«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

ՀՀ քաղաքական դաշտում ԼՂ հիմնախնդրի մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ քաղաքական դաշտում ԼՂ հիմնախնդրի մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության քննադատությանը, թե ԼՂ հիմնախնդրի առումով դիրքորոշումները կոնկրետ չեն և խուսափողական են։  «Եթե ես այս գնահատականը կարող էի հասկանալ 1-1.5 ամիս ամիս առաջ, հիմա չեմ կարող, քանի որ կարծում եմ, որ ՌԴ նախագահի Վալդայում արված հայտարարությունը շատ կարեւոր էր, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն ՀՀ քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքը ՀՀ կառավարության՝ ՌԴ առաջարկների վերաբերյալ դիրքորոշման մասին է, և որի էությունը ԼՂ հարցը որոշ ժամանակով հետաձգելն էր։ «Երբ որ այս հարցադրումն արվեց և ընդդիմության դաշտում և ԼՂ-ում եղան հայտարարություններ, որոնք կառավարությունից պահանջում էին ընդունել ՌԴ առաջարկները։ Ես ուզում եմ ասել, որ Կառավարությունը վաղուց՝ դեռևս 2021թվականի հունվարից ընդունել է այդ պայմանավորվածությունը, սակայն դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով»,- նշեց նա։  Վարչապետն ընդգծեց, որ կառավարության այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ իրենցից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ կառավարությունն այդ դիրքորոշումը վաղուց է որդեգրել: Նա հայտնեց, որ ԼՂ նախագահի հետ այդ դիրքորոշումը շատ վաղուց ինքը կիսել էր: Վարչապետն նշեց նաև, որ եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է, համարում է, որ ՀՀ-ն պետք է մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ դրա մասին բարձրաձայն հայտարարի:
16:49 - 16 նոյեմբերի, 2022
Կառավարության և ԱԺ տեքստերում կար տարբերություն․ Ալեն Սիմոնյանը նշեց, որ կքվեարկեն այն տեքստի համար, որտեղ չկա «Արցախի Հանրապետություն» բառը |aravot.am|

Կառավարության և ԱԺ տեքստերում կար տարբերություն․ Ալեն Սիմոնյանը նշեց, որ կքվեարկեն այն տեքստի համար, որտեղ չկա «Արցախի Հանրապետություն» բառը |aravot.am|

aravot.am: Այսօր ԱԺ նիստում, երբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու հարցը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ-ին ներկայացված տեղեկանքում կա մի հատված, որը չի համապատասխանում կառավարության հաստատած տարբերակին ու ընթերցեց տեքստերը՝ տարբերությունը հասկանալու համար: Այս կոնվենցիայի արձանագրությունը վավերացնելիս Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է հայտարարություն, ուստի ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկել է Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնել Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ հայտարարությամբ: Այն է՝ «Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ եւ անհիմն մեղադրանքներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, եւ խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) ժողովրդի՝ մարդու իրավունքների եւ ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով»: Ինչպես նկատել էր Արծվիկ Մինասյանը, կառավարության հոկտեմբերի 20-ի որոշման հավելվածում Արցախի Հանրապետություն բառը չկա, ԱԺ տեքստում այն ավելացվել է, որը խիստ խրախուսելի է: Ըստ պատգամավորի, հիմա անորոշ է իրենց համար, թե ո՞ր տեքստն են քվեարկում: Նա 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հստակեցնելու համար, իսկ ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվեարկում են այն տարբերակը, որը կառավարությունից եկել է՝ բովանդակության մեջ չմտնելով: «Հայաստան» խմբակցությունը «դեմ» քվեարկեց: Քվեարկությունից հետո վարման կարգով Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց քվեարկությունը վերաբերում էր կառավարությանը, ոչ թե արձանագրությանը, որովհետեւ սա լավ առիթ էր Ադրբեջանին համարժեք արձագանք տալու. «Եվս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը շարունակում է խուսափողական վարքագիծը՝ «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը օգտագործելու ուղղությամբ»: ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց. «Այս կոնվենցիան ստորագրվել է 2007-ին, երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պարոն Աղվան Վարդանյանն էր ու ես, որպես ակտիվիստ, մասնակցել եմ կոնվենցիայի ստորագրմանը: Կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ կառավարությունը 8 տարի ժամանակ ուներ վավերացնելու արձանագրությունը այն տեքստով, որն ուզում էր»:
12:06 - 16 նոյեմբերի, 2022
«Գայիք քննարկմանը մասնակցեիք». Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը |armtimes.com|

«Գայիք քննարկմանը մասնակցեիք». Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովն այսօր 73 կողմ, 3 դեմ, 23 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսքի հնարավորություն խնդրեց և նշեց, որ  անհնար է մերժել Զինված ուժերի բարեփոխումների, կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն: «Բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է  2017 թվականին, այն տապավել է 4 տարիների ընթացքում այս  իշխանության օրոք»,-ասաց նա:  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հետաքրքրվեց՝ թե ի՞նչ կապ ունի սա վարման կարգի հետ. «Օրենքի քննարկման ժամանակ գայիք, ասեմ ավելին՝ հանձնաժողովի քննարկման ժամանակ գայիք»,- ասաց Սիմոնյանը։ Գեղամ Մանուկյանը նշեց, որ վարման կարգով ձայն է խնդրել հիմնավորելու իրենց ձեռնպահ քվեարկելը, սակայն Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Մանուկյանի խոսափողը։
11:33 - 16 նոյեմբերի, 2022
Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. Թադեւոս Ավետիսյան |news.am|

Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. Թադեւոս Ավետիսյան |news.am|

news.am: Նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամով կամ 10 տոկոսով բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլեւ ոչ համարժեք ահագնացող գնաճի ֆոնին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: «Իրական լուծումը ոչ թե նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացումն է, այլ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը, որի նախագիծը մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից: Մինչեւ հիմա արձանագրված գնաճը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բարձրացրել է առնվազն երկու անգամ ավել 2020-ի հունվարի 1-ից հետո, երբ չի բարձրացել նվազագույն աշխատավարձը: Գնաճի բոլոր նախադրյալները կան. մինչեւ հաջորդ տարվա ավարտը զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած չափի տարբերությունը լինելու է շուրջ երեք անգամ: Այսինքն նվազագույն զամբյուղը բարձրանալու է մինչեւ 80-85 հազար, իսկ դուք առաջարկում եք 75 հազար դրամ: Այնպես որ, սա լուծում չէ, դրա համար մենք քվեարկեցինք ձեռնպահ»,-ասաց նա: ՔՊ-ական Բաբկեն Թունյանն էլ արձագանքեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները բոլոր հնարավորություններն ունեին անցած ամիսներին թե հանձնաժողովների նիստերի, թե քննարկումների ժամանակ իրենց  առաջարկությունները ներկայացնեին: Հույս ունեմ, որ հետագայում այդ աշխատաոճը եւ հարցերը կքննարկվեն այն տեղում, որտեղ պետք է քննարկվեն»: «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը հակադարձեց՝ հիշեցնելով, որ իրենք երկու անգամ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ. «Դուք նույնիսկ չեք քվեարկել, որ այդ հարցերը մտնեն օրակարգ, երբ առաջարկում էինք 2023 թվականից այն դարձնել 80 հազար դրամ»: Այդուհանդերձ, նախագիծն ընդունվեց, որին կողմ քվեարկեց 68, ձեռնպահ՝ 27 պատգամավոր: Այդ նախագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամի փոխարեն սահմանել 75 հազար դրամ:
11:11 - 16 նոյեմբերի, 2022
Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն գործողությունների, հիմա աշխատելու ենք խորհրդարանում․ Սեյրան Օհանյան
 |tert.am|

Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն գործողությունների, հիմա աշխատելու ենք խորհրդարանում․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Ընդդիմությունը միշտ ԱԺ-ում է եղել, «Հայաստան» խմբակցությունը այս ժամանակահատվածում ԱԺ-ում աշխատել է իր օրակարգով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ տևական դադարից հետո ԱԺ վերադառնալու որոշմանը, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա ասաց, որ կապիտուլյացիոն գործընթացները մինչև այսօր շարունակվում են ՀՀ-ում և իշխանությունները գնում են կեղծ խաղաղության ճանապարհով։ «Դա էր պատճառը, որ ընդդիմությունը որոշեց իր գործունեությունը շարունակել փողոցում, փողոցում մենք շատ կարևոր գործ արեցինք, գեներացրեցինք մեր համակիրների և ժողովրդի պայքարի ոգին, նաև միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ի վիճակի է պայքարել Հայաստանի ինքնության համար, և եթե պետք է ստորագրվեին ժամանակավրեպ ինչ-որ փաստաթղթեր, մենք դա կանխարգելեցինք։ Հիմա  ավարտվել են փողոցի գործառույթները, մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ շարունակենք մեր գործունեությունը ԱԺ-ում, դրա համար շարունակելու ենք աշխատել ԱԺ-ում այն օրակարգով, որը մեզ անհրաժեշտ է»,- ասաց խմբակցության ղեկավարը։ Օհանյանը խոսեց նաև ընդդիմության թերությունների մասին՝ ընդգծելով, որ լայն համախմբում հնարավոր չեղավ ապահովել։ «Այդ լայն համախմբումը հնարավոր չեղավ, որովհետև մարդկանց մեծ մասը աշխատում է, մեր համակիրների մի մասը գտնվում է բանտերում, ճնշումների ներքո, չեն կարողանում ներկայանալ ակցիաներին, իսկ մարդկանց մյուս մասը ուղղակի մոլորված վիճակում  է։ Մենք կարծում ենք, որ ԱԺ-ում աշխատելու ընթացքում մեր համակիրները կլինեն մեր թիկունքում։ Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն ինչ-որ գործողությունների, մենք ասել ենք, որ մեր գործունեությունը շարունակելու ենք օրենքի շրջանակներում, հանրահավաքները նրա համար են, որ տեղեկացնենք, նորություններ հայտնենք մեր գաղափարակիցներին»,- նշեց Սեյան Օհանյանը։
12:23 - 15 նոյեմբերի, 2022
Փաշինյանի իշխանության ամեն հաջորդ օրը երկրի վիճակն ավելի վատ է, քան թե նախորդ օրը․ Արթուր Խաչատրյան
 |azatutyun.am|

Փաշինյանի իշխանության ամեն հաջորդ օրը երկրի վիճակն ավելի վատ է, քան թե նախորդ օրը․ Արթուր Խաչատրյան |azatutyun.am|

azatutyun.am: Փաշինյանի իշխանության ամեն հաջորդ օրը երկրի վիճակն ավելի վատ է, քան թե նախորդ օրը, երեկ ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Դիտարկմանը, թե վարչապետն ասել է, որ ուժի մեջ է ընդդիմադիրների հետ հանդիպման իր հրավերը՝ տարբեր ֆորմատներով, Խաչատրյանն արձագանքեց՝ նախորդ հանդիպումներից հետո իրենք և Փաշինյանը տարբեր բաներ են ասել՝ շեշտելով՝ համոզված են՝ հաջորդ հանդիպման արդյունքները նույնպես կաղճատվեն, հետևաբար նոր հանդիպման մասին խոսելն ընդդիմադիր պատգամավորն անիմաստ համարեց։ Խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունն օրերս հայտարարեց, որ վերադառնում է Ազգային ժողով։ Խաչատրյանը չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք էլ կգնան և այդ հարթակը կօգտագործեն։ Արթուր Խաչատրյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ Վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանդիպման տարբեր ֆորմատներով հրավերը ձեզ հետ իր ուժի մեջ է, և դուք կհամոզվեք, որ Հայաստանի շահերին հակասող քաղաքականություն չի վարվում, եթե գնաք և լսեք իրեն։ - Մենք համոզվում ենք մի բանում, որ Փաշինյանի իշխանության ամեն հաջորդ օրը երկրի վիճակն ավելի վատ է, քան թե նախորդ օրը։ Իր հետ հանդիպումներ ենք ունեցել 44-օրյա պատերամի ընթացքում՝ մի քանի անգամ փակ ֆորմատով, մի քանի անգամ քաղաքական այլ ուժեր ներկայացան։ Այդ հանդիպման մասին մեր կողմը և ինքը տարբեր բաներ են ասել, և քանի որ մենք համոզված ենք, որ հաջորդ հանդիպման արդյունքները նույնպես կաղճատվեն, նոր հանդիպման մասին խոսել իմաստ չունի, որովհետև վստահություն մենք չունենք։ Եվ եթե ինքն ուզում է վստահության մթնոլորտ ստեղծել, թող էդ նախորդ հանդիպումների տեսագրությունները հրապարակի։ - Հանդիպում չեք ուզում, խորհրդարանի նիստերին չեք մասնակցում, չի ստացվո՞ւմ, որ դուք լուսանցք եք մղում ձեր 200 հազար ընտրողների ձայները։ -  Մենք հայտարարել ենք, որ խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու ենք այն օրակարգով, որը երկրի համար առաջնային է, մասնավորապես, հիշո՞ւմ եք, ինչի մենք դուրս եկանք խորհրդարանից, որովհետև ասեցինք՝ «եկեք դատապարտենք Շուշիի դեկլարացիան թուրք-ադրբեջանական»։ Իշխանություններն ինչ-որ պատրվակով՝ անտրամաբանական ինձ համար, անհասկանալի, իրենք դրանից հրաժարվեցին, այնուհետև ասացինք՝ «եկեք խոսենք՝ որն է այն կարմիր գիծը, որից ներքև Հայաստանը չի գնա», որովհետև ապրիլ ամսին Փաշինյանն ասում էր՝ «միջազգային հանրությունն ասում է՝ կարգավիճակի հարցով նշաձողն իջեցնեք», հիմա ընդհանրապես կարգավիճակի մասին չի խոսվում։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովում այսօր մեկնարկեց հերթական նիստը։ Նիստին մասնակցում են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
11:33 - 15 նոյեմբերի, 2022
Հիմա փողոցում ժամանկավոր դադար է, եւ մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը. Աղվան Վարդանյան |news.am|

Հիմա փողոցում ժամանկավոր դադար է, եւ մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը. Աղվան Վարդանյան |news.am|

news.am: Հարգելի խորհրդարան, այս իշխանության անդամներ, մենք այստեղ ենք եւ դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ երկար դադարից հետո ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան: Նա նաեւ նշեց. «Սա Հայաստանի ԱԺ-ն է, նաեւ մեզ այստեղ գործուղած քաղաքացիների Ազգային ժողովը: Ձեր սեփականությունը չէ: Հարգելի ժողովուրդ, երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետեւ փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Հիմա փողոցում դադար է ժամանակավոր, եւ մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը: Մենք այստեղ ենք մեր օրակարգով՝ Հայաստանի եւ Արցախի մեր քաղաքացիներին հուզող կարեւորագույն հարցերի օրակարգով: Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակներում այս իշխանությունը սպառնալիք է պետականության եւ հայկականության համար: Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախը ապագա չունեն, ապագա  չունի մեր ժողովուրդը: Մենք այստեղ ենք՝ թույլ չտալու, որ կործանարար ընթացքն անշրջելի դառնա»:
10:14 - 15 նոյեմբերի, 2022
ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 31 հարց |armenpress.am|

ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 31 հարց |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում մեկնարկեց հերթական նիստը։ Նիստին մասնակցում են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց։  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին և այլ նախագծերը։ Ազգային ժողովը կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության  2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը, հիմնական զեկույցով հանդես կգա Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Պատգամավորների քննարկմանը կներկայացվի նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւլրացումներ կատարելու մասին նախագծերը։
10:07 - 15 նոյեմբերի, 2022
Նարեկ Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Նարեկ Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Օրեր առաջ՝ նոյեմբերի 7-ին, 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման հյուրն էր «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։ Հաղորդավարը՝ Դերենիկ Մալխասյանը, այսպիսի հարց է հնչեցնում․ [12:42] «Հիմա՝ իշխանություններից ազատվելու, իշխանափոխության մասին․ «Դիմադրության» շարժումը բավականին տեւական ժամանակ այդ օրակարգով հրապարակում էր, հունիսի 3-ին տեղի ունեցավ այն, ինչը շատերը տեսան եւ համոզվեցին, որ իշխանությունը պատրաստ է ճգնաժամային պահին կրակել, բիրտ ուժ կիրառել, ցրել ժողովրդին, եւ կրկին շատերը մտածեցին, որ սահմանադրական ճանապարհը կամ այն ճանապարհը, որով հանրային ճնշման միջոցով պետք է իշխանություն փոխվի, ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանութան, այդ ճանապարհը հենց Նիկոլ Փաշինյանը փակում է ընդդիմության առաջ՝ պատրաստ լինելով կրակելու։ Հիմա, Ձեր կարծիքով, պատային վիճակ չի՞ ստացվում այս առումով»։ Նարեկ Մանթաշյանն այս հարցին այսպես է արձագանքում․ [13:28] «Էն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր կրակելու, եթե ոմանք համոզվել են հունիսի 3-ին, ես դրանում համոզվել եմ շատ ավելի վաղուց, երբ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցներից մեկում նա բացեիբաց հայտարարեց, որ «ես պատրաստ եմ ընդդիմության որեւէ հավաք կամ, էսպես, բարձրացրած ձայն տանկերի մամլիչների տակ ճզմելու․․․»»։ Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացնում Փաշինյանի խոսքերը։ Այսպես, վերջինս նշում է, որ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցներից մեկում ասել է «ընդդիմությանը տանկերով ճզմելու պատրաստակամության մասին»։ Խոսքը 2019 թվականի հունիսի 3-ի հարցազրույցի մասին է, որի ժամանակ Փաշինյանը, ի թիվս այլնի, խոսում է հայաստանյան ժողովրդավարությունից, դատաիրավական համակարգի բարեփոխումներից, անդրադառնում նաեւ ընդդիմադիրների քննադատություններին, այդ թվում այն պնդումներին, որ Ռոբերտ Քոչարյանը, որն այդ ժամանակ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում կալանավորված էր, քաղբանտարկյալ է։ Մասնավորապես, մեկնաբանը՝ Հրայր Թամրազյանը, դիմելով Փաշինյանին՝ ասում է․  [45:44] «Պարո՛ն վարչապետ, հիմա, այ դուք, իբրեւ, լինելով նախկին քաղբանտարկյալ, ավելի քան երեքուկես տարի բանտում եք եղել, եւ հիմա ինչպե՞ս կմեկնաբանեք Քոչարյանի այն պնդումները, թե ինքը քաղբանտարկյալ է»։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասում է․ [46:02] «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես էսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան քաղաք եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում տանկերի թրթուրների տակ ճզմել։  Եթե ես իրավունք ունեմ զինված ուժերի, տանկերի թրթուրների տակ ճզմել ընդդիմությանը․․․ Եթե ես իրավունք չունեմ էդպիսի բան անելու, ես ասելով՝ որեւէ մեկը իրավունք չունի էդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել։ Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, մենք ասում ենք՝ Հայաստանում տենց ա, մեր մոտ, երբ որ հանկարծ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կհավաքենք, կմտցնենք Երեւան քաղաք՝ դե եկեք-վերցրեք իշխանությունը, տեսնեմ՝ ոնց եք վերցնում»։ Փաշինյանն, ըստ ամենայնի, տանկերը Երեւան մտցնելու այս դրվագը նկարագրում է՝ նկատի ունենալով 2008թ․ մարտիմեկյան դեպքերը, որոնց ժամանակ մայրաքաղաքում մարտական զրահամեքենաների առկայության վերաբերյալ տեղեկություններ կան, համացանցում պարզ որոնմամբ էլ կարելի է գտնել մայրաքաղաքի կենտրոն բերված զրահամեքենաների, բայց ոչ տանկերի կադրեր։ Թեեւ տարբեր գործիչներ, եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը, տարբեր տարիների իր ելույթներում խոսել է «ժողովրդի ընդվզումը տանկերի թրթուրների տակ ճզմելու» մասին։ Որպես օրինակ՝ 2014 թվականին Ազգային ժողովում Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նիստի ժամանակ իր ելույթում [2:44] Փաշինյանն ասել է․ «2008 թվականի Մարտի 1-ը ժողովրդական ընդվզման լուսավոր մի օր էր, որ իշխանությունը ճնշեց տանկերի թրթուրների տակ»։Կամ մեկ այլ օրինակ՝ պատերազմից հետո՝ 2021թ․ մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր հրավիրել՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի և ներքաղաքական իրավիճակի լուծման ուղիների շուրջ: Այդ օրն իր ելույթում Փաշինյանն ասել է․ «[․․․] Գլխավոր շտաբի պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում՝ այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, Հայաստանի Հանրապետությունը նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ[...]»։ Այսպիսով, Նարեկ Մանթաշյանը, փաստացի, կոնտեքստից կտրված է ներկայացնում Փաշինյանի մեկնաբանությունը՝ ներկայացնելով, թե նա ասել է, որ «պատրաստ է ընդդիմությանը ճզմել տանկերի տակ»։ Այնինչ Փաշինյանը իր տեսանկյունից զուգահեռ է անցկացրել Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու եւ ընդդիմությանը տանկերով ճզմելու կարելիության միջեւ՝ ինքն էլ ընդգծելով, թե «որեւէ մեկն իրավունք չունի այդպիսի բան անելու»։ Ի հիշեցում՝ այս տարվա հունիսի 3-ին, «Դիմադրություն» շարժումը երթ էր անում, եւ երբ երթը հասել էր կառավարական առանձնատների մոտ եւ փորձում էր շարժվել դեպի խորհրդարանի շենք, բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ, որոնց հետեւանքով տասնյակ վիրավորներ եղան եւ ոստիկանների, եւ ակցիայի մասնակիցների շարքերից։ Բախումների ժամանակ ոստիկանությունն օգտագործեց լուսաձայնային նռնակներ։ Հունիսի 3-ի բախումների քրոնիկոնը մանրամասն ներկայացրել են fip.am-ի մեր գործընկերները։ Հայարփի Բաղդասարյան
12:28 - 10 նոյեմբերի, 2022
Խաղաղության պայմանագիր կնքելու համար պայմաները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են. Արմեն Ռուստամյան

