Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Սպիտակ տունը ներկայացրել է՝ ովքեր կկարողանան մուտք գործել ԱՄՆ նոյեմբերի 8-ից հետո |azatutyun.am|

Սպիտակ տունը ներկայացրել է՝ ովքեր կկարողանան մուտք գործել ԱՄՆ նոյեմբերի 8-ից հետո |azatutyun.am|

azatutyun.am: Սպիտակ տունը ներկայացրել է, թե ովքեր կկարողանան մուտք գործել ԱՄՆ նոյեմբերի 8-ից հետո, երբ հանվեն 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված երկիր մուտքի սահմանափակումները։ Ներկայումս ԱՄՆ թռիչքների արգելքը տարածվում է տասնյակ երկրների վրա՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, Եվրոպայի մեծ մասը, Չինաստանն ու Հնդկաստանը, բայց չի տարածվում Ռուսաստանի վրա՝ այժմ Ռուսաստանից հնարավոր է մեկնել Միացյալ Նահանգներ։ Նոր փոփոխություններից հետո՝ նոյեմբերի 8-ից, ԱՄՆ մուտք գործել ցանկացողները պետք է պատվաստված լինեն կա՛մ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կա՛մ ԱՄՆ կարգավորող մարմնի կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով։ Հոկտեմբերի 25-ին նախագահ Ջո Բայդենի ստորագրած փաստաթղթում նշվում է, որ ավիաընկերությունները պարտավորվում են ստուգել ուղևորների պատվաստված լինելու փաստը ԱՄՆ թռչող օդանավ նստեցումից առաջ։ Բացի այդ՝ բոլորի համար պահպանվում է ԱՄՆ մուտքից առաջ Covid-19-ի թեստ հանձնելու պահանջը, այն վերաբերում է նաև ԱՄՆ քաղաքացիներին ու գրին քարտ ունեցողներին։
12:19 - 26 հոկտեմբերի, 2021
Բայդենն ու Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպելիս կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

Բայդենն ու Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպելիս կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

Մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լայն շրջանակ ունենք։ Այս մասին թուրքական Milliyet պարբերականին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխանցում է Report-ը։ Հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահի հանդիպմանը, որը տեղի է ունենալու «Մեծ յոթնակի» գագաթնաժողովին հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 30-31-ը Հռոմում, խոսնակն ասաց․ «Թուրքիան ԱՄՆ-ի հետ կապեր ունի քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգային, հակաահաբեկչական, առեւտրային, պաշտպանական անվտանգության շրջանակներում, ինչպես նաեւ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ղարաբաղում, Կովկասում, Լիբիայում, Միջերկրածովյան եւ այլ շրջաններում։ Առաջնորդները այս հարցերը քննարկելու են որպես օրակարգի կարեւորագույն հարցեր։ Քալընը հավելել է․ «Մասնավորապես, մենք ցանկանում ենք ընդլայնել եւ մեծացնել առեւտուրը»։  
10:52 - 12 հոկտեմբերի, 2021
Չավուշօղլուն կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել սխալական քաղաքականությունից |armenpress.am|

Չավուշօղլուն կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել սխալական քաղաքականությունից |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Անկարան դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների երկարացումը, որոնք Թուրքիայի դեմ սահմանվել էին 2019 թվականին՝ Սիրիայում գործողությունների հետևանքով: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին թյուրիմացության մեջ է գցում: 2019 թվականին պատժամիջոցների պատճառ էր դարձել թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա և գործողությունները քուրդ բնակչության դեմ: Այն ժամանակ պատժամիջոցների տակ էին հայտնվել Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները, պաշտպանության նախարար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը, էներգետիկա նախարար Ֆաթիհ Դոնմեզը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն: «Թուրքիային մեղադրելու փոխարեն, թող ԱՄՆ-ն հրաժարվի սեփական սխալական քաղաքականությունից: Թող ամերիկյան ղեկավարությունն ազնիվ լինի իր ժողովրդի և Կոնգրեսի հանդեպ»,- ասել է Չավուշօղլուն:
16:26 - 09 հոկտեմբերի, 2021
Բայդենը փորձում է անձամբ հարթել դեմոկրատական կուսակցության ներսում ծագած տարաձայնությունները |azatutyun.am|

Բայդենը փորձում է անձամբ հարթել դեմոկրատական կուսակցության ներսում ծագած տարաձայնությունները |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը ուրբաթ երեկոյան ժամանել է Կապիտոլիում՝ Ներկայացուցիչների տան դեմոկրատական խմբակցության անդամների հետ հանդիպման նպատակով։ Նախագահի և կոնգրեսականների հանդիպման շուտափույթ անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ դեմոկրատների այսպես կոչված «առաջադիմական» թևի ներկայացուցիչների սպառնացել են արգելափակել Սպիտակ տան ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջիկա տարիներին նախատեսվում է շուրջ մեկ միլիարդ դոլար հատկացնել ԱՄՆ տարածքում գտնվող ենթակառույցների՝ նախևառաջ մայրուղիների և կամուրջների արդիականացմանը։ Դեմոկրատական կուսակցության ձախ թևի ներկայացուցիչները լուրջ մտավախություն ունեն, որ այս հատկացումները կարող են նվազեցնել սոցիալական ծրագրերի իրականացման և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար նախատեսված պետական ֆինանսավորման ծավալները։ «Կարևոր չէ, թե որքան կպահանջվի մեզանից դրա համար՝ վեց րոպե, վեց օր, թե վեց շաբաթ, մենք հասնելու ենք [ծրագրի իրականացմանը]», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը Կապիտոլիումում կայացած ներկուսակցական բանակցությունների ավարտին։
18:00 - 02 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է, նախագահը Բայդենն ստորագրել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը |azatutyun.am|

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է, նախագահը Բայդենն ստորագրել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների կոնգրեսականներին հաջողվել է համաձայնության գալ դաշնային կառավարության աշխատանքի ընդհատումը կանխելու հետ կապված: Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի երեկոյան ստորագրել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը, որը Կոնգրեսն ընդունել է վերջնաժամկետից՝ կեսգիշերից մի քանի ժամ առաջ։ Մինչև նոր ֆինանսական տարվա սկիզբը, որն ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ին է, ֆինանսավորման բացակայության դեպքում դաշնային շատ գործակալություններ և գերատեսչություններ ստիպված կլինեին դադարեցնել աշխատանքը: Սպիտակ տան տարածած պաշտոնական հայտարարությունում ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի երկու պալատներին՝ «կառավարության shutdown-ից խուսափելու համաձայնության համար»:
10:47 - 01 հոկտեմբերի, 2021
Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները Բայդենի օրոք վատացել են. Էրդողան |armenpress.am|

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները Բայդենի օրոք վատացել են. Էրդողան |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն մեծացրել Է իր ռազմական աջակցությունը Սիրիայի քրդական կազմավորումներին. ավելի վաղ ԱՄՆ-ի ոչ մի ղեկավարի օրոք չի եղել այնքան վատ իրավիճակ, ինչպես ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք Է: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողա: «Ինչպես պետք Է ՆԱՏՕ-ի երկու երկրները՝ Թուրքիան եւ ԱՄՆ-ը, ունենան բոլորովին այլ հարաբերություններ: ԱՄՆ-ի ոչ մի ղեկավարի օրոք չի եղել այսպիսի (վատ) իրավիճակ: Վաշինգտոնն անհամեմատ ավելի շատ Է ահաբեկիչներին աջակցում տարածաշրջանում»,-Էրդողանն ասել Է լրագրողներին: Ավելի վաղ Անկարան քանիցս Վաշինգտոնին մեղադրել Է Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին զենք մատակարարելու մեջ, որոնց Անկարայում համարում են, որ կապ ունեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:17 - 24 սեպտեմբերի, 2021
Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|

Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներին շուրջ կեսժամանոց հեռախոսազրույցի ընթացքում հաջողվել է պայմանավորվել վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին։ Ջո Բայդենը և Էմանյուել Մակրոնը նաև նշանակել են անձնական հանդիպում ու բանակցելու երկկողմանի ցանկություն հայտնել։ Բանակցություններից հետո Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա Վաշինգտոն: Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները կհանդիպեն հոկտեմբերի վերջին Եվրոպայում, կոնկրետ վայրը չի նշվում: Այդպիսով հարթվել է լարվածությունը տրանսատլանտյան գործընկերների միջև: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ: Անցած շաբաթավերջին պաշտոնական Փարիզը հայտարարեց իր դեսպաններին Միացյալ Նահանգներից և Ավստրալիայից խորհրդատվությունների նպատակով հետ կանչելու մասին։ Ավստրալիան 8 սուզանավ էր պատվիրել ֆրանսիական Naval Group ընկերությանը, բայց 40 միլիարդ դոլարի այդ գործարքից հրաժարվել է՝ որոշելով սուզանավերը կառուցել ամերիկյան ու բրիտանական տեխնոլոգիաներով։
11:41 - 23 սեպտեմբերի, 2021
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունը Ավստրալիայի կողմից ֆրանսիական կողմի հետ ունեցած ռազմական համաձայնագրի խզումից և Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ հայտարարությունից հետո ստեղծված նոր իրադրության առնչությամբ: Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը: «Տեղի է ունեցել երկու նախագահների հեռախոսազրույցը: Առաջիկայում կհրապարակվի համատեղ ֆրանս-ամերիկյան հայտարարությունը»,- հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից: Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:
21:18 - 22 սեպտեմբերի, 2021
Վաշինգտոնը դեմ է աշխարհում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն․ Բայդեն |azatutyun.am|

Վաշինգտոնը դեմ է աշխարհում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները շարունակելու է պայքարել աշխարհում ժողովրդավարության հաստատման և օրենքի գերակայության համար, նախօրեին ՄԱԿ-ի 76-րդ Վեհաժողովի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը։ ՄԱԿ-ի ամբիոնից նախագահի կարգավիճակում հնչեցրած առաջին ելույթում Բայդենը նշել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն դիմակայելու է այն պետություններին, որոնք ցանկանում են ուժով գերակայություն հաստատել իրենց հարևանների նկատմամբ։ «Մենք կաջակցնեք մեր դաշնակիցներին ու բարեկամներին՝ դիմակայելով ավելի ուժեղ պետությունների կողմից թույլերի նկատմամբ՝ տարածքային փոփոխությունների, տնտեսական ճնշման, տեխնիկական շահագործման կամ ապատեղեկատվության միջոցով առավելություն հասնելու փորձերին», - հայտարարում էր Բայդենը։ Սպիտակ տան ղեկավարը, սակայն, ընդգծում էր, որ Վաշինգտոնը դեմ է աշխարհում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն։ «Նորից եմ կրկնում` մեզ նոր «սառը պատերազմ», երբ պետությունները բաժանված կլինեն կարծր դաշինքների միջև, պետք չէ», - շեշտում էր ԱՄՆ նախագահը։
12:21 - 22 սեպտեմբերի, 2021
Բայդենը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փակել է անվերջ պատերազմների դարաշրջանը |armenpress.am|

Բայդենը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փակել է անվերջ պատերազմների դարաշրջանը |armenpress.am|

armenpress.am: Ջո Բայդենը իբրև ԱՄՆ նախագահ առաջին անգամ է ելույթ ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ հայտարարելով, որ դուրս գալով Աֆղանստանից՝ Միացյալ Նահանգները փակել է անվերջ պատերազմների դարաշրջանը և այժմ անխոնջ դիվանագիտության նոր դարաշրջան է բացում: Այդ մասին Բայդենն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում: «Մենք ավարտեցինք 20 տարվա պատերազմը Աֆղանստանում և հիմա անխոնջ դիվանագիտության նոր դարաշրջան ենք բացում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները միայն ծայրահեղ դեպքում պետք է ռազմական ուժ կիրառի և ոչ թե աշխարհում ցանկացած խնդրին արձագանքի ռազմական ուժով: «Չկասկածեք, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի իրեն, և մենք պատրաստ ենք ուժ կիրառել, բայց յուրաքանչյուր առաքելություն պետք է հստակ և իրագործելի լինի», - «ՌԻԱ»-ի հաղորդմամբ՝ ասել է Միացյալ Նահանգների առաջնորդը: Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը չի ձգտում նոր «սառը պատերազմի» և աշխարհը դաշինքների բաժանելու և պատրաստ է համագործակցության ցանկացած երկրի հետ՝ առկա խնդիրները լուծելու նպատակով:  
20:56 - 21 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդենի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդենի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի անկախության երեսնամյակի առթիվ։ Այս մասին տեղեկացնում ենք վարչապետի աշխատակազմից։ Բայդենի ուղերձը՝ ստորև․ «Մեծարգո՛ վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։ Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում։ Այս տարի մենք կտոնենք մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների 30 տարին։ Մենք պատրաստ ենք եկող տարիներին  շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ ժողովրդավարական իր ուղին անցնելիս` աջակցելով մասնավորաբար ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջ մղման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության ապահովման Ձեր ջանքերին։ Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք-ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը։ Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ի վերջո, մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, որի նպատակով Միացյալ Նահանգները  Հայաստանին հատկացրել է ավելի քան 14.2  միլիոն ԱՄՆ դոլար։ Այս համավարակի շրջանում մենք կշարունակենք  միասին աշխատել նաև տնտեսության գլոբալ և ներառական առողջացման  հարցում։  Ընդունեք Անկախության 30-ամյակի առթիվ հայ ժողովրդին ուղղված իմ լավագույն բարեմաղթանքները»։
11:25 - 21 սեպտեմբերի, 2021
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակման 20-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Միացյալ Նահանգներում տեղի ունեցած 9/11 ահաբեկչական հարձակումից արդեն քսան տարի է անցել: Զոհվել է ավելի քան 3000 հազար անմեղ մարդ՝ ներառյալ ամերիկահայեր, իսկ ավելի քան 10000-ը ստացել են վնասվածքներ: Մեր սրտերը դեռ ցավում են անմեղ զոհերի համար, իսկ մեր աղոթքները ողջ մնացածների և նրանց ընտանիքների հետ են: Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և մարդկային արժեքների ոտնահարումը: Մենք կանգնած ենք ամերիկյան ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն ազատության և խաղաղության գաղափարների: Ողջ պատմության ընթացքում տառապանքն ու ողբերգությունները եղել են մեր երկրի ճակատագիրը, մենք գիտենք, թե որքան անտանելի կարող է լինել այդ ցավը։ Համոզված ենք, որ բոլոր քաղաքակիրթ ազգերի հետ համատեղ կարող ենք պայքարել ահաբեկչության և չարիքի դեմ։ Ահաբեկչությունը և այլ վնասակար գործողությունները չպետք է գոյություն ունենան մեր աշխարհում։ Հայաստանն արդեն ցույց է տվել միջազգային այդ պայքարին աջակցելու իր հանձնառությունը։ Ընդհանուր պատմությունը, արժեքներն ու հայացքները ամուր հիմք են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման համար։ Հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես հիմնված են եղել փոխադարձ հարգանքի, ընդհանուր գաղափարների և ավելի բարեկեցիկ ապագայի հանդեպ ունեցած ամուր հավատի վրա»,- ասված է նախագահի ուղերձում:
14:42 - 13 սեպտեմբերի, 2021