Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
11:35 - 16 փետրվարի, 2020

Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող' Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԱՀԿ գլխավոր տնօրենը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակը, դրա հետ կապված վտանգների, վիրուսի դեմ պայքարի և տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանին: Նշվել է, լուրջ քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, մեր երկիր դրա ներթափանցումը թույլ չտալու ուղղությամբ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել