Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. Սաղաթելյան
 |news.am|
13:51 - 09 նոյեմբերի, 2022

Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. Սաղաթելյան |news.am|

news.am: Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Իմ մոտ տպավորություն է, որ այո, Նիկոլը այդ ժամանակ բանավոր խոստումը տվել է եւ հիմա դա են ուզում: Ադրբեջանն անընդհատ ասում է՝ ունենք պայմանավորվածություն: Մենք դրա համար ենք ասում, որ էս մարդու գնալով այդ  հարցն էլ է լուծվում, ինքն իր հետ տանում է բոլոր պայմանավորվածությունները»,-ասաց նա:

Անդրադառնալով Ալիեւի նախօրեին արած հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Ալիեւը լկտիացել է, շարունակում է սպառնալ հայ ժողովրդին, Հայաստանին, որովհետեւ իշխանության ղեկին թրքահպատակ իշխանություն է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել