արձանագրումը և՛ մեզ համար, և՛ միջազգային հանրության համար պետք է հետագայում դառնա Ալիևի և նրա վարչակազմին պատժի ենթարկելու իրական հնարավորություն։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը չի վավերացնի այս արձանագրությունը, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք, գործողություններ իրականացնենք, որպեսզի ի լուր աշխարհի արձանագրենք, որ մենք գործ ունենք մարդատյաց և մարդակեր ռեժիմի հետ»,- ասաց նա։
11:43 - 11 սեպտեմբերի, 2023
«ԱԱԾ-ն կարծում է, որ գործուն զղջալու հիմքով ծանր հանցանքների դեպքում պատժից ազատումը հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների»․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|

«ԱԱԾ-ն կարծում է, որ գործուն զղջալու հիմքով ծանր հանցանքների դեպքում պատժից ազատումը հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների»․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: «Շարունակում եմ պնդել, որ այս նախաձեռնությունը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը բացառիկ դեպքերում կիրառել նաեւ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել էր, որ սրա անհրաժեշտությունը բխում է նախաքննական մարմինների եւ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակից։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ հակասություններն այնքան ակնառու են, որ անգամ պետական մարմինները, որոնք իրավասու են այս ոլորտում առաջարկություններ ներկայացնելու, իրենք են այդ մասին բարձրաձայնել։ «Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունն արձանագրում է, որ անընդունելի է այս կարգավորումը, նպատակահարմար չէ, այն հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների՝ իրավակիրառողին տալով լայն հնարավորություններ՝ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Պատժի անխուսափելիության սկզբունքին է հակասում։ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ այն կիրառելի չէ եւ բերելու է քրեական պատասխանատվությունից առհասարակ ազատմանը՝ խախտելով պատժի համաչափության եւ անխուսափելիության սկզբունքը։ Այն չի համապատասխանում նաեւ արդարության եւ հանրայնության սկզբունքներին։ Նույնը վերաբերում է նաեւ Ներքին գործերի նախարարության տված կարծիքին, նույնը վերաբերում է վարչապետի աշխատակազմի երկու ստորաբաժանումների կողմից տրված կարծիքին։ Նման վտանգավորության արարք կատարած անձին պատասխանատվությունից ազատելը սկզբունքորեն ընդունելի չէ՝ ծանրաբեռնվածության նվազեցման վկայակոչմամբ։ Այսինքն՝ այն հիմնավորումները, որոնք այս նախագծով ներկայացվում են, նույնիսկ պետական մարմիններն են կոշտ արձագանքել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ այս հարցն անպայման սահմանադրական բողոքարկման ինստիտուտ է անցնելու։ Ըստ նրա՝ եթե ծանրաբեռնվածության թեթեւացման խնդիր կա, քրեական դատավարությունում բազմաթիվ ինստիտուտներ կան՝ սկսած համաներումից։ «Բայց ոչ նման ձեւով ավերելով քրեական արդարադատությունը»,- հավելեց Մինասյանը։Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նախագիծը։ Կողմ քվեարկեց 65, դեմ՝ 23 պատգամավոր։
12:51 - 12 հուլիսի, 2023
Բա հպարտորեն հայտարարում էիք՝ այսուհետ Սևանից հավելյալ ջրի բաց թողումը բացառելու եք․ Արծվիկ Մինասյան
 |tert.am|

Բա հպարտորեն հայտարարում էիք՝ այսուհետ Սևանից հավելյալ ջրի բաց թողումը բացառելու եք․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Կառավարությունն ակնհայտ օրենքին ոչ համապատասխան առաջարկ է ներկայացնում Սևանա լճից լրացուցիչ  ջրառ կատարելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Բնապահպանության նախկին նախարարը նախագծի հեղինակներին հիշեցրեց, որ 2019 թվականին օրենքի կարգավորումներով հնարավորություն կար ջրի բացասական հաշվեկշիռ լինելու դեպքում լրացուցիչ ջուր բաց թողնել, սակայն, իշխանությունն այդ կարգավորումը փոխել է։ «Բա հպարտորեն հայտարարություններ էինք անում և ասում՝ այսուհետ Սևանա լճից հավելյալ  ջրի բաց թողելը բացառվելու է բացասական բալանքի դեպքում։ Հիմա ինքներդ խախտում եք ձեր իսկ կողմից ընդունված  կանոնը և հայտարարում եք այլ բան։ Այս դեպքում օրենքն արգելում է դա անել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Մինասյանը նկատեց՝ Սևանա լճից հավելյալ ջուր վերցնելու համար նաև չի հայտարարվել, որ երաշտային տարի է, հանրապետությունում ջրի դեֆիցիտ կա։ Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կառավարությունն առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, մեր ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով։
12:37 - 11 հուլիսի, 2023
«Ի՞նչն է խանգարում, որ այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ»․ ՔՊ-ականները՝ Արծվիկ Մինասյանին
 |aravot.am|

