Տաթևիկ Հայրապետյան

Տաթեւիկ Արմենի Հայրապետյանը (սեպտեմբերի 30, 1989Երեւան) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու։

2010թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 2012թ.՝ նույն ֆակուլտետի մագիստատուրան: Պատմաբան: 2016թ.՝ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:

2011-2012թթ. աշխատել է «News.am» լրատվական գործակալության վերլուծաբան, ադրբեջաներենի թարգմանիչ : 2012-2014թթ.՝ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Ադրբեջանի հարցերով փորձագետ: 2014-2016թթ. կամավորության հիմունքներով եղել է «Հայաստանի եվրոպական երիտասարդական պառլամենտ» հկ փոխնախագահ: 2016-2018թթ.՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար: 2017 թվականից դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հայ գերիների կյանքը վտանգված է Ադրբեջանում. Տաթևիկ Հայրապետյան

Հայ գերիների կյանքը վտանգված է Ադրբեջանում. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը: Պատվիրակության մեծ մասը Ստրասբուրգում է, իսկ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը  մասնակցում են հեռակա: «Բոլոր քննարկումների ժամանակ բարձրացվում է թիվ մեկ հարցը՝ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց խնդիրը: Կան նաև այլ խնդիրներ՝ պատերազմական հանցագործություններ, հայատյաց քաղաքականություն, ահաբեկիչների ներգրավում, որոնց առաջիկա ելույթների ժամանակ կանդրադառնան պատվիրակության անդամները:   Այսօր քաղաքական խմբերի քննարկումների շրջանակներում ևս մեկ անգամ շեշտել եմ ռազմագերիների հարցի հրատապությունը, օրինակ բերելով, որ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալի միջոց կիրառելուց հետո ցուցակում նշված գերիներից մեկը՝ Արսեն Կարախանյանը, սպանվել է:   Դա աննախադեպ երևույթ է, և ևս մեկ անգամ փաստում է, որ հայ գերիների կյանքը վտանգված է Ադրբեջանում»,- գրել է Հայրապետյանը:      
16:53 - 25 հունվարի, 2021
Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է. Տաթևիկ Հայրապետյան

Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է. Տաթևիկ Հայրապետյան

Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, մարդկության դեմ գործած հանցագործությունների, տարածաշրջան վարձկան ահաբեկիչներ բերելու և թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է։  Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հաղթանակին նվիրված ռազմական շքերթին: «Հնչող ռազմատենչ կոչերը, ՀՀ պետական սահմանների նկատմամբ նկրտումների մասին հերթական հայտարարությունները, մարդկության դեմ հանցագործություն իրականացրած մարդասպանների ոգեկոչումը դրա վառ ապացույց են։ Հերթական անգամ համոզվում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են տարածաշրջանում հարցերը լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Սա իրական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է գրառման մեջ։
16:39 - 10 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ստեղծված ահաբեկչական վտանգը չի վերացել. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ստեղծված ահաբեկչական վտանգը չի վերացել. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, որպես Հայաստանից զեկուցող, նշել եմ. Հարգելի գործընկերներ, Նախևառաջ, ցանկանում եմ շեշտել, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է գերիների և պատանդների վերադարձի խնդիրը: Այդ ընթացքում ադրբեջանական կողմը շարունակում է սոցցանցերում տարածել տեսանյութեր, որտեղ տանջում և նվաստացնում են ազգությամբ հայ գերիներին և պատանդներին: Այս գործելաոճը Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է և պետք է համապատասխան գնահատականի արժանանա: Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ ադրբեջանական կողմը շարունակում է վնաս հասցնել քրիստոնեական ժառանգությանը: Մասնավորապես, Շուշիի եկեղեցիները վանդալիզմի են ենթարկվել: Բացի այդ, Ադրբեջանի նախագահի մակարդակով շարունակվում է պատմության կեղծումը, երբ հայկական քրիստոնեական եկեղեցիները փորձ է արվում ներկայացնել որպես ալբանական: Սա ևս անթույլատրելի գործելաոճ է: Հավելեմ նաև, որ Թուրքիայի կողմից օժանդակվող ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր հարկադրված են եղել լքել Արցախի իրենց բնակավայրերը, այս պահի դրությամբ նրանց մի մասն արդեն վերադարձել է, իսկ մյուսները՝ դեռ ոչ, քանի որ վնասված են բնակավայրերը և ինֆրաստրուկտուրաները: Ավելին, նրանց մի մասը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զրկվել է իր բնակավայր վերադառնալու հնարավորությունից: Ամփոփելով նշեմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ տարածաշրջանում կան ահաբեկիչներ և ահաբեկչական վտանգը, որը ստեղծվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, չի վերացել: Այս բոլոր հարցերը առնչվում են հումանիտար խնդիրների և քաղաքացիական բնակչության անվտանգության հետ, ուստի պետք է պատշաճ ուշադրության արժանանան»:
21:02 - 02 դեկտեմբերի, 2020
ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված էր ԼՂ-ում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը

ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված էր ԼՂ-ում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը

ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, Հայաստանից զեկուցող է եղել ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Նրա զեկույցը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի գործընկերներ, սա ագրեսիա է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, այս պահի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել է մահվան 50, վիրավորման՝ 154 դեպք: Հսկայական վնաս է հասցվել բնակավայրերին և քաղաքացիական ինֆրաստրուկտուրաներին: Ադրբեջանի նախագահն ինքն է խոստովանել, որ իրենք թիրախավորել են բնակավայրերը, թեև ընդունել է, որ դա արել են մինչև հոկտեմբերի 10-ը, բայց նա ստում է, քանի որ հենց երեկ Շուշիի հրետանակոծման հետևանքով 3 զոհ կա՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Հավելեմ, որ մինչ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, Արցախում համավարակը լայնորեն տարածվել է, քանի որ Արցախի խաղաղ բնակչությունը հարկադրված է ապրել կացարաններում, իսկ դա անկառավարելի է դարձնում համավարակի հետագա տարածումը: Ստեղծվել է հումանիտար աղետի իրական վտանգ: Ավելի քան 25000 երեխա զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, ցանկը կարելի է անվերջ շարունակել: Ահաբեկիչների ներգրավումը միայն քաղաքական հարց չէ, դա ունի հումանիտար լուրջ հետևանքներ, քանի որ նրանք կոչված են նաև գլխատումներ իրականացնելու ու վճարվելու դրա համար: Դրա մասին խոստովանել են հենց ահաբեկիչները: Ամփոփելով նշեմ, որ Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ սկսված այս ագրեսիան ապացուցում է ևս մեկ անգամ, որ Ադրբեջանի նպատակը արցախահայության վերացումն է և բոլոր գործողությունները դրա վառ ապացույցն են»:                        
19:19 - 06 նոյեմբերի, 2020
Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում. Տաթևիկ Հայրապետյան |armenpress.am|

Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում. Տաթևիկ Հայրապետյան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան խոսում է հակաահաբեկչական պայքարի մասին, մինչդեռ հենց այս պահին ահաբեկիչներ է բերում տարածաշրջան՝ պայքարելու  հայերի դեմ: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ–ում «Թուրքիայում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ նոր ճնշումներ. հրատապ անհրաժեշտություն Եվրոպայի Խորհրդի չափանիշների պահպանման համար» վերտառությամբ զեկույցի քննարկման ժամանակ: «Տարօրինակ չէ, որ ադրբեջանցի պատգամավորներն ավելի ակտիվորեն են պաշտպանում Թուրքիային, քան անգամ թուրք պատգամավորները, չէ՞ որ Ադրբեջանը քայլ առ քայլ վերածվում է Թուրքիայի շրջաններից մեկի: Ավելին, Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն ակնհայտորեն հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրենց խնդիրները լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը: Թուրքիան խոսում է հակաահաբեկչական պայքարի մասին, մինչդեռ հենց այս պահին Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ, որոնք պետք է պայքարեն հայերի դեմ: Դրա մասին ես չեմ ասում, դրա մասին խոսում է միջազգային մամուլն ու մի շարք երկրների ղեկավարներ՝ հստակ փաստեր ներկայացնելով»,- նշել է պատգամավորը: Նա ընդգծել է, որ Թուրքիան ակնհայտ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին ոչ միայն դիվանագիտական առումով, ինչպես պնդում են, այլ ակնհայտ հայտարարելով, որ պատրաստ է զորքեր ուղարկել՝ ի աջակցություն ադրբեջանական ագրեսիայի: «Ադրբեջանում խոսում են ժողովրդավարության մասին այն դեպքում, երբ իրենք ղեկավարվում են մի բռնապետի կողմից 17 տարի շարունակ և որտեղ փոխնախագահը նախագահի կինն է: Ի վերջո, ներքին ու արտաքին քաղաքականությունը փոխկապակցված է և այժմ ակնհայտ է, որ Թուրքիան ապակայունացնող դեր է խաղում աշխարհի տարբեր հատվածներում: Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում»,-նշել է պատգամավորը:
14:05 - 23 հոկտեմբերի, 2020
ԵԽԽՎ-ում առցանց ձևաչափով քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը․ Տաթևիկ Հայրապետյան

ԵԽԽՎ-ում առցանց ձևաչափով քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը․ Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հայտնեց, որ երեկ ԵԽԽՎ-ում առցանց ձևաչափով քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը։ Ներկայացնում ենք նրա ելույթի ժամանակ հնչեցրած հիմնական կետերը՝ «Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Ադրբեջանցի գործընկերները իրենց ելույթներում ակնհայտ խոստովանեցին, որ հենց Ադրբեջանն է սկսել հարձակումը Լեռնային Ղարբաբաղի ուղղությամբ: Այո, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Ալիևն ինքը խոստովանում է, որ նպատակ ունի ազատել տարածքները հայերից: Ադրբեջանական կողմը փորձում է մեղքը բարդել հայկական իշխանությունների վրա: Բայց, նայեք և տեսեք, թե ինչպես էր ձեր բռնապետը հերոսացնում քնած հային կացնահարած մարդասպան ադրբեջանցուն: Ձեզ համար հերոսությունը քնած հային կացնահարելն է: Ադրբեջանական ագրեսիան ակնհայտ աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, որը Սիրիայից և այլ տեղերից ահաբեկիչներ է տեղափոխում Հարավային Կովկաս՝ կռվելու Արցախի խաղաղ բնակչության դեմ: 21-րդ դարում Եվրոպան և Եվրոպայի Խորհուրդը իրեն պարզ հարց պետք է տա՝ ցանկանու՞մ է թույլ տալ, որ նոր Հիտլերներ հայտնվեն, եթե ոչ, ապա պետք է կանգնեցնի Էրդողանին, ցանկանու՞մ է թույլ տալ հայերի նոր ցեղասպանություն, ինչպիսին եղել է 1915 թ.-ին Օսմայնան կայսրությունում, եթե ոչ, ապա պետք է կանգնեցնի Ալիևին և Էրդողանին, ցանկանու՞մ է թույլ տալ, որ Հարավային Կովկասը դառնա ահաբեկիչների տեղակայման մի նոր գոտի, եթե ոչ ապա պետք է կանգնեցնի այս հումանիտար աղետը: Այսօրվա անկայունությունը Հարվային Կովկասում, վաղվա անկայունությունն է Եվրոպայում: Շնորհակալություն»:
10:20 - 13 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից. Տաթևիկ Հայրապետյան |armenpress.am|

Ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից. Տաթևիկ Հայրապետյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հովհաննիսյանը վստահ է, որ ադրբեջանական բանակը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից: Այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի նիստի ընթացքում: «Այս ժամերին, երբ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում է Բաքվում, Բաքուն հայտարարեց, որ շարունակում է լայնածավալ ռազմական գործողություններն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Սա ևս մեկ անգամ հստակ փաստում է, որ պաշտոնական Անկարան ուղղակի հրահրում է Բաքվին` գնալ ռազմական գործողությունների շարունակությանը: Չավուշօղլուն փաստացի ասել է, որ հրադադարը որևէ իմաստ չունի և հրադադարը որևէ նշանակություն չունի: Այն, որ ադրբեջանական բանակը և անձամբ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու է հրադադար հայկական կողմից, դա քննարկումներից դուրս է: Այն, որ մենք այսօր կռվում ենք իրականում մշտապես պարտված և պարտվող ադրբեջանական բանակի դեմ, ևս, կարծում եմ, երկրորդ կարծիք ունենալ չի կարող»,- ասաց Հայրապետյանը: Պատգամավորը հավելեց, որ համաշխարհային հանրությունը ևս մեկ անգամ համոզվում է, որ այս կռվում խոսքը բացառապես ապրելու իրավունքի, էքզիստենցիալ անվտանգության, բայց նաև ահաբեկիչների դեմ մղվող պայքարի մասին է, որոնք հստակ աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից: «Թուրքիան պետք է զրկվի տարածաշրջանում, Արցախի հարցում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից, և միայն դրանով հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանային առանց այն էլ փխրուն կայունությունը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:
17:42 - 06 հոկտեմբերի, 2020
Քննարկվում են տարբեր քայլեր՝ Արցախի ճանաչման, ռազմաքաղաքական դաշինք կնքելու և այլ հնարավոր ուղղություններով |lragir.am|

Քննարկվում են տարբեր քայլեր՝ Արցախի ճանաչման, ռազմաքաղաքական դաշինք կնքելու և այլ հնարավոր ուղղություններով |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Տիկին Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը Արցախի շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցող պատերազմական գործողությունների վերաբերյալ, մասնավորապես, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի կողմից: Ես կարծում եմ, որ միջնորդ երկրների ներկայացուցիչները բնականաբար խաղաղության, արագ կրակի դադարեցման կոչեր են անում, նաև կոչ են անում կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Ընդհանուր առմամբ, մեր ակնկալիքները միշտ շատ ավելին են միջազգային հանրությունից, որովհետև ամբողջ աշխարհի համար ակնհայտ է, թե ով է ագրեսորը, դա Ադրբեջանն է: Ավելին, դրան ավելանում է Թուրքիայի ակտիվ աջակցությունն Ադրբեջանին, ինչի մասին ակտիվորեն գրում է նաև միջազգային մամուլը: Այս պայմաններում, ես կարծում եմ, և արդեն նկատվում են այդ միտումները, Թուրքիային և նրա ներգրավվածությունը դատապարտող հայտարարությունները: Դրանք շատ կարևոր են, որովհետև Թուրքիայի նման ակտիվությունը ցույց է տալիս, որ խնդիրը կարող է դուրս գալ իր շրջանակներից և դառնալ շատ ավելի մեծ տարածաշրջանային խնդիր: Ակնհայտ նկատվում է նաև, որ համանախագահող երկրներն են արձանագրում դա և դատապարտող հայտարարություններով հանդես գալիս՝ կոչ անելով Թուրքիային քիթը չխոթել այս պատերազմի մեջ: Ադրբեջանը ևս ռազմական դրություն է հայտարարել: Արդյոք սա չի հուշում այն մասին, որ պատերազմական գործողությունները երկարատև են լինելու: Դժվարանում եմ այս պահին ժամկետներ նշել ռազմական գործողությունների մասին, բայց որ Ադրբեջանը տրամադրված է ինտենսիվ մարտերը շարունակել, դա ակնհայտ է, նաև դեպքերի զարգացումից է դա երևում: Ալիևը հայտարարել է, որ իրենք սա համարում են իրենց վերջնական կռիվը, և պատրաստվում են գնալ մինչև վերջ:  Այս իրավիճակում մեր արձագանքը լինելու է կոշտ և համարժեք: Այս պայմաններում ակնհայտ է, որ թեժ մարտերը չեն դադարում, իսկ հետագա զարգացումների հետ կապված կդժվարանամ որևէ բան ասել: Դուք ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ եք: Դիվանագիտական հարթակում այս օրերին ինչպիսի աշխատանք եք իրականացնում: Ես, թե իմ գործընկերները ակտիվորեն շփման մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ, տեղեկացնում ենք տիրող իրավիճակի մասին: Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, այդուհանդերձ, ես կարծում են, որ բնականաբար, իրազեկումը կարևոր է, բազմաթիվ դատապարտող գրառումներ են  հրապարակվել թվիթերյան միկրոբլոգում մեր գործընկերների կողմից՝ հստակ մատնանշելով, որ Ադրբեջանը ագրեսիա է ձեռնարկել Արցախի դեմ: Միաժամանակ, այս իրավիճակում մեր ԱԳ նախարարն է ինտենսիվ շփումներ ունենում և տեղյակ պահում իր բոլոր գործընկերներին առկա իրավիճակի մասին: Պետք է նաև հիշենք, որ մեզ համար հարցը չի կարող երբևէ դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից: Դա միակ ընդունելի ձևաչափն է մեզ համար: Շարունակությունը՝ lragir.am-ում
00:35 - 30 սեպտեմբերի, 2020
Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա. Տաթև Հայրապետյան |armenpress.am|

Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա. Տաթև Հայրապետյան |armenpress.am|

armenpress.am: Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը, նախագահ Ալիևն իր առջև իշխանության պահպանման խնդիր է դրել: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը: Նրա խոսքով՝ վերջին գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանն, ըստ էության, փոխում է ռազմական գործողությունների նախկին ամբողջ տրամաբանությունը: «Մենք ապրիլյան պատերազմին ականատես եղանք Ադրբեջանի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառմանը և այս անգամ այդ գործընթացները ոչ միայն շարունակվում են, այլև զարգացում են ապրում: Ադրբեջանն ակտիվացել է Վարդենիսի ուղղությամբ, և տեսանք որ թիրախավորել է քաղաքացիական ավտոբուս: Նա փորձում է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Իշխանությունը պահպանելու համար Ալիևը փաստացի գնում է «վա բանկ»: Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը: Ալիևն իր առաջ իշխանության պահպանման խնդիր է դրել: Ես վստահ եմ՝ առաջին խոշոր պարտությունն Ալիևի համար ճակատագրական նշանակաություն է ունենալու: Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Անդրադառնալով այս գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը՝ ադրբեջանագետը նշեց, որ դա մտահոգիչ է, բայց, միևնույն ժամանակ, լրացուցիչ հնարավորություն է ցույց տալու ամբողջ աշխարհին, որ Թուրքիան չի հրաժարվել իր նախկին քաղաքականությունից: 100 տարի առաջ ցեղասպանության ձեռագիրն այսօր ևս Թուրքիայի կողմից նկատում ենք: «Մենք ունենք պետություն, հզոր բանակ, ունենք դիվանագիտական ներուժ այդ ամբողջը միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Դատելով բոլոր արձագանքներից՝ աշխարհը հստակ գիտակցում է, թե ով է ագրեսորը տարածաշրջանում, տեսնում է Թուրքիայի ապակայունացնող դերը: Եվ զգուշացումները Թուրքիային, կարծում եմ, որ կարևոր գործընթացների սկիզբ են: Այս ընթացքում տեսնում ենք, որ Էրդողանի հայտարարությունները գերազանցում են Ալիևի հայտարարություններին: Տպավորությունն այնպիսին է, որ Էրդողանն է ադրբեջանական բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Թուրքիայի այդպիսի պահվածքը չի կարող անպատիժ մնալ»,-ասաց Տաթև Հայրապետյանը:  
14:44 - 29 սեպտեմբերի, 2020
Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք, հաղթելու ենք. ՀՀ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք, հաղթելու ենք. ՀՀ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը կյանքի և գոյության համար կռվում հետքայլի տեղ չունի, հաղթելու է: Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ խորհրդարանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը: «Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք: Մենք զիջելու տեղ չունենք, ունենք մի անելիք՝ լինել միասնական և հաղթել: Հավերժ փառք ու պատիվ բոլոր հայրենակիցներին, որոնք այս կռվում զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը՝ պարտավորեցնելով մեզ ապրել»,-ասաց Հայրապետյանն ու ցավակցեց, իր զորակցությունը հայտնեց բոլոր հերոս տղաների հարազատներին, նրանց ընտանիքներին: Պատգամավորը շեշտեց, որ իրավիճակը բարդանում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության պայմաններում: «Այդուհանդերձ մենք հաղթելու ենք մեր միասնական ուժով, իսկ մեզ բնաջնջելու փորձերն ամբողջությամբ ձախողվելու են և ծանր հետևանքներ ունենալու՝ այդ փորձերն անողների համար»,-ասաց Հայրապետյանը: Նա կարևորեց նաև այս օրերում միջազգային հարթակներում տեղ հասցնել և ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ Ադրբեջանին և նրան ակտիվորեն աջակցող Թուրքիայի ֆաշիստական էությունը: Պատգամավորն այս առումով կոչով դիմեց տարբեր երկրների մայրաքաղաքներում գտնվող ՀՀ դեսպաններին ու դիվանագետներին: «Հաղթելու ենք»,-եզրափակեց պատգամավորը:
16:36 - 28 սեպտեմբերի, 2020
Չկա փակուղի ո՛չ ձևաչափի, ո՛չ գործընթացի առումով․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

Չկա փակուղի ո՛չ ձևաչափի, ո՛չ գործընթացի առումով․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Տիկին Հայրապետյան, նախօրեին Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններն իրականում դադարել են: Նա բացասական է գնահատել ԼՂ հակամարտության բանակցությունների վիճակը և ասել, որ իրենք հանուն իմիտացիայի չեն մասնակցի խորհրդակցությունների: Ինչպես եք գնահատում այս հայտարարությունները, սա ավելի փակուղային վիճակ չի՞ ստեղծում բանակցային գործընթացում: Ալիևը տարիներ շարունակ իր մաքսիմալիստական մոտեցումներով, ռազմատենչ հայտարարություններով, հայատյաց ելույթներով և ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտել է խնդրի խաղաղ կարգավորմանը և դրանով իսկ փորձել իրավիճակը ներկայացնել «փակուղային»՝ դրանում մեղադրելով հայկական կողմին և երբեմն նաև համանախագահներին: Անգամ նման իրավիճակում հայկական կողմը վերջին շրջանում ակտիվորեն առաջ է մղել փոխվստահության կառուցման, մթնոլորտի առողջացման և դրանով խաղաղ բանակցային գործընթացի շարունակականության ապահովման օրակարգ: Այդուհանդերձ, քանի որ Ալիևի իշխանության պահպանման համար շահավետ է հարցը թողնել չլուծված, Ալիևը ամեն գնով փորձում է ձախողել այս կառուցողական օրակարգը: Շեշտեմ, որ չկա փակուղի ո՛չ ձևաչափի և ո՛չ էլ գործընթացի առումով, ուղղակի բանակցող կողմերից մեկը՝ Ադրբեջանը, ամեն գնով ցանկանում է ստեղծել «փակուղու» իմիտացիա՝ դրանով մեծացնելով էսկալացիայի ռիսկը: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հավատարիմ ենք խաղաղ բանակցային գործընթացին և չկա խնդրի կարգավորման ռազմական ուղի: Այս իրավիճակում, ըստ իս, կարևոր է նաև համանախագահների և միջազգային հանրության համապատասխան դատապարտող արձագանքը Ալիևի նմանատիպ հայտարարություններին, որոնց կարող են հաջորդել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից: Ալիևը նաև հայտարարել է, որ ՀՀ ղեկավարությունն է, որ փաստացի խախտել է բանակցային գործընթացը՝ անհեթեթ հայտարարություններով և սադրիչ քայլերով:  Ալիևը մի կողմից անհեթեթ և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով է ներկայացնում ՄԱԿ ԱԽ բանաձևերը, մյուս կողմից՝ մոռացության մատնում, որ թե՛ ինքը, թե՛ իր հայրը բանակցային գործընթացի տարբեր փուլերում կողմ են արտահայտվել առաջարկվող այն լուծումներին, որտեղ հստակ ամրագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ավելին, ինքնորոշման իրավունքը կարգավորման երեք գլխավոր սկզբունքներից մեկն է, սակայն Ալիևին ձեռնտու չէ դա հիշել: Իհարկե, Ալիևին շահավետ չէ նաև հիշել, թե ինչպես էր իր հայրը՝ Հեյդար Ալիևը, ամեն գնով փորձում ուղիղ բանակցությունների մեջ մտնել արցախյան կողմի հետ՝ խնդրելով նաև հրադադար՝ ադրբեջանական կողմի հերթական ձախողումներից հետո: Այսպիսով, Ալիևը իր ստերով փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին՝ մեղադրելով հայկական կողմին, մինչդեռ փաստերը հակառակի մասին են խոսում: Բոլորս լավ հիշում ենք, թե ինչպես Ալիևը փակեց ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում, հետո, օգտվելով ԵԱՀԿ–ում գործող կոնսեսուսի իրավունքից, կասեցրեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորումը: Այս բոլոր քայլերը միտումնավոր էին արվում: Այո, Ադրբեջանը փորձում է հասնել միակողմանի, անհիմն զիջումների, իսկ մենք բազմիցս ենք նշել, որ չեն լինելու միակողմանի զիջումներ, Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը զիջման ենթակա չէ: Շարունակությունը՝ lragir.am-ում
16:16 - 21 սեպտեմբերի, 2020
Խունդկարյանը ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին կողմ չէ |armenpress.am|

Խունդկարյանը ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին կողմ չէ |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի համար այնքան էլ ընդունելի տարբերակ չէ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուն նման տեսակետ հայտնեց խորհրդարանի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ պատասանելով «Իմ քայլից» Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե ինչ մոտեցում ունի Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ: «Ներկայում Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները էականորեն տարբերվում են միմյանցից: Մենք՝ դատավորներս, շատ ավելի պահպանողական բնավորություն ունենք: Եվ, իմ կարծիքով, դատական իշխանության հետ կապված ցանկացած գործողություն պետք է ավելի շատ բխի պահպանողական մտածելակերպից: Ինձ համար կտրուկ փոփոխություններն անընդունելի են, և շատ ավելի արժեքավոր են իրավիճակները ֆիքսելը և հասկանալը, թե որոնք են խնդիրները և դրանք վերացնելը, քան շատ ավելի մեծ անորոշության գնալը  և նոր միայն հասկանալը, թե ինչքան նոր խնդիրներ կարող են ստեղծվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,- ասաց Խունդկարյանն ու հավելեց՝ թեև այդ հարցը որոշողն ինքը չէ: Նա շեշտեց՝ ցանկացած փոփոխություն պետք է լինի խիստ կշռադատված, և ցանկացած փոփոխության կետրոնում պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ իրագործումը:
12:33 - 14 սեպտեմբերի, 2020
Որևէ փաստաթղթի շուրջ բանակցելու համար նախ անհրաժեշտ է ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառում |lragir.am|

Որևէ փաստաթղթի շուրջ բանակցելու համար նախ անհրաժեշտ է ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շահագրգռված են իրավիճակի հանդարտեցմամբ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: Հայաստանը միշտ է դատապարտել ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը և միշտ հանդես է եկել բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության՝ որպես միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափի պաշտպանության դիրքերից և բնականաբար այժմ էլ հակված է լարվածության թուլացմանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ցավոք, Ադրբեջանը միայն արժանի հակահարված ստանալուց հետո է ձգտում լարվածության նվազեցման, իսկ նոր էսկալացիայից խուսափելու ճանապարհը՝ Բաքվից հնչող սպառնալիքի և այլատյացության հանդեպ միջնորդների անհանդուրժողականությունը պետք է լինի։ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ պատրաստ է ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպել: Ինչպե՞ս եք գնահատում նման հանդիպման հեռանկարը և ի՞նչ կարելի է ակնկալել վերսկսվող հանդիպումներից: Հեռանկարը գնահատում եմ իրատեսական, սա շարունակական գործընթաց է և բխում է լարվածության նվազեցման ընդհանուր տրամաբանությունից։ Առաջին հանդիպումը բնականաբար ավելի ճանաչողական բնույթ պետք է կրի, և հուսանք առաջին քայլը կլինի անհրաժեշտ մթնոլորտի ստեղծման ճանապարհին։ Շարունակությունը՝ lragir.am-ում
10:17 - 03 սեպտեմբերի, 2020
Ինտենսիվ բանակցությունների համար նախապայմաններ են անհրաժեշտ |lragir.am|

Ինտենսիվ բանակցությունների համար նախապայմաններ են անհրաժեշտ |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հույս ունեն, որ հուլիսին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցածը չի կրկնվի: Օրերս էլ նշել էր, որ ղարաբաղյան բանակցությունները պետք է արագացնել: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է տեղի ունենում, այստեղ մենք մտահոգվելու առիթ ունե՞նք, թե ոչ: ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և միջնորդ, բնականաբար ձգտում է լարվածության թուլացմանը: Դրան են միտված հայտարություններն ու դրան հաջորդող քայլերը: ՀՀ-ն հավատարիմ է խաղաղ բանակցային գործընթացին, և մենք բազմիցս շեշտել ենք, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Այո, անհրաժեշտ է արագացնել համապատասխան փոխվստահության մթնոլորտի ստեղծումը և միջազգային մոնիթորինգային մեխանիզմների ներդրումը: Ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքի և արդյունավետության համար ամենամեծ սպառնալիքը Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն է, սադրիչ գործելաոճը, հակահայ քաղաքականությունն ու ռազմատենչ հայտարարությունները: Բանակցային գործընթացի շուրջ աշխատանքը պետք է սկսել ուժի և ուժի սպառնալիքի բացառումը շեշտելով, ինչպես նաև Ադրբեջանում առկա հակահայ տրամադրությունները փոխելու հստակ նպատակով: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Արցախի հարցով բանակցային գործընթացը չպետք է լինի իմիտացիա։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում, ուստի Բաքուն այս հարցում մեծ հույսեր է կապում Մոսկվայի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում։ Եթե Ադրբեջանի նորանշանակ նախարարը «իմիտացիա» է համարում մի գործընթաց, որին երկար տարիներ մասնակցել է իր երկրի նախագահը և որի ուղղությամբ երկար տարիներ միջնորդական առաքելություն են իրականացրել ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 անդամներից 3-ի ղեկավարներն ու այդ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ապա դա ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի՝ անվստահելի և անլուրջ բանակցային կողմ լինելու հանգամանքը: Շարունակությունը՝ lragir.am-ում
10:24 - 28 օգոստոսի, 2020
Ալիևի քարոզչական թեզերը պայթում են, ուստի պետք է պատրաստ ու զգոն լինենք․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

Ալիևի քարոզչական թեզերը պայթում են, ուստի պետք է պատրաստ ու զգոն լինենք․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am:  Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ - Ինչպե՞ս եք գնահատում Դավիթ Տոնոյանի պատասխանն Ալիևին: Մասնավորապես Ալիևի հայտարարությանը, թե «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները», Տոնոյանն ասում է, որ որպես պաշտպանության նախարար կուզենար հասկանալ, թե այդ երբ է այդ ուշը: Իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններին, թե իրենք պատրաստ են ռազմական գործողություններ սկսել և միայն սպասում են հրամանի, Տոնոյանն ասել է. «Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի»: Ձեր կարծիքով ի՞նչ է Ադրբեջանն ակնարկում «քանի դեռ ուշ չէ» արտահայտությամբ: - Ես կարծում եմ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների արձագանքները Իլհամ Ալիևին սթափեցնելու կոչ էին, որովհետև Տոնոյանը շատ կիրառական հարց է տվել, թե «որն է այդ ուշը»՝ կոչ անելով դուրս գալ այդ քարոզչական ամպագոռգոռ հայտարարությունների դաշտից և վերադառնալ դիվանագիտական քննարկումների դաշտ, որովհետև դա առաջին հերթին բխում է Ադրբեջանի շահերից: Ես կարծում եմ՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության կարևոր նպատակներից մեկը հենց դա էր՝ հիշեցնել Ալիևին, որ ինքը կանգնած է հաղթած բանակի դեմ հանդիման և նմանատիպ ամպագոռգոռ հայտարարությունները կամ դրան հաջորդող ցանկացած հավանական սադրանք ավելի քան համարժեք պատասխան է ստանալու Հայաստանի և Արցախի զինված ուժերի ու պաշտպանության բանակի կողմից: Սա էր կարևոր ուղերձը՝ ուղղված Ադրբեջանի նախագահին: Սա սթափեցնող ուղերձ էր՝ հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային, կառուցողական դաշտ: - Որքանո՞վ են այդ կոչերը պատերազմական գործողությունների համար հիմք նախապատրաստում: - Ալիևի նմանատիպ ելույթները ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Ադրբեջանը հետ չի կանգնում ռազմական ճանապարհից և դեռևս փորձեր է անում մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով, իսկ այդ փորձերն ամբողջությամբ ձախողվելու են: Այդուհանդերձ, կրկին ու կրկին Ալիևը ամբողջ աշխարհին ապացուցում է, որ ինքը ռազմական լուծման է ցանկանում գնալ: Այլ բան, որ քանի որ սադրանքներն արագորեն տապալվում են, հետագա շարունակականություն չի կարողանում ապահովել: Ես վստահ եմ, որ Ալիևը շատ կցանկանար կրկին անցնել ռազմական  գործողությունների, կասկած չունեմ դրանում, բայց այս պահին դա նրան չի կարող հաջողվել, որովհետև Տավուշի դեպքերից հետո Ալիևը հասկացավ, որ նմանատիպ կորուստների հետևանքով ինքը կարող է նույնիսկ իշխանությունը կորցնել: Դա շատ է բարկացնում ադրբեջանցի ժողովրդին և այդ պարտությունների համար մեղավորներ են փնտրվում, իսկ Ալիևի քարոզչական թեզերը արագորեն պայթում են, ուստի բնականաբար, մենք պետք է պատրաստ ու զգոն լինենք: Այդուհանդերձ, այս պահին Ալիևը փորք ինչ փորձում է լարվածությունը տեղափոխել այլ դաշտ, ինչպիսիք են միջհամայնքային բախումներին ուղղված ադրբեջանական սադրանքները կամ թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Այսինքն՝ քարոզչական շղարշ է ուզում հաղորդել՝ ցույց տալով, որ մենք չենք հանգստացել, պահում ենք լարվածությունը և դրանով փորձում է թոզ փչել սեփական ժողովրդի աչքերին: Բայց ավելի լայնամասշտաբ գործողությունների գնալն այս փուլում հենց իր համար հեռանկարային չի լինի:   Շարունակությունը՝ lragir.am-ում։
10:12 - 03 օգոստոսի, 2020
Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին․ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին․ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին: Այս մասին Հայրապետյանն ասաց հուլիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսում: «Թուրքիան հստակ դրսևորվում է որպես մեզ հակառակորդ երկիր՝ իր քայլերով, գործողություններով, հայտարարություններով: Այդ առումով, բնականաբար, պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել, բայց կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նման սխալ չի անի, որովհետև Թուրքիայի ակտիվությունն անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասաց Հայրապետյանը:
14:15 - 30 հուլիսի, 2020