Բլինկենը խոստովանել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի որոշ գործողություններ խաթարել են «կանոնների վրա հիմնված կարգը»
 |tert.am|
21:11 - 07 մայիսի, 2021

Բլինկենը խոստովանել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի որոշ գործողություններ խաթարել են «կանոնների վրա հիմնված կարգը» |tert.am|

tert.am: Վերջին տարիներին ԱՄՆ-ի մի շարք գործողություններ խաթարել են «կանոնների վրա հիմնված կարգն» ու Վաշինգտոնի՝ կանոններին հավատարիմ լինելու հանդեպ այլոց հավատը: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բոլորը պետք է պատասխանատվություն կրեն այն պարտավորությունների հանդեպ հավատարմության համար, որոնք մենք ստանձնել ենք կամովին։ Դա վերաբերում է նաև Միացյալ Նահանգներին։ Ես գիտեմ, որ վերջին տարիներին մեր որոշ գործողություններ խաթարել են կանոնների վրա հիմնված կարգը և ստիպել ուրիշներին կասկածել, որ մենք դեռ հավատարիմ ենք դրանց»,- հայտարարել է Բլինկենը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն Ջո Բայդենի օրոք վերադառնում է միջազգային հանրության հետ բազմակողմ աշխատանքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել