Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց
 |news.am|
10:57 - 18 մարտի, 2024

Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց |news.am|

news.am: Տնկարանային տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում զեկուցում եմ, որ ցանկապատի անցկացման աշխատանքները կատարված են մոտ 70 տոկոսով: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Ռուսաստանից 3D ցանկապատի ներկրման հետ կապված շինարարն ուներ բարդություններ, դրա համար մի փոքր ուշանում է: Այս շաբաթ արդեն սպասվում է 3D ցանկապատների ներկրումը, դրանից հետո աշխատանքները 15-20 օրվա մեջ կմոտենան ավարտին:

Տնկարանային տնտեսության մասով ամբողջովին ավարտված է ջրամբարի կառուցման աշխատանքները, դա գեոմեմբրանով ծածկման աշխատանքները, ինչպես նաեւ հողի գրունտի փխրեցման եւ հողախառնուրդով խառնման աշխատանքները: Այժմ մեկնարկում են պոմպակայանի պոմպերի եւ ֆիլտրացիոն համակարգերի տեղադրման աշխատանքները: Բոլոր սարքավորումները ձեռք են բերված, նաեւ ձեռք է բերվել 100 կմ կաթիլային համակարգ, կսկսենք բուն կաթիլային համակարգի անցկացման աշխատանքները: Նաեւ կմեկնարկի մոտ 200 հեկտար տարածքի ստվերացնող համակարգի աշխտանքները:

Ֆինանսական վարչությունից ստացվել է գումարի կեսը, մյուս կեսը ստնալուն պես կսկսենք այդ նյութերի գնման գործընթացները»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե երբ է պլանավորվում տնկիների տեղադրումն այդ հարտվածում եւ ինչ քանակով, ինչին Բեգոյանը պատասխանեց. «Պլանավորում ենք ապրիլի վերջ, մայիսի սկիզբ: Մոտավորապես, կտեղադրենք վայրագ տնկիներ եւ արդեն պատվաստված տնկիներ: Այժմ գտնվում ենք գնումների հայտարարման փուլում: Մոտավորապես 20-30 հազար վայրագ տեսակի եւ շուրջ 10 հազար արդեն պատվաստված տեսակի փոքր տնկիներ»:

Հարցին, թե ի՞նչ ծառատեսակներ ենք ստանալու վերջում,Բեգոյանն արձագանքեց. «Մենք նախատեսում ենք ջերմոցատնկարանային տնտեսությունում աճեցնել գիտատեխնիկական խորհրդի եւ գիտական աշխատաժողովի Երեւան քաղաքում ընտրված ծառատեսակների հիմնական մասը: Դրանք են կաղնիներ, սոսիներ, թխկիներ, թվով 7-ն են, հիմա կդժվարանամ բոլորը նշել: Ինչպես նաեւ Երեւանում օգտագործվելու են նույնպես խիստ ֆունկցիոնալ եւ արժեքավոր ծառատեսակներ: Կարծում ենք՝ այդ տնկիների տեղադրման արդյունքում Երեւանին անհրաժեշտ

Երեւան քաղաքի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը: Դրանք անհրաժեշտ կլինի առաջիկա 10 տարիների ընթացքում անընդհատ փոփոխման աշխատանքներ կատարել: Դրա համար մենք առաջարկում ենք ջերմոցում ունենալ այնպիսի հզորություններ, որ տարեկան կարողանանք արտադրել 5 հազար ծառ: Դա վերաբերում է հասուն ծառերին, որոնք բերվելու են փողոցային տնկարկներ եւ այգիներ:

Դրա հետ մեկտեղ, անտառհիմնման աշխատանքների համար արդեն մոտավորապես մի այդքան ծառ էլ տարեկան հնարավորություն կունենաք արտադրելու»:

Ավինյանը նաեւ հետաքրքրվեց, թե մոտավորապես քնի տարի է տեւելու ամեն մի տնկին աճեցնելու եւ Երեւանում տնկելու պրոցեսրը, տնկարանում քանի տարի են մնալու այդ տնկիները:

Բեգոյանն արձագանքեց. «Այստեղ երկու մոտեցում կա. վայրագ տեսակը անտառնկարկներ տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի մոտ երկու տարի, իսկ քաղաքային տնկարկներ՝ 5 տարի: Սրանք շատ էժան են: Իտալիայում դրանց գները 1-2 եվրո են: Դրա համար մենք նպատակահարմար ենք գտնում դրանք ձեռք բերել եւ աճեցնել մեզ մոտ: Այդ հաշվարկով ծառերը բավական էժան կլինեն:

Մյուս դեպքը, որ նախատեսում ենք արդեն պատվաստված ծառերի համար, դրանք մոտավորապես արժենալու են 10-30 եվրո: Այդ ծառատեսակների ներկրումից հետո 2-3 տարում արդեն դրանք կունենան այն հաստությունը, այն չափանիշները, որոնք որոնք պահանջվում են Երեւանի տնկարկներում տնկելու համար:

Այժմ ձեռքբերվող ծառերը, եթե վերածենք եվրոյի, մոտավորապես տատանվում են 150-200 եվրոյի սահմաններում: 10-30 եվրոյով ձեռքբերելու եւ 2-3 տարի աճեցնելու  դեպքում մոտ կիսով չափ էժան կնստեն Երեւանի վրա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել