Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական երեք ավիաընկերությունների դեմ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական երեք ավիաընկերությունների դեմ

Մեծ Բրիտանիան այսօր հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի «Աերոֆլոտ», «Ուրալյան ավիաուղիներ», «Ռոսիա» ավիաընկերությունների դեմ՝ թույլ չտալու համար, որպեսզի նրանք վաճառեն բրիտանական օդանավակայաններում ինքնաթիռների չօգտագործվող վայրէջքատեղերը, գրում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ, իր գնահատականով, վայրէջքատեղերն արժեն  50 մլն ֆունտ (61,9 մլն դոլար)։ «Մենք արդեն փակել ենք մեր օդային տարածքը ռուսական ավիաուղիների համար։ Այսօր մենք հոգ ենք տանում, որպեսզի նրանք չկարողանան կանխիկացնել մեր օդանավակայաններում իրենց շահեկան վայրէջքատեղերը։ Յուրաքանչյուր տնտեսական պատժամիջոց ընդգծում է մեր հստակ ուղերձը [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին․ մենք կանգ չենք առնելու, մինչև որ Ուկրաինան չհաղթի», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։ Ռուսական այս երեք ավիաուղիների ակտիվները կսառեցվեն։   Նորա Վանյան
14:44 - 19 մայիսի, 2022
«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները |shantnews.am|

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները |shantnews.am|

shantnews.am: Յոթնյակի (G7) երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ««Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները պնդում են, որ Ուկրաինային զենք կմատակարարեն «այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է»,- այս մասին ասվում է Գերմանիայի հյուսիսում գտնվող Վանգելս կոմունայում եռօրյա հանդիպման արդյունքներով G7 երկրների արտգործնախարարների ընդունած համատեղ հայտարարության մեջ։ G7-ի արտգործնախարարները կարծում են, որ Ուկրաինայում իրավիճակը վատթարացրել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները։ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, նրանց գնահատմամբ, «վատթարացրին համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները՝ հանգեցնելով պարենամթերքի, վառելիքի և էներգիայի գների աճին»։ Նախարարները Ռուսաստանին կոչ են արել վերջ տալ Ուկրաինայից «հացահատիկի արտահանման շրջափակմանը»։ «Սա կարող է լինել միայն առաջին քայլը»,- ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ մոտ 43 միլիոն մարդ սովից մեկ քայլ է հեռու։ G7-ը Չինաստանին կոչ է անում նաև չօգնել Ռուսաստանին և չշրջանցել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի վաղ ընդգծել էր, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հարվածում են այն երկրների տնտեսություններին, որոնք դրանք պարտադրում են, ինչպես նաև հրահրում են համաշխարհային ճգնաժամ։
14:43 - 14 մայիսի, 2022
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ալինա Կաբաևայի և Պուտինի նախկին կնոջ նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ալինա Կաբաևայի և Պուտինի նախկին կնոջ նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նախկին մարմնամարզիկ Ալինա Կաբաևայի և ևս 11 անձանց նկատմամբ, որոնք, ըստ բրիտանական իշխանության, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև Կաբաևայի տատը, Պուտինի նախկին կին Լյուդմիլա Օչերետնայան, նախագահի հորեղբորորդի Միխայիլ Պուտինն, ինչպես նաև «Գազֆոնդ» կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար Յուրի Շամալովը, որին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անվանում է Պուտինի նախկին փեսա Կիրիլ Շամալովի եղբայր։ Պատժամիջոցներն ուղված են «ստվերային ցանցին, որը Պուտինի համար ապահովում է շքեղ կենսակերպ», հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։ «Մենք շարունակելու ենք պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր սատարում են պուտինյան ագրեսիան, մինչև որ Ուկրաինան հաղթանակ տանի», - հավելել է նա։ «Պուտինի պաշտոնական ակտիվները համեստ են, իսկ նրա կենսակերպը ֆինանսավորվում է ընտանիքի, ընկերների և էլիտայի միջոցով։ Պուտինը հույսը դնում է ընտանիքի, մանկության ընկերների և ընտրյալ էլիտայի վրա, որոնք շահույթ ունեն նրա կառավարումից և, իրենց հերթին, աջակցում են նրա կենսակերպին։ Որպես պարգև՝ նրանք ստանում են պետության գործերի վրա ազդելու հնարավորություն», - ասված է ԱԳՆ հայտարարությունում։ Նորա Վանյան
18:12 - 13 մայիսի, 2022
Մեծ Բրիտանիան և Ճապոնիան ռազմական համաձայնագիր են ստորագրել |lragir.am|

Մեծ Բրիտանիան և Ճապոնիան ռազմական համաձայնագիր են ստորագրել |lragir.am|

lragir.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լոմդոնում ստորագրել են համաձայնագիր, որը թույլ է տալիս երկու երկրների զինված ուժերի մուտքը միմյանց տարածք զորավարժությունների և արտակարգ իրավիճակներին արձագանքման համար։ Միաժամանակ երկու երկրների վարչապետները հայտարարել են, որ «ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները պետք է միասնական կանգնեն ավտորիտար ռեժիմների դեմ», գրում է BBC-ն։ Միացյալ Թագավորության հետ համաձայնագրի նախապատրաստումը սկսվել էր սեպտեմբերին, երբ բրիտանական կառավարությունը որոշեց ակտիվացնել գործունեությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (այս շրջադարձի մի մասն էր ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ AUKUS դաշինքի ստեղծումը՝ համատեղ դիմակայելու համար Չինաստանին): Ապրիլի վերջին Ավստրալիայում Ճապոնիայի դեսպանը բացահայտեց, որ Տոկիոն աշխատանքներ է տանում միանալու Five Eyes հետախուզական դաշինքին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Կանադա, Նոր Զելանդիա), որի շրջանակներում դաշնակիցները կիսում են իրենց ամենագաղտնի հետախուզական տեղեկությունները:
10:16 - 06 մայիսի, 2022
Մեծ Բրիտանիան Մոսկվայի բորսան զրկել է ճանաչված բորսայի կարգավիճակից

Մեծ Բրիտանիան Մոսկվայի բորսան զրկել է ճանաչված բորսայի կարգավիճակից

Մեծ Բրիտանիան այսօր չեղարկել է Մոսկվայի ֆոնդային բորսայի (MOEX)՝ ճանաչված բորսայի կարգավիճակը՝ կասեցնելով որոշ հարկային արտոնություններ նոր ներդրողրի համար, գրում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիան որոշ բորսաների շնորհում է ճանաչված բորսայի կարգավիճակ, որը թույլ է տալիս դրանցում վաճառվող արժեթղթերի մասով օգտվել հատուկ հարկային արտոնություններից։ Այս որոշումը չի տարածվի այն ներդրումների վրա, որոնք արվել են Մոսկովյան բորսայում մինչ այս, սակայն նորերի վրա կտարածվի։ Մեծ Բրիտանիան իր այս քայլի մասին հայտնել էր դեռ նախորդ ամիս և հայտարարել էր, որ դա պատասխան է այն սահմանափակումներին, որոնք Ռուսաստանի բանկը կիրառել էր օտարերկրյա ներդրողների նկատմամբ՝ հղում անելով փետրվարի 28-ին սահմանված արգելքին։ Այն թույլ չէր տալիս բրոքերներին արժեթղթերի վաճառքի գործարքներ կատարել Ռուսաստանի ոչ ռեզիդենտների հրահանգով։ «Սա կկասեցնի գումարների ներդրումը ռուսական ակտիվների մեջ և հստակ ազդակ կլինի, որ միտք չունի նոր ներդրումներ անել Ռուսաստանում», - ասել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ֆինանսական քարտուղար Լյուսի Ֆրեյզերը։   Նորա Վանյան  
15:54 - 05 մայիսի, 2022
ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում թռչնագրիպի բռնկումներ են սկսվել |factor.am|

ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում թռչնագրիպի բռնկումներ են սկսվել |factor.am|

factor.am: ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում թռչնագրիպի բռնկումներ են։ ԱՄՆ պատմության ընթացքում վիրուսի այս բռնկումը ծավալներով երկրորդն է։ Այստեղ ոչնչացվել է շուրջ 35 միլիոն թռչուն։ Իսկ Ֆրանսիայում սա երբևէ գրանցված ամենավատ բռնկում է․ այստեղ ոչնչացվել է 16 միլիոն թռչուն։ Վիրուսի տարածման դեպքեր են գրանցվել նաև Մեծ Բրիտանիայում, Իտալիայում ու Իսպանիայում։ԱՄՆ-ում և Ֆրանսիայում օրգանական և ազատության մեջ ապրող հավերը հայտնվել են արգելափակման մեջ: Ձու ածող հավերը, որոնք սովորաբար բացօթյա տարածքներում շրջելու հասանելիություն են ունեցել, այլևս չեն կարող ազատ շրջել բացօթյա տարածքներում, քանի որ որոշ ամերիկացի և եվրոպացի ֆերմերներ ժամանակավորապես փակ են պահում թռչուններին՝ թռչնագրիպի մահացու բռնկման պատճառով։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ձու արտադրողները և ոլորտի ներկայացուցիչները: Այս ամենն անակնկալ է գնորդների համար, որոնք արդեն իսկ ավելի թանկ են վճարում ձվի համար՝ վարակված հավերին ոչնչացնելու պատճառով: Սպառողները հավելյալ գումար են վճարում մասնագիտացված ֆերմաներից օրգանական ձվերի գնման համար՝ մտածելով, որ հավերը նախկինի պես արևի տակ ազատորեն շրջելու հնարավորություն ունեն։ Նշվում է, որ թռչուններին փակի տակ պահելն առայժմ ամենաանվտանգ միջոցն է, քանի որ թռչնագրիպի մեկ դեպքը հանգեցնում է ամբողջ ֆերմայի ոչնչացմանը: Վիրուսը կարող է վարակել նաև մարդկանց, թեև մասնագետներն ասում են, որ ռիսկն առայժմ ցածր է։
19:51 - 02 մայիսի, 2022
Պեսկովը Մոլդովային և Վրաստանին զենք մատակարարելու մասին Թրասի առաջարկը սպառնալիք է անվանել եվրոպական անվտանգությանը

Պեսկովը Մոլդովային և Վրաստանին զենք մատակարարելու մասին Թրասի առաջարկը սպառնալիք է անվանել եվրոպական անվտանգությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասի հայտարարությոնը՝ Մոլդովային և Վրաստանին մատակարարվող զենքի ավելացման անհրաժեշտության մասին։ Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ նման գործողություններն անվտանգային սպառնալիք կստեղծեն եվրոպական աշխարհամասի համար, գրում է «Կոմերսանտը»։ «Ուկրաինային և մյուս երկրներին զենքով, հատկապես՝ ծանր զինատեսակներով ապահովման միտումն ինքնին գործողություններ են, որոնք սպառնում են աշխարհամասի անվտանգությանն, անկայունություն են սադրում»,- ասել է Պեսկովը։ Նախօրեին Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ արևմտյան երկրները պետք է Կիևին ավելի շատ տանկեր և ինքնաթիռներ տրամադրեն։ Բացի այդ, գերատեսչությունը նշել էր Մոլդովայի և Վրաստանի համար ռազմական ներուժի ավելացման անհրաժեշտության մասին։ Լիզ Թրասը նշել է, որ միջազգային այն գործիքներն ու կազմակերպությունները, որոնք ստեղծվել են Երկրորդ աշխարհամարտից և Սառը պատերազմից հետո հակամատությունների կանխարգելման համար, «անհաջողության են մատնվել», և դա պետք է առիթ լինի դրանց վերանայման համար։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի գրոհելու Ռուսաստանի տարածքում ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները՝ միջազգային իրավունքի համաձայն։   Նորա Վանյան
15:49 - 28 ապրիլի, 2022
Ուկրաինան կարող է գրոհել ռուսական ենթակառուցվածքները, բայց հազիվ թե դա անի բրիտանական զենքով․ Ուոլես

Ուկրաինան կարող է գրոհել ռուսական ենթակառուցվածքները, բայց հազիվ թե դա անի բրիտանական զենքով․ Ուոլես

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր հայտարարել է, որ օրինական կլիներ, եթե ուկրաինական ուժերը գրոհեին ռուսական ենթակառուցվածքային օբյեկտները՝ խաթարելու համար սննդի, վառելիքի և զինամթերքի մատակարարումները, սակայն նրանք հազիվ թե բրիտանական զենք օգտագործեն այդ նպատակով, գրում է Reuters-ը։ Ուոլեսը նշել է, որ, միջազգային իրավունքի տեսակետից Ուկրաինան իրեն պաշտպանելու լիակատար իրավունք ունի։ «Ներխուժման այս տեսակի պարագայում ինքնապաշտպանության մի մասն էլ ակնհայտորեն այն է, որ Ուկրաինան թիրախավորի ռուսական բանակի մատակարարման շղթան, քանի որ առանց վառելիքի, պարենի և զինամթերքի ռուսական բանակն աստիճանաբար կանգ կառնի և այևս չի կարողանա շարունակել իր ներխուժումը», - ասել է նա։ Ուոլեսն ասել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային զենք է ուղարկել, որը ռուսական ուժերի դեմ կիրառվել է Ուկրաինայի տարածքում, սակայն չի ուղարկել այնպիսի զենք, որը կարող օգտագործվել հեռահար գրոհների համար։ «Ներկա պահին նրան քչունեն բրիտանական զենք, որը կարող է այդ նպատակով կիրառվել, այնպես որ, քիչ հավանական է, որ դա մեր զենքն է», - ասել է նա։   Նորա Վանյան  
15:17 - 28 ապրիլի, 2022
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանացի 287 խորհրդարանականների դեմ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանացի 287 խորհրդարանականների դեմ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ փոխադարձության սկզբունքով անհատական սահմանափակումներ է կիրառում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի 287 անդամների նկատմամբ։ Արգելվել է նրանց մուտքը Ռուսաստան։ Սահմանափակումները կիրառվել են՝ ի պատասխան այն բանի, որ Մեծ Բրիտանիան իր պատժամիջոցային ցանկում է ներառել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին, գրում է «Կոմերսանտը»։ ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ նշված խորհրդարանականները մասնակցում են Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների նախապատրաստմանը։ «Թշնամական հռետորաբանությունն ու մտացածին մեղադրանքները, որոնք հնչում են բրիտանացի խորհրդարանականների շուրթերից, ոչ միայն խրախուսում են Լոնդոնի թշնամական մոտեցումը, որն ուղղված է մեր երկրի դիվայնացմանն ու միջազգային մեկուսացմանն, այլև օգտագործվում են Ռուսաստանի հետ փոխհարգալից երկխոսության հակառակորդների կողմից՝ երկկողմանի համագործակցության հիմքերը խաթարելու համար», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։ Նշենք, որ մարտին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր սահմանել Պետդումայի 386 պատգամավորների դեմ։   Նորա Վանյան  
15:09 - 27 ապրիլի, 2022
ՀՀ ԱԽ քարտուղարը բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ

ՀՀ ԱԽ քարտուղարը բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ

Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ:  Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից։  Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:  Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական  բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը իր բրիտանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:
21:52 - 26 ապրիլի, 2022
Ռուսաստանի ՊՆ-ն պատասխանել է բրիտանական զենքով Կիևի կողմից հարվածներ հասցնելու մասին խոսքերին

Ռուսաստանի ՊՆ-ն պատասխանել է բրիտանական զենքով Կիևի կողմից հարվածներ հասցնելու մասին խոսքերին

Ռուսաստանի պատպանության նախարարությունը սադրանք է որակել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությունը Ռուսաստանի տարածքին Կիևի կողմից հարվածներ հասցնելու մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ բրիտանական ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալը հայտարարել էր, որ ուկրաինական զորքերի կողմից Ռուսաստանի տարածքում օբյեկտներին հարվածելու համար Լոնդոնի տրամադրած զենքի կիրառումը «պարտադիր չէ, որ խնդիր լինի»։ «Լոնդոնի կողմից Կիևի ռեժիմին ուղղակիորեն նման գործողությունների սադրելը, դրանց իրականացման փորձերն անհապաղ կհանգեցնեն մեր համարժեք պատասխանին։ Ինչպես արդեն զգուշացրել ենք, ռուսական զինված ուժերը շուրջօրյա պատրաստականության մեջ են՝ բարձր ճշգրտության զենքով պատասխան հարվածներ հասցնելու Կիևում համապատասխան որոշումների կայացման կենտրոններին», - նշել է նախարարությունը։ Այն ընդգծել է, որ «Կիևում որոշումների կայացման ուկրաինական կենտրոններում գտնվող խորհրդականները, որոնք արևմտյան երկրներից մեկի քաղաքացիներ են, «պարտադիր չէ, որ խնդիր լինեն» Ռուսաստանի կողմից պատասխան գործողությունների մասին որոշում կայացնելիս»։   Նորա Վանյան  
19:29 - 26 ապրիլի, 2022
ԱԽ քարտուղարը ՄԹ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

ԱԽ քարտուղարը ՄԹ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ:  Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:  Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական  բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը իր բրիտանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:
18:28 - 26 ապրիլի, 2022
Վաղուց ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արմեն Սարգսյան

Վաղուց ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արմեն Սարգսյան

Հայաստանի 4-րդ նախագահի գրասենյակը հայտնում է, որ բրիտանական The Times պարբերականը ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Red Box խորագրի ներքո ներկայացրել է Արմեն Սարգսյանի տեսակետը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մենք չենք կարող արժանահավատորեն դատապարտել 21-րդ դարի վայրագությունները, եթե հրաժարվենք ընդունել 20-րդ դարի հանցագործությունները, որոնք նպաստեցին աշխարհը ձևափոխելուն: Բրիտանական կառավարությունը հնարավորություն ունի շտկել ծանր սխալը և օրինակ ծառայել աշխարհին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի անցկացնելով հիշատակի արարողություն, ինչպես հայ ժողովուրդն է նշում ամեն ապրիլի 24-ին։ Փորձելով Բրիտանիան տանել դեպի պատմության ճիշտ կողմը՝ նախորդ ամիս պատգամավորների միջկուսակցական խումբը, ներառյալ Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ սըր Իեն Դունկան Սմիթին և Լեյբորիստական պատգամավոր Ռուպա Հուքին, իր աջակցությունը հայտնեց անհատ անդամների կողմից ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծին, որը ձգտում էր «շտկել սարսափելի պատմական անարդարությունը»՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, օրինագիծը, ինչպես հաճախ է պատահում անհատ անդամների օրինագծերի դեպքում, առաջին ընթերցումից այն կողմ չգնաց: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն բարոյական, այլեւ շատ պրագմատիկ խնդիր է։ Չնայած պատմության բեռին՝ Հայաստանը բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ փորձելով կարգավորել երկկողմ հարաբերությունները: Բայց քանի որ Հայաստանի շարունակական բանակցությունները Թուրքիայի հետ ընթանում են առանց Ցեղասպանության հետ կապված որևէ նախապայմանի, դրանք, ամենայն հավանականությամբ, «կսայթաքեն»: Երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորման որևէ գործընթաց չի կարող գոյատևել, եթե չանդրադառնա այն վերքին, որը հետապնդում և տանջում է ողջ աշխարհի հայերին: Ես աջակցում եմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և ցանկանում եմ տեսնել կայուն հարաբերություններ երկու երկրների միջև: Սակայն նման հարաբերությունները կարող են կառուցվել միայն պատմական ճանաչման և հաշտեցման ամուր հիմքերի վրա։ Պատմությունից խուսափելու միջոցով ձեռք բերված ժամանակավոր շտկումները չեն հանգեցնի տեւական խաղաղության: Դրանք պարզապես կթաքցնեն խորացող դժգոհությունները, որոնք ապագայում կհորդեն անկառավարելի ուժով: Տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության և բարգավաճման հաստատման համար Հայոց ցեղասպանության ճանաչումն անփոխարինելի ճանապարհ է: 20-րդ դարը մարդկության պատմության ամենամռայլ էջերի կոլաժ է՝ Հոլոքոստից և Կամբոջայի կոտորածից մինչև Ռուանդայի ցեղասպանություն: Ցեղասպանության սարսափները երբեք չպետք է դուրս մնան պատմությունից: Հիշողությունը մեր լավագույն պաշտպանությունն է 21-րդ դարում դրանց կրկնությունից: Սա է պատճառներից մեկը, որ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդին պատճառված ցավը։ «Մենք հարգում ենք նրանց պատմությունը, – ասաց նա: – Մենք ընդունում ենք պատմությունը. Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ՝ որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ, այլևս երբեք չկրկնվի»: Որպես քրիստոնեությունը 301 թվականին պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդ՝ Հայաստանն ունի մշակութային և գեղարվեստական հարուստ ժառանգության՝ ամրապնդված ապագայի և մարդկային բարության հաղթանակի հանդեպ հավատով: Մեր ժողովուրդը տոկուն է, նորարար, աշխատասեր և ստեղծագործ: Մեր ցանկությունն է մեր երկիրը վերածել համաշխարհային ազգի ծաղկող տան, ազգ, որը ձգտում է ներդրում ունենալ իր բոլոր հարևանների և աշխարհի ընդհանուր բարօրության մեջ: Բայց արդար և ծաղկող ապագան մեզանից պահանջում է ճանաչել մեր ընդհանուր անցյալը: Բրիտանիան կարող է իր ներդրումն ունենալ ապաքինման այդ գործընթացում»:
15:05 - 25 ապրիլի, 2022