ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հայաստան է այցելել Սերբիայի պաշտպանական համալսարանի պատվիրակությունը

Հայաստան է այցելել Սերբիայի պաշտպանական համալսարանի պատվիրակությունը

Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտպանական համալսարանի պատվիրակությունը մայիսի 21-ից 23-ը ճանաչողական այցով Հայաստանում էր: Ինչպես հայտնեցին ՀՀ ՕՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ընթացքում սերբական պատվիրակությանն են ներկայացվել ռազմական ուսումնական հաստատությունների պատմության, կառուցվածքի, գործունեության, ինչպես նաև պաշտպանական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ: Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը երկու երկրների ռազմական ուսումնական հաստատությունների միջև:
12:57 - 23 մայիսի, 2019
48 սպայի ընտանիք բնակարան է ստացել պետմիջոցներով

48 սպայի ընտանիք բնակարան է ստացել պետմիջոցներով

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վանաձորում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։Նախարարն անձամբ է հանձնել 48 բնակարանների բանալիները: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում ծախսվել է ավելի քան 320 մլն դրամ:Դավիթ Տոնոյանը ողջունելով ներկաներին՝ վստահեցրել է, որ պաշտպանության նախարարությունը շարունակում է իրականացնել զինծառայողների կենցաղը բարելավելուն ուղղված ծրագրերը: Արդեն իսկ բնակարանների տրադրման համար իրականացվող ծրագրի ուղղությունները 3-ն են՝ մատչելի հիփոթեկային վարկեր, բնակարանների կառուցում, վերանորոգում և անհատույց տրամադրում, և այն պարտքը, որը պետությունը երկար տարիներ ունի իր զինծառայողների նկատմամբ ժամանակի ընթացքում ամբողջությամբ կմարի:
10:51 - 22 մայիսի, 2019
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամաս

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամաս

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 21-ին այցելել է հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս:Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, միջազգային ու տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմանների ապահովման հիմնական գրավականները:ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերին:Այնուհետև, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։Շնորհավորելով բնակարանամուտ տոնող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` Դավիթ Տոնոյանը մաղթել է նրանց նոր հարկի ներքո ընտանեկան երջանկություն ու ջերմություն` վստահություն հայտնելով, որ բնակարանամուտը խթան կհանդիսանա նաև զինվորական ծառայությանը նոր լիցքերով ու եռանդով լծվելու համար:Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր այսպիսի նախաձեռնություն մի նոր ու առաջանցիկ քայլ է՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու ճանապարհին, և պատահական չէ, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է հնարավորը՝ զինվորականների ծառայությունն ըստ արժանվույն գնահատելու, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ-կենցաղային, մասնավորապես` բնակարանային ապահովման խնդիրները կարգավորելու համար: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ բնակարանների բաշխումն իրականացվել է բանակային զորամիավորման հրամանատարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները:
14:21 - 21 մայիսի, 2019
Անհրաժեշտ է մշակել գործուն մեխանիզմներ. Տոնոյանն ու Թորոսյանը քննարկել են ԶՈւ-ին առնչվող առողջապահական հարցերը |armtimes.com|

Անհրաժեշտ է մշակել գործուն մեխանիզմներ. Տոնոյանն ու Թորոսյանը քննարկել են ԶՈւ-ին առնչվող առողջապահական հարցերը |armtimes.com|

armtimes.com։ Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր մայիսի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» օրակարգային հարցի քննարկումների և որոշման շրջանակում իրականացվելիք միջոցառումներին:Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Արսեն Թորոսյանը ներկայացրել են զինված ուժերի բնականոն կենսագործունեությանն առնչվող առողջապահական ոլորտի այն հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է մշակել գործուն մեխանիզմներ՝ միջգերատեսչական կապն ամրապնդելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ինչպես նախազորակոչային, այնպես էլ բուն զորակոչային շրջանում զորակոչիկների բժշկական հետազոտությունների գործընթացի նոր, առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ու ներդրման անհրաժեշտությանը: 
14:35 - 17 մայիսի, 2019
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ

Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր մայիսի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» օրակարգային հարցի քննարկումների և որոշման շրջանակում իրականացվելիք միջոցառումներին: Խորհրդակցության ընթացքում նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Արսեն Թորոսյանը ներկայացրել են զինված ուժերի բնականոն կենսագործունեությանն առնչվող առողջապահական ոլորտի այն հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է մշակել գործուն մեխանիզմներ՝ միջգերատեսչական կապն ամրապնդելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ինչպես նախազորակոչային, այնպես էլ բուն զորակոչային շրջանում զորակոչիկների բժշկական հետազոտությունների գործընթացի նոր, առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ու ներդրման անհրաժեշտությանը: Կարևորվել է երկու նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ստեղծված օպերատիվ փոխգործակցությունը, ինչը թույլ է տալիս արագ և արդյունավետ կերպով լուծել զորակոչի նախապատրաստական և անցկացման փուլերում առաջացող տարատեսակ խնդիրները։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության նախարարության և առողջապահության նախարարության միջև միջգերատեչական փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր:
14:07 - 17 մայիսի, 2019
ՊՆ-ն պետական հողը վաճառել է իրականից 50 մլն դրամով էժան |hetq.am|

ՊՆ-ն պետական հողը վաճառել է իրականից 50 մլն դրամով էժան |hetq.am|

«Հետքի» հրապարակումից հետո հարուցվել էր քրեական գործ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով): Նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը: Հիշեցնենք, որ հողամասը նախկինում եղել է զորամասի ավտոպարկ, իսկ 2005-ի հուլիսին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն այն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հանձնել է ՊՆ-ին, որը տարածքի փաստացի տնօրինողն էր: Վերջինիս դիմումով կադաստրը 2014-ի հունիսին գրանցել է նախարարության սեփականության իրավունքը հողամասի հանդեպ, որը նաեւ ստացել էր հասցե՝ Մոլդովական 47/7: 2015-ի սեպտեմբերին էլ կրկին ՊՆ-ի դիմումի հիման վրա Երեւանի ավագանին նախ փոխել է հողի նպատակային նշանակությունը՝ հատուկ նշանակություն ունեցողից դարձնելով բնակավայրերի հող, իսկ օրեր անց քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործառնական նշանակությունը սահմանել է խառը կառուցապատման: 2015-ի հոկտեմբերին ՊՆ-ն ուղղակի վաճառքով հողն օտարել է երեւանցի Սայադ Սահակյանին:Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ քրգործով նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական եւ դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մոլդովական 47/7-ի հողամասի գործառնական եւ նպատակային նշանակությունների փոփոխությունը (այլ կերպ ասած՝ քաղաքապետի եւ ավագանու գործողությունները- հեղ.), ինչպես նաեւ նշված հողատարածքի օտարման գործընթացը (ՊՆ-ի գործողությունը- հեղ.) իրականացվել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:Քրեական գործի առանցքում, ինչպես նշել ենք նախկինում, օտարված հողամասի ցածր գինն է: ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը «Հետքին» հայտնել էր, թե 0,5 հա հողամասը նախարարությունն օտարել է «դրա հետագա օգտագործման անհրաժեշտության բացակության պատճառով»: Նա նաեւ նշել էր, որ օտարումն իրականացվել է ուղղակի վաճառքի ձեւով, սակայն ոչ թե կադաստրային գնով, այլ շուկայական գնահատման արժեքով:Ճիշտ է՝ Մոլդովական 47/7-ի կես հա հողամասի կադաստրային արժեքը 2014-2016 թթ. գնահատվել է 1,6 մլն դրամ, ինչը Ս. Սահակյանի կողմից վճարված 38 մլն-ից բազմապատիկ ցածր գին է, բայց հարցն այն է, որ նախ՝ առանց այդ էլ շուկայում ոչ մեկ անշարժ գույք չի վաճառում կադաստրային արժեքով, երկրորդ՝ տարակուսանք է առաջացնում այն, որ հողամասի կադաստրային արժեքը ոչ մի փոփոխության չի ենթարկվել այն բանից հետո, երբ հատուկ նշանակության կատեգորիայից փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա ու գործառնական նշանակությամբ դարձել խառը կառուցապատման հող: Տրամաբանական է, որ կադաստրային արժեքն այս դեպքում պետք է բարձրանար:Ավելին՝ hetq.am-ում։
05:28 - 17 մայիսի, 2019
Մասնատված կազմաքանդվող զրահատեխնիկայի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն հակաականային իրազեկմանը

Մասնատված կազմաքանդվող զրահատեխնիկայի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն հակաականային իրազեկմանը

Մայիսի 13-ից 15-ը ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազաներից մեկի տարածքում ռազմական տեխնիկայի կրճատման գործընթացի վերահսկողության տեսչություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության սպառազինությունների վերահսկման կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Պ. Բրաունշտայնի գլխավորած ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը: Տեսչական խումբը հաստատել է 21 միավոր զրահատեխնիկայի մասնակի կազմաքանդման աշխատանքների համապատասխանությունը ԵՍԶՈւ պայմանագրի պահանջներին և դրանց ավարտը: Սույն գործընթացն իրականացվում է ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի շրջանակներում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության տեխնիկական օժանդակությամբ և ֆինանսավորմամբ: Ծրագրի հաջորդ փուլերը նախատեսում են կազմաքանդվող զրահատեխնիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մասնատումը, միջազգային վաճառքը և արդյունքում առաջացած ֆինանսական միջոցների ուղղումը բնակչության հակաականային իրազեկման և այլ հումանիտար ծրագրերի իրականացմանը: Կատարված աշխատանքներին ծանոթանալու համար մայիսի 14-ին ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազա են այցելել ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մաթիաս Քիսլերը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը, ՀՀ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ:
17:07 - 14 մայիսի, 2019
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում․ ՊՆ

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի (Civil military Emergency Preparedness Program - CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին: Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, հյուրերը նշել են, որ CMEP գնահատման` պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների մասին համապարփակ վերլուծության արդյունքում կներկայացվի զեկույց, որում ներառված առաջարկությունները հնարավորություն կտան բարելավել համապատասխան իրավական շրջանակը, ոլորտային քաղաքականությունները, հստակեցնել պետական առանցքային շահագրգիռ կողմերի դերերն ու պարտականությունները, այդ թվում` ՀՀ ՊՆ և ԶՈՒ` աղետներին արձագանքելու կարողությունները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել խմբի աշխատանքները քաղաքացիական պատրաստվածության կարողությունների զարգացման նպատակով, կարևորել այս ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները: CMEP ծրագիրը, որը համակարգվում է Անվտանգության կառավարման ինստիտուտի կողմից, իրականացվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության և ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հետ համագործակցության շրջանակներում:
07:50 - 11 մայիսի, 2019
Դավիթ Տոնոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Դավիթ Տոնոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է փոխգործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը` գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ: Ջորջ Քենթն իր հերթին ներկայացրել է ԱՄՆ կառավարության մոտեցումներն արդի միջազգային մարտահրավերների առնչությամբ` նշելով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող զարգացումների կարգավորման ԱՄՆ տեսլականը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
14:04 - 06 մայիսի, 2019
Արցախում վիրավորված զինծառայողին կտեղափոխեն Երևան. ՊՆ խոսնակ |news.am|

Արցախում վիրավորված զինծառայողին կտեղափոխեն Երևան. ՊՆ խոսնակ |news.am|

news.am: Նախօրեին Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած Ագանիկ Զորոգլյանին կտեղափոխեն Երևան։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև նշեց, որ Ագանիկ Զորոգլյանի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Ավելի վաղ մայիս 4-ին ժամը՝ 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում Էր ստացել ժամկետային զինծառայող՝ 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ագանիկ Զորոգլյանը վիրահատվել էր և տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ. զինծառայողը վիրավորումն ստացել է գլխի շրջանում: 21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար: Ներկայումս նրա ընտանիքն ապրում է ՌԴ-ում: Ողջիում տատն ու պապն են ապրում: Նա բանակ է զորակոչվել 2018-ի հունվարին, այսինքն՝ 1 տարի 4 ամիս առաջ:
07:31 - 05 մայիսի, 2019
Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը

Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը: ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագիրն իրականացվում է 2014թ.-ից: 2019թ. ծրագրով նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է խթա­նել զին­ված ու­ժե­րի տար­բեր ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ներգ­րավ­ման նա­խա­ձեռ­նութ­յուննե­րը՝ հա­տուկ ուշադ­րութ­յուն դարձ­նե­լով խաղաղապահ ա­ռա­քե­լութ­յուննե­րին մաս­նակ­ցող ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ընդգրկմա­նը: Ծրագրված միջոցառումները միտված են նաև պաշտպանական համա­կար­գում քա­ղա­քա­կա­նութ­յան մշակման և­ ո­րո­շում­նե­րի կայաց­ման գործընթաց­նե­րում կա­նանց մաս­նակ­ցութ­յա­ն խթանմանը, կա­նանց իրավունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան և հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ա­պա­հով­ման մշա­կույ­թի ձևավո­րմանը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև համատեղ աշխատանքներ իրականացնել զինծառայողների երեխաների գերատեսչական խնամքի կենտրոնի ստեղծման հնարավորությունները դիտարկելու վերաբերյալ:
15:20 - 02 մայիսի, 2019
Տարկետման իրավունքը չպետք է ընկալվի որպես բանակից ազատվելու առիթ |uicarmenia.org|

Տարկետման իրավունքը չպետք է ընկալվի որպես բանակից ազատվելու առիթ |uicarmenia.org|

uicarmenia.org։ Հայաստանում թեև հետհեղափոխական շրջանում որոշակի դրական զարգացումներ են տեղի ունենում կրթության ոլորտում, այնուամենայնիվ, որոշ հարցերում քաղաքացիական հասարակությունը տեսնում է բացեր և հանդես գալիս առաջարկություններով։Մասնավորապես, կրթության ոլորտում զարգացումների վերաբերյալ Հանրային քաղաքականության ինստիտուտի՝ 2018-ի վերջին հրապարակված տեղեկագրում բերվում են մի շարք առաջարկություններ՝ կապված տարկետման իրավունքի տրման հետ։ Հայաստանի կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ին վիճահարույց փոփոխություններ էր կատարել պարտադիր զորակոչից գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տարկետում տրամադրելու կարգի և պայմանների մեջ։ Արդեն հետհեղափոխական շրջանում, սակայն, 2018-ի հոկտեմբերի 4-ին կառավարությունն ընդունել է որոշման նախագիծ, որով ապրիլին ընդունված որոշումը ենթարկվել է փոփոխությունների։ Համաձայն այդ փոփոխությունների, տարկետման իրավունք տալու կարգից հանվել են «գերակա ուղղություններ» ձևակերպումը և հանձնաժողովների ու հարցազրույցների բաղադրիչը։ Հանրային քաղաքականության ինստիտուտը, սակայն, գտնում է, որ տարկետման իրավունքի տրման կարգի փոփոխությունները պետք է ընդունվեին որոշ փոփոխություններով և լրացումներով։ Մասնավորապես, ՀՔԻ-ն առաջարկում էր նոր նախագծում սահմանել, թե ինչ նպատակ է հետապնդում տարկետման իրավունքի շնորհումը: Համապատասխան ձևակերպումների բացակայությունը տարընթերցումների պատճառ է դառնում և խթանում է այն տարածված տեսակետը, թե տարկետումն ընդամենը զինվորական ծառայությունից խուսափելու առիթ է: Անդրադառնալով գերակա ուղղությունների խնդրին՝ ՀՔԻ-ն առաջարկում է պահպանել այդ ձևակերպումը և ամեն տարի թարմացնել այն գերակա ուղղությունները, որոնցով զբաղվող քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ տարկետման իրավունք։ ՀՔԻ-ն գտնում է, որ գերակա ուղղություններով զբաղվող քաղաքացիներին տարկետում տալու ձևակերպումը հանելով՝ բաց է մնում այն հարցը, թե ինչպես, ինչ սկզբունքներով և համամասնությամբ են բաժանվելու տարկետման տեղերը բուհերի կամ մասնագիտությունների միջև: Ըստ ՀՔԻ-ի, գերակա ուղղությունների տարեկան վերանայման հնարավորությունը բավարար ճկունություն կապահովի՝ հաշվի առնելու թե՛ գիտության ու կրթության ոլորտի, թե՛ աշխատաշուկայի ու տնտեսության նոր պահանջները: Ինչ վերաբերում է տարկետման իրավունք տրամադրելու համար անցկացվող հարցազրույցներին, ապա ըստ ՀՔԻ-ի, հարցազրույցների ձևաչափն անհրաժեշտ էր պահպանել, սակայն կատարել որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես, առաջարկվում է հարցազրույցն անցկացնող հանձնաժողովում ներգրավել ԿԳ և ՊՆ ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր ոլորտային փորձագետների: Հարցազրույցը թույլ կտա հասկանալ տվյալ անձի՝ տարկետում ստանալու մոտիվացիան, հետագա մասնագիտական և գիտական նպատակներն ու այլ կարողությունները։ Բացի սա, առաջարկվում է նաև սահմանել որոշակի պայմաններ, որոնց կատարման դեպքում քաղաքացին կկարողանա տարկետում ստանալ պարտադիր ժամկետային ծառայությունից։ Մասնավորապես, կարելի է որպես պայման սահմանել, որ քաղաքացին գիտական աստիճան ստանալուց հետո որոշակի ժամանակահատված (3 կամ 5 տարի) գիտամանկավարժական գործունեություն ծավալի։ Հարկ է նշել, որ թեև Հանրային քաղաքականության ինստիտուտի այս առաջարկությունները չեն ընդունվել կառավարության կողմից, բայց կազմակերպությունը շարունակելու է հետևողական աշխատանքներ տանել տարկետման հարցում անհրաժեշտ բարեփոխումների հասնելու համար։
06:41 - 29 ապրիլի, 2019