ԱԺ-ն միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը
11:32 - 07 դեկտեմբերի, 2022

ԱԺ-ն միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

Խորրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝  «Պաշտպան հայրենյաց»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նշեց, որ ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։ 

Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 0 դեմ ձայներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել