Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

ՀԱՊԿ ուժերի ժամանումը թույլ է տվել ղազախստանցի ուժայինների մի մասին ուղարկել Ալմաթի՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողություններին. Տոկաև |tert.am|

ՀԱՊԿ ուժերի ժամանումը թույլ է տվել ղազախստանցի ուժայինների մի մասին ուղարկել Ալմաթի՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողություններին. Տոկաև |tert.am|

tert.am: Նուր-Սուլթան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահների պաշտպանական գործառույթի կիրառումը թույլ է տվել ղազախստանյան իրավապահ մարմինների ուժերի մի մասն ուղարկել Ալմաթի՝ հակաակաբեկչական գործողություններին մասնակցելու: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:«Ընդգծվել է, որ ՀԱՊԿ միավորված խաղաղապահ զորակազմի անվտանգության գործառույթի կիրառումը Նուր-Սուլթանում թույլ է տվել ղազախստանյան իրավապահ մարմինների ուժերի մի մասին ներգրավել Ալմաթիում իրականացվող հակաակաբեկչական գործողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ Տոկաևը հստակ հանձնարարություններ է տվել երկրում իրավիճակի կայունացմանն ուղղված գործողություններին ներգրավված գերատեսչությունների օպերատիվ և համախմբված աշխատանքն ապահովելու համար: Շարունակությունը՝ tert.am կայքում
12:18 - 08 հունվարի, 2022
Ղազախստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահը |armenpress.am|

Ղազախստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ Կարիմ Մասիմովին. ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Այս մասին հայտնել է Ղազախստանի Ազգային անվտանգության հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ:
12:07 - 08 հունվարի, 2022
Լուկաշենկոն, Պուտինը և Փաշինյանը ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան

Լուկաշենկոն, Պուտինը և Փաշինյանը ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ Ալեքսանդր Լուկաշենկոն նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միջազգային օրակարգին, երկկողմ հարաբերություններին և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր։ «Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությանը՝ ղեկավարներն իրենց զրույցների ընթացքում ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից մեկն է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան, որպեսզի Ղազախստանի ժողովուրդը ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները», ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ 
17:33 - 07 հունվարի, 2022
Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար նշել է, որ երեկ և այսօր ՌԴ նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Նրա խոսքով ՝ Պուտինը բազմիցս հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: «Քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը և ՀԱՊԿ -ի մանդատի շրջանակներում համատեղ գործողությունները ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և կարգուկանոնի, ինչպես նաեւ Ղազախստանի քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», - ասել է Պեսկովը:
17:24 - 07 հունվարի, 2022
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ողջունում է Հայաստանի որոշումը՝ Ղազախստան խաղաղապահ ստորաբաժանում ուղարկելու վերաբերյալ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ողջունում է Հայաստանի որոշումը՝ Ղազախստան խաղաղապահ ստորաբաժանում ուղարկելու վերաբերյալ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ ողջում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը Ղազախստան ուղարկելու Հայաստանի կառավարության որոշումը: «Մենք ողջունում ենք ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը սահմանափակ ժամկետով Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու ՀՀ կառավարության որոշումը», -ասվում է հաղորդագրության մեջ: Դեսպանատան հաղորդագրության մեջ մեջբերվում է նաեւ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունից խաղաղապահների օգնության վերաբեյալ հետեւյալ հատվածը. «Նրանց հիմնական խնդիրները կլինեն պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին իրավիճակի կայունացման գործում»:
17:11 - 07 հունվարի, 2022
Ղազախստանում ձերբակալվել է ավելի քան 3,8 հազար մարդ |azatutyun.am|

Ղազախստանում ձերբակալվել է ավելի քան 3,8 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանում շարունակվող բողոքի ցույցերի, ուժայիննների հետ բախումների ընթացքում ձերբակալվածների թիվը ավելի քան 3 հազար 800 է, հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ուժայինների կողմից սպանվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, 26 հոգի էլ վնասվածքներ է ստացել։ Ղազախստանում վեցերորդ օրը շարունակվող բախումների ընթացքում մինչ այս պահը զոհվածների և վիրավորների մասին, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց շրջանում, ճշգրիտ տվյալներ չկան։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր հայտարարել է, որ ինքն է իրավապահ մարմիններին ու բանակին հրամայել կրակ բացել առանց նախազգուշացման։ «Մենք գործ ունեինք զինված ու պատրաստված ավազակների հետ՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա», - պնդել է Տոկաևը։
17:02 - 07 հունվարի, 2022
ՌԴ ՕՏՈՒ 3 օդանավերը խաղաղապահներին Հայաստանից տեղափոխում են Ղազախստան |azatutyun.am|

ՌԴ ՕՏՈՒ 3 օդանավերը խաղաղապահներին Հայաստանից տեղափոխում են Ղազախստան |azatutyun.am|

azatutyun.am: «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստան է մեկնել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Իլ-76» երեք ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ տեղափոխելով ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի Հայաստանի ստորաբաժանումը, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումով ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավ Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք է կատարել Ղազախստանի Հանրապետություն», - հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։ Հայաստանից Ղազախստան է գործուղվել թվով 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
16:36 - 07 հունվարի, 2022
Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի առաքելության մանրամասների մասին |armenpress.am|

Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի առաքելության մանրամասների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը: Գլխավոր քարտուղարը նրան տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի որոշման մանրամասների մասին՝ ուղղված Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը: Ստանիսլավ Զասը նաեւ հայտնել է կազմակերպչական հարցերի լուծման ընթացքի մասին: Ներկայումս շարունակվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տրանսպորտային ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմերի տեղափոխումը: ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պահպանությունը, իրադրության կայունացման գործում Ղազախստանի Հանրապետության իրավակարգի ուժերին աջակցության ցուցաբերումը:
15:36 - 07 հունվարի, 2022
ՀԱՊԿ ուժերի գործողությունները Ղազախստանում կղեկավարի գեներալ-գնդապետ Սերդյուկովը

ՀԱՊԿ ուժերի գործողությունները Ղազախստանում կղեկավարի գեներալ-գնդապետ Սերդյուկովը

ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշանակվել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների հրամանատար: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Տեղեկացնում է РИА Новости-ն։   Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։  ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
14:06 - 07 հունվարի, 2022
Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում է նման որոշում կայացվել. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու մասին |1lurer.am|

Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում է նման որոշում կայացվել. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է հարցին, թե ինչու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, որոշում ընդունեց Ղազախստան խաղաղապահ առաքելություն, այդ թվում՝ նաև հայկական ստորաբաժանումներ ուղարկել, և արդյոք ՀՀ-ն հետաքրքրվա՞ծ է, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն: «Այստեղ պատասխանը միանշանակ է՝ այո՛: Եթե «այո» է պատասխանը, ուրեմն Հայաստանը, ելնելով այդ պատասխանից, փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն: ՀԱՊԿ մեխանիզմների աշխատելու տրամաբանության մեջ գործընթաց է տեղի ունեցել: Նախ՝ ուզում եմ նշել, որ ՀՀ վարչապետը, երբ տեղեկություններ է ստացել Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների մասին, երբ ստացել է նախագահ Տոկաևի դիմումը, որպեսզի ՀԱՊԿ-ն օգնություն տրամադրի, խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ մյուս բոլոր երկրների ղեկավարների հետ, բոլորն իրենց գնահատականներն են տվել իրավիճակին, և երբ Հայաստանն իր որոշումը ևս կայացրել է նաև որպես նախագահող, այդ պահին այնտեղ այլևս հեղափոխական գործընթացներ չէին, արդեն ահաբեկչական գործողություններ կային:Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում նման որոշում է կայացվել»,- ասաց Գրիգորյանը:
14:00 - 07 հունվարի, 2022