Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը․ ՊՆ

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը․ ՊՆ

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։    Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր:   Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:
16:16 - 09 դեկտեմբերի, 2022
Հայաստանը ՌԴ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու

 |armenpress.am|

Հայաստանը ՌԴ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու |armenpress.am|

armenpress.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակիցների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում։  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:  «Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ի գծով և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում: Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և դրա համար գործադրում ենք առավելագույն ջանքերը: Մենք առանձնահատուկ կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը և Հայաստանի զինված ուժերի ներուժը բարձրացնելու գործում աջակցության ցուցաբերումը»,- ասել է Սերգեյ Շոյգուն: Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։ ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը։ Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա չորրորդ հանդիպումն է։ Այսօրվա բանակցությունները տեղի են ունենում ԱՊՀ և ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։ «Մենք բարձր ենք գնահատում գագաթնաժողովը կազմակերպելու ձեր նախաձեռնությունն ու ջանքերը: Դեկտեմբերը ճիշտ ժամանակն է արդյունքների ամփոփման և ապագայի ծրագրերի շուրջ խորհելու համար, այսօր մենք կստորագրենք 2023 թվականի պլանը», - ասել է Սուրեն Պապիկյանը: Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՇՀԿ անդամ երկրների և ԱՊՀ մասնակիցների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենհեն։ Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ կոմյունիկե։
15:47 - 09 դեկտեմբերի, 2022
ԱԺ-ն միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

ԱԺ-ն միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

Խորրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝  «Պաշտպան հայրենյաց»։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նշեց, որ ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։  Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 0 դեմ ձայներով։
11:32 - 07 դեկտեմբերի, 2022
Պայմանագրային զինծառայողների համար ատեստավորման դեպքում կսահմանվի հավելավճար. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Պայմանագրային զինծառայողների համար ատեստավորման դեպքում կսահմանվի հավելավճար. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց  Կառավարության ներկայացրած  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը, որով առաջարկվում է հավելավճար սահմանել  ատեսատվորում անցած զինծառայողների համար։ Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 26 ձեռնպահ ձայներով։ Նախագծի հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագծի երկրորդ ընթերմամբ քննարկման ընթացքում նշեց, որ օրինագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով։ «Ներկայում արտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը։ Ատեստավորման արդյունքում հավելավճարի իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքում հավելավճարի իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեսավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ձեռք բերելու  դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից»։  Պապիկյանը հավելեց, որ օրինագծի վերաբերյալ  «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ընդունվել։
10:39 - 07 դեկտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը ԳՇ պետի և Լոռու մարզպետի ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորումներից մեկը

Սուրեն Պապիկյանը ԳՇ պետի և Լոռու մարզպետի ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորումներից մեկը

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ,պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ևԼոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակայինզորամիավորում: Զորամասերից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողներիհետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապվածհարցերով: Այնուհետև Սուրեն Պապիկյանը և գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանդիպել ուզրուցել են ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ,հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ: Պաշտպանության նախարարը պատասխանել է զինվորներին հետաքրքրող հարցերին,ներկայացրել ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալը հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:Այցի ավարտին նախարար Պապիկյանը ծանոթացել է զորամասի տարածքում կառուցվող նորզորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:    
17:06 - 02 դեկտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարին զեկուցվել են նախորդիվ անցկացված աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:    
16:51 - 28 նոյեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Սուրեն Պապիկյանը ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։    Զրուցակիցները, ողջունելով միմյանց և բարձր գնահատելով հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձ են կատարել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։   Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:   Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։   Պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել հայկական և ղազախական բանակներում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։   Հանդիպման ավարտին Ռուսլան Ժակսիլիկովն իր գործընկերոջը՝ Սուրեն Պապիկյանին հրավիրել է Ղազախստանի Հանրապետություն։
17:23 - 22 նոյեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը ամերիկացի գեներալի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը ամերիկացի գեներալի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը:   Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:   ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան Հայաստան է ժամանել նոյեմբերի 16-ին:    Նա հանդիպում է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Արմեն Գրիգորյանը ողջունել է պարոն Լասիկայի այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման դինամիկան, որն ընդգրկում է նաև անվտանգության ոլորտը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: 
14:54 - 17 նոյեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:   ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և արդյունաշատ աշխատանք:   Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:   Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները:   Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման և ընդլայնման հնարավորությունները:  
17:08 - 11 նոյեմբերի, 2022
Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը

Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը

Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 5-ին նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորավարժարան, որտեղ հետևել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։    Շրջելով բացազատված ուսումնական կետերով, նախարար Պապիկյանը հետաքրքրվել է գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ։ Վարժանքներին ներգրավված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքներին գործուն ընթացք տալու համար, և հույս հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։   Շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպանության գործին անմիջական մասնակցության հայտ ներկայացրած կանանց, որոնց շարքերում կան նաև զոհված զինծառայողների մայրեր և կանայք, նախարար Պապիկյանը վստահեցրել է, որ այս փորձնական վարժանքների հաջող ավարտի և արդյունքների դեպքում, պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով։
19:38 - 05 նոյեմբերի, 2022
ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը

ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը

Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական տոնը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։   Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։   Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը 30-ամյա բանակի անցած ճանապարհին։ Նախարարը վստահեցրել է, որ առաջիկայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները և պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնելու զինծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածությունը, ձեռք կբերվեն նոր, արդի պահանջներին համահունչ հետախուզական միջոցներ։   Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում առաջինը հենց հատուկ նշանակության զորքերի զինծառայողները կմասնակցեն ատեստավորման գործընթացին. արդյունքում շեշտակիորեն կբարձրանա նրանց աշխատավարձը։ Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։ Նախարարը հետմահու պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին:
14:39 - 05 նոյեմբերի, 2022
Պայմանագրային զինծառայողների համար կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի հավելավճար. Սուրեն Պապիկյան

Պայմանագրային զինծառայողների համար կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի հավելավճար. Սուրեն Պապիկյան

Պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն կսահմանվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված՝ նրանք կստանան հավելավճար. նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 3-ի նիստում ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը: Նշվել է նաև, որ սոցիալական մոտիվացիան պայմանագրային զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման և գրավչության բարձրացումն է, ինչն անմիջական ազդեցություն ունի թե՛ զինծառայության արդյունավետ իրականացման, թե՛ քաղաքացիներին զինծառայության գործընթացում ներգրավելու շրջանակներում: Պաշտպանության նախարարի հավաստմամբ՝ ատեստավորման կամավորությունը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ տվյալ զինծառայողն անձամբ պետք է շահագրգռված լինի հավելավճարի տեսքով դրամական ապահովության բարձրացման հարցում և դիմի ատեստավորում անցնելու: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով ատեստավորման կարգը կսահմանի Կառավարությունը, իսկ զինվորական պաշտոնների անվանացանկը կսահմանվի Պաշտպանության նախարարի հրամանով: Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ պայմանագրային զինծառայողները կատեստավորվեն երեք տարին մեկ անգամ: Զինծառայողներն ատեստավորմանը մասնակցելու են կամավոր: Զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելուց ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը: Կամավոր ատեստավորման համակարգի հավելյալ աշխատավարձային ֆոնդը կկազմի 66 միլիարդ դրամ: «Ամբողջ բարեփոխման համար սահմանել ենք 3 տարի ժամկետ, որը Կառավարության համար կարժենա 66 միլիարդ դրամ հավելյալ աշխատավարձային ֆոնդ: Բնականաբար, Կառավարությունից ակնկալելու ենք միջինը տարեկան 20 միլիարդ դրամ, բայց եթե մեր զինծառայողներն ավելի վաղ կարողանան ատեստավորվել, մենք գործընթացը կավարտենք ավելի շուտ: Մենք կգտնենք այդ միջոցները, եթե կան այնպիսի մարդիկ, որոնք հանձնել են ատեստավորման համար պահանջվող քննությունները: Գործընթացը բավականին ճկուն է լինելու»,- ասել է Սուրեն Պապիկյանը: Հանձնաժողովականները կարևորել են նախագծերի փաթեթի ընդունումը՝ ընդգծելով պրոֆեսիոնալ բանակի ստեղծման անհրաժեշտությունը: Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի նախագծերի փաթեթը ծառայի նախատեսված նպատակին: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Կառավարությունը դասեր քաղելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել: Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
18:15 - 03 նոյեմբերի, 2022