ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Բլինկենը խոստովանել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի որոշ գործողություններ խաթարել են «կանոնների վրա հիմնված կարգը»
 |tert.am|

Բլինկենը խոստովանել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի որոշ գործողություններ խաթարել են «կանոնների վրա հիմնված կարգը» |tert.am|

tert.am: Վերջին տարիներին ԱՄՆ-ի մի շարք գործողություններ խաթարել են «կանոնների վրա հիմնված կարգն» ու Վաշինգտոնի՝ կանոններին հավատարիմ լինելու հանդեպ այլոց հավատը: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Բոլորը պետք է պատասխանատվություն կրեն այն պարտավորությունների հանդեպ հավատարմության համար, որոնք մենք ստանձնել ենք կամովին։ Դա վերաբերում է նաև Միացյալ Նահանգներին։ Ես գիտեմ, որ վերջին տարիներին մեր որոշ գործողություններ խաթարել են կանոնների վրա հիմնված կարգը և ստիպել ուրիշներին կասկածել, որ մենք դեռ հավատարիմ ենք դրանց»,- հայտարարել է Բլինկենը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն Ջո Բայդենի օրոք վերադառնում է միջազգային հանրության հետ բազմակողմ աշխատանքին:
21:11 - 07 մայիսի, 2021
ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Արցախին 50 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերել |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Արցախին 50 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերել |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում Սմիթը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված հարձակումների հետևանքով, որոնց լայնորեն աջակցում էր Թուրքիան, Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ մահացան և վիրավորվեցին, հազարավոր մարդիկ մնացին անօթևան, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածքներ: Նա ընդգծել է, որ առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է անհրաժեշտ տրամադրել Արցախին սննդի անվտանգության, բնակարանների, բուժօգնության ապահովման և ենթակառուցվածքների վերականգնման նպատակով: Նա դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների Ադրբեջան տեղափոխելու և նրանց հայերի դեմ կռվում օգտագործելու փաստը՝ ընդգծելով, որ պետքարտուղարությունը համապատասխան գնահատական պետք է տա Արցախի դեմ թուրքական կողմի գործողություններին: Նա նաև հորդորել է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:
10:58 - 07 մայիսի, 2021
ԱՄՆ-ն քննարկում է Իրանին պատկանող 1 միլիարդ դոլարի ապասառեցումը, սակայն Թեհրանն այդ գումարը կկարողանա օգտագործել միայն մեկ նպատակով. Պետդեպ |tert.am|

ԱՄՆ-ն քննարկում է Իրանին պատկանող 1 միլիարդ դոլարի ապասառեցումը, սակայն Թեհրանն այդ գումարը կկարողանա օգտագործել միայն մեկ նպատակով. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն մտադիր է ապասառեցնել Իրանի՝ պատժամիջոցների տակ գտնվող ակտիվների մի մասը, որը, սակայն, իսլամական երկրի ղեկավարությունը կկարողանա օգտագործել միայն մի նպատակով:Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, գրում է CNN-ը:Ըստ այդմ, ԱՄՆ-ն, Իրանի հետ միջուկային գործարքը վերագործարկելու շուրջ բանակցությունների ֆոնին, քննարկում է 1 միլիարդ դոլարի ապասառեցումը, որն Իրանի իշխանությունները կարող են օգտագործել միայն մարդասիրական նպատակներով:«Հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ մենք իրանական ակտիվների ապասառեցումը դիտարկում ենք որպես Թեհրանի համար միակողմանի ժեստ, իրականությանը չեն համապատասխանում ... Ինչպես ավելի վաղ ասել ենք, ԱՄՆ ցանկացած իմաստալից քայլ պետք է լինի գործընթացի մաս, որում ներգրավված են երկու կողմերը», - գրել է Փրայսն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:
10:17 - 07 մայիսի, 2021
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը |armenpress.am|

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում Է անվտանգության ոլորտում Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը: Այդ մասին մայիսի 6-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած բանակցությունների արդյունքները։ «Մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն Էլ ավելի ուժեղացնելու հնարավորությունը, ինչպես նաեւ (այդ ոլորտում) Ուկրաինային օգնության ցուցաբերումը»,-Բլինքենն ասել Է համատեղ մամուլի ասուլիսում: Մայիսի 6-ին անցկացվում Է Բլինքենի՝ Կիեւ կատարած երկօրյա այցի պաշտոնական մասը, որտեղ բանակցություններ են պլանավորված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի եւ ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: ԱՄՆ-ի պետքարտուղարը դարձել Է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջին ներկայացուցիչը, որն այցելել Է Ուկրաինա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:25 - 06 մայիսի, 2021
Ամերիկյան և վրացական նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում |shantnews.am|

Ամերիկյան և վրացական նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում |shantnews.am|

shantnews.am: Ամերիկյան և վրացական նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին ասված է ԱՄՆ վեցերորդ նավատորմի Twitter- ի էջում: Ըստ հաղորդագրության, ամերիկյան «Hamilton» նավը ժամանել էր Բաթումի ՝ հանդիպելու Վրաստանի առափնյա պահպանության, Պաշտպանության նախարարության և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ: Այստեղ վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանն ու Միացյալ Նահանգները մի շարք համատեղ վարժանքներ են անցկացրել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Պավել Դերժավին» նավը հետևել է ԱՄՆ առափնյա պահպանության «Hamilton» պարեկային նավի գործողություններին: ԱՄՆ-ն իր զինված ուժերի համար Սև ծովը համարում է «ռազմական գործողությունների առանցք»: Այս մասին հայտարարել է ամերիկացի բրիգադային գեներալ Քրիստոֆեր Նորին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Սև ծովն առանցքային է ռազմական գործողությունների համար: ՆԱՏՕ-ի արևելյան թևի, ինչպես նաև տարածաշրջանի ինքնիշխան պետությունների անվտանգությունը կախված է հավանական հակառակորդներին զսպելու մեր կարողությունից», – ասել է զինվորականը:
09:57 - 06 մայիսի, 2021
G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

shantnews.am: G7-ի երկրները հետաքրքրված են Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններով։ Այս մասին ասվում է Լոնդոնում Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված կոմյունիկեում, փոխանցում է RIA Novosti-ն։ G7-ը մտադիր է հետագայում էլ համագործակցել Մոսկվայի հետ տարածաշրջանային ճգնաժամերի և գլոբալ մարտահրավերների կարգավորման հարցերում։ Խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխությանը, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, զինաթափմանն ու չտարածմանը, խաղաղ տնտեսական զարգացմանը և Արկտիկայում շրջակա միջավայրի պաշտպանությանը։ «Այդուհանդերձ մենք կշարունակենք մեծացնել մեր հավաքական հնարավորությունները՝ ուղղված Ռուսաստանի վարքագծի զսպմանը, որը սպառնում է առկա միջազգային համակարգին, այդ թվում կիբերմիջավայրում և ապատեղեկատվության ոլորտում»,-ասված է նախարարների հայտարարության մեջ։ G7-ի անդամները կոչ են արել ռուսական իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տիրող իրադրության դեէսկալացիային։ Կոչ է արվել հեռացնել զորքերը։ Յոթնյակը նշում է, որ Մոսկվան իր ԶՈՒ գործողությունների հետ կապված սպառիչ պատասխան չի տվել։ Յոթնյակն աջակցություն է հայտնել նորմանդական գործընթացին և հիշեցրել, որ պատժամիջոցների շարունակականությունը կախված է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով սահմանված պարտավորությունների լիարժեք կատարումից։
09:24 - 06 մայիսի, 2021