Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է Կովկասյան Ալբանիային և վաղ թե ուշ կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից: «Ադրբեջանի պետական մարմնի ղեկավարի այդ հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում և հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի իշխանությունները ծրագրված գործողություններով քայլ առ քայլ իրականացնում են Արցախի հայաթափման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հետևողական քաղաքականություն։ Այս համատեստքում հարկ ենք համարում հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերից Դադիվանքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիների անխափան և անվտանգ մուտքը սրբավայր։ Ավելին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես համաշխարհային առաջատար մասնագիտացված կազմակերպություն, բազմիցս ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական նպատակների գործիք դառնա, և կոչ է արել բոլոր անդամ պետություններին հարգել այս սկզբունքն ամբողջ աշխարհում։ 2020 թ․ պատերազմի և Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել շուրջ 1.5 հազար հայկական պատպամշակութային և կրոնական հուշարձաններ, այդ թվում՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, հնագիտական վայրեր, բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլն: Ագրեսիայի 44 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ թիրախավորել, ոչնչացրել կամ պղծել են բազմաթիվ հուշարձաններ և սրբավայրեր, իսկ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նախաձեռնել է հայկական պատմական և կրոնական ժառանգության «ալբանիզացման» քաղաքականություն՝ փորձելով ջնջել Արցախում հայկական հազարամյա ներկայության բոլոր հետքերը և առաջ քաշելով կեղծ պատմական թեզեր՝ հայկական հուշարձանների ոչնչացումն ու այլափոխումն արդարացնելու նպատակով։ Մասնավորապես, 2021 թ․ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մատնացույց անելով Ծաղկավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու (XII դ․) հայերեն գրությունները, նշել է, թե դրանք կեղծ են, եկեղեցին ալբանական է և անձամբ հրամայել է ջնջել այդ գրությունները: Ավելի ուշ Ադրբեջանում նույնիսկ ստեղծվել է «ալբանական պատմության և ճարտարապետության մասնագետների» աշխատանքային խումբ, որի նպատակն էր այսպես կոչված «ալբանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»։ Ադրբեջանական վանդալիզմի վառ օրինակներից են նաև պատերազմի ժամանակ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծումը, իսկ այնուհետև վերանորոգման քողի տակ իրականացվող այլափոխումը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ոչնչացումը, Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ամբողջական ավերումը և այլն։ Վանդալիզիմի այս բոլոր դեպքերը, ինչպես նաև Արցախի գրավյալ տարածքներում մշակութային օբյեկտների և հուշարձանների վիճակի գնահատման և դրանց պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը մերժելու Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը վկայում են, որ Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական կոթողները վտանգված են. դրանք կամ այլափոխվում, կամ ոչնչացվում են Ադրբեջանի վարած հայատյաց պետական քաղաքականության արդյունքում: Այսպիսով, Ադրբեջանը, փորձելով ամեն կերպ դուրս մղել արցախցիներին իրենց պատմական հայրենիքից, Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլ նաև մշակութային ցեղասպանության քաղաքականություն։ Կրկին դիմում ենք ողջ միջազգային հանրությանը, համապատասխան բոլոր միջազգային կառույցներին, և առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հորդորելով ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ ապահովելու միջազգային առաքելությունների և համապատասխան փորձագետների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային օբյեկտների ու հուշարձանների վիճակը գնահատելու և միջազգային պաշտպանության տակ առնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
22:06 - 03 մայիսի, 2023
Վաշինգտոնում կայացել է ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը

Վաշինգտոնում կայացել է ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը

Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին: Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում:
21:19 - 03 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին |tert.am|

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Վաշինգտոնում քննարկվում է այն, ինչ ես այս ամբիոնից ներկայացրել եմ։ Այո՛, սեղանին կա փաստաթուղթ և այն փաստաթուղթն է, որին ես տիկին Խամոյանին իր բարձրացրած հարցից հետո առաջարկել եմ գալ ու ծանոթանալ։ Այս մասին այսօր Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ թե ինչ են քննարկում վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում։ Նրա խոսքով՝ պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկումից հետո ինքն առաջարկել է՝ գալ ու ծանոթանալ, սակայն ընդդիմադիր պատգամավորը չի ցանկացել։ «Ես հանձնարել եմ ԱԳՆ-ին, որ ձեզ հրավիրեն ու ծանոթացնեն, ինքն էլ ասաց՝ պետք չի։ Բայց ես դա առիթ չեմ օգտագործում ասելու՝ լավ, չեք ուզում, ուրեմն պետք չէ։ Կարող եք ծանոթանալ։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից։ Այսինքն՝ թեզերի մասով ես ասել եմ՝ մանրամասների, տեքստային տարբերակների մասով կարող եք և՛ Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ և մեր ռեակցիաներին ծանոթանալ»,-ասաց Փաշինյանը։ Գեղամ Մանուկյանի մյուս հարցին, թե արդյոք հնարավոր է Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում մոտ ապագայում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, օրինակ՝ հունիսի 1-ին Քիշնևում, վարչապետը պատասխանեց, որ շատ ուրախ կլինի, որ դա տեղի ունենա։ «Եթե պարզվի, որ թուղթ կա սեղանին և վերջին մտածումներն են՝ ստորագրել, թե չէ, դա վատ նորություն չԷ, լավ նորություն է», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին ցանկացած լավ կամ վատ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա, ուստի այլևս ոչինչ հավելել պետք չէ։ Նա նաև մանրամասնեց, թե ինչ հանձնարարականներ է տվել Վաշինգտոնում բանակցող իր թիմին։ «Հաշվի առնելով, թե որքան մեծ ճնշման տակ են նրանք՝ ես ասել եմ, որ այն թուղթը, որի շուրջ բանակցում եք, հիշեք՝ ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ՝ մեր քաղաքական ուղեգծի և մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում։ Իհարկե, այստեղ էլ թակարդ կա, քանի որ բանակցություններում միշտ էլ կարող է նոր առաջարկ ի հայտ գալ։ Բանակցային գործընթացը կենդանի պրոցես է։ Ընթացքում կարող են նոր գաղափարներ ծնվել, որոնք նախկինում մեր մտքով չէին անցել»,- նշեց վարչապետը։
20:13 - 03 մայիսի, 2023
Արցախի շրջափակմամբ և անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է. Արցախի ՄԻՊ

Արցախի շրջափակմամբ և անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է․ «Այսօր աշխարհը նշում է մամուլի ազատության համաշխարհային օրը, որն ընդգծում է մամուլի անկախ և պաշտպանված լինելու կարևորությունը: Արցախի ժողովրդի իրավունքների համատարած խախտումներին զուգահեռ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը տեղեկատվական մեկուսացման մեջ պահելու ուղղությամբ։ Պետք է հստակ արձանագրենք, որ անգամ մինչև շրջափակումն օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն Արցախ խոչընդոտվում էր, շատ քչերին էր հաջողվում մուտք գործել Արցախ, տեղում իրավիճակին ծանոթանալու և լուսաբանելու համար։ Այսօր Արցախի շրջափակմամբ և Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու («Լաչինի միջանցք») վրա անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով օպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու տեսանկյունից։ Մամուլի ազատության միջազգային օրն առիթ է երախտագիտություն հայտնելու բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո իրենց օբյեկտիվում են պահել Արցախի ժողովրդի խնդիրներն ու գոյաբանական սպառնալիքները՝ երբեմն վտանգելով նաև սեփական կյանքն ու առողջությունը։ 2020թ. Արցախում պատերազմը լուսաբանող 7 լրագրողներ վիրավորվել են, և սպանվել է լրագրողներին ուղեկցող մեկ անձ: Լրագրողները թիրախավորվել են ոչ թե ռազմական գործողությունների կիզակետում, այլ քաղաքացիական բնակավայրերում իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ժամանակ: Արժանին պետք է մատուցել նաև արցախյան լրատվադաշտի բոլոր ներկայացուցիչներին, որոնք սահմանափակ հնարավորությունների պայմաններում, իրականացնում են կարևորագույն աշխատանք Արցախում առկա իրավիճակն աշխարհին հասանելի դարձնելու ուղղությամբ։ Մամուլի ազատության համաշխարհային օրը, Արցախից մեր հիմնական ուղերձն ու կոչն ուղղված է միջազգային լրատվամիջոցներին՝ ջանքեր գործադրելու Արցախում առկա հումանիտար ծանր իրավիճակն ու Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական հանցավոր գործողություններն ու դրանց հետևանքները միջազգայն լսարանին հասցնելու համար»։
19:17 - 03 մայիսի, 2023
«Անջատողականություն» բառը միջազգային-իրավական տերմին չէ և չունի սահմանում․ Մարուքյանը՝ Ալիևի հայտարարության մասին |armenpress.am|

«Անջատողականություն» բառը միջազգային-իրավական տերմին չէ և չունի սահմանում․ Մարուքյանը՝ Ալիևի հայտարարության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարարությանը, թե Հայաստանը Ադրբեջանի առաջարկած փաստաթղթից հանել է «անջատողականության դատապարտում» ձևակերպումը։  «Այսօր Ադրբեջանի նախագահը բողոքել է, որ Հայաստանը Ադրբեջանի առաջարկած փաստաթղթից հանել է «անջատողականության դատապարտում» ձևակերպումը: Մինչդեռ նա չի ասել, որ «անջատողականություն» բառը միջազգային-իրավական տերմին չէ և չունի հաստատված միջազգային-իրավական սահմանում, թե ինչ պետք է հասկանալ դրա տակ: Նա չասաց, որ Հայաստանը բացատրություն և պարզաբանում է խնդրել, թե ինչ է նշանակում այդ դրույթի կիրառումը կամ առկայությունը ապագայում: Հակառակ դեպքում, ապագայում ստորագրվելիք փաստաթուղթը կարող է ծանրաբեռնել բազմակի մեկնաբանություն ունեցող ձևակերպումներով, ապա անվերջ պնդել, որ կողմերից մեկի մեկնաբանության համաձայն՝ համաձայնագիրը խախտվել է»,- գրել է Մարուքյանը։
18:59 - 03 մայիսի, 2023
Վիլեն Գաբրիելյանը փախստականների հարցով դիմեց վարչապետին՝ խնդիրը բարձրացնել միջազգային ատյաններում |hetq.am|

Վիլեն Գաբրիելյանը փախստականների հարցով դիմեց վարչապետին՝ խնդիրը բարձրացնել միջազգային ատյաններում |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց հնչեցրեց փախստականների մասին։ Ըստ պատգամավորի՝ փախստականների իրավունքների հարցերով զբաղվող մի քանի հասարակական կազմակերպություն օրեր առաջ Երևանում համաժողով է կազմակերպել՝ «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը ներկան և ապագան» խորագրով: Ընդունվել է հռչակագիր, որը բարձրաձայնում է հարյուր հազարավոր հայ փախստականների իրավուքների մասին: Արձանագրվել է, որ նրանք իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատվածը, որտեղ հնարավոր է ապահովել նրանց ֆիզիկական անվտանգությունը, քաղաքական և քաղաքացիական իրավունքները: Վիլեն Գաբրիելյանը հետաքրքրվեց Կառավարության դիրքորոշման մասին բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանը՝ որպես պետություն, մարդկանց ոտնահարված իրավունքների մասով նախատեսո՞ւմ է որևէ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, որպեսզի այդ հարցը հասնի միջազգային ատյաններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ծանոթացել է հռչակագրի բովանդակությանը և, ըստ նրա, բարձրացված հարցերի ճնշող մեծամասնությունը լեգիտիմ է: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019թ․ Կառավարությունը «Ադրբեջանից փախստական դարձածների ծրագիր» է իրականացրել՝ բնակարաններով ապահովելու նպատակով, որը շարունակվում է: «Գուցե ճիշտ կլինի, որ առաջիկայում աշխատանքային հանդիպում կազմակերպենք և ավելի մանրամասն քննարկենք հարցը: Այո՛, մենք գիտենք, որ այդ պրոբլեմը կա: Հայաստանում կան Բաքվի ջարդերի, Սումգայիթի ջարդերի հետևանքով փախստական դարձածներ, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած այլ գործողությունների հետևանքով փախստական դարձածներ, Լեռնային Ղարաբաղից և շրջակա տարածքներից փախստականներ, որն արձանագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ գյուղերն այժմ բնակեցվում են ադրբեջանցիներով, և հայերի ունեզրկման գործընթաց է տեղի ունենում:
18:18 - 03 մայիսի, 2023
Հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը վերջին օրն է. ԱԳՆ
 |azatutyun.am|

Հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը վերջին օրն է. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր էլ շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը դրանց վերջին օրն է, «Ազատությանը» փոխանցել են արտգործնախարարությունից։ Ըստ ադրբեջանական «Թուրան»-ի՝ սպասվում է, որ վաղը նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կմիանա արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ամփոփիչ բանակցություններին։ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ ամերիկյան մասնակցության և այլ մանրամասների մասին վաղը կհայտնեն։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հաստատել էր, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
16:52 - 03 մայիսի, 2023
Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ
 |azatutyun.am|

Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ |azatutyun.am|

azatutyun.am: «Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը»,- «Ազատությանը» փոխանցեցին Մայր Աթոռից՝ արձագանքելով Բաքվից հնչող նոր հայտարարություններին։ 2020-ի պատերազմից հետո Քարվաճառում հայ առաքելական միջնադարյան վանական համալիրը Ադրբեջանին անցավ, բայց գտնվում է ռուս-խաղաղապահների վերահսկողության տակ։ Ուխտավորների այցերն արգելելուց ամիսներ անց Բաքուն պնդում է, որ նաև Դադիվանքում ապրող հայ հոգևորականները պետք է հեռանան։ «Հայ հոգևորականները շարունակում են իրենց ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որն ապահովում է վանքի անվտանգությունը», - փոխանցեցին Մայր Աթոռից։ Դարձյալ պնդելով, թե «վանական համալիրը աղվանական է», երեկ Ադրբեջանում կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահն էր հայտարարել, թե հայ հոգևորականները պետք է հեռանան այնտեղից։ «Պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ», - հակադարձում են Մայր Աթոռից։
15:03 - 03 մայիսի, 2023
 Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին․ Զախարովա

Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին․ Զախարովա

Մարիա Զախարովան չի մեկնաբանել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումը՝ նշելով, որ դա կանի կողմերի հայտարարություններից հետո։ «Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ից 2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարությունների իրականացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ հետ եռակողմ հանդիպումը։  Նրա խոսքով, Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին։ «Հավանաբար, հանդիպումից հետո, երբ հայտարարություններ արվեն, կողմերը բարձրաձայնեն, հնարավոր կլինի կարծիք կազմել և, հավանաբար, դա մեկնաբանելու իրավունք կտա, բայց դա հետո»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարներին, Զախարովան հիշեցրել է, որ այդ մասին նախկինում արդեն խոսել է և հայտարարել հանդիպման մասին։ «Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը, ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ»,- նշել է նա։
14:18 - 03 մայիսի, 2023
Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
 |azatutyun.am|

Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փոխանցում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։ Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում: «Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», - փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից, հավելելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է «երկարատև, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։ Միաժամանակ, Պետդեպարտամենտն ընդգծում է, որ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն. - «Վաշինգտոնը պատիվ ունի հյուրընկալելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, մինչ նրանք աշխատում են խաղաղության ուղղությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղ ապագան առաջ մղելու նպատակին։ Կողմերի ուղիղ երկխոսությունը երկարատև խաղաղությանը հասնելու և խնդիրները լուծելու բանալին է։ Հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակն ու բնույթը կողմերի գործն է։ Մեր նպատակն է տարածք տրամադրել, որտեղ կարող են տեղի ունենալ երկկողմ քննարկումներ, և կողմերը կարող են միասին կատարել իրապես դժվարին աշխատանքը՝ երկարատև խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար։ Ինչ կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, և ինչը՝ ոչ` կողմերին վերաբերող հարց է»։
13:46 - 03 մայիսի, 2023
Չեմ կարծում՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին. Խանդանյան |aysor.am|

Չեմ կարծում՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին. Խանդանյան |aysor.am|

aysor.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի կարծում, թե Միրզոյան-Բայրամով բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Բայց պետք է սպասել բանակցությունների ավարտին։ Բանակցություններն ընթանում են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և քանի դեռ դրանք չեն ավարտվել, արդյունքների մասին խոսելը վաղ է»,- ասաց Խանդանյանը։ Պատգամավորի խոսքով Հայաստանի խնդիրը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է, հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը։ «Ենթադրում եմ, որ այս բոլոր հարցերը բանակցությունների սեղանի վրա են»,- ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։
12:39 - 03 մայիսի, 2023
Ալիևը հայտարարել է՝ «անարդյունավետ է խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը ներառելու փորձ անելը»

Ալիևը հայտարարել է՝ «անարդյունավետ է խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը ներառելու փորձ անելը»

Եռակողմ հայտարարությունը հրադադարի համաձայնություն չէր, ոչ էլ խաղաղության համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում ընթացող միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված է Հեյդար Ալիևի հարյուրամյակին։ Ալիևը կրկին պնդել է, թե Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի գործընթացները ու դարձյալ մեղադրել է հայկական կողմին չարձագանքելու մեջ։ Նա նշել է՝ Հայաստանին ուղարկվել են ադրբեջանական կողմի 5 սկզբունքները, ու ՀՀ-ին մնում է կա՛մ մերժել, կա՛մ ընդունել դրանք։ Նա դարձյալ նշել է, որ հետո Հայաստանին դարձյալ ուղարկվել է 4 սկզբունք, թե 40 օր սպասել են պատասխանին, ու երբ այն ուղարկվել է, այնտեղ դարձյալ եղել են տարածքային պահանջներ Ադրբեջանից։ Ալիևը նշել է, որ բոլորին էլ պարզ է, որ երկու ուղղություն պետք է լինի․ «Մեկը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, մյուսը՝ հաղորդակցությունը Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայկական համայնքի միջև»։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, թե «անարդյունավետ է խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը ներառելու փորձ անելը»։ «Հույս ունենք, որ նրանք (Հայաստանը՝ խմբ․) կառուցողական կլինեն։ Եթե ոչ, իհարկե, մենք, դիվանագիտական միջոցներից բացի, այլ միջոց չենք պատրաստվում կիրառել, դա արդեն բավական է, բայց չի լինի խաղաղություն, չի լինի հաղորդակցություն, նրանք ստիպված կլինեն դարձյալ մեկուսանալ, և նրանք ստիպված կլինեն տեղ գտնել իրենց համար այս նոր աշխարհաքաղաքական իրադրությունում, որովհետև աշխարհաքաղաքական իրադրությունը փոխվել է ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Ալիևը։ Անդրադառնալով ներկայումս Վաշինգտոնում ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը հայտնել է, թե հույս ունի, որ դրանց արդյունքում առաջընթացի նշաններ կլինեն։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։
12:10 - 03 մայիսի, 2023
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունից բացի հայ-ադրբեջանական կարգավորման ուրիշ հիմքեր չկան

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունից բացի հայ-ադրբեջանական կարգավորման ուրիշ հիմքեր չկան

Պեսկովը հայտնել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված օժանդակությունը կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի հետ կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա, քանի որ «դրանց այլընտրանք չկա»։  «Երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ․) հետ առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր ձեռնարկումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ: Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Ըստ այդմ, առայժմ այս եռակողմ փաստաթղթերը բացարձակապես անվիճելի են»,- այսօր ասել է նա։ Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը կողմերի հետ՝  Պեսկովը նշել է. «Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս բազայի վրա կարգավորմանը, կարող է ողջունելի լինել: Բայց մենք նաև գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում սա առաջին դեպքն է»։
16:30 - 02 մայիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ մեկը մյուսին չի խանգարում. Արման Եղոյան
 |news.am|

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ մեկը մյուսին չի խանգարում. Արման Եղոյան |news.am|

news.am: Այո, նախնական պայմանավորվածություն կա եւ ըստ այդ պայմանավորվածության ԱԳ նախարարների հանդիպում պետք է լինի նաեւ Մոսկվայում: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, որ դա չի խանգարում, որ հանդիպում է տեղի ունենում նաեւ ԱՄՆ-ում: Դիտարկմանը՝ պարզվեց, որ Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումները օրեր են տեւելու, նա ասաց. «Դա կախված է բանակցության բովանդակությունից: Հայկական կողմը այդ բանակցություններից հնարավոր առավելագույն սպասելիքներ ունի: Եթե ուզում եք, որ բովանդակությունից, տեքստի մեջբերումներ անեմ, դժվար թե դա հիմա հնարավոր լինի»: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն  է ձեռք բերվել, որը կկայանա Մոսկվայում: Մոսկվայում սպասվող հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակություն դեռ չկա։
13:10 - 02 մայիսի, 2023