Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

Աշխարհը պետք է պատրաստ լինի կորոնավիրուսի համավարակի. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |tert.am|

Աշխարհը պետք է պատրաստ լինի կորոնավիրուսի համավարակի. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ թեև դեռևս վաղ է կորոնավիրուսի համավարակի (պանդեմիայի) մասին հայտարարել, սակայն երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման, հայտնում է BBC-կայքը՝ մանրամասնելով, որ համավարակը բնորոշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում վարակիչ հիվանդությունների արագ տարածմամբ։Covid-19 տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը շարունակվում է արագորեն տարածվել մի շարք երկրներում: ԱՀԿ ղեկավարի խոսքով` առավել անհանգստացնող են վերջին օրերին Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում գրանցված դեպքերը: Այնուամենայնիվ ամենաշատ դեպքերը գրանցվել են համաճարակի օջախ դարձած Չինաստանում, որտեղ գրանցվել է վարակի 77 000 դեպք, որից` 2600-ը մահվան ելքով:Չինաստանի սահմաններից դուրս 30 երկրում հաստատվել է վարակման 1200 դեպք, որից  20-ը` մահվան ելքով:  Covid-19 կորոնավիրուսից մահացության տոկոսը տատանվում է 1-2-ի միջև` չնայած ԱՀԿ-ն զգուշացնում է, որ այս տվյալների մասին ամենայն վստահությամբ չի կարելի խոսել:
11:20 - 25 փետրվարի, 2020
Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող' Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԱՀԿ գլխավոր տնօրենը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակը, դրա հետ կապված վտանգների, վիրուսի դեմ պայքարի և տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանին: Նշվել է, լուրջ քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, մեր երկիր դրա ներթափանցումը թույլ չտալու ուղղությամբ: 
11:35 - 16 փետրվարի, 2020
Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 242-ով |azatutyun.am|

Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 242-ով |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի Հուբեյ նահանգում վերջին մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 242-ով, հաստատվել է վարակի 14 հազար 840 նոր դեպք։ Ինչպես հաղորդել է առողջապահության տեղական կոմիտեն, վարակի օջախը համարվող նահանգում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1310-ի, վարակվածներինը գերազանցել է 48,2 հազարը, ծանր վիճակում են հիվանդներից 5 հազար 647-ը, 3 հազար 441-ը ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից։ Նախօրեին, հիշեցնենք, կորոնավիրուսի զոհերի թիվն ամբողջ Չինաստանում, ըստ պաշտոնական տվյալների, 1113 էր, վարակվածներինը՝ 44 հազար 653։ Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է Չինաստանում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի հայտնաբերման հետ կապված իրավիճակի «կայունացման» մասին:
10:06 - 13 փետրվարի, 2020
Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 1113-ի, բուժվածներինը՝ 4740-ի |azatutyun.am|

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 1113-ի, բուժվածներինը՝ 4740-ի |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում աճել է ևս 97-ով և հասել 1113-ի, վարակվածներինը՝ 44 հազար 653-ի, բուժվել է 4 հազար 740 մարդ, 8 հազար 204-ի վիճակը ծանր է։ Փետրվարի 11-ին ժամը 24։00-ի դրությամբ այս տվյալներն է հրապարակել երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեն։ Ըստ նույն աղբյուրի՝ ևս 185 հազար մարդ, ովքեր սերտ շփումների մեջ են եղել վարակվածների հետ, գտնվում են հսկողության տակ։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 45 հազար 100 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնական անվանում է տվել նոր վիրուսին՝ COVID-19: Երեկ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով Ժնևում անցկացվող համաժողովում ԱՀԿ ղեկավարը պետություններին հորդորել է միասին աշխատել բռնկումների առաջացման դեմ, ընդգծել է՝ վիրուսներն ունեն «ավելի հզոր հետևանքներ, քան ցանկացած ահաբեկչական գործողություն», ապա հավելել՝ այս վիրուսը «շատ լուրջ սպառնալիք է աշխարհի համար»:
10:21 - 12 փետրվարի, 2020
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում առայժմ երեւում Է «այսբերգի գագաթը». ԱՀԿ գլխավոր տնօրեն |armenpress.am|

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում առայժմ երեւում Է «այսբերգի գագաթը». ԱՀԿ գլխավոր տնօրեն |armenpress.am|

armenpress.am:  2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող Է «սոսկ այսբերգի գագաթը» լինել, Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չԷ, բայց կարող Է եւ աճել, կարծում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Նա այդ մասին գրել Է թվիթերում: ԱՀԿ-ի խնդիրն Է մնում նոր վարակի կասեցումը, նշել Է նա եւ բոլոր երկրներին կոչ Է արել՝ օգտվելու պահից եւ նախապատրաստվելու այդ կորոնավիրուսի հնարավոր հայտնվելուն: Գեբրեյեսուսը հիշեցրել Է, որ մի քանի դեպքերում վիրուսով վարակվել են մարդիկ, որոնք չեն մեկնել Չինաստան: «Ոչ մեծ թվով նման դեպքերի հայտնաբերումը կարող Է նշանակել, որ այլ երկրներում վիրուսն ավելի լայնորեն Է տարածվել, քան համարվում Էր. եթե հակիրճ, ապա կարող Է պատահել, որ մենք տեսնում ենք սոսկ այսբերգի գագաթը»,- գրել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
12:42 - 10 փետրվարի, 2020