Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով. Սպիտակ տունը Բայդեն-Պուտին զրույցից հետո հաղորդագրություն է տարածել
 |armenpress.am|

Ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով. Սպիտակ տունը Բայդեն-Պուտին զրույցից հետո հաղորդագրություն է տարածել |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տունն ԱՄՆ և ՌԴ նախագահների տեսագագաթնաժողովի ավարտից հետո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ղեկավարները քննարկել են ԱՄՆ-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցեր:«Նախագահ Բայդենը բարձրաձայնել է Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի դաշնակիցների խորը մտահոգությունը Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի կողմից ուժերի էսկալացիայի վերաբերյալ և հստակեցրել, որ ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական և այլ միջոցներով:Նախագահ Բայդենը վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ապաէսկալացիայի ու դիվանագիտությանը վերադառնալու կոչ է արել։Նախագահները քննարկել են նաև ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը ռազմավարական կայունությունը, ինչպես նաև համատեղ աշխատանքը տարածաշրջանային խնդիրների շուրջ, ինչպիսին Իրանն է»,-ասվում է հաղորդագրությունում:
22:46 - 07 դեկտեմբերի, 2021
ԱՄՆ-ի իշխանությունները պարզում են Միչիգան նահանգում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները |armenpress.am|

ԱՄՆ-ի իշխանությունները պարզում են Միչիգան նահանգում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները |armenpress.am|

armenpress.am: Իշանությունները պարզում են Օքսֆորդ քաղաքի (Միչիգան նահանգ) դպրոցում տեղի ունեցած հրաձգության հանգամանքները: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ): Նրա ելույթը հեռարձակել են Միացյալ Նահանգների նորությունների հեռուստաընկերությունները: «Ինձ տեղեկացրեցին Միչիգան նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին: Առայժմ մենք պարզում ենք բոլոր մանրամասնությունները, ես ամբողջ սրտով ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք սիրելի մարդու կորստի աներեւակայելի վիշտ են ապրում: Ըստ երեւույթին, կրակել են մոտավորապես ինը մարդու, եւ մի քանիսը, կամ, իմ կարծիքով՝ երեքը, մահացել են»,- նշել Է պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ կասկածյալը՝ «մոտ 15 տարեկան երիտասարդը, հանձնվել Է»: «Նա հայտարարել Է իր դեմ վկայություն չտալու իրավունքի մասին եւ հանձնել Է իր ատրճանակը: Դա այն ամենն Է, ինչ մենք գիտենք»,- հավելել Է Բայդենը: Նոյեմբերի 30-ին ավելի վաղ ոստիկանությունում հայտնել են, որ 15-ամյա աշակերտը կիսաավտոմատ ատրճանակով 15-20 կրակոց Է արձակել Օքսֆորդի դպրոցում: Իրավապահները ձերբակալելիս զենքը դեռահասից առգրավել են, նա դիմադրություն ցույց չի տվել: Կատարվում Է միջադեպի հետաքննություն, տեղում աշխատում են իրավապահ մարմինների շուրջ 100 աշխատակիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:10 - 01 դեկտեմբերի, 2021
Բայդենը գնահատել է կորոնովիրուսի նոր շտամով պայմանավորված լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը

 |armenpress.am|

Բայդենը գնահատել է կորոնովիրուսի նոր շտամով պայմանավորված լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարծում, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոն»-ի տարածման դեմ պայքարի համար այս պահին պահանջվում է հավելյալ միջոցների կիրառում, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ են ընդունել համապատասխան որոշում: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Ես կցանկանայի կրկնել բժիշկ Ֆաուչիի (խմբ.- գլխավոր վարակաբան) խոսքերն այն մասին, որ պատվաստումը երաշխավորում է առնվազն որոշակի պաշտպանություն կորոնավիրուսի նոր շտամից: Ավելին՝ խթանիչ պատվաստումը նշանակալի ուժեղացնում է պաշտպանությունը: Մենք առայժմ չենք կարծում, որ կարիքը կա հավելյալ միջոցների»,-ասել է Բայդենը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում պատրաստ են անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան որոշում:
22:17 - 29 նոյեմբերի, 2021
Մոսկվան բացասաբար է վերաբերվում Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին |civilnet.am|

Մոսկվան բացասաբար է վերաբերվում Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին |civilnet.am|

civilnet.am: Կրեմլը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին», որին, ի թիվս 110 երկրների ու տարածքների՝ մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (առցանց): ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովը» ԱՄՆ-ի՝ նոր բաժանարար գծեր ստեղծելու փորձ է անվանել և ընդգծել, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում այդ միջոցառմանը: «Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր բաժանարար գծեր անցկացնելու փորձ։ Մենք պայքարել ենք 1990-ականների սկզբին, որպեսզի բաժանարար գծերը հեռացվեն, բայց այժմ Միացյալ Նահանգները նախընտրում է նոր բաժանարար գծեր ստեղծել և երկրները բաժանել, իրենց պատկերացմամբ, լավերի և վատերի»,- նոյեմբերի 24-ին լրագրողներին ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այդ դիրքորոշումը մի փոքր կտրված է իրականությունից․ «Դա բացարձակապես փոխկապակցված չէ աշխարհում ընդհանուր տրամադրությունների հետ։ Ավելի ու ավելի շատ երկրներ, այնուամենայնիվ, նախընտրում են իրենք որոշել, թե ինչպես պետք է շարունակեն ապրել՝ առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու, բայցևայնպես, նման փորձեր ԱՄՆ-ում արվում են»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը փորձում է այլ երկրներին պարտադրել ժողովրդավարության մասին իր պատկերացումը և սեփականաշնորհել այդ տերմինը: «Նրանք փորձում են սեփականաշնորհել «ժողովրդավարություն» բառը։ Այսինքն՝ [նրանց պատկերացմամբ] ժողովրդավարությունը միայն այն է, ինչը համապատասխանում է Վաշինգտոնի ընկալմանը։ Ակնհայտ է, որ այդպես լինել չի կարող և չպետք է լինի։ Նման բան, ըստ էության, չկա»,- ասել է նա։
15:34 - 24 նոյեմբերի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ` մաղթելով քաջառողջություն, երջանկություն և հաջողություն: Մեծագույն հաճույքով եմ հիշում օրերս Գլազգոյում կայացած մեր ջերմ և բարեկամական հանդիպումն ու զրույցը: Ինձ համար թանկ հիշողություն է նաև դեռևս 2019 թվականին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր անկեղծ և անմիջական հանդիպումը, որից ստացած պարզ մարդկային տպավորություններն այսօր էլ ուղեկցում են ինձ: Հուսով եմ, որ առաջիկայում նոր հնարավորություն կունենանք հանդիպելու և զրուցելու միջազգային ու երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների երկարամյա հարաբերություններն ունեն ամուր հիմք և հուսալի հեռանկար՝ հաշվի առնելով փոխադարձ վստահությունն ու հարգանքը և բարեկամական կապերը երկու ժողովուրդների միջև: Մեր երկրների միջև արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության մեջ և գործընկերային կապերում, անկասկած, մեծ են Ձեր անձնական դերն ու ներդրումը թե՛ որպես ԱՄՆ 46-րդ նախագահ, թե՛ որպես ԱՄՆ 47-րդ փոխնախագահ և երկարամյա սենատոր։Ուրախ եմ, որ առկա է երկկողմ շահագրգռվածություն տարբեր ոլորտներում միջպետական երկխոսությունը և փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Համայն հայությունը և անձամբ ես բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ձեր և ԱՄՆ վարչակազմի շարունակական ջանքերը, որը մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է: Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունների և համատեղ ջանքերի շնորհիվ ևս Հայաստանի և Միացյալ Նահանգների բազմաբնույթ համագործակցությունը կարող է նոր բովանդակություն ստանալ։ Վստահ եմ, որ միասին կկարողանանք առավել զարգացնել լավագույն ավանդույթների ու փորձի վրա հիմնված հայ-ամերիկյան փոխգործակցու­թյունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:
12:10 - 21 նոյեմբերի, 2021
Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի միջև նոր շփումները մինչ Նոր տարի |armenpress.am|

Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի միջև նոր շփումները մինչ Նոր տարի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նոր շփումները հնարավոր է և տեղի ունենան մինչ Նոր տարի, բայց կարող են տեղի ունենալ նաև դրանից հետո: Այդ մասին ռուսական Առաջին ալիքին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:    «Կոնկրետ ամսաթվեր դեռևս չկան, անհրաժեշտ է համբերությամբ լցվել: Իսկապես, երեկ տեղի է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի խոսակցությունը՝ Ժնևի գագաթնաժողովում Պուտինի և Բայդենի կողմից քննարկված հիմնական հարցերի շուրջ «ժամերի ճշգրտման» և բարձր մակարդակի նոր շփումների հնարավորությունը դիտարկելու համատեքստում»,- ասել է Պեսկովը: Պեսկովի խոսքով, թե շփումները երբ կլինեն, հստակ պատկերացում չունեն: «Պետք է սպասել: Հնարավո՞ր են արդյոք դրանք մինչ Նոր տարի: Այո, հնարավոր են: Բայց հնարավոր է նաև ավելի ուշ: Դա կախված կլինի նրանից, թե որքանով կհամապատասխանեն երկու նախագահների օրակարգերը և թե ինչպիսի ֆորմատ նրանք կնախընտրեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:    
21:21 - 18 նոյեմբերի, 2021
Սի Ծինպինը եւ Բայդենը քննարկել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական հարցեր |armenpress.am|

Սի Ծինպինը եւ Բայդենը քննարկել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական հարցեր |armenpress.am|

armenpress.am: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական եւ հիմնարար հարցերը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: «Կողմերը կարծիքների լիակատար եւ խորը փոխանակում են  կատարել չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ռազմավարական, համապարփակ եւ հիմնարար խնդիրների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարեւոր հարցերի  շուրջը»,- նշում է հեռուստաալիքը: Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, երկու ղեկավարների առցանց հանդիպումն սկսվել է 08:46-ին (Երեւանի ժամանակով 04:46-ին): Առաջին կեսը տեւել է շուջ 1 ժամ 56 րոպե, ինչից հետո կողմերը գնացել են ընդմիջման: Հանդիպման երկրորդ մասն սկսվել է Պեկինի ժամանակով 11:06-ին (Երեւանի ժամանակով 07:06-ին ) եւ տեւել շուրջ 1 ժամ 18 րոպե: Ընդհանուր առմամբ երկու ղեկավարների բանակցությունները տեւել են մոտավորապես 3 ժամ 14 րոպե: Սա երկու ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն է 2021 թվականի հունվարին Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր: Ավելի վաղ նրանք փոխանակել են ուղերձներ եւ հեռախոսազանգեր: Բայդենի եւ Սի Ծինպինի միջեւ վերջին հեռախոսազրույցը կայացել է սեպտեմբերի 10-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:17 - 16 նոյեմբերի, 2021
Անկարան և Վաշինգտոնը կստեղծեն աշխատանքային խումբ վիճահարույց հարցերը կարգավորելու համար |azatutyun.am|

Անկարան և Վաշինգտոնը կստեղծեն աշխատանքային խումբ վիճահարույց հարցերը կարգավորելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուօղլուն Daily Sabah պարբերականին ասել է, որ Անկարան և Վաշինգտոնը կստեղծեն աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի երկու երկրների հարաբերությունները խոչընդոտող վիճահարույց խնդիրներով: Նախարարի փոխանցմամբ, այդ խմբի օրակարգում կլինի նաև ռուսական արտադրության C-400 (S-400) տեսակի զենիթահրթիռային համակարգեր գնելու գործարքը, որը խստորեն քննադատել են թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները: «Մենք կձևավորենք այդպիսի խումբ, ժամանակին այդ առաջարկը փոխանցել ենք ԱՄՆ-ին, հիմա էլ նրանց կողմից՝ նախագահ Ջո Բայդենից է եկել նման առաջարկ»,- ասել է Չավուշօղլուն: Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հռոմում գումարված «Մեծ քսանի» գագաթնաժողովի շրջանակում:
18:20 - 04 նոյեմբերի, 2021
Բայդենն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի տիրապետման կապակցությամբ. Պետդեպ |tert.am|

Բայդենն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի տիրապետման կապակցությամբ. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնմանը՝ շեշտելով, որ Վաշինտոնի դիրքորոշումն այս հարցում հստակ է:«Նախագահ Բայդենը վերահաստատել է մեր պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի դաշնակից։ Սակայն այդ հանդիպման ժամանակ նախագահը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգերի տիրապետման կապակցությամբ։ Այսպիսով, մենք շատ հստակ հայտնել ենք մեր մտահոգություններն այս համակարգի հետ կապված: Մենք շատ պարզ ենք դարձրել նաև С-400-ի տիրապետման հետևանքները, այդ թվում՝ F-35 ծրագրի համատեքստում»,-ասել է Փրայսը:
14:30 - 04 նոյեմբերի, 2021
ՀՀ նախագահը զրույցներ է ունեցել Ջո Բայդենի, Էմանուել Մակրոնի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ

ՀՀ նախագահը զրույցներ է ունեցել Ջո Բայդենի, Էմանուել Մակրոնի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ

Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփ­ոխության մասին շրջան­ակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժող­ովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթ­ները կլիմայի փոփոխու­թյանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ­։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ ընդգծելով, որ Գլազգոյի համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայ­նեցված գործողություն­ների ծրագիր: Նոյեմբերի 2-ին նախատեսված է նաև Հայաստանի Հանրապե­տության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը: Իսկ մինչ այդ նախագահը գագաթնաժողովի շրջանակ­ում զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նա­խագահ էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլ­եր Անգելա Մերկելի, Մոնակոյի արքայազն Ալբ­երտ Երկրորդի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգի­պտոսի նախագահ Աբ­դել Ֆաթթահ Ալ Սիսիի, Սերբիայի նախագահ Ալ­եքսանդար Վուչիչի, Կի­պրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Արգեն­տինայի նախագահ Ալբեր­տո Ֆերնանդեսի, Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի, Ղրղզստ­անի նախագահ Սադիր Ժա­պարովի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Իտալի­այի վարչապետ Մարիո Դրագիի, Կանադայի վարչ­ապետ Ջասթին Տրյուդոյ­ի, Ավստրալիայի վարչա­պետ Սքոթ Մորիսոնի, Լիբանանի վարչապետ Նեժ­իպ Միքաթիի, Լյուքսեն­բուրգի վարչապետ Քսավ­յե Բեթելի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյով­ենի, Ավստրիայի կանցլ­եր Ալեքսանդր Շալենբե­րգի, Եվրոպական խորհր­դի նախագահ Շառլ Միշե­լի հետ: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
12:09 - 02 նոյեմբերի, 2021
Բայդենն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում. Սպիտակ տուն |tert.am|

Բայդենն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում. Սպիտակ տուն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Սպիտակ տան կայքը՝ ներկայացնելով հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ:Նախագահ Բայդենն ընդգծել է կառուցողական հարաբերություններ պահպանելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և առկա տարաձայնություններն արդյունավետ կառավարելու իր ցանկությունը։Ղեկավարները քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղաններին մարդասիրական օգնության տրամադրումը, Լիբիայի ընտրությունները, իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում և դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում։Նախագահ Բայդենը վերահաստատել է պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, սակայն նշել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը գնելու շուրջ մտահոգությունը:
17:04 - 31 հոկտեմբերի, 2021