Մայք Պոմպեո

Մայք Ռիչարդ Պոմպեոն ամերիկացի քաղաքական գործիչ եւ փաստաբան է, ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին։ 2018-ի ապրիլից ծառայում է որպես Միացյալ Նահանգների 70-րդ պետքարտուղար: Նա ԱՄՆ բանակի նախկին սպա է։ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն էր 2017-ի հունվարից մինչեւ 2018-ի ապրիլ:

Պոմպեոն Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ էր 2011 թվականից մինչեւ 2017 թվականը՝ ներկայացնելով Կանզասի 4-րդ կոնգրեսական շրջանը: Եղել է Կանզասի ներկայացուցիչ հանրապետական ազգային կոմիտեում։ 

Նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է Պոմպեոյին պետքարտուղարի պաշտոնում 2018-ի մարտին, իսկ Սենատի կողմից հաստատվել է 2018-ի ապրիլի 26-ին ՝ 57–42 քվեարկությամբ։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 17-ին կժամանի Վրաստան |aliq.ge|

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 17-ին կժամանի Վրաստան |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 17-18-ին Վրաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:  «Մենք ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նոյեմբերի 17-18-ի այցը Վրաստան: Այցի ընթացքում պետքարտուղարը հանդիպումներ կունենա Վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի, ինչպես նաև կաթողիկոս-պատրիարք  Իլիա Երկրորդի հետ: Պետքարտուղարի՝ Վրաստան այցի շրջանակներում անցկացվելիք բարձրաստիճան հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության խարտիայի առաջնահերթությունները և պաշտպանության ու անվտանգության, ինչպես նաև առևտրի և տնտեսության, ժողովրդավարության, ժողովուրդների միջև շփումների և մշակույթի ոլորտներում մեր երկրների հետագա համագործակցության խորացման հեռանկարները: Այցի ընթացքում կողմերը կքննարկեն Վրաստանի և տարածաշրջանի անվտանգության միջավայրը, ինչպես նաև երկրների համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Կողմերը կքննարկեն նաև Վրաստանում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
00:01 - 11 նոյեմբերի, 2020
Փոմփեոն Ալիևի և Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում հորդորել է հավատարիմ մնալ հրադադարի ​​​​​պարտավորություններին |azatutyun.am|

Փոմփեոն Ալիևի և Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում հորդորել է հավատարիմ մնալ հրադադարի ​​​​​պարտավորություններին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։ «Մայք Փոմփեոն վերստին ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի,- հաղորդում է Պետդեպարտամենտը, հավելելով,-Պետքարտուղարը հորդորել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հավատարիմ մնալ հրադադարի շուրջ ստանձնած պարտավորություններին և հասնել ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»։ Պետքարտուղարն ընդգծել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ձեռք բերված, հոկտեմբերի 17-ին Փարիզի միջնորդությամբ վերահաստատված հրադադարի համաձայնությունը լիարժեք իրագործելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահների` հոկտեմբերի 1-ին տարածած համատեղ հայտարարության համաձայն։ Ավելի վաղ` անցած շաբաթ, Մայք Փոմփեոն առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչից հետո կողմերը վերստին հայտարարել էին, թե պատրաստ են մարդասիրական հրադադար հաստատել` զոհվածների աճյունները դուրս բերելու և ռազմագերիներին փոխանակելու համար։ Դա կրակի դադարեցման արդեն երրորդ փորձն էր, որը ևս, փաստացի, մնաց թղթի վրա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսքուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե Վաշինգտոնից արձագանք է ակնկալում «Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ»։ «Հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցին` արդյոք իրենք պարզեցին, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եթե պարզեցին, ապա ի՞նչ հետևանքներ է ունենալու դա խախտած կողմի համար»,- ասել էր Հայաստանի վարչապետը:
18:37 - 27 հոկտեմբերի, 2020
Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից

 |armenpress.am|

Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններից |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցում կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։ Հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը հրապարակել է ԵՄ պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ Բորելն ու Պոմպեոն ընդգծել են բռնության անհապաղ դադարեցման և հրադադարի հարգման անհրաժեշտությունը։ «Նրանք կոչ ենք արել կողմերին առանց հետաձգման ներգրավվել բովանդակային բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-նշված է հաղորդագրության մեջ։
00:39 - 24 հոկտեմբերի, 2020
Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության

 |armenpress.am|

Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցել ըստ էության։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը՝ ամփոփելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ Պոմպեոյի առանձին հանդիպումների արդյունքները։ «Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև կարևորել է, որ երկու կողմերը սկսեն սուբստանտիվ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո  հակամարտությունը կարգավորելու համար ՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ բռնության սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների մասին», - ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:
22:35 - 23 հոկտեմբերի, 2020
Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը․ Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մայք Պոմեոյին

Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը․ Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մայք Պոմեոյին

Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմեոյին: Քննարկման առանցքում էր Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով և սպանությամբ:   Պետքարտուղար Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունը հայտնեց զոհերի կապակցությամբ:      ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծեց նաև, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը և Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ևս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը:  Երկուստեք վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:  
20:07 - 23 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ պետքարտուղարը նախ կհանդիպի Ադրբեջանի, ապա Հայաստանի ԱԳ նախարարի հետ |armtimes.com|

ԱՄՆ պետքարտուղարը նախ կհանդիպի Ադրբեջանի, ապա Հայաստանի ԱԳ նախարարի հետ |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնի է, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: ТАСС գործակալությունը, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը, նշում է, որ հայտնի է, թե որ ժամերին են նախատեսված այդ հանդիպումները: Երևանի ժամանակով 17:30-ին Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ 18:30-ին, բանակցություններ կվարի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հայտնի է, որ կայանալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ: Նա եւս երեկ մեկնել է ԱՄՆ: Զոհրաբ Մնացականյանն արդեն Վաշինգտոնում է և հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:
10:37 - 23 հոկտեմբերի, 2020
Փոմփեոն կոչ է անում երրորդ երկրներին չբորբոքել ղարաբաղյան հակամարտությունը |azatutyun.am|

Փոմփեոն կոչ է անում երրորդ երկրներին չբորբոքել ղարաբաղյան հակամարտությունը |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ուրբաթ օրը Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների ընթացքում մենք հույս ունենք նոր հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել` հաշվի առնելով, որ նախորդ նման պայմանավորվածությունները կյանքի չկոչվեցին», - քիչ առաջ Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն։ «Իրավիճակը տեղում շատ բարդ է, շատ բարդ է նաև դիվանագիտական կացությունը։ Մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական պետությունների մոտեցումը [ճգնաժամից դուրս գալու] ուղիների վերաբերյալ հետևյալն է՝ դադարեցնել հակամարտությունը, կողմերին կոչ անել չսրել իրավիճակը, բոլոր մյուս պետությունները չպետք է միջամտեն և բորբոքեն հակամարտությունը՝ զենք և աջակցություն առաջարկելով։ Եվ այդ դեպքում է, որ հավանական է հասնել խնդրի դիվանագիտական մի լուծման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - հայտարարում էր ԱՄՆ պետքարտուղարը։
20:26 - 21 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Politico կայքը: Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը: Կայքը հավելում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ նույն օրը Վաշինգտոն այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է ԼՂ հակամարտության գոտում  լարվածությունը թուլացնելու  ջանքերը:
21:30 - 19 հոկտեմբերի, 2020
Բաքուն քննադատել է Պոմպեոյի հայտարարությունը |mediamax.am|

Բաքուն քննադատել է Պոմպեոյի հայտարարությունը |mediamax.am|

mediamax.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին հայտարարությունը «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակին անհամապատասխան» է որակել: «Հոկտեմբերի 15-ին Պոմպեոն WSB Atlanta հեռուստաալիքի եթերում մի շարք մտքեր է հայտնել հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ադրբեջանական կողմը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքը չի համապատասխանում ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, որը Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է: Բացի այդ, այդ մտքերը չեն համապատասխանում ԱՄՆ-ի ՝որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի կարգավիճակին », - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս էր հայտնել, որ «հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները»։ Նա, մասնավորապես, ասել էր. «Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում եւ Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը խառնվել են եւ միջոցներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում։ Այն փոքր տարածք է՝ 150 հազար բնակչությամբ»։
16:52 - 16 հոկտեմբերի, 2020
Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ․ Մասիս Մայիլյան

Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ․ Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը․ «Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատել է մեր ընդհանուր տեսլականն առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Անհրաժեշտ է այնպես անել, որ Թուրքիան դադարի հրահրել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին՝ շարունակելու անմարդկային ագրեսիան մեր ժողովրդավար պետության դեմ: Ողջունում ենք, որ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կարողանալու են դիմակայել ադրբեջանցիների գործողություններին: Միաժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ ու կառուցողական դեր կունենա՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանության սպառնալիքը կասեցնելու գործում: Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտություն է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»:
23:59 - 15 հոկտեմբերի, 2020
Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից

Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: Այս մասին Պոմպեոն ասել է հարցազրույցի ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան: «Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը, որն առկա է պատմական հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ»,- նշել է Պոմպեոն: Պետքարտուղարը հավելել է, որ այդ հակամարտությունը երկար տարիների պատմություն ունի, որի լուծումը պետք է տեղի ունենա բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով: «Դա երկար ձգվող հակամարտություն է: Այս հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե ռազմական բախման, և, իհարկե, ոչ երրորդ երկրների միջամտությամբ, որոնք պատրաստ են կրակի վրա յուղ լցնել: Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից, և նրանք բոլորը կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն  հասկանալ այդ պատմական և բարդ խնդիրը»,- ասել է պետքարտուղարը:
21:40 - 15 հոկտեմբերի, 2020