«Ի՞նչն է խանգարում, որ այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ»․ ՔՊ-ականները՝ Արծվիկ Մինասյանին |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հնչեցրել էր հարցը, որ համայնքապետերն ու վարչական շրջանների ղեկավարները «Հայաքվե»-ի ստորագրահավաքի համար տարածքներ չեն հատկացնում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմեց Արծվիկ Մինասյանին․ «Ես չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչն է խանգարում, այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ, էլ ինչո՞ւ եք ըտենց պտտում, 50 հազար, հետո 300 հազար ստորագրություն։ «Հայաքվեն» ձեզ չի վստահում, թե՞ դուք «Հայաքվեին» չեք վստահում։ Այսօր դուք՝ որպես Արծվիկ Մինասյան, կարող եք այդ նախագիծը 5 րոպեում դնել շրջանառության մեջ։ Եթե դա լավ բան է, բերեք դրեք շրջանառության մեջ։ Այստեղ խնդիր եմ տեսնում՝ կամ դուք իրենց չեք վստահում, կամ իրենք ձեզ։ Դուք առնվազն 4 անգամ ավելի ձայն եք ստացել, քան այդ 50 հազար ստորագրությունը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելեց․ «Բայց իրոք, պարոն Մինասյան, էդ մարդիկ ինչու են չարչարվում։ Դրեք շրջանառության մեջ, այդքան մարդիկ կազատվեն չարչարանքից»։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ ասաց․ «Ես տեղյակ չէի ու փորձեցի գուգլի որոնողական կայքի միջոցով հասկանալ՝ ինչի՞ մասին է խոսքը։ Այնքան չնչին էր դրա լուսաբանումը, որ կարեւորությունը, որ միգուցե ձեզ համար ինչ-որ կարեւոր պրոցես էր, բայց ոնց հասկացա՝ 66 քաղաքացի է ստորագրել այդ թուղթը։ Եվ ինձ համար տարօրինակ է, թե ինչու ձեր միջոցով, այսինքն՝ քաղաքական կուսակցության միջոցով առաջ չի տարվում որեւէ օրենսդրական նախաձեռնություն, որը կկարողանանք քննարկել եւ առարկայական հասկանալ, թե ինչի մասին է խնդիրը»։  Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ինձ հակադարձում եք, ասում եք՝ ի՞նչն է խանգարում, որ դուք ներկայացնեք։ Այդ նույն տրամաբանությամբ ցանկացած նախաձեռնություն, որը կառավարությունն է ներկայացնում, այդ նույն հակադարձումը պետք է ձեզ անե՞նք։ Ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ դուք չեք ներկայացնում։ Միգուցե քաղաքացիները նախաձեռնել են, որպեսզի կարողանան ավելի համընդհանուր, ավելի հանրային քննարկմա՞ն հրավիրել։ Ավելի ճիշտ չէ՞ մտածել ինչպես հաղթահարել այս խոչընդոտները, այլ ոչ թե փորձել մութ սենյակում սեւ գույնի կատու փնտրել, մանավանդ որ սեւ կատու չկա այնտեղ»։ Սիսակ Գաբրիելյանը նաեւ հարցրեց Արծվիկ Մինասյանին․ «Ո՞ւր են ձեր Սյունիքի համայնքապետերը, տեղ տվե՞լ են ստորագրահավաքի համար, թող իրենք տեղ տան»։
14:21 - 26 հունիսի, 2023
«Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»․ Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

«Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»․ Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց դարձյալ լարված իրավիճակի պատճառով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավորների ելույթներին, մասնավորապես՝ 30 տարում քիչ քանակությամբ զենք գնելու, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցելու, պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին ընդդիմադիրների չմասնակցելու մասով։ Նրա ելույթին արձագանքեց Ալեն Սիմոնյանը, ինչից հետո լեզվակռիվ սկսվեց։ «Չհամարձակվես ՀՀ ԱԺ նախագահի հետ դու-ով խոսես․․․ Դու ինչ ես անում ստեղ, գնա, տուն սարքի քեզ տարբեր տեղերում»,- դիմելով հավանաբար Սեյրան Օհանյանին՝ ասաց Ալեն Սիմոնյանը և դուրս եկավ դահլիճից։ Իրադրությունը փորձեց հանդարտեցնել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, սակայն լեզվակռիվ սկսվեց այդ պահին ելույթը սկսող Հայկ Կոնջորյանի և Սեյրան Օհանյանի միջև։ Վերջինս տեղից արձագանքում էր, իսկ Կոնջորյանն ասում․ «Պարոն Օհանյան, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, չգիտե՞ք, որ չի կարելի դու-ով խոսել․․․ Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»։  Այս հայտարարությունից հետո դահլիճից աղմուկ էր լսվում, իսկ Կոնջորյանը կոչ էր անում լուռ մնալու։
13:00 - 26 հունիսի, 2023
Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի. ՀՀ ԿԲ նախագահ
 |aysor.am|

Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի. ՀՀ ԿԲ նախագահ |aysor.am|

aysor.am: Ներդրողները հայտնվել  են Հայաստանում, որովհետև Հայաստանն իրականացնում է ճիշտ, բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Հայաստանի ֆինանսական շուկայում հարակից ազդակներ կան, որ, երևի թե, պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք միջազգային շատ լուրջ խաղացողներ, ովքեր ներդրում են իրականացնում հայկական պետական պարտատոմսերի շուկայում, խոսքը դրամով արտահայտված շուկայի մասին է», - ասաց նա` պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանի հարցին, թե ինչպիսին է ՀՀ անվտանգության ռիսկի ազդեցությունը ներդրումային միջավայրի ու ՀՀ ֆինանսական համակարգերի վրա: «Կարծում եմ, որ ածանցված կարող ենք նաև դատողություններ անել անվտանգային հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումների հետ կապված: Պատճառը, թե ինչու են ներդրողները հայտնվել  Հայաստանում, որովհետև Հայաստանն իրականացնում է ճիշտ, բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն», - նշեց նա: Մինասյանի մյուս հարցին, թե Արցախի ֆինանսական  hամակարգի վերաբերյալ ունի՞ ԿԲ-ն տեղեկատվություն, թե քանի բանկ է գործում Արցախում ու ի՞նչ հիմնական խնդիրներ են ձևավորվել՝ ԿԲ նախագահն արձագանքեց, որ ամենօրյա կապի մեջ են Արցախի գործընկերների հետ: «Առանց փակագծեր բացելու ասեմ` եթե հանկարծ որևէ խնդիր է լինում, շատ օպերատիվ արձագանքում ենք, այս պահին Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի», - ասաց Մարտին Գալաստյանը: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե Երասխում  Ադրբեջանի երեկվա ագրեսիվ վարքագիծը հետևանք է այն բանի, որ փորձում են ազդել ՀՀ ներդրումային միջավայրի վրա, արդյոք այս գնահատականը կա՞ տրված ու եթե ոչ` նախատեսո՞ւմ են առաջիկայում: ԿԲ նախագահն  էլ արձագանքեց, թե  2020 թվականից Հայաստանն անցել է տարբեր պրոցեսների միջով, կենսափորձն ու բնազդներն արդեն այնքան են սրվել, որ հիմնականում  փորձում են կանխարգելիչ գործողություններ անել`  ֆինանսական համակարգը որևէ պոտենցիալ շոկից պաշտպանելու համար:
11:22 - 15 հունիսի, 2023
«Դեղեր եւ բժշկական պարագաներ ներմուծող կազմակերպությունները հայտնվելու են հսկայական տուգանքների տակ»․ Արծվիկ Մինասյան

 |aravot.am|

«Դեղեր եւ բժշկական պարագաներ ներմուծող կազմակերպությունները հայտնվելու են հսկայական տուգանքների տակ»․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ «Նյութական պահուստների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին՝  նշելով, երեկվա քննարկումից անմիջապես հետո ահազանգեր են հնչել դեղեր եւ բժշկական պարագաներ ներմուծող կազմակերպությունների կողմից առ այն, որ անհամաչափ բարձրացվում է տուգանքը։ «Դա այն դեպքում, երբ կառավարության մեկ այլ որոշմամբ ընդլայնվել է այս ցանկը՝ 50-ից դառնալով 180 ապրանքներ, որոնց էական մասը գրանցված չլինելու պատճառով չեն կարողանում ներմուծում ապահովել։ Եվ ստացվում է, որ եթե այս օրենքն այս տեսքով ընդունվի,  այս կազմակերպությունները հայտնվելու են հսկայական տուգանքների տակ»,- ասաց նա։ Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այս մոդելի ներդրման պարագայում հատկապես ռազմավարական պաշարների մասով խնդիր է առաջանալու՝ հետագայում այդ դեղերը փոխարինելու այլ համարժեք դեղերով, որը ենթադրում է բյուրոկրատական հսկայական քաշքշուկ, ինչն այս կազմակերպություններին ակամայից դնում է ծանր իրավիճակում։ Հետեւաբար, Արծվիկ Մինասյանն առաջարկեց այս նախագծի վերաբերյալ 24-ժամյա ռեժիմը հանել, կամ հիմա երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ չընդունել, հանձնաժողովում քննարկումներ կազմակերպելու հնարավորություն տալ, որին կմասնակցեն նաեւ ոլորտի ընկերությունները։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց, կողմ քվեարկեց 64 պատգամավոր, ընդդիմությունը ձեռնպահ քվեարկեց։
10:47 - 14 հունիսի, 2023
Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցնում է՝ ճնշումների չի ենթարկվում
 |aysor.am|

Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցնում է՝ ճնշումների չի ենթարկվում |aysor.am|

aysor.am: Դատավոր Արմեն Դանիելյանը վստահեցնում է՝ ճնշումների չի ենթարկվում: «Միանշանակ ասեմ, որ, պայմանավորված իմ անձով, ճնշումներ իմ առնչությամբ չեն եղել, նման բան ես չեմ արձանագրել», - Ազգային ժողովում հայտարարեց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դատավորից հետաքրքրվեց՝ որքան կարգապահական վարույթ է հարուցվել իր նկատմամբ, քանիսն են կարճվել, քանիսը՝ բավարարվել: Արծվիկ Մինասյանը ակնարկեց, որ իր մասնակցությամբ բազմաթիվ ակտերով Արմեն Դանիելյանը  «չարդարադատություն է իրականացրել»: Դատավոր Դանիելյանն էլ ասաց, թե իր ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում իրեն պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգապահական միջնորդություններ եղել են նախորդ տարում: «20 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ընդամենը երկու անգամ է եղել, երկու անգամ էլ ԲԴԽ-ն մերժել է միջնորդությունը», - նշեց նա:
12:07 - 24 մայիսի, 2023
Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը. Արծվիկ Մինասյան |aysor.am|

Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը. Արծվիկ Մինասյան |aysor.am|

aysor.am: Տարօրինակ է, երբ ժողովրդավարական հռչակված երկրում բարձրագույն ներկայացուցչական մարմինն այսօր, սկսելով իր նիստերը, օրակարգում չի կարողանում ներառել հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող հարցերի քննարկումը, որոնց վերաբերյալ երեկ Նիկոլ Փաշինյանը կատարել է հակապետական, հակազգային և ապօրինի հայտարարություններ, այսօր խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:  Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում Արցախին ժողովրդին և խորհրդարանի հայտարարությանը. «Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի օր առաջ կասեցվի այս ազգակործան ընթացքը, որպեսզի օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը»:«Նիկոլ Փաշինյանը, որ հաճախ սիրում է տրամաբանական շղթաներ կառուցել, ուզում եմ այս ամբիոնից հրապարակային հարց տալ նրան՝ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որը հետագայում բազմաթիվ հանրաքվեներով հաստատվել է, սևով սպիտակի վրա ամրագրվել է. ՀՀ ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ Գերագույն խորհրդին: ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թվականի հունիսի 8-ին կայացնում է որոշում՝ ՀՀ-ն կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի ԼՂՀ-ն, հետևողականորեն սատար կկանգնի ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: ՀՀ-ի համար անընդունելի կհամարվի միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում: Սա ՀՀ-ի ժողովրդի անունից հրապարակված և առ այսօր առկա միակ լեգիտիմ հայտարարությունն է», - հայտարարեց Մինասյանը: 
12:21 - 23 մայիսի, 2023
Ընդդիմությունն առաջարկեց ԱԺ-ում քննարկել Հայաստանի վարչապետի հայտարարություններն Արցախի վերաբերյալ |armenpress.am|

Ընդդիմությունն առաջարկեց ԱԺ-ում քննարկել Հայաստանի վարչապետի հայտարարություններն Արցախի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հերթական նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն Արցախի վերաբերյալ և դրանց գնահատական տալ։ Մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86․6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության շուրջ պետք է երկխոսություն լինի Ստեփանակերտի և Բաքվի միջև՝ միջազգային երաշխավորությամբ։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ կատարել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շահերին և պահանջում են Ազգային ժողովում համապատասխան քննարկումներ և գնահատականների հնչեցում»: Նկատի ունենալով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է՝ նա հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է այս հերթական նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարությունները և գնահատական հնչեցնել ընդդիմության կողմից հակապետական գնահատվող մոտեցումներին: ԱԺ նախագահն էլ պատասխանեց, որ լսումների անցկացման նախաձեռնությամբ հանդես գալը ընդդիմության իրավունքն է: Նա առաջարկեց ընդդիմությանը նախաձեռնությունը ներկայացրել, իրենք էլ հետագայում կքննարկեն: Արծվիկ Մինասյանը նշեց՝ պրակտիկան ցույց է տվել, որ մեծամասնությունը մշտապես մերժել է այդ նախաձեռնությունը: Նա հավելեց՝ կանոնակարգ օրենքն ԱԺ նախագահին հնարավորություն է տալիս հանդես գալ արտահերթ ուղերձով, հայտարարության նախագծով, որը առիթ կարող է հանդիսանալ այդ հարցերի քննարկման համար: Սիմոնյանը կրկնեց՝ թող ընդդիմությունը ներկայացնի նախաձեռնությունը, իրենք կքննարկեն: «Եթե Ձեզ հետաքրքրում է անձնապես իմ կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները»,-ասաց Սիմոնյանը: Ավելի ուշ ամբիոնից իր ելույթում Արծվիկ Մինասյանը տարօրինակ համարեց, որ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը, սկսելով իր նիստերը, օրակարգում չի կարողանում ներառել հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող հարցերի քննարկումը: Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը լիակատար սատարում է հայտնում Արցախի ժողովրդին: Նա հիշեցրեց Հայաստանի անկախության հռչակագրի մասին, որն ամրագրել է, որ ՀՀ ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ գերագույն խորհրդին: «Գերագույն խորհուրդը 1992 թ հուլիսի 8-ին կայացնում է որոշում. ՀՀ-ն կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հետևողականորեն սատար կկանգնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի համար անընդունելի կհամարվի միջազգային և ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,-ասաց Մինասյանը: Նա հավելեց՝ դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հրապարակված և առ այսօր առկա միակ լեգիտիմ հայտարարությունն է: Մինասյանը հարցրեց՝ հետևաբար ի՞նչ իրավասությամբ է Նիկոլ Փաշինյանը կատարում հայտարարություններ: Նա խմբակցության անունից կոչ արեց բոլոր առողջ ուժերին համատեղ ջանքերը՝ իշխանազրկելու գործող իշխանությանը:
11:08 - 23 մայիսի, 2023
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում

Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում

Պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ասաց Փաշինյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ պաշտոնական տեղեկություն են ստացել, որ պետական դավաճանության և մնացյալ այլ հոդվածներով 20 հանրային քրեական վարույթ է հարուցված: Նա հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետն այդ վարույթներով ներգրավվա՞ծ է կամ հարցաքննվե՞լ է: «Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ հարցաքննվեմ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հորդորեց ընդդիմությանը գալ նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և իրեն հարցաքննել:
16:57 - 18 ապրիլի, 2023
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հրավիրել ԶՈՒ ղեկավար կազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հրավիրել ԶՈՒ ղեկավար կազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը

Թեեւ մեր պատգամավորների մի մասը գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք ԱԺ ղեկավարությանը, հնարավորություն ընձեռել հրավիրել նաեւ Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց պատգամավորների հետ քննարկում իրականացնելու օրվա ընթացքում, հասկանալու իրավիճակը եւ նաեւ ինչու չէ, ԱԺ-ի անելիքների մասով: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե արդյոք փակ, թե բաց քննարկում են առաջարկում կազմակերպել: «Ձեւաչափը կարեւոր չէ, թեկուզ փակ, բայց, ըստ էության, հասկանալու իրավիճակը»,-ասաց Մինասյանը»: Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց. «Եթե բաց եք առաջարկում, ապա այսօր կառավարության հետ հարցուպատասխան կա, ամբողջ ղեկավարությունը այստեղ է լինելու: Իսկ եթե փակ, ես պատրաստ եմ խոսել համապատասխան գերատեսչությունների հետ: Լավ, աշխատանքային կարգով ես եւ դուք կքննարկենք»: Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:  
10:28 - 12 ապրիլի, 2023
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Amnesty International-ի զեկույցում գրվել է այն, ինչ իրենք բարձրաձայնում էին մեկ տարի առաջ
 |azatutyun.am|

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Amnesty International-ի զեկույցում գրվել է այն, ինչ իրենք բարձրաձայնում էին մեկ տարի առաջ |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծում է՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցում գրվել է այն, ինչ իրենք բարձրաձայնում էին մեկ տարի առաջ «Դիմադրության» շարժման հավաքներին՝ ահազանգելով՝ իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում։ «Այո՛, հիմնականում մի քիչ ավելի մեղմ, բայց նույն գծի մեջ է։ Այո՛, կիրառվել է անհամաչափ ուժ, կիրառվել է չթույլատրված կամ անհարկի միջամտություն», - ասաց Մինասյանը։ Հայաստանում հավաքների ազատության վերաբերյալ զեկույցի հեղինակները գտնում են, որ հավաքների ազատությունը սահմանափակվել է բողոքի ցույցերի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնի և անհամաչափ արձագանքի պատճառով։ Կառավարության դեմ ուղղված մի շարք բողոքի ցույցերն անցած տարվա ապրիլից հունիսի ընթացքում էին, երբ ընդդիմադիրները 44-օրյա պատերազմում պարտությունից հետո պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հիշատակել է հունիսի 3-ի ընդդիմադիրների երթը կառավարական առանձնատների մոտ։ «Ես ոստիկանությանը կոչ եմ անում՝ հենց հիմա բացե՛ք էդ փողոցը, մենք էս փողոցով գնում ենք դեպի խորհրդարան։ Կանայք, աղջիկները թող էս կողմ գան, էս փողոցը հենց հիմա պիտի բացվի, մեր դիմաց փակ փողոց չկա։ Գնացի՛նք փողոցը բացելու, էդտեղով գնում ենք խորհրդարան», - «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանի այս խոսքերից հետո ընդհարում էր սկսվել, ու ոստիկանությունը հանրահավաքը ցրելու համար լուսաձայնային նռնակներ էր արձակել։ «Ամենադաժան բախումներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, ոստիկանությունն արձակել է խլացուցիչ նռնակներ և կիրառել չափից ավելի ուժ, որպեսզի թույլ չտան հազարավոր ցուցարարների մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին», - ասված է զեկույցում։
09:52 - 29 մարտի, 2023
ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև առնվազն մի քանի հոգի կողմ կքվեարկեր նախագծին. Ա. Մինասյանը՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի մասին
 |tert.am|

ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև առնվազն մի քանի հոգի կողմ կքվեարկեր նախագծին. Ա. Մինասյանը՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի մասին |tert.am|

tert.am: «Քաղաքացիական պայմանագիր»-ն, ըստ էության, իր վարքագծով հրապարակավ արձանագրեց, որ ՍԴ դատավորը, այո՛, թույլ է տվել օրենքի խախտում, բայց քանի որ իրենց նշանակածն ու սիրելին է, հետևաբար օրենքը կարևոր չէ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ամփոփելով անցած նիստերը, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդադառնալով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին առնչվող հարցի քննարկմանը ԱԺ-ում: Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ էր ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Դրա համար հիմք էր ներկայացվում այն, որ, ըստ «Հայաստան» խմբակցության», ՍԴ դատավորը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել նախագծի քվեարկությանը։ ««Քաղաքացիական պայմանագիր»-ը ցույց տվեց, որ ինքը որևէ կապ չունի իրավունքի գերակայության, սահմանադրականության, ժողովրդական արժեքների հետ, նույնիսկ խուսափեց ու վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև համոզված եմ՝ առնվազն մի քանի հոգի կլինեին, որոնք տարբեր հիմնավորումներով կողմ կքվեարկեին այս նախագծին»,-ասաց Մինասյանը: Վերջինս նշեց, որ փաստաբանական հանրության ձայնը երբ բարձրացվում է ԱԺ-ում, տեսանելի է, թե իշխող քաղաքական ուժը «ինչպիսի ատելությամբ է լցված իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների հանդեպ»:
11:54 - 23 մարտի, 2023