Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան |news.am|

Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան |news.am|

news.am: ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին այսօր առավոտյան պետք է ձերբակալության պահման վայրից տեղափոխեն Քննչական կոմիտե: Այս կապակցությամբ ՁՊՎ-ի դիմաց հավաքվել են ԱԺ պատգամավոր, Երեւանի ավագանու անդամներ, փաստաբաններ, որպեսզի ուղեկցեն այն մեքենան, որով Սամվել Վարդանյանին տեղափոխելու են: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք կասկածներ ունեն, որ տեղափոխման ժամանակ կարող է կրկնվել Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքը: «Երեկ ժամը 13։10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք խոշտանգման փաստի մասին: Լրատվամիջոցների հաղորդումը հիմք է քրեական վարույթ նախաձեռնելու համար, սակայն մենք երեկ չտեսանք, որ քրվարույթ նախաձեռնվի: Ավելին, ՔԿ-ն հայտարարություն արեց, ասելով՝ մեզ չեն դիմել, դրա համար վարույթ չենք նախաձեռնել: Հատուկ չենք դիմել: Հիմա հիմք ունենք տարբերակված մոտեցում ցույց տալու համար: Վստահեցնում եմ, որ եթե հակառակ մի բան լիներ, ընդունելու էին լրատվամիջոցների հաղորդումը որպես հիմք: Մենք վստահ չենք, որ հիմա Սամվել Վարդանյանին ուղեկցողները նորից բնական կարիքների հարց չեն ունենա եւ դրա արդյունքում ինչ-որ այլ դիմակավորված անձանց միջամտություն չի լինի: Հիմա այստեղ են ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, Երեւանի ավագանու անդամներ, այլ քաղաքացիներ: Մենք ընդամենը փորձելու ենք այն ժամանակ, երբ Սամվել Վարդանյանին դուրս բերեն, մենք փորձելու ենք մեր տեսողական դիտարկման ներքո պահել այն մեքենան, որը նրան ուղեկցելու է դեպի Պարույր Սեւակի փողոց»,-ասաց նա: Փաստաբանի խոսքով, ինքն ու փաստաբան Արսեն Բաբայանը վաղ առավոտից այստեղ են. «Ես ներս մտա, խոսեցի Սամվելի հետ, նորմալ էր, գիշերը նորմալ է անցել, որեւէ միջադեպ չի եղել: Դրանից հետո ԱԺ պատգամավորներ եկան: Պատգամավոր Մհեր Սահակյանը եւս մտավ, տեսակցեց»,-ասաց նա
09:49 - 17 ապրիլի, 2024
Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
 |armenpress.am|

Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց միաձայն՝ ստանալով 79 կողմ ձայն: Նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնեց կառավարության հավանություն ու ընդգծեց այդ նախաձեռնության նշանակությունը՝ ցեղասպանությունների կանխարգելման գործում ու նպաստը՝ հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերի էլ ավելի ամրապնդման գործում: Նիստում ելույթ ունեցավ նաև Սինջարում տեղի ունեցած ցեղասպանության ականատեսներից Ֆեյրալ Սայիդ Թալալը՝ Հայաստանին խորհրդարանին շնորհակալություն հայտնելով եզդի ժողովրդին աջակցության համար: «Ես խնդրում եմ՝ մշտապես պաշտպանեք մեր ժողովրդին՝ որքանով, որ հնարավոր է: Մենք ճամբարներում ենք, մենք չենք կարողանում Սինջարում էլ տեղ գտնել: Մենք չպետք է մեր բնակավայրերից տեղահանվենք: Ով կարող է, թող մեզ աջակցի, որ վերջ տրվի մեր նկատմամբ շարունակվող ցեղասպանությանը»,–ասաց ականատեսը: 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ:  
16:37 - 16 ապրիլի, 2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը |tert.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը |tert.am|

tert.am: Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 88 կողմ ձայն: Նախագիծը ներկայացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսված է ապրիլի 16-ին: 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ:
13:10 - 16 ապրիլի, 2024
Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելը կարևոր քայլ է ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից․ ԱԳ նախարարի տեղակալ
 |armenpress.am|

Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելը կարևոր քայլ է ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից․ ԱԳ նախարարի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցային հարթակներում ակտիվորեն աջակցում է հիշատակված հանցանքների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին, ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման գործընթացներին։ «Բոլորովին վերջերս՝ ապրիլի 3-ին, Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձևը։ Նշված բանաձևը, ինչպես նաև մեր երկրի այլ նախաձեռնությունները, կարևոր դեր են խաղում ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու հարցում, հիշատակված ոլորտում Միացյալ ազգերի կազմակերպության կառույցների և մարմինների համագործակցությունն ինստիտուցիոնալացնելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ժամանակից մարտահրավերները հասցեագրելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց՝ Հայաստանը տարիներ շարունակ ամենատարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրագործված հանցանքների մասին։ «2018 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարությունը։ Հիշատակված հայտարարության ընդունումը պայմանավորված է եղել եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունը որպես ցեղասպանություն որակելու, ինչպես նաև նման ծանր հանցագործությունները կանխարգելելու, մեղավորներին պատժելու և ժողովրդին հատուցում տրամադրելու խնդրի աջակցման կարևորությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։   Նա հատկանշական է համարում այն, որ Իրաքի Հանրապետությունը 2021 թվականի մարտին ընդունված օրենքով ճանաչել է եզդիների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը և օգոստոսի 3-ն ամրագրել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Սույն նախագծի ընդունումը և օգոստոսի 3-ը 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու նախաձեռնությունը կարևոր քայլ է հիշյալ հարցում Հայաստանի կողմից վարվող սկզբունքային քաղաքականությունը և մոտեցումները ևս մեկ անգամ արտահայտելու, հայ-եզդիական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև եզդի ժողովրդին աջակցություն հայտնելու տեսանկյունից։ Կարծում ենք, որ ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված հիշատակի և ոգեկոչման օրերը և միջոցառումները կարևոր են ոչ միայն ժխտողականության դեմ պայքարի, կանխարգելման և կրկնությունից խուսափելու, այլ ամենադժվարին հարցերի շուրջ երկխոսության և համերաշխության մթնոլորտ ձևավորելու հնարավորության տեսանկյունից»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
12:51 - 16 ապրիլի, 2024
Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան
 |panorama.am|

Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Հանդիպումը, որը տեղի ունեցավ Բրյուսելում, կարծում եմ, որ այն խայտառակ հանդիպում ու ձախողում էր»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խարատրյանը։Նրա խոսքով կառավարության ղեկավարը և 4 բարձրաստիճան պաշտոնյա Եվրոպայում չեն հանդիպում և քննարկում ԱՄՆ-ից տարեկան 15 մլն դոլարի և Եվրոպայից 70 մլն դոլարի աջակցությունը, այն դեպքում, երբ  երկու տարի առաջ առաջարկվել էր 2.6 մլրդ եվրո աջակցություն։Հիշեցնելով, որ իշխանությունները հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է Եվրոպային լինել այնքան մոտ, ինչքան վերջինս կկամենա՝ ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ Եվրոպան առաջարկել է նախկինում գործող ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը։ Պատգամավորն անդրադարձավ նաև խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին և ասաց. «Արցախի հարցը, Փաշինյանի խոսքերով, եթե ուղղակի պովոդոկ էր, որպեսզի Հայաստանին անկախությունից զրկեն, ապա Փաշինյանն էլ ամեն ինչ արեց, որպեսզի այդ պովոդոկից զրկվի, այսինքն՝ իր քաղաքականությունը, իր խոսքերով, հենց ուղղված էր Արցախը զոհելու, որպեսզի փրկի Հայաստանը, բայց տեսնում ենք, թե Արցախը զոհելուց հետո մենք էլ ավելի վատ վիճակում ենք հայտնվել»։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ անդրադարձավ սահմանազատման խնդրին և այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների՝ որպես լիազոր մարմին, աշխատանքին։ «Լիազոր մարմինը որոշում չունի Տավուշի գյուղերից տարածքներ հանձնելու մասին, այսինքն՝ այս որոշումը կայացվել է ոչ թե լիազոր մարմնի կողմից, որի հիմքում կան սկզբունքներ, քարտեզներ, այլ կայացել է այլ օղակում»,- հայտնեց Գրիգորյանը և, նշելով, որ  նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ հատվածի վերաբերյալ դրույթ է եղել, որը հետագայում հանվել է, իսկ Ոսկեպարում հայտնվել է ռուսական բազա, հավելեց. «Այսինքը՝ կարող ենք պնդել, որ նոյեմբերի 9-ին եղել են տեքստից այդ դրույթն հանելու համաձայնություններ և պայմանավորվածություն, բայց՝ հետագայում այն իրականացնելու համար»։ Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև «Ֆրիդմ Հաուս»-ի վերջին զեկուցին՝ նկատելով, որ դրանով Հայաստանը ճանաչվել է մասսամբ ազատ, ինչը հետընթաց է, ակնարկ ավտորիտար տարեր պաունակելու, իրավապահ համակարգի, դատական համակարգի խնդիրների մասին։
16:00 - 15 ապրիլի, 2024
Բաքուն Հայաստանին ձեռնտու ոչ մի քարտեզ չի ընդունում, պայմանով, որ Երևանն ընդունի իրենցը․ Տիգրան Աբրահամյան |news.am|

Բաքուն Հայաստանին ձեռնտու ոչ մի քարտեզ չի ընդունում, պայմանով, որ Երևանն ընդունի իրենցը․ Տիգրան Աբրահամյան |news.am|

news.am: Անկախ նրանից, թե ինչ էր գրված Կառավարության հնգամյա ծրագրի կատարման հաշվետվության մեջ, 2023 թվականին բոլոր փաստերը մեր առջև էին։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 15-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «2023 թվականի այս օրերին Տեղ գյուղի ուղղությամբ տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիա։ Այս ագրեսիայի արդյունքում նախկինում այս կամ այն ​​գյուղին պատկանող հողերի ամբողջական հեկտարներ վերածվեցին ադրբեջանական կրակակետերի։ Միաժամանակ իշխանությունները մեզ վստահեցնում են, որ իրենք պայքարում են հայկական տարածքի յուրաքանչյուր սանտիմետրի համար։ Նրանք հայտարարում են, որ որոշ գյուղեր հայկական չեն։ Սակայն գոնե Տեղ գյուղը նրանց կողմից հռչակվել է հայկական։ Բայց հանկարծ պարզվեց, որ նույնիսկ այս դեպքում Ադրբեջանը միանգամայն կարող է օկուպացնել հայկական գյուղերը»,- ասաց Աբրահամյանը։ Ըստ նրա, վերոնշյալ ծրագրի ներկայացման ժամանակ իշխանությունները ցուցադրել են իրենց կեղծիքն ու ստերը։ «Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ իշխանությունները կարող են մի բան ասել, իսկ հաջորդ քայլում անել բառացիորեն հակառակը։ Ադրբեջանը Հայաստանին ձեռնտու ոչ մի քարտեզ չի ընդունում։ Եվ հիմա մենք ստիպված ենք ընդունել ադրբեջանական մոտեցումը, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է։ Սա ներկայիս իշխանությունների մոտեցումն է և նախկինում խոստացված հեռանկարը»,- ընդգծեց պատգամավորը։  
15:37 - 15 ապրիլի, 2024
Վիրավորանքներ ու քաշքշուկ հանրային տրանսպորտում՝ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացու միջև

Վիրավորանքներ ու քաշքշուկ հանրային տրանսպորտում՝ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացու միջև

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ քաղաքացին, հանրային տրանսպորտում տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում է «հակահայ վիժվածք», դիպչում է պատգամավորին՝ հարցնելով․ «Էս արդեն մարդամեջ ե՞ք դուրս գալիս»։ Ասլանյանը, քաղաքացուն անվանելով «ապուշ», հրում է նրան ու ասում, որ թողնի՝ իջնի տրանսպորտից։ Այնուհետև քաշքշուկ է սկսվում, և Հակոբ Ասլանյանը հարվածելով գցում է հեռախոսը, որով քաղաքացին տեսանկարահանում էր իրեն։ Հանրային տրանսպորտում գտնվող քաղաքացիները հորդորում էին դադարեցնել կռիվը ու քաղաքացուն ասում, որ տրանսպորտի մեջ չպետք է դա տեղի ունենա։ Ասլանյանի՝ տրանսպորտից իջնելուց հետո լեզվակռիվ է սկսվում երկու քաղաքացիների միջև․ տեսանյութը նկարահանող քաղաքացին մյուսներին ասում էր, որ «հայրենիքն են տալիս և պետք է թքեն նրանց վրա մասսայական»։
15:23 - 15 ապրիլի, 2024
ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից. ՔՊ–ական պատգամավորի մեկնաբանությունը
 |arm.sputniknews.ru|

ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից. ՔՊ–ական պատգամավորի մեկնաբանությունը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ վարչապետը չի կարող հրաժարվել Հայոց ցեղասպանությունից։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է իշխանությունն օգտագոծում «Մեծ եղեռն» ու «կոտորած» եզրույթները «ցեղասպանություն» բառի փոխարեն։ «Դուք կարծում եք` ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից։ էս ի՞նչ եք ասում։ Նման բան չի կարող լինել։ ՀՀ ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, իսկ այս իշխանությունների օրոք մի շարք կարևոր պրոցեսներ են տեղի ունեցել Ցեղասպանության ճանաչման հետ կապված»,– ասաց նա։ Հարցին, թե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ գնալիս իր ներկա՞, թե՞ պատմական Հայաստանում է զգալու` պատգամավորը պատասխանեց, որ ինքը պատմական կերպար չէ ու չի կարող իրեն որևէ կերպ զգալ պատմական Հայաստանում։ «Ես իրական մարդ եմ, ֆիզիկական գոյության ունեմ, ես ինձ կարողանում եմ դիպչել, դուք էլ` ինձ, մենք իրական մարդիկ ենք և ապրում ենք իրական Հայաստանում` 29 հազար 800 կմ/քտարծաքով, որը ճանաչում է ամբողջ աշխարհը։ Ես ինձ չեմ կարող զգալ մի մասի անդամ, որը իրական չէ։ Մեղք չե՞նք ես և իմ հայրենակիցները, որ զգանք մեզ մի տարածքի բնակիչ, որի բնակիչը չենք, որը մերը չի։ Հիմա որ դուք Երևանում քայլում եք, ձեզ որտե՞ղ եք զգում, Վանո՞ւմ»,– ասաց նա։ Նա հորդորեց բոլորին կենտրոնանալ ներկա պետության վրա, որովհետև, ըստ նրա, 30 տարի է` մարդկանց ստիպում են սիրել ուրիշինը, հեռուն, չերևացողը։
15:05 - 15 ապրիլի, 2024
Ընդդիմությունն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման փոխարեն համապարփակ գործընթաց սկսել |armenpress.am|

Ընդդիմությունն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման փոխարեն համապարփակ գործընթաց սկսել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման գործընթաց սկսելուն, փոխարենն առաջարկում է համապարփակ գործընթացի սկիզբ դնել՝ ունենալով հիմքեր, հստակեցված քարտեզներ:   Խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին խորհրդարանական ճեպազրույցում: Աննա Գրիգորյանն իշխանությանը մեղադրեց միակողմանի զիջման գնալու մտադրության մեջ: «Պետք է լինի ընդհանուր գործընթաց, ոչ թե պարզապես միակողմանի զիջում՝ ինչ-որ ակնկալիքներով»,-նշեց նա: Նա իշխանությանը մեղադրեց զիջումների մեջ՝ նշելով, որ չկա որևէ հիմք, չկա պայմանավորվածություն քարտեզների մասով:   «Մեր առաջարկը հետևյալն է՝ պետք է համապարփակ գործընթաց լինի: Պետք է հիմքերը, քարտեզները հստակեցվեն, նոր խոսենք բանակցությունների, քննարկումների մասին: Առանց հստակեցումների տարածքների զիջումը Հայաստանի համար բերելու է նոր անվտանգային ռիսկերի: Մեր առաջարկը համապարփակ գործընթացի սկիզբ դնելն է՝ սկզբունքների և քարտեզների մասով հստակեցումներով»,–ասաց Գրիգորյանը: Արթուր Խաչատրյանն էլ հավելեց. «Ինչո՞ւ է դա տեղի ունենում հատվածական, այլ ոչ թե համապարփակ: Այսինքն՝ ամբողջ սահմանի երկայնքով պետք է լինի սահմանազատում, հետո նոր սահմանագծում, հետո՝ զինված ուժերի վերատեղակայում նոր սահմանների երկայնքով: Այս մարդիկ գնում են հատվածական եղանակով»,-ասաց նա՝ իշխանությանը մեղադրելով զիջումների մեջ: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտնել էր, որ Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետսահմանազատման գործընթացը սկսել ՀայաստանիՏավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանիհատվածից։
13:14 - 15 ապրիլի, 2024
Եթե իմանանք, որ իշխանությունը «ռադ կլինի», մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան
 |news.am|

Եթե իմանանք, որ իշխանությունը «ռադ կլինի», մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան |news.am|

news.am: Ալեն Սիմոնյանն իր ելույթն ամբողջությամբ տեղավորեց Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու անհագ ցանկության մեջ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Ինչ ապաքաղաքական, ապազգային, հակապետական հայտարարություններ լսեցինք նրա հայտարարություններից, նրա ելույթներում է կարմիր գծով գնում դա: Ուժեղ Հայաստանն է եղել և կա ընդդիմության օրակարգը, ուժեղ Հայաստանին խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն ու ադրբեջանաթուրքական և նրանց վերահսկողության տակ գործող արտաքին գործակալական ցանցը, սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք: Սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք։ Այն ինչ Ալեն Սիմոնյանն առաջարկում էր, որպես լուծում, այդ լուծումը բխում է իրենց երազանքից՝ չունենալ այստեղ ընդդիմություն կամ ունենալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին հիմա եթերներով կեղծ եվրոպիզմ քարոզող և Հայաստանը հերթական անգամ կառափնարան տանող ընդդիմադիրներն են, դա իրենց երազած ընդդիմությունն է, որ իրենք ուզում են ունենալ»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր անում ընդդիմադիրներին վայր դնել մանդատները: Ըստ նրա՝ Կառավարությունը տապալել է ոչ միայն նախընտարական խոստումներն ու իրենց, իսկ կոտրած ձեռքով գրված ու հաստատված, ծրագրային դրույթները, այլ նաև ամեն պահ մի նոր փորձություն են բերում մեր պետականության գլխին: «Եթե այս վիճակից իշխանության պատկերացրած ելքը ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և, կոպիտ ասած, իրենք ռադ կլինեն այս բառի քաղաքական իմաստով, եւ ամբողջությամբ կմաքրվի դաշտը, մենք կգնանք այդ քայլին: Մեր օրակարգի կյանքի կոչումը կախված է մի բանից՝ հասարակական աջակցությունն ինչ ծավալի կլինի, մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, որևէ բան չի խանգարում: Բայց եթե չկա այն հասարակական ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի Կառավարության նկատմամբ անվստահության հայտնումն ու հասարակության այն ընդվզումը, որը թույլ չտա այս իշխանությունը վերարտադրվել, այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք: Եթե պետք եղավ անվստահության հանրաքվեի գաղափարն ենք առաջ տանելու: Եթե հանրային աջակցությունը չկա կամ մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ գործընթացին, ապա արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես ազգակործան ու ազգադավ իշխանությունը: Փաշինյանի համար կարմիր գիծն իր աթոռն ու շրջապատի բարեկեցությունն են»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը: 
14:01 - 12 ապրիլի, 2024
ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթը
 |1lurer.am|

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթը |1lurer.am|

1lurer.am: Այսօր խորհրդարանը շարունակեց ապրիլի 9-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախօրեին քննարկված օրենքների նախագծերը:  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նշեց՝ իրենց խմբակցության համար անընդունելի և դատապարտելի է նախագծի երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակը և հայտարարեց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Որոշումն ընդունվեց 57 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ավելի վաղ նշել էր, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ կլինի: Իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգի ու ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները:
11:03 - 12 ապրիլի, 2024
ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը
 |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովը չընդունեց  ընդդիմության նախաձեռնած՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ նախագիծն իրենց խմբակցությանը փոխանցվել է փակ նիստից 1–2 ժամ առաջ, իրենք հայտարարությունը կազմելու աշխատանքներին չեն մասնակցել: «Բացի այդ՝ հայտարարության տեքստում կան նաև մի շարք դրույթներ, որոնք որևէ առնչություն չունեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ»,–ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկվող նախագծում սկզբունքային արձանագրումներ ու ձևակերպումներ կան: «Նկատի ունենալով, որ մեծամասնությունը չի քվեարկելու, տեղեկացնում ենք, որ այսօր այն կդրվի նաև պաշտոնական շրջանառության մեջ, մեծամասնությանը հնարավորություն կտրվի առավել ակտիվ աշխատել այդ նախագծի մասով»,–ասաց նա: Հայտարարության նախագիծը քվեարկության ստացավ 31 կողմ, 1 դեմ ձայներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը՝ փակ ձևաչափով, կայացել էր ապրիլի 9–ին: Նիստը փակ անցկացնելու որոշումն ընդունվել էր քվեարկությամբ, կողմ էր քվեարկել 57 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 0։ Ընդդիմությունը դեմ էր նիստը փակ ձևաչափով անցկացնելուն: Մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
20:01 - 11 ապրիլի, 2024
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. Փաշինյան 
 |armenpress.am|

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ընդդիմության  մեղադրանքներին, թե իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել: Եվ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով: Եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ՀՀ–ն, նույնիսկ պատմականորեն, ԽՄ տրամաբանությամբ, այն երկիրն է, որ պարփակված է այս երկրներով: Եթե դու չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո երկրի գոյությունը չես ճանաչում: Հենց այս գայթակղության մեջ են դրել մեզ, և այս գայթակղությունով է, որ ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա ոչ թե քաղաքական, այլ սոցիալ–հոգեբանական հարց է: Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ իրենից շատ ոչ մեկ պատմական Հայաստանը չի սիրի: Բայց ինքը հրաժարվում է պատմական Հայաստանն ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը: «Ես, որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում եմ ընդհանրապես որևէ բան ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը...նրա այս պահին ապրող ժողովրդին և նրա շահերը»,–նշեց նա:
19:32 - 11 ապրիլի, 2024
Իշխանությունները գերակատարել են բոլոր պլանները, օրինակ, պայմանավորվել էին, որ միայն Ստեփանակերտում հայերին կթողնեն, բայց Արցախում գրեթե հայ չեն թողել․ Աննա Մկրտչյան
 |aravot.am|

Իշխանությունները գերակատարել են բոլոր պլանները, օրինակ, պայմանավորվել էին, որ միայն Ստեփանակերտում հայերին կթողնեն, բայց Արցախում գրեթե հայ չեն թողել․ Աննա Մկրտչյան |aravot.am|

aravot.am: «Հարգելի քաղաքացիներ, դուք պարտավոր եք իմանալ, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր հարկերի հաշվին ֆինանսավորվում եւ բարեփոխումներ են անվանվում գործընթացներ, որոնց արդյունքում մեր հայրենիքը պաշտպանած զինվորը կարող է կալանավորվել, բայց դիվերսանտ ադրբեջանցին Քննչական կոմիտեի կողմից ժամերի ընթացքում արդարացվել եւ հետ ուղարկվել Ադրբեջան»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նա հավելեց․ «Դուք պարտավոր եք իմանալ, որ հիմա Բաքվում կան հարյուրավոր գերիներ, որոնց իրավունքներով, էլ չեմ ասում անվտանգությամբ, այս իշխանությունը չի էլ ուզում զբաղվել, որովհետեւ հայտարարել են, որ իրենց համար գերիները մեռած են, կամ որ ավելի վատ է՝ հանցագործ են, ի՞նչ տարբերություն Երեւանում են նստած, թե Բաքվի բանտում։ Դուք, հարգելի քաղաքացիներ, պարտավոր եք իմանալ, որ Հայաստանում էլ կան քաղաքական պատանդներ, մարդիկ, որոնք բանտարկվել են նաեւ իշխանության հրահանգով, ցանկությամբ, այդ մարդկանց ամիսներով, եթե ոչ տարիներով, չեն այցելում ոչ քննիչներ, ոչ իրենց դատական նիստերն են նշանակվում, որովհետեւ նպատակն արդարադատության իրականացումը չէ։ Եվ այս գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանում իրավական ու դատական ոլորտում անխոչընդոտ իրականացվում է նիկոլականության վարակումը։ Հայաստանի իրավական ոլորտը «հուսալի» ձեռքերում է, մեկ ընկերությունում տնտեսական շահով, այսինքն՝ միասնական փողով կապված երկու մարդկանց ձեռքին։ Մի կողմից՝ Գրիգոր Մինասյանի, մյուս կողմից էլ Կարեն Անդրեասյանի։ Մարդիկ իրենք դատավորներին նշանակում են, դատավորներին պատժում են, դատավորներին խրախուսում են, հետեւում են, որ հանկարծ իրենց կամքից դուրս դատական ակտ չկայացվի»։ Աննա Մկրտչյանն ասաց, որ միջազգային կառույցներն արդեն սկսել են խոսել․ «Ասում են՝ հերիք է, ակնհայտ երեւում է, որ ձեր դատավորները ձեր դատախազների ազդեցության տակ են։ Հրապարակվել են ձայնագրություններ, թե ինչպես եք հրահանգավորում եւ ում եք հրահանգավորում կալանքի ժամկետների մասին»։ Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ում մի ոլորտ կա, որն անխոչընդոտ աճում է՝ 2023 թվականին 40 հազարից ավելի հանցագործության դեպք է գրանցվել։ «Բայց այստեղ էլ կա արդարացում եւ հիմնավորում՝ մեր երկրի բնակչության 80 տոկոսից ավելին տանել չի կարողանում գործող իշխանություններին։ Բա ի՞նչ եք կարծում, ոստիկանություն այս 80 տոկոսո՞վ չէ, որ պետք է զբաղվի, հո չի՞ գնալու հանցագործներին բռնի։ Պետք է անի ամեն ինչ, որ իշխանությանը վտանգ չսպառնա»,- նշեց Աննա Մկրտչյան։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
13:39 - 11 ապրիլի, 2024