Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ոչ մի կարևոր հարցի շուրջ Երևանն ու Բաքուն փոխհամաձայնություն չունեն, բանակցություններում առաջընթաց չի գրանցվել. ԱԽ քարտուղար |tert.am|

Ոչ մի կարևոր հարցի շուրջ Երևանն ու Բաքուն փոխհամաձայնություն չունեն, բանակցություններում առաջընթաց չի գրանցվել. ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Վաշինգտոնյան բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չի գրանցվել։ Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով բանակցություններ արդյունքների ու առաջընթացների վերաբերյալ հարցին։ Ինչպես մանրամասնեց ԱԽ քարտուղարը, խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան 29800 քկմ տարածքի արձանագրման, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի ստեղծման, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծման մասին է։ «Նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարրերի պահպանումը չի հաջողվում մեզ, որովհետև, օրինակ, Լաչինի միջանցքում, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանը չպետք է ներկա լիներ, բայց այս պահին ներկա է։ Եվ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ունենանք միջազգային երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը, այսինքն՝ բոլոր պայմանավորվածություններին հավատարիմ կմնանք», - ասաց Գրիգորյանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք «Խաղաղության պայմանագիրը» վերանվանվել է այժմ «Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր» և ինչ բովանդակային փոփոխություններ է դա ենթադրում՝ Արմեն Գրիգորյանն ասաց․ «Կարծում եմ՝ վերնագիրն այնքան էլ կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է։ Նշեցինք, որ մի քանի կարևոր հարց կա և եթե այդ հարցերի շուրջ մենք կարողանում ենք լուծումներ գտնել, ապա կարևոր չէ, թե ինչպիսի վերնագիր կունենա»։ Անդրադառնալով Հայաստանի համար առավել նպաստավոր բանակցային հարթակին և Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Մոսկվայից հնչած առաջարկներին ու պայմաններին՝ Գրիգորյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ արևմտյան կողմից նման առաջարկներ չեն եղել, մինչդեռ նախկինում Ռուսաստանի Դաշնությունն է առաջարկներ ունեցել, որոնք էլ հրապարակային հայտնի են եղել և որոնցից մեկը վերաբերել է, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետաձգմանը։ «Ընդհանուր առմամբ՝ այս պահին բանակցություններն ավելի շատ երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցենք։ Եվ Հայաստանի համար տարբերություն չկա, թե որտեղ են այդ բանակցություններն ընթանում», - ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ի համար առավել ցանկալի են այն բանակցությունները, որոնցում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել, մինչդեռ այս պահին ոչ մի տեղ դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել։
12:21 - 09 մայիսի, 2023
Բրյուսելյան հանդիպումից հետո կլինի Մոսկվայում հանդիպում՝ եռակողմ ձեւաչափով. ԱԳ փոխնախարար |news.am|

Բրյուսելյան հանդիպումից հետո կլինի Մոսկվայում հանդիպում՝ եռակողմ ձեւաչափով. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Դուք արդեն ծանոթացել եք պաշտոնական հայտարարություններին թե ԱՄՆ-ի, թե մասնակից երկրների կողմից, տեսաք, որ բոլոր ջանքերն էին գործադրվել բոլոր կողմերից հնարավորինս առաջ մղել խաղաղության օրակարգը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: «Վաշինգտոնում բանակցությունները 4 օր տեւեցին եւ այդ առումով այն աննախադեպ էր: Արդեն իսկ դրական փաստ էր մեր փորձերը առաջ տանել խաղաղության գիծը: Մյուս կողմից ոչ ոք չէր ակնկալում հրաշքներ, բոլոր խնդիրների լուծում: Աշխատանքը շարունակվելու է: Եվրոպական խորհրդի նխագահ Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում, այսուհետ կշարունակվի Մոսկվայում եռակողմ ձեւաչափով»,-ասաց նա: Հարցին՝ կա՞ն հարցեր, որոնց շուրջ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել, փոխնախարարը պատասխանեց. «Հարցերը շատ են: Հիմա բարդ է առանձնացնել 1-2 հարց: Բայց փաստը, որ բանակցությունները շարունակվում են այդպիսի ինտենսիվությամբ, արդեն լավ նշան է»:
12:02 - 09 մայիսի, 2023
ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է մայիսի 14-ին կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը 
 |factor.am|

ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է մայիսի 14-ին կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունում է մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ «Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպելու են Շառլ Միշելի հետ։ Սա կարևոր հնարավորություն է՝ զարգացնելու Վաշինգտոնի բանակցություններին հետևող առաջընթացը»,- ասվում է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։ Հավելենք, որ ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, հանդիպելու են Բրյուսելում՝ անցկացնելու երկու երկրների առաջնորդների միջև բանակցությունների հերթական փուլը։ Շառլ Միշելի գրասենյակը լուրը հաստատել է։  Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպման մասին պաշտոնապես դեռ ոչինչ չեն հայտնել։ 
09:32 - 09 մայիսի, 2023
Պետդեպ. Արլինգթոնի քննարկումներում զգալի առաջընթաց է գրանցվել բարդ խնդիրների լուծման գործում |azatutyun.am|

Պետդեպ. Արլինգթոնի քննարկումներում զգալի առաջընթաց է գրանցվել բարդ խնդիրների լուծման գործում |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով՝ անցած շաբաթ Արլինգթոնում տեղի ունեցած քառօրյա քննարկումները կառուցողական էին, Պետդեպարտամենտում կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում: Այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը: «Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Մենք հավատում ենք, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը մոտ է», - ասել է նա։ Պատելի խոսքով՝ ԱՄՆ-ն ամբողջ անհրաժեշտ աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին ու Հայաստանին։ «Մենք շարունակում ենք լիակատար աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ից, քանի դեռ երկու պետությունները շարունակում են երկխոսությունը, շարունակում են ձգտել տևական և կայուն խաղաղության», - վստահեցրել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: Ըստ առկա տվյալների, նշել է Պատելը, կողմերը շարունակում են փոխգործակցությունը. - «Եվ մենք ողջունում ենք այդ մասին հաղորդագրությունները»։ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալը հավելել է, որ ուղիղ երկխոսությունը, ըստ Վաշինգտոնի, առանցքային է Բաքվի և Երևանի միջև «խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»։
09:23 - 09 մայիսի, 2023
Շառլ Միշելի գրասենյակը հաստատեց՝  մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը |panorama.am|

Շառլ Միշելի գրասենյակը հաստատեց՝ մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը |panorama.am|

panorama.am: Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի  հանդիպումը։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Եվրոպական խորհրդի կայքում։  Հաղորդվում է նաև, որ Փաշինյանի ու Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 1-ին՝ Քիշնևում: Այն տեղի կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։ «Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման շրջանակում։ Նրանց քննարկումները կշարունակվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հանդիպմանը 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
09:21 - 09 մայիսի, 2023
Ադրբեջանցի դիվանագետներին վտարել են՝ ի պատասխան իրանցի դիվանագետների վտարմանը․ Իրանի ԱԳՆ |news.am|

Ադրբեջանցի դիվանագետներին վտարել են՝ ի պատասխան իրանցի դիվանագետների վտարմանը․ Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Ադրբեջանցի չորս դիվանագետներ վտարելվել են Իրանից՝ ի պատասխան Բաքվի կողմից իրանցի դիվանագետների վտարմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ պատասխանելով Իրանից չորս ադրբեջանցի դիվանագետների վտարման մասին հարցին։ Նա հաստատել է այս լուրը՝ ասելով, որ դա պատասխան է չորս իրանցի դիվանագետների վտարմանն առնչությամբ Ադրբեջանի «ապակառուցողական գործողություններին», հայտնում է IRNA-ն։ «Մենք միշտ հստակ եւ թափանցիկ արտահայտել ենք մեր տեսակետները Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ»,- ասել է նա՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին։ «Երկու երկրների հարաբերությունները ամուր են, եւ մենք չպետք է ձեռնարկենք որեւէ գործողություն, որը չի բխում երկու երկրների շահերից, այլ այն կողմերի շահերից, ովքեր ցանկանում են վնասել այդ հարաբերություններին»,- հավելել է նա։
17:33 - 08 մայիսի, 2023
Վաշինգտոնից հետո կողմերը խոսում են անկանխատեսելի իրադարձությունների մասին. Աբրահամյան |armeniasputnik.am|

Վաշինգտոնից հետո կողմերը խոսում են անկանխատեսելի իրադարձությունների մասին. Աբրահամյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո խոսակցություններ են ի հայտ եկել իրավիճակի անկանխատեսելի զարգացման մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստից առաջ։ «Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունները, ըստ էության, արձանագրումների ձևով ցույց տվեցին, որ որևէ արդյունք չի եղել, ինչքան էլ ամերիկյան կողմը փորձում էր դրական ֆոն ստեղծել։ Դրան հաջորդած ժամանակահավածում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ոչ միայն ռեալ արդյունք չի եղել, ավելին` կողմերը որոշակի զգուշավորությամբ, բայց խոսում են նոր հնարավոր անկանխատեսելի իրադարձությունների մասին»,– նշեց Աբրահամյանը։ Նրա խոսքով` այսօր մի իրավիճակ է, երբ Ադրբեջանը Հայաստանի «գլխին» բավականին մաքսիմալիստական օրակարգ է «իջեցրել», որը ենթադրում է Արցախի հանձնումը, և ոչ միայն։ Պատգամավորն ուշադրություն հրավիրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե Բաքուն համաձայն չէ անգամ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարմանը։ Աբրահամյանը նշեց` Ադրբեջանի մյուս պահանջները վերաբերում են Հայաստանի տարածքների օկուպացիայի «լեգիտիմացմանը»։ Բացի այդ, ադրբեջանական կողմը պահանջում է նոր տարածքներ, ընդ որում՝ խոսքը միայն 8 գյուղի մասին չէ։ «Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ցանկացած գնով փորձում է միջանցք ստեղծել»,– նկատեց Աբրահամյանը։ Նրա կարծիքով` Ադրբեջանի ներկայիս պահանջները ցույց են տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության տապալումը. եթե նախկինում իշխանությունները հանրությանը փորձում էին հրամցնել, թե Արցախի հանձնմամբ լուծում են Հայաստանի հարցը, ապա հիմա պարզ է, որ Արցախն ընդամենը դարպաս է Հայաստան մտնելու համար։ «Առաջիկայում, ցավոք, մեզ սպասվում են նոր, ծանր իրադարձություններ։ Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ այս իշխանությունները չունեն համապատասխան կամք դիմակայելու առկա մարտահրավերներին։ Ավելին` իրենց քայլերով առավել բարենպաստ դաշտ է ձևավորվում ադրբեջանական նոր ագրեսիայի համար»,– կարծում է պատգամավորը։
17:20 - 08 մայիսի, 2023
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 451 850 զբոսաշրջիկ |armeniasputnik.am|

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 451 850 զբոսաշրջիկ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանն այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել, այսինքն՝ 202 հազար 489 հազար մարդ ավելի, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքէջում։  Հունվար-մարտ ամիսներին Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 237 հազար 40 (նախորդ տարի՝ 108 976 մարդ): Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները՝ 74 հազար 186 (նախորդ տարի՝ 56 519 մարդ): Զգալի է նաև Հայաստան այցելած Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 53 հազար 707 (նախորդ տարի՝ 24 158 մարդ), Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների թիվը՝ 25 հազար 458 (նախորդ տարի՝ 23 291 մարդ): Հնգյակը եզրափակում են Ֆիլիպինների քաղաքացիները՝ 5981 մարդ, իսկ նախորդ տարի նրանք եղել են 2036-ը։ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել նաև Թուրքիայի 2712 քաղաքացի, ինչը 2.2 անգամ ավելի է (1244 մարդ), քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Նշվում է նաև, որ 2022 թվականի առաջին 3 ամսում Ադրբեջանի 3 քաղաքացի էլ է ժամանել Հայաստան, սակայն այս տարի նույն ժամանակահատվածում ոչ ոք չի եկել։
13:43 - 08 մայիսի, 2023
Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացը դեռ չի արդարացրել Ադրբեջանի սպասումները. Բայրամով |tert.am|

Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացը դեռ չի արդարացրել Ադրբեջանի սպասումները. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է interfax.az-ը: «Մենք կոչ ենք անում հայկական կողմին բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով հարաբերությունները կարգավորելու քննարկումներում», - երկուշաբթի ասել է Բայրամովը Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ բանակցություններից հետո։ Նա նշել է, որ չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային, առաջընթացը, որը ձեռք է բերվել տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնումը, «դեռ չի արդարացրել ադրբեջանական կողմի սպասելիքները»։ «Մենք կարծում ենք, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու լավագույն ճանապարհը հիմնված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգման վրա», - ասել է Բայրամովը՝ հավելելով, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հստակ, սկզբունքային և մշտական է»։
13:20 - 08 մայիսի, 2023
Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին 
 |factor.am|

Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին |factor.am|

factor.am: Լիտվան աջակցում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ուղղված ջանքերին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։ «Մեր երկկողմ զրույցի ընթացքում ես ասել եմ իմ գործընկերոջը, որ մենք ուշադրությամբ ու մեծ մտահոգությամբ հետևում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, միաժամանակ, խաղաղ կարգավորման մեծ հույսերով։ Մենք համոզված ենք, որ տևական խաղաղությանը բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերից»,- ասել է Լանդսբերգիսը։ Նա հավելել է, որ Լիտվան վճռականորեն աջակցում է դրան ուղղված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերին։ 
13:18 - 08 մայիսի, 2023
Թեև Ադրբեջանն ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երևում. Արմեն Խաչատրյան |news.am|

