ԱՄՆ-ն «սև ցուցակ»-ում է ներառել ռուսական 3 ընկերություն և ՌԴ-ից 3 ֆիզիկական անձ |tert.am|
17:52 - 09 հուլիսի, 2021

ԱՄՆ-ն «սև ցուցակ»-ում է ներառել ռուսական 3 ընկերություն և ՌԴ-ից 3 ֆիզիկական անձ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը «սև ցուցակ»-ում է ներառել նաև 3 ռուսական ընկերություն և 3 ֆիզիկական անձ Ռուսաստանի Դաշնությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

ԱՄՆ-ն, ընդհանուր առմամբ, «սև ցուցակում» ավելացրել է ավելի քան 30 նոր կազմակերպություն և ֆիզիկական անձ, որոնցից 3-ը ռուսական կազմակերպություններ, իսկ 3-ը ՌԴ-ից ֆիզիկական անձինք են։ Խոսքը «Տեսոն» ՍՊԸ-ի, «Ռադիան» ընկերությունների խմբի և TradeComponent ՍՊԸ-ի, ինչպես նաև դրանց հետ կապված երեք անձի մասին է:

Նման միջոցառումների պատճառը «ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին հակասող գործունեության համար ապրանքներ (այդ թվում ՝ ամերիկյան ծագում ունեցող) ձեռք բերելու փորձերն են»:

Անցյալ տարի առևտրի նախարարությունը ցուցակում ավելացրել էր ռուսական 3 այլ կազմակերպություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել