ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել. Լավրով |tert.am|

Ոչ ոք ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ չի ներկայացրել. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների կամ ռազմական նշանակության այլ օբյեկտների հայտնվելը, ըստ համաձայնագրի, կազմակերպության շրջանակներում հաստատում կպահանջեր, ոչ ոք նման հայտ չի ներկայացրել, գրում է ՏԱՍՍ-ը:«ՀԱՊԿ ցանկացած անդամի տարածքում օտարերկրյա ռազմական անձնակազմի ներկայության վերաբերյալ բոլոր հարցերը, համաձայն կանոնադրության, ենթակա են համաձայնեցման այս շրջանակներում: Ակնհայտ է, որ այս երկրներից ոչ մեկը ՀԱՊԿ-ին չի դիմել համապատասխան խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը:Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նոր ռազմական օբյեկտների ի հայտ գալը Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում հակասում է տարածաշրջանի անվտանգության շահերին:
16:37 - 12 հուլիսի, 2021
Բայդենն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանից իրականացվող հաքերային հարձակումների համատեղ հակազդեցության հնարավորությունը |azatutyun.am|

Բայդենն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանից իրականացվող հաքերային հարձակումների համատեղ հակազդեցության հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենն ու Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը ուրբաթ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի տարածքում գործող հաքերային խմբավորումների կողմից ամերիկյան ընկերությունների դեմ իրականացվող հարձակումների թեման։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Բայդենը կոչ է արել իր ռուսաստանցի պաշտոնակցին գործուն միջոցներ ձեռնարկել ռուսաստանցի այն հաքերային խմբավորումների դեմ, որոնք ներթափանցում են ամերիկյան մասնավոր ընկերությունների ներքին ցանցեր, վերահսկողություն սահմանում դրանց հանդեպ և այդ ցանցերի բնականոն աշխատանքը վերականգնելու դիմաց փրկագին են պահանջում։ «Ես հստակորեն ասել եմ Ռուսաստանի նախագահին։ Մեր ակնկալիքը հետևյալն է՝ եթե հաքերային հարձակումները անգամ ուղղորդված չեն պետության կողմից սակայն կատարվում են Ռուսաստանի տարածքից, միևնույն է, ռուսաստանյան պաշտոնական մարմինները, ամերիկյան կողմից ստացված բավարար տեղեկատվության հիման վրա, պետք է հստակ քայլեր ձեռնարկեն», - հայտարարել է Բայդենը։ Կրեմլի հաղորդագրության համաձայն, սակայն, վերջին մեկ ամսում հաքերային հարձակումների հարցով ամերիկյան իրավապահ համակարգից որևէ դիմում Մոսկվայում չի ստացվել։ «Չնայած դրան ռուսական կողմը պատրաստ է այս հարցում համագործակցել Վաշինգտոնի հետ «տվյալների փոխանակման հատուկ խողովակների կիրառմամբ և առանց հարցը քաղաքականացնելու», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
18:35 - 10 հուլիսի, 2021
Սիրիայի վերաբերյալ բանաձևը Պուտինի ու Բայդենի շփման արդյունք է. Սպիտակ տուն |1lurer.am|

Սիրիայի վերաբերյալ բանաձևը Պուտինի ու Բայդենի շփման արդյունք է. Սպիտակ տուն |1lurer.am|

1lurer.am: Ամերիկյան կառավարությունը համոզված է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի հաստատումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի անձնական փոխգործակցության՝ հունիսի 16-ին Ժնևում կայացած նրանց հանդիպման արդյունք է՝ հաղորդում է ТАСС-ը: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել Սիրիայում անդրսահմանային օգնությունը երկարաձգելու մասին: Փաստաթուղթը պատրաստվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի և Նորվեգիայի համատեղ ջանքերով: Այն 12 ամսով երկարաձգում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող «Բաբ ալ-Հավա» միակ անցակետի շահագործումը՝ պայմանով, որ վեց ամսից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զեկույց կներկայացնի անդրսահմանային օգնության աշխատանքի մասին: Թուրքիան ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն ըստ Անկարայի՝ կնպաստի Սիրիայում մարդասիրական ճգնաժամի, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը:
14:11 - 10 հուլիսի, 2021
ԱՄՆ-ն «սև ցուցակ»-ում է ներառել ռուսական 3 ընկերություն և ՌԴ-ից 3 ֆիզիկական անձ |tert.am|

ԱՄՆ-ն «սև ցուցակ»-ում է ներառել ռուսական 3 ընկերություն և ՌԴ-ից 3 ֆիզիկական անձ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը «սև ցուցակ»-ում է ներառել նաև 3 ռուսական ընկերություն և 3 ֆիզիկական անձ Ռուսաստանի Դաշնությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ԱՄՆ-ն, ընդհանուր առմամբ, «սև ցուցակում» ավելացրել է ավելի քան 30 նոր կազմակերպություն և ֆիզիկական անձ, որոնցից 3-ը ռուսական կազմակերպություններ, իսկ 3-ը ՌԴ-ից ֆիզիկական անձինք են։ Խոսքը «Տեսոն» ՍՊԸ-ի, «Ռադիան» ընկերությունների խմբի և TradeComponent ՍՊԸ-ի, ինչպես նաև դրանց հետ կապված երեք անձի մասին է:Նման միջոցառումների պատճառը «ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին հակասող գործունեության համար ապրանքներ (այդ թվում ՝ ամերիկյան ծագում ունեցող) ձեռք բերելու փորձերն են»:Անցյալ տարի առևտրի նախարարությունը ցուցակում ավելացրել էր ռուսական 3 այլ կազմակերպություն։
17:52 - 09 հուլիսի, 2021
«Մենք հասել ենք մեր նպատակին». Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենաերկարատև պատերազմի ավարտի մասին |tert.am|

«Մենք հասել ենք մեր նպատակին». Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենաերկարատև պատերազմի ավարտի մասին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ ամենաերկարատև պատերազմը կավարտվի օգոստոսի 31-ին, երբ Աֆղանստանը կլքի հայրենիք վերադարձող ամերիկացի զինվորականների վերջին խումբը, հայտնում է CBS News-ը՝ հղում տալով Սպիտակ տանը Բայդենի ելույթին։«Ես ևս մեկ ամերիկացի սերնդի չեմ ուղարկի Աֆղանստան պատերազմի՝ առանց ողջամիտ ակնկալիքի առ այն, որ կարելի է այլ արդյունքի հասնել։ Միացյալ Նահանգները չի կարող իրեն թույլ տալ կապված մնալ մի քաղաքականության հետ, որը ստեղծվել է մի աշխարհում, որ գոյություն ուներ 20 տարի առաջ», - ասել է Բայդենը։Նա նշել է, որ Աֆղանստանում անվտանգության հետ կապված ներկա իրավիճակը միայն հաստատում է այն, որ ԱՄՆ-ի ներկայությունն այնտեղ ևս մեկ տարի ոչ մի հարց չի լուծի, սակայն կհանգեցնի ամերիկյան զորքերի անվերջ ներկայությանը։ Բայդենը հավելել է, որ Միացյալ Նահանգները հասել է Աֆղանստանում իր առջև դրած նպատակին․ այն է՝ վերացնել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը և դրա ղեկավար Ուսամա Բեն Լադենին։«Մենք հասել ենք այն նպատակներին, որոնք դրել էինք մեր առջև։ Մենք Աֆղանստան չենք եկել ազգ կառուցելու համար, դա միայն աֆղան ժողովրդի իրավունքն ու պատասխանատվությունն է՝ որոշել իր ապագան և թե ինչպես են ցանկանում կառավարել իրենց երկիրը», - եզրափակել է ԱՄՆ-ի նախագահը։
10:06 - 09 հուլիսի, 2021
Պենտագոնի ղեկավարը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցը |tert.am|

Պենտագոնի ղեկավարը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցը |tert.am|

tert.am: Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ և քննարկել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման պայմաններում մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին: «Օսթինը և Աքարը մտքեր են փոխանակել անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, համաձայնել հետագայում համագործակցել Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ»,- ասել է Քիրբին: Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան պատրաստ է պահպանել Աֆղանստանում իր զորախմբի ներկայությունը ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման պարագայում: Դրան հետևել էր Մոսկվայի արձագանքը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու՝ Թուրքիայի առաջարկը հակասում է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրս բերման վերաբերյալ ԱՄՆ-ի և Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման միջև 2020 թ. Քաթարում ստորագրված համաձայնագրին:
09:34 - 09 հուլիսի, 2021
ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը և Հայաստանի գործողությունները ականազերծումը դյուրացնելու ուղղությամբ |1lurer.am|

ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը և Հայաստանի գործողությունները ականազերծումը դյուրացնելու ուղղությամբ |1lurer.am|

1lurer.am:  Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից հուլիսի 3-ին 15 հայ գերիների ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։ Մենք նաև ողջունում ենք մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով Ադրբեջանին տեղեկություններ փոխանցելու Հայաստանի որոշումը։   Այս գործողությունները հաջորդեցին հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը և մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով տեղեկություններ տրամադրելու Հայաստանի որոշմանը։ ԱՄՆ աջակցությամբ իրականացված այս քայլով, որին իր նպաստն էր բերել Վրաստանը, հիմք դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցությանը։   Միացյալ Նահանգները նաև գնահատում է տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը։   Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել վերադարձնել բոլոր գերիներին և փոխանակել հակամարտության շրջաններում արդյունավետ ականազերծում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Մենք պատրաստ ենք աջակցել համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը։   Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ բանակցելով հակամարտության համապարփակ ու կայուն քաղաքական կարգավորումը։
14:43 - 06 հուլիսի, 2021
Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը․ ԱՄՆ դեսպանի տեսաուղերձը

Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը․ ԱՄՆ դեսպանի տեսաուղերձը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Անկախության օրը տոնելու կապակցությամբ, որում նշվում է, որ ԱՄՆ անկախության տոնը այս տարի կրկին նշում է վիրտուալ տիրույթում և հրավիրում է հետևել մեր տոնական հրապարակումներին ողջ օրվա ընթացքում։ «Վերջին տարվա ընթացքում նոր կորոնավիրուսի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանն անցավ ծանր փորձությունների միջոցով ու կորուստներ կրեց։ Մենք այդ ամենը քաջ գիտակցում ենք։ Միաժամանակ, մենք փաստում ենք մեր երկու երկրների մեծ գործընկերությունը՝ խարսխված մեզ միավորող ժողովրդավարական արժեքների վրա։ Այսօր, տոնելով ԱՄՆ Անկախության օրը, մենք նշում ենք նաև մեր գործընկերությունը։ Անկախության 245-րդ տարեդարձին նվիրված արարողությունը սկսում ենք մեր երկու հզոր երկրների օրհներգերի կատարմամբ ու դրոշների ներկայացման կարգով՝ ԱՄՆ ծովահետևակայինների կողմից։ Հաջորդիվ տոնական ուղերձով հանդես կգա դեսպան Թրեյսին՝ խոսելով գրեթե 30 տարվա հայ-ամերիկյան գործընկերության, նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում մեր համագործակցության և Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած թեժ մարտական գործողություններից հետո ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող մարդասիրական աջակցության մասին»,-նշվում է ԱՄՆ դեսպանի Թրեյսիի տեսաուղերձին կից։ Հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի համար ծանր տարի էր, ինչպես կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության ինտենսիվ ռազմական գործողությունների առնչությամբ: «Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը: Միևնույն ժամանակ մենք հարգում ենք հսկայական գործընկերությունը մեր երկու երկրների միջև, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այսօր նշելով ԱՄՆ անկախությունը՝ մենք նաև տոնում ենք այդ գործընկերությունը»,-ասում է դեսպանն իր տեսաուղերձում։ Դեսպանը անդրադարձել է նաև համավարակի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի կողմից Հայաստանին 11 միլիոն դոլար հատկացնելու որոշմանը, ինչպես նաև ղարաբաղյան պատերազմի ծրջանակում ԱՄՆ կառավարության կողմից 5 միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն տրամադրելուն։  «COVID-19-ի և ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը շարունակվում է: ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ միասին օգնության պահանջմունքը բավարարելու համար»,- հավելել է նա: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-Հայաստան գործընկերության նպատակն է մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելը:
19:56 - 04 հուլիսի, 2021
Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ

Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության տոնի առթիվ: Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ Փաշինյանի ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով: Անկախության հռչակագրով հիմնադիր հայրերը ԱՄՆ-ի ժողովրդին ու համայն մարդկությանը ժառանգություն են թողել պետականաշինության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների վեհ գաղափարներ։ Ուրախ ենք, որ Ձեր վարչակազմը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում կրկին ստանձնելու միջազգային առաջատարի դերը»։ «Այդ արժեքները, որոնք կիսում է նաև հայ ժողովուրդը, ընկած են մեր հարաբերությունների հիմքում: Այդ առթիվ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին երկարած աջակցության ամուր ձեռքի համար։ Վերջին ժամանակներս համայն մարդկությունը դիմակայում է լուրջ մարտահրավերների՝ համավարակ, կլիմայի փոփոխություն, հակամարտություններ ու պատերազմներ։ Մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստանին, համավարակի դեմ պայքարում ցուցաբերած ֆինանսական ու բժշկական անգնահատելի օժանդակությունը», - նաև ասված է ուղերձում։ Փաշինյանը մեծապես կարևորել է ԱՄՆ-ի միջնորդական ակտիվ դերակատարությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման ուղղությամբ Միացյալ Նահանգների անշեղորեն արտահայտվող հստակ դիրքորոշումը. «Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել Արցախի խնդրի համապարփակ ու արդար կարգավորմանը»։ «Հայաստանը պատրաստակամ է առավել խորացնելու և ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակում։ Լիահույս եմ, որ ապագայում կարձանագրենք փոխշահավետ համագործակցության նորանոր ձեռքբերումներ», - նշել է վարչապետը։ Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է. «Բազում զրկանքների գնով ձեռք բերված անկախությունը, ինչպես նաև դրան հաջորդող շրջանի նվաճումներն Ամերիկայի ժողովրդի հաստատակամության և անկախության սկզբունքներին հավատարմության ապացույցն են։ Այս տարի Անկախության օրվա տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն միլիոնավոր ամերիկացիների համար, քանի որ համավարակի պայմաններում խորհրդանշում են վերադարձը բնականոն կյանքին։ Այդ տոնակատարությունները հատուկ կարևորություն ունեն նաև ամերիկահայ մեր հայրենակիցների համար, որոնք ուրույն ներդրում են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման և հզորացման գործում, մեծապես նպաստել մեր պետությունների միջև համագործակցությանը։ Աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ձեր հայտարարությունը, որը Ձեր վարչակազմի՝ մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է: Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է՝ հույս հայտնելեով, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն վերընթաց զարգանալ։ Նախագահ Սարգսյանը Բայդենին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց:
19:01 - 04 հուլիսի, 2021
ԱՄՆ-ը Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ քննարկում է ռազմական փոխգործակցության հնարավորություններն Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո. Պենտագոն |tert.am|

ԱՄՆ-ը Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ քննարկում է ռազմական փոխգործակցության հնարավորություններն Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո. Պենտագոն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը Ուզբեկստանի և Տաջիկստանի, ինչպես նաև տարածաշրջանային այլ երկրների հետ քննարկում է ռազմական ոլորտում փոխգործակցության հնարավորություններն Աֆղանստանից ամերիկյան զորքերի վերջնական դուրս բերումից հետո, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: «Կարծում եմ՝ վստահաբար կարելի է ասել, որ մենք Պետդեպարտամենտի մեր գործընկերների հետ հարևան երկրների հետ բանակցություններ ենք վարում և փորձում ենք հասկանալ, թե ինչ հնարավորություններ կարող են գոյություն ունենալ այդտեղ, օրինակ, որ այդ երկրներն իրենց դեմքով հանդես գան, բայց, կարծում եմ, կարելի է համոզմունք հայտնել, որ բանակցություններ ենք վարկում մի շարք երկրների հետ այդ հնարավորությունների շուրջ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
10:36 - 03 հուլիսի, 2021