Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի քաղաքապետարանը նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների մասով պայմանագրերի կնքման փուլում է |1lurer.am|

Երևանի քաղաքապետարանը նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների մասով պայմանագրերի կնքման փուլում է |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանը նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների մասով պայմանագրերի կնքման փուլում է. դրանք տրանսպորտային ցանցի կարևոր մաս պետք է դառնան: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շատ կարևոր է նաև 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնումը, որովհետև գալիք տարի՝ 2025-ին, լրանում է HIGER մակնիշի ավտոբուսների օգտագործման ժամկետը, և այդ ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն: Շատ լավ են ծառայել այդ ավտոբուսները Երևան քաղաքին, բայց արդեն բարոյապես մաշված են, երևի մոտավորապես պարկի կեսը չունենք: Ունենք խնդիր նաև մասնավոր գծերի հետ կապված, որոնց ընդհանուր շարժակազմը նույնպես բավականին հին է, և դրանք ունեն փոխարինման կարիք: Եվ այս 250 հատ 18 մետրանոց ավտոբուսներով մենք ամբողջապես փակում ենք մեր տրանսպորտային ցանցի պահանջարկը»,- ասաց նա և հավելեց, որ այս տարի Երևան քաղաքում նախատեսվում են նոր ավտոբուսների համար առանձնացված գծերի սահմանում: «Այս ավտոբուսային գծերի հայտնվելը Երևան քաղաքում էականորեն կրճատելու է մարդկանց տեղաշարժի ժամանակը Երևանով, և սա ապացուցված փաստ է: Իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց այն մարդկանց համար, որոնք օգտվելու են տրանսպորտից, նրանք էականորեն շատ ավելի կարճ ժամկետներում են Ա կետից Բ կետ տեղաշարժվելու: Մեզ պետք է նաև քննարկում հասկանալու համար, թե ավտոբուսային առանձնացված գծերով ի՛նչ այլ տրանսպորտային տեսակներ կարող են երթևեկել, և, մասնավորապես, ենթադրում եմ՝ կարող են լինել հեծանիվները, մոպեդները, միգուցե մոտոցիկլետները, միգուցե ինչ-որ մի փուլում՝ երևանյան տաքսին, որը կարելի է քննարկել, թե նման առանձին ծառայություն ուզո՞ւմ ենք ունենալ, օրինակ՝ էլեկտրաավտոներով առանձին տաքսիներ սպասարկեն Երևան քաղաքում, նրանց նույնպես այդ հնարավորությունը տրվի»,- ասաց նա և ընդգծեց, որ այդ պրոցեսում չպետք է խախտել մրցակցային տրամաբանությունը, բայց միաժամանակ տաքսիների համար պետք է նոր պահանջներ սահմանել: Ավինյանը նաև նշեց, որ տրանսպորտային փոփոխությունների ամենակարևոր հատվածը տոմսային համակարգի ներդրումն է լինելու, որը պետք է սեպտեմբերից գործարկվի: Ավագանին իր անելիքն արել է, մնում է տեխնիկական հարցերը լուծվեն: «Փուլային փոփոխությունը «Երևան ավտոբուսում», այսինքն՝ կանխիկ վճարելուց դեպի անկանխիկ մեթոդ, արդեն իսկ այսօրվանից պետք է սկսվի»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Ավինյանը:
11:22 - 01 ապրիլի, 2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Հովհաննես Մանուկյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Տեղեկացնում եմ ձեզ,որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։ Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ իհարկե ձեզ, սիրելի երևանցիներ` ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։ Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։ Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։ Հավելեմ, որ մնալու եմ իմ Հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների։ Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ Հայրենիքի կողքին»,- հայտնել է նա։
12:36 - 29 մարտի, 2024
Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել սիրիական քաղաքների հետ. Ավինյան

Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել սիրիական քաղաքների հետ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Դեռևս 1997 թ. Երևանի և Դամասկոսի միջև կնքվել է քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի:  Անդրադառնալով Երևանում իրականացվող ծրագրերին ու քաղաքի զարգացման տեմպերին՝ դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ Սիրիայի քաղաքները Երևանի փորձառության անհրաժեշտությունն ունեն: Քաղաքապետ Ավինյանն իր հերթին նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել սիրիական քաղաքների հետ և աջակից լինել օրակարգային բոլոր հարցերում:  «Հայ և սիրիացի ժողովուրդների միջև բարեկամական սերտ կապերն իրապես պատմական բնույթ ունեն, և դրանից է բխում, որ հայազգի ներկայացուցիչներն իրենց ակտիվ տեղն ունեն Սիրիայում՝ ամենատարբեր բնագավառներում, և, իհարկե, ինձ համար ուրախալի է, որ Դուք՝ տիկին դեսպան, ներկայացնում եք Սիրիայի Արաբական Հանրապետությունն այս պաշտոնում: Գիտակցելով այն դժվարին ժամանակաշրջանը, որ անցել եք՝ մենք պատրաստ ենք աջակցել գործընկեր քաղաքին տարբեր հարցերում»,- ընդգծել է քաղաքապետը:
18:50 - 21 մարտի, 2024
Տրոլեյբուսը հայտնվել էր փողոցը լայնակի հատած խրամուղում․ շինարարը կտուգանվի․ Հայկ Կոստանյան

Տրոլեյբուսը հայտնվել էր փողոցը լայնակի հատած խրամուղում․ շինարարը կտուգանվի․ Հայկ Կոստանյան

Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում այսօր համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի որոշմամբ, մեջբերում (փողոցների երթևեկելի հատվածի լայնակի հատումների դեպքում պարտադիր ամբողջությամբ վերականգնել և նախկին տեսքի բերել քանդված հատվածը: Բացառել ցանկացած տևողությամբ ժամանակահատվածում չվերականգնված հատվածի առկայությունը՝ երթևեկի ժամանակ): Հետևաբար, շինարարը կտուգանվի ավագանու որոշման համապատասխան դրույթը չպահելու հիմքով: Տեղեկացնեմ նաև, որ տրոլեյբուսը չի վնասվել, և այժմ էլ շահագործվում է երթուղիներից մեկում»,-գրել է նա:
13:10 - 19 մարտի, 2024
Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտնկվի․ Երևանի քաղաքապետարան

Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտնկվի․ Երևանի քաղաքապետարան

Երևանի ջերմոցատնկարանային վարչությունում արդեն իսկ մեկնարկել են գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքները: Մի շարք ծառատեսակներ, ծաղիկներ և թփեր պատրաստ են իրենց տեղը գտնել երևանյան փողոցներում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարի կտնկվի մոտ 2000 ծառ: Գարնանը այգիներում և պուրակներում կիրականացվեն հասուն ու արժեքավոր ծառերի լրացման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն քաղաքային անտառներ, կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նորերով: Երևանն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան: Նախագծով այստեղ կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր. արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պոմպերը, շուրջ 100 կմ կաթիլային համակարգը: Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնումը գերխնդիր է. կանաչապատման և անտառտնտեսությունների հիմնման և զարգացման աշխատանքները շարունակական են:
21:58 - 18 մարտի, 2024
Քաղաքն այլանդակել մենք չպետք է թույլ տանք. Տիգրան Ավինյան |1lurer.am|

Քաղաքն այլանդակել մենք չպետք է թույլ տանք. Տիգրան Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ խոսքը, մասնավորապես, Երևանի Կենտրոնի մասին է: Ավինյանը հանձնարարեց, որ կոնկրետ դեպքերով իրավական լուծումները հետազոտվեն: «Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն: Ինչպես նախորդ տարի հրապարակի [Ազգային] պատկերասրահի կամարի տակ գտնվող անհասկանալի վաճառքի կետն է մաքրվել, այդպես պետք է շարունակվեն մաքրվել բոլոր նմանատիպ կետերը, և միգուցե ավելի մեծ սրճարաններ, և այդ իրավական հիմքերն էլ պետք է գտնենք, որովհետև անվերջանալի տարատեսակ իրավական կետերին հղում անելով՝ պահպանել այդ այլանդակությունները՝ ես չեմ պատրաստվում հանդուրժել: Ինչպես նաև չեմ պատրաստվում հանդուրժել այն գլոբալ տրամաբանությունը, որ տարբեր դատական վճիռներով մետաղյա ինքնակամ շինություններ են օրինականացվում, պարտադրում, որ օրինականացվեն այն հատվածներում, որտեղ ծառեր պետք է լինեն, կանաչ տարածքներում՝ անկախ նախկինում եկած պրակտիկայից: Եվ ես կարծում եմ՝ այդտեղ էլ իրավական առումով աշխատանք ունենք անելու, որովհետև ես հաշտ չեմ նմանատիպ վճիռների հետ և չեմ լինելու հաշտ, և դա խնդիր է լինելու, մինչև կարողանանք իրավական լուծումները գտնել: Քաղաքն այլանդակել մենք չպետք է թույլ տանք»,- ասաց նա:
12:00 - 18 մարտի, 2024
Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց
 |news.am|

Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց |news.am|

news.am: Տնկարանային տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում զեկուցում եմ, որ ցանկապատի անցկացման աշխատանքները կատարված են մոտ 70 տոկոսով: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ «Ռուսաստանից 3D ցանկապատի ներկրման հետ կապված շինարարն ուներ բարդություններ, դրա համար մի փոքր ուշանում է: Այս շաբաթ արդեն սպասվում է 3D ցանկապատների ներկրումը, դրանից հետո աշխատանքները 15-20 օրվա մեջ կմոտենան ավարտին: Տնկարանային տնտեսության մասով ամբողջովին ավարտված է ջրամբարի կառուցման աշխատանքները, դա գեոմեմբրանով ծածկման աշխատանքները, ինչպես նաեւ հողի գրունտի փխրեցման եւ հողախառնուրդով խառնման աշխատանքները: Այժմ մեկնարկում են պոմպակայանի պոմպերի եւ ֆիլտրացիոն համակարգերի տեղադրման աշխատանքները: Բոլոր սարքավորումները ձեռք են բերված, նաեւ ձեռք է բերվել 100 կմ կաթիլային համակարգ, կսկսենք բուն կաթիլային համակարգի անցկացման աշխատանքները: Նաեւ կմեկնարկի մոտ 200 հեկտար տարածքի ստվերացնող համակարգի աշխտանքները: Ֆինանսական վարչությունից ստացվել է գումարի կեսը, մյուս կեսը ստնալուն պես կսկսենք այդ նյութերի գնման գործընթացները»,-ասաց նա: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե երբ է պլանավորվում տնկիների տեղադրումն այդ հարտվածում եւ ինչ քանակով, ինչին Բեգոյանը պատասխանեց. «Պլանավորում ենք ապրիլի վերջ, մայիսի սկիզբ: Մոտավորապես, կտեղադրենք վայրագ տնկիներ եւ արդեն պատվաստված տնկիներ: Այժմ գտնվում ենք գնումների հայտարարման փուլում: Մոտավորապես 20-30 հազար վայրագ տեսակի եւ շուրջ 10 հազար արդեն պատվաստված տեսակի փոքր տնկիներ»: Հարցին, թե ի՞նչ ծառատեսակներ ենք ստանալու վերջում,Բեգոյանն արձագանքեց. «Մենք նախատեսում ենք ջերմոցատնկարանային տնտեսությունում աճեցնել գիտատեխնիկական խորհրդի եւ գիտական աշխատաժողովի Երեւան քաղաքում ընտրված ծառատեսակների հիմնական մասը: Դրանք են կաղնիներ, սոսիներ, թխկիներ, թվով 7-ն են, հիմա կդժվարանամ բոլորը նշել: Ինչպես նաեւ Երեւանում օգտագործվելու են նույնպես խիստ ֆունկցիոնալ եւ արժեքավոր ծառատեսակներ: Կարծում ենք՝ այդ տնկիների տեղադրման արդյունքում Երեւանին անհրաժեշտ Երեւան քաղաքի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը: Դրանք անհրաժեշտ կլինի առաջիկա 10 տարիների ընթացքում անընդհատ փոփոխման աշխատանքներ կատարել: Դրա համար մենք առաջարկում ենք ջերմոցում ունենալ այնպիսի հզորություններ, որ տարեկան կարողանանք արտադրել 5 հազար ծառ: Դա վերաբերում է հասուն ծառերին, որոնք բերվելու են փողոցային տնկարկներ եւ այգիներ: Դրա հետ մեկտեղ, անտառհիմնման աշխատանքների համար արդեն մոտավորապես մի այդքան ծառ էլ տարեկան հնարավորություն կունենաք արտադրելու»: Ավինյանը նաեւ հետաքրքրվեց, թե մոտավորապես քնի տարի է տեւելու ամեն մի տնկին աճեցնելու եւ Երեւանում տնկելու պրոցեսրը, տնկարանում քանի տարի են մնալու այդ տնկիները: Բեգոյանն արձագանքեց. «Այստեղ երկու մոտեցում կա. վայրագ տեսակը անտառնկարկներ տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի մոտ երկու տարի, իսկ քաղաքային տնկարկներ՝ 5 տարի: Սրանք շատ էժան են: Իտալիայում դրանց գները 1-2 եվրո են: Դրա համար մենք նպատակահարմար ենք գտնում դրանք ձեռք բերել եւ աճեցնել մեզ մոտ: Այդ հաշվարկով ծառերը բավական էժան կլինեն: Մյուս դեպքը, որ նախատեսում ենք արդեն պատվաստված ծառերի համար, դրանք մոտավորապես արժենալու են 10-30 եվրո: Այդ ծառատեսակների ներկրումից հետո 2-3 տարում արդեն դրանք կունենան այն հաստությունը, այն չափանիշները, որոնք որոնք պահանջվում են Երեւանի տնկարկներում տնկելու համար: Այժմ ձեռքբերվող ծառերը, եթե վերածենք եվրոյի, մոտավորապես տատանվում են 150-200 եվրոյի սահմաններում: 10-30 եվրոյով ձեռքբերելու եւ 2-3 տարի աճեցնելու  դեպքում մոտ կիսով չափ էժան կնստեն Երեւանի վրա»:
10:57 - 18 մարտի, 2024