Խաղաղության պայմանագիր կնքելու համար պայմաները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են. Արմեն Ռուստամյան

Այսօր ընդդիմությունը կազմակերպել էր քննարկում՝ «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով, որի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ռազմաքաղաքական հավասարակշռությունն այժմ խախտված է հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, և դրա պատճառով էլ խաղաղության պայմանագիր կնքելու համար պայմաները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են։ «Ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է Ռուսաստանի թուլացմամբ․ դուրս է եկել, Ուկրաինայով է զբաղված․ Ուկրաինայի խնդիրը Ռուսաստանի համար գերխնդիր է։ Մեր ամենակարևոր ռազմավարական դաշնակիցը էսօր իր խնդիրն ունի՝ ամրապնդելու իր ներկայությունը քարտեզի վրա։ Դրանից օգտվել են Թուրքիան, Ադրբեջանը։ Հավասարակշռությունը խախտված է հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, ուրեմն արդեն պայմաները ոչ միայն նպաստավոր չեն, այլ նաև կործանարար են։ Էս պայմաններում, երբ խոսում են մինչև տարվա վերջ․ պետք չի ես ծանոթանամ էդ պայմանագրին, եթե մինչև տարվա վերջ, որ եղավ, ռազմաքաղաքական իրավիճակը չի շտկվելու․ պարզ է, որ մեզ համար ոչ միայն վտանգավոր ա լինելու, այլ ամբողջությամբ մեր բոլոր երազանգների անդառնալի կորստի իրավիճակ»,-նշեց Ռուստամյանը։ Պատգամավորի խոսքով՝ մենք պետք է գտնենք այն երկրները, որոնց համար մեր կենսական զիջումները իրենց համար էլ են կենսական, և դրա ակնհայտ դրսևորումն Իրանն է։ «Ունենք մի շատ կարևոր հարց ևս․ խեղաթյուրված են հանրային ընկալումները մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ։ Անգամ եթե խոսում են իրենց ամենամեծ ձեռքբերումից, որ ժողովրդավարությունն է, լավ բացատրեցիք, թե ինչ ա մնացել էդ ժողովրդավարությունից․ ամենալավ օրինակը՝ իրենց իսկ սատարող հասարակական կազմակերպությունները հայտարարել են, որ գնում է պետության յուրացման գործընթաց․ մենք անգամ նման հստակ հայտարարություն չենք արել։ Պետության զավթման գործընթաց է գնում, և ինչ ժողովրդավարություն նման պայմաններում»,-ընդգծեց Ռուստամյանը։
17:43 - 09 նոյեմբերի, 2022
Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. Սաղաթելյան
 |news.am|

Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. Սաղաթելյան |news.am|

news.am: Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Իմ մոտ տպավորություն է, որ այո, Նիկոլը այդ ժամանակ բանավոր խոստումը տվել է եւ հիմա դա են ուզում: Ադրբեջանն անընդհատ ասում է՝ ունենք պայմանավորվածություն: Մենք դրա համար ենք ասում, որ էս մարդու գնալով այդ  հարցն էլ է լուծվում, ինքն իր հետ տանում է բոլոր պայմանավորվածությունները»,-ասաց նա: Անդրադառնալով Ալիեւի նախօրեին արած հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Ալիեւը լկտիացել է, շարունակում է սպառնալ հայ ժողովրդին, Հայաստանին, որովհետեւ իշխանության ղեկին թրքահպատակ իշխանություն է:  
13:51 - 09 նոյեմբերի, 2022
2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ. իշխանությունը ոչինչ չի արել պատերազմում հաջողելու համար. Սեյրան Օհանյան
 |news.am|

2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ. իշխանությունը ոչինչ չի արել պատերազմում հաջողելու համար. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: 2018-ից սկսած լուրջ ուշադրություն չի դարձվել ռազմական, ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ գնահատականներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ, գործընթաց, երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ: Այդպես է եղել  նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ըստ էության, երկիրը չի տեղափոխվել ռազմական ռելսերի վրա եւ դա է պատճառը, որ տռազմական թատերաբեմում ուժերի դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականն է բերել պարտության: Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել հաջողության  հասնելու համար: Ըստ էության, ոտքի վրա որոշումները մեծ հարված են եղել մեր պետական եւ ռազմական կառավարման գործունեության մեջ»,-ասաց Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները դասեր չքաղեցին. «Պատերազմից հետո պետք է  անցկացվեր անվտանգության միջավայրի գնահատական, նոր ձեւավորված դասավորվածության շրջանակում մարտավարական գնահատականներ, եւ դրա արդյունքներով կայացվեին որոշումներ, որն էլ պետք է որոշեր Հայաստանին անհրաժեշտ գերակայությունները: Ազգային ժողովում աշխատանքի ժամանակ էլ չտեսանք այդ ամենը։ Բոլոր նախաձեռնությունները որոնք եղել են մեր կողմից, հատկապես նրանք՝ որոնք վերաբերում էին Արցախին, նրանք չունեցան քաջություն, որ քննարկեն»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Այսօր այդ ամբողջ ընթացքի վերլուծությունից հետո հանգում ենք  նրան, որ թեպետ պետական ռազմական կառավարման համակարգում չգիտակցությունը բերեց մեզ պարտության, բայց ռազմական գործողությունների տարբեր հատվածներում մեր զինվորներն ու հրամանատարները կատարել են ամեն ինչ, իրավիճակը փրկելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը:
12:58 - 09 նոյեմբերի, 2022