Թեև Ադրբեջանն ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երևում. Արմեն Խաչատրյան |news.am|

news.am: Հայաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այնպես, ինչպես Ադրբեջանն է ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Թեեւ Ադրբեջանը դա ընդունել է, բայց գործուն, պրակտիկ քայլերով դա չի երեւում է Ադրբեջանի գործողություններից: Լեռնային Ղարաբաղի հարցը լրիվ այլ հարց է, լրիվ այլ ֆորմատի մեջ է: ԼՂ բնակչության անվտանգության, ապրելու երաշխիքների խնդիրը այլ հարց է: Սա միջազգային հարթակներում պետք է քննարկվի եւ քննարկվում է: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ԼՂ-ն լինի անվտանգ եւ այնտեղի բնակչության անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չլինի: Այս բոլոր հարցերը բանակցություններում երկարատեւ տարիների քննարկումների խնդիրն եր են: Դա կապված է Հայաստանի դիմադրողականության հետ, մի շարք աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, բայց ամեն դեպքում ամեն ինչ արվել եւ արվելու է, որպեսզի ԼՂ բնակչության անվտանգության մակարդակն ապահովվի, ինչը  այսօր այդպես չէ: Բոլորդ գիտեք, որ շրջափակման մեջ են, Ադրբեջանը փորձում է ամեն կերպ փորձում է սադրել, էթնիկ զտումների ծրագրեր է իրականացնում»,-ասաց նա։
13:15 - 08 մայիսի, 2023
Ամեն րոպե պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի․ ՔՊ խմբակցության պատգամավոր |aysor.am|

Ամեն րոպե պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի․ ՔՊ խմբակցության պատգամավոր |aysor.am|

aysor.am: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան տեղյակ չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցից։ «Իրոք, տեղեկություն չունեմ։ Վարչապետը Մոսկվա պարբերաբար գնում է, երևի գնացել է, տեղյակ չեմ», - ասաց նա՝ լրագրողների հարցին ի պատասխան։ ՔՊ-կան պատգամավորից հետաքրքրվեցին նաև «խաղաղության պայմանագրի» շուրջ վաշինգտոնյան բանակցություններից։ «Ամերիկյան  բանակցությունների վերաբերյալ դեռևս ամփոփիչ տեղեկատվություն չունեմ, հետևաբար, որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց Խաչատրյանը։ Ըստ նրա՝ բանակցությունների շուրջ ցանկացած քննարկում դրական երևույթ է։ «Եթե քննարկում են բանակցությունները, դա արդեն դրական է։ Հարցն այն է, թե արդյունքներն ինչպիսին են։ Շատ լավ կլինի, եթե մեր սպասելիքներն իրականացված լինեն, բայց, ինչպես տեսնում ենք, բավականին դժվար  պրոցես է, և սպասելիքների առումով երկար ճանապարհ դեռևս երևի պիտի անցնենք»,- ասաց նա։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպմանը, որ «խաղաղության պայմանագրի» պարամետրերը հայ ժողովրդի համար կարող են ընդունելի չլինել՝ ՔՊ-ական պատգամավորը նշեց․ «Կարող է այնպիսի պայմաններ առաջադրեն, որոնք մեզ համար «կարմիր գծեր» են և ընդունելի չեն։ Շատ պարզ է։ Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծի, ինչը շատ դեպքերում մեզ համար ընդունելի չէ»։ Արմեն Խաչատրյանը նաև վստահություն հայտնեց, որ Ադրբեջանի կողմից սադրանքներ միշտ էլ լինելու են։ «Միշտ էլ լինելու են սադրանքներ, ուղղակի հարցն այն է, թե սադրանքներն ինչ մակարդակի վրա են լինելու։ Որ սահմանում մեկ-երկու անգամ կրակում են մեր դիրքերի ուղղությամբ, դա ևս սադրանք է, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի», - ասաց նա։
12:32 - 08 մայիսի, 2023
Փաշինյանն ու Ալիևը շաբաթվա վերջին կհանդիպեն Բրյուսելում. Financial Times |civilnet.am|

Փաշինյանն ու Ալիևը շաբաթվա վերջին կհանդիպեն Բրյուսելում. Financial Times |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկա կիրակի օրը Բրյուսելում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպում կանցկացնեն, գրում է The Financial Times-ը՝ հղում անելով նախապատրաստական ​​աշխատանքներից լավատեղյակ երեք պաշտոնյայի։ Պաշտոնյաներից մեկը նշել է, որ Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է»՝ հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը միմյանց փոխլրացնող գործընթացներ են։ Պարբերականը գրում է, որ երեք առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Մոլդովայում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Պարբերականը նշում է, որ Շառլ Միշելի ու Իլհամ Ալիևի խոսնակները հրաժարվել են մեկնաբանել հնարավոր հանդիպման մասին լուրը, իսկ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը անպատասխան է թողել այն։
10:20 - 08 մայիսի, 2023
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած բանակցությունները արդյունք չեն տվել. պետնախարար

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած բանակցությունները արդյունք չեն տվել. պետնախարար

Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած քննարկումները արդյունք չեն տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:«Սիրելի հայրենակիցներ Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:  Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:  Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա:
10:43 - 07 մայիսի, 2023