Հայաստան է այցելել Սերբիայի պաշտպանական համալսարանի պատվիրակությունը
12:57 - 23 մայիսի, 2019

Հայաստան է այցելել Սերբիայի պաշտպանական համալսարանի պատվիրակությունը

Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտպանական համալսարանի պատվիրակությունը մայիսի 21-ից 23-ը ճանաչողական այցով Հայաստանում էր:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՕՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ընթացքում սերբական պատվիրակությանն են ներկայացվել ռազմական ուսումնական հաստատությունների պատմության, կառուցվածքի, գործունեության, ինչպես նաև պաշտպանական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ:

Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը երկու երկրների ռազմական ուսումնական հաստատությունների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել