ԱՄՆ-ում 11 նահանգ դատական հայց է ներկայացրել պարտադիր պատվաստման դեմ |tert.am|
16:26 - 06 նոյեմբերի, 2021

ԱՄՆ-ում 11 նահանգ դատական հայց է ներկայացրել պարտադիր պատվաստման դեմ |tert.am|

tert.am: Ամերիկյան նահանգներից առնվազն 11-ը հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Քովիդ-19»-ի դեմ պարտադիր պատվաստման հրահանգի դեմ, որը վերաբերում է խոշոր ընկերությունների աշխատակիցներին:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Միսսուրի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտը: Վերջինիս խոսքով՝ պարտադիր պատվաստման դեմ հանդես եկող նահանգների կոալիցիայում ընդգրկվել են Միսսուրին, Արիզոնան, Նեբրասկան, Այովան, Արկանզասը, Մոնտանան, Ալյասկան, Վայոմինգը, Նյու Հեմփշիրը, Հարավային Դակոտան և Հյուսիսային Դակոտան: Դատական հայցին միացել են նաև մի քանի կազմակերպություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել