ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Հայաստանն ընթանում է 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած ճանապարհով. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղերձը

Հայաստանն ընթանում է 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած ճանապարհով. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղերձը

ԱՄՆ դեսպանության և ամերիկյան ժողովրդի անունից ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ջերմորեն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ «Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին՝ կատարելով առաջին քայլն անկախ ինքնիշխան պետության կարգավիճակի վերականգնման հարցում։ Այսօր, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության երեսնամյա հոբելյանը, ես տեսնում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և ավելի լավ ապագա կառուցելու վճռականությունը՝ ի հեճուկս աննախադեպ մարտահրավերների, ինչպիսիք էին գլոբալ համավարակը և անցյալ տարի Հայաստանին պատուհասած պատերազմը։ Ես տեսնում եմ, որ այս հինավուրց ժողովուրդն անկախության միջոցով կերտում է իր պատմության նոր գլուխը։ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի քաղաքացիների համար տնտեսական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով և միաժամանակ ձգտում է լուծել անվտանգային կարևորագույն խնդիրները։ Երեսուն տարիների ընթացքում հայ-ամերիկյան գործընկերության հիմքում եղել են հենց այս ընդհանուր արժեքները։ Մենք Միացյալ Նահանգների առաջին դեսպանությունը Հայաստանում բացեցինք երկրի անկախացումից կարճ ժամանակ անց՝ 1992թ․, սակայն հայ-ամերիկյան գործընկերությունը շատ ավելի վաղ է սկսվել, քան մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Դեռևս 1919թ․ նախագահ Վուդրո Վիլսոնի վարչակազմի ներքո ամերիկյան կառավարությունը տարածաշրջանով մեկ օժանդակություն էր ցուցաբերում Ցեղասպանությունից տուժած հայերին։ Այնուհետ Միացյալ Նահանգներն ակտիվ դերակատարում ունեցավ՝ օգնելով Հայաստանին 1988թ․ կործանարար երկրաշարժից հետո․ Միացյալ Նահանգների կառավարության ու մասնավոր քաղաքացիների կողմից տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերվեց աղետի հետևանքների վերացման ու անօթևան մնացածներին օգնելու հարցերում։ ԱՄՆ արձագանքը սոսկ այս ողբերգության մասշտաբներով չէր պայմանավորված, այլ նաև ընդգծում էր մեր երկու ժողովուրդների միջև առկա կապերի խորությունը։ Խոսելով մեր ժողովուրդների կապի մասին չենք կարող չհիշատակել հայկական ակտիվ սփյուռքը ԱՄՆ-ում, որը մեր երկու երկրների ու մեր հարաբերությունների ամրության հարցում մշտապես հանդիսացել է կարևորագույն գործոն։ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ մեր գործընկերության դուռն ավելի լայն բացվեց։ Եվ երեսուն տարի անց, որի ընթացքում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվել է շուրջ 3  միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, մեր կապերն առավել քան երբևէ ամուր են։ Ամուր ժողովրդավարական հաստատությունների ձևավորում ու պահպանում, իրավունքի գերակայության ապահովում և կոռուպցիայի դեմ պայքար, մարդասիրական օգնություն դրա կարիքն ունեցողներին, անվտանգային կառույցների կարողությունների մեծացում, տնտեսական հնարավորությունների վերհանում և խթանում, առողջապահական համակարգի ամրապնդում, մշակութային ժառանգության պահպանություն, կրթական հնարավորությունների ընդլայնում, փոխանակային ծրագրերի միջոցով ներդրումներ մարդկային կապիտալում և տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների օժանդակում․ ահա երկկողմ հարաբերությունների այն լայն շրջանակը, որի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղվել են մեր համատեղ ջանքերը։ Մեր բազմազան գործընկերությունն ամենուր միտված է այն նպատակին, որ մարդկանց կյանքը բարելավվի, բոլորս լինենք առողջ և ապահով ու ավելի լավ աշխարհ թողնենք մեր երեխաների համար։ Ինչպես այս տարի ավելի վաղ Հայոց ցեղասպանության հիշատակման իր խոսքում նշեց նախագահ Բայդենը, «Այսօր, սգալով կորուստների համար, եկե՛ք նաև մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի մի աշխարհ, որ մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար։ Աշխարհ, որ ստվերված չէ մոլեռանդության  ու անհանդուրժողականության առօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ հարգված են մարդու իրավունքները և որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել իրենց կյանքն արժանապատիվ ու անվտանգ»։ Վերջին քսան ամիսը փորձությունների շրջան էին, սակայն կրկին ի ցույց դրվեց հայ ժողովրդի տոկունությունն ու հայաստանյան ժողովրդավարության ամրությունը։ Այս տարվա ամռանը տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ոչ միայն արժանացան միջազգային դիտորդների գովեստին հիմնարար իրավունքների ապահովման համար, այլ նաև հպարտանալու առիթ դարձան շատ հայերի համար, որոնք տեսան, որ ի հեճուկս դժվարությունների, հայաստանյան ժողովրդավարությունը աներեր մնաց։ Ու թեպետ մենք չպետք է մոռանանք մարտահրավերների, ողբերգությունների ու դժվարությունների մասին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն, սակայն պետք է նաև աչքի առաջ ունենանք այն ամենը, ինչին Հայաստանն հասել է ու նոր ձեռքբերումների հասնելու ներուժը։ Վերջին երեսուն տարվա ընթացքում ձևավորված կապերի ամուր հիմքի վրա շարունակելով մեր աշխատանքը՝ մենք հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ապագա ենք տեսնում և շարունակում ենք վստահությամբ նայել դեպի Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, բարեկեցիկ պետություն, որը հաշվետու է իր ժողովրդի առաջ ու չունի վտանգներ հարևաններից։ Մենք սպասում ենք մեր գործընկերությանը շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանն ընթանում է 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած ճանապարհով»,- ասված է ուղերձում։
10:24 - 21 սեպտեմբերի, 2021
COVID-ի պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանությունը չի կարող վերսկսել վիզաների հետ կապված ծառայությունների մատուցումը

COVID-ի պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանությունը չի կարող վերսկսել վիզաների հետ կապված ծառայությունների մատուցումը

COVID-19 համաճարակի պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի կարող վերսկսել վիզաների հետ կապված ծառայությունների մատուցումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: Դեսպանատան կայքում գրված է հետևյալը. «Առաքելության տեսանկյունից առաջնային վիզաների կատեգորիաներում՝ ներառյալ սահամանափակ թվով այցեր կապված խնդրագրերի հիման վրա աշխատանքային վիզաների, ուսանողական վիզաների և այցելուների փոխանակման վիզաների հետ, մենք ներկայումս ապահովում ենք այնքան այցեր, որքան անվտանգության նկատառումները, տեղական պայմանները և ռեսուրսները թույլ են տալիս: Մենք հորդորում ենք բոլոր դիմողներին ուշադրություն դարձնել առկա սահմանափակումներին և հնարավորինս շուտ դիմել վիզաների համար: Այցերը կնշանակվեն համաձայն դիմողների գրանցման հերթականության։ Ոչ ներգաղթային վիզայի (մուտքի արտոնագրի) վերաբերյալ թարմացումներ. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը գիտակցում է, որ շատ մարդիկ վճարել են վիզայի համար նախատեսված վճարը և դեռևս սպասում են հարցազրույցի օրվա նշանակման: Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի կարողանանք հնարավորինս արագ և անվտանգ վերսկսել վիզաների հետ կապված բոլոր ծառայությունների մատուցումը։ Վստահ եղեք, որ բոլոր նրանք, ովքեր հյուպատոսական ծառայությունների կասեցման հետևանքով չեն կարողացել նշանակել հարցազրույցի օր և/կամ ներկայանալ հարցազրույցի, կկարողանան օգտագործել իրենց վճարումը (հայտնի է որպես MRV վճար) մինչև 2022թ.-ի սեպտեմբերի 30-ը։ Խնդրում ենք հետևել այս կայքի թարմացումներին՝ վիզաներին առնչվող բոլոր ծառայությունների վերսկսման վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Անհետաձգելի հարցերով պայմանավորված ԱՄՆ կատարվելիք այցերի դեպքում հարցազրույցի նշանակման արտահերթ պայմանավորվածություն ձեռք բերելու համար տես՝ https://ais.usvisa-info.com/en-am/niv։ COVID-19 համավարակով պայմանավորված Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու սահմանափակումներին առնչվող կարևոր տեղեկությունների համար տես՝ https://am.usembassy.gov/visas/։ Ոչ ներգաղթային վիզայի դիմումների համարներ. ոչ-ներգաղթային վիզայի դիմումի համարների նոր գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տես՝ https://am.usembassy.gov/visas/nonimmigrant-visas/non-immigrant-visa-application-numbers/: Վիզայի փաստաթղթերի համար սուրհանդակային ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը»։
15:58 - 18 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ն Ֆրանսիային «կենսական կարևոր գործընկեր» է անվանել

 |armenpress.am|

ԱՄՆ-ն Ֆրանսիային «կենսական կարևոր գործընկեր» է անվանել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները Ֆրանսիան համարում են «կենսական կարևոր գործընկեր» և սերտ շփման մեջ են ֆրանսիական կողմի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Ֆրանսիայի կողմից իր դեսպանին խորհրդակցությունների համար Փարիզ կանչելու որոշման ֆոնին: «Մենք սերտ կապի մեջ ենք մեր ֆրանսիացի դաշնակիցների  հետ, հասկանում ենք նրանց դիրքորոշումը, տեղյակ ենք դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ՝  Փարիզ կանչելու ծրագրերի մասին»,- ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման՝ հայտնել է Փրայսը: «Ֆրանսիան կենսական կարևոր գործընկեր է և մեր հնագույն դաշնակիցը, մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերություններին: Տրանսատլանտյան դաշինքը ավելի քան 70 տարի նպաստել է աշխարհում անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանը, մեր հանձնառությունն այդ կապերին ու մեր համատեղ աշխատանքին աներեր է»,- ասել է Փրայսը: Նա նշել է, որ կա մտադրություն առաջիկա օրերի ընթացքում քննարկելու հարցը բարձրագույն մակարդակով, այդ թվում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը:  
12:36 - 18 սեպտեմբերի, 2021
Ֆրանսիան խորհրդատվությունների համար Փարիզ է կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին |armenpress.am|

Ֆրանսիան խորհրդատվությունների համար Փարիզ է կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Ֆրանսիական կողմի նման քայլը հաջորդել է երկու երկրների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությանը, համաձայն որի անվտանգության հարցով համագործակցություն է սկսվելու Միացյալ Թագավորության հետ, իսկ պաշտոնական Կանբերան խզել է Փարիզի հետ սուզանավերի մատակարարման պայմանագիրը: «Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով ես կարգադրել եմ խորհրդատվությունների համար անհապաղ Փարիզ կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում մեր դեսպաններին: Այս որոշումը պայմանավորված է Ավստրալիայի և ԱՄՆ կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունների լրջության հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա ընդգծել է, որ դա դաշնակիցների և գործընկերների միջև անթույլատրելի վարքագիծ է: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերություն ստեղծելու՝ AUKUS-ի մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»:  
12:22 - 18 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան նոր ռազմական համաձայնագիր են կնքել |azatutyun.am|

ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան նոր ռազմական համաձայնագիր են կնքել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան նոր ռազմական համաձայնագիր են կնքում։ Երեք երկրների ղեկավարները՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ավստրալական կառավարության ղեկավար Սքոթ Մորիսոնն այս մասին հայտարարեցին անցած գիշեր կայացած հեռուստակամրջի ընթացքում։ Կնքված պայմանագրի համաձայն, Միացյալ Նահանգները Ավստրալիային կփոխանցի միջուկային սուզանավերի արտադրության տեխնոլոգիաները։ Դա Ավստրալիային թույլ կտա առաջիկա տարիներին իր նավատորմը համալրեր առնվազն ութ նորագույն սուզանավերով։ «Այսօր մենք ևս մեկ պատմական քայլ ենք կատարում՝ուղղված մեր երեք երկրների համագործակցության խորացմանը, դրան ֆորմալ բնույթ հաղորդելուն։ Մենք բոլորս էլ ընդունում ենք Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։
12:52 - 16 սեպտեմբերի, 2021
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակման 20-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Միացյալ Նահանգներում տեղի ունեցած 9/11 ահաբեկչական հարձակումից արդեն քսան տարի է անցել: Զոհվել է ավելի քան 3000 հազար անմեղ մարդ՝ ներառյալ ամերիկահայեր, իսկ ավելի քան 10000-ը ստացել են վնասվածքներ: Մեր սրտերը դեռ ցավում են անմեղ զոհերի համար, իսկ մեր աղոթքները ողջ մնացածների և նրանց ընտանիքների հետ են: Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և մարդկային արժեքների ոտնահարումը: Մենք կանգնած ենք ամերիկյան ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն ազատության և խաղաղության գաղափարների: Ողջ պատմության ընթացքում տառապանքն ու ողբերգությունները եղել են մեր երկրի ճակատագիրը, մենք գիտենք, թե որքան անտանելի կարող է լինել այդ ցավը։ Համոզված ենք, որ բոլոր քաղաքակիրթ ազգերի հետ համատեղ կարող ենք պայքարել ահաբեկչության և չարիքի դեմ։ Ահաբեկչությունը և այլ վնասակար գործողությունները չպետք է գոյություն ունենան մեր աշխարհում։ Հայաստանն արդեն ցույց է տվել միջազգային այդ պայքարին աջակցելու իր հանձնառությունը։ Ընդհանուր պատմությունը, արժեքներն ու հայացքները ամուր հիմք են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման համար։ Հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես հիմնված են եղել փոխադարձ հարգանքի, ընդհանուր գաղափարների և ավելի բարեկեցիկ ապագայի հանդեպ ունեցած ամուր հավատի վրա»,- ասված է նախագահի ուղերձում:
14:42 - 13 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո առաջին առեւտրային չվերթն Է վայրԷջք կատարել Քաբուլում |armenpress.am|

ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո առաջին առեւտրային չվերթն Է վայրԷջք կատարել Քաբուլում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանում առաջինը վայրԷջք Է կատարել պակիստանյան ավիաուղիների առեւտրային չվերթը: Այդ մասին հաղորդել Է Al-Arabiya հեռուստաալիքը: «Ֆրանսպրես» գործակալության համաձայն, ինքնաթիռում եղել Է ոչ ավելի, քան 10 մարդ: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու Է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:24 - 13 սեպտեմբերի, 2021
Ամիսների դադարից հետո Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է փորձարկել |azatutyun.am|

Ամիսների դադարից հետո Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է փորձարկել |azatutyun.am|

azatutyun.am: Նախորդ շաբաթվա վերջին Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների փորձարկումը սպառնալիք է հարևան ու այլ պետությունների համար, հայտարարում է Միացյալ Նահանգների Հնդկական-Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։ «Այս գործելաոճն ի ցույց է դնում, որ Հյուսիսային Կորեան շարունակում է ջանքեր գործադրել իր ռազմական ծրագրի զարգացման ուղղությամբ, ինչը սպառնալիք է իր հարևանների և միջազգային հանրության համար», - ասված է հաղորդագրությունում։ Ժամեր առաջ Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ ամիսներ տևած դադարից հետո, սեպտեմբերի 11-ին և 12-ին երկիրը փորձարկել է նոր՝ թևավոր հրթիռ, որը խոցել է թիրախը 1500 կիլոմետր հեռավորության վրա՝ ընկնելով Հյուսիսային Կորեայի տարածքային ջրերում։ Պաշտոնական Փհենյանի բնորոշմամբ՝ նոր հրթիռը «մեծ կարևորություն ունեցող ռազմավարական նշանակության զենք է»։
10:10 - 13 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվել է. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ-ի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվել է. Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է 20 տարի առաջ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ հիշեցնելով, որ դրա հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի պայթեցումից զոհվել է շուրջ 3000 մարդ: «Հետահայաց կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց։ 9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել 911 ծառայության հանդեպ քաղաքացիների վստահությունը։ Միացյալ Նահանգների ահաբեկչական դեպքերից հետո էլ՝ ցավոք ականատեսն ենք բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների»,-նշել է Սիմոնյանը: ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին՝ շեշտելով, որ համընդհանուր չարիքի կանխարգելումն ու կանխումն առաջնահերթություն է։ «Խոնարհվում ենք մարդկությանը պատուհասած աղետի անմեղ զոհերի հիշատակին»,-եզրափակել է Ալեն Սիմոնյանը:
12:25 - 11 սեպտեմբերի, 2021
Ստոլտենբերգն անհնար է համարել ԱՄՆ դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը |armenpress.am|

Ստոլտենբերգն անհնար է համարել ԱՄՆ դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում այնտեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The New York Times-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլին ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցություններ էր անցկացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ, և «բոլոր դաշնակիցները համաձայնվել էին» նրա որոշման հետ: «Առանց ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին դժվար կլիներ շարունակելու ռազմական գործ գործողությունները: Դա իրատեսական տարբերակ չէր»,- անկեղծացել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ բոլորը գիտակցում էին, որ դա ծանր ու բարդ որոշում է եղել և ՆԱՏՕ-ի բոլոր երկրները գիտակցում էին Քաբուլում կառավարության նակման և թալիբների՝ իշխանության վերադառնալու անխուսափելիությունը:
11:51 - 11 սեպտեմբերի, 2021
ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խնդիրները հակասում են երկու երկրների շահերին. Սի Ծինպին |armenpress.am|

ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խնդիրները հակասում են երկու երկրների շահերին. Սի Ծինպին |armenpress.am|

armenpress.am: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները չեն համապատասխանում երկու երկրների, ինչպես նաեւ համաշխարհային հանրակցության հիմնական շահերինը: Չինաստանի ղեկավարը նշել է, որ այն, թե Չինաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան արդյոք միմյանց հետ կարգավորել հարաբերությունները, «կախված է աշխարհի ապագա ճակատագիրը»: Միեւնույն ժամանակ նրանց միջեւ առճակատումը հանգեցնում է նրան, որ տուժում են ե՛ւ իրենք, ե՛ւ ամբողջ աշխարհը: Սի Ծինպինն ասել է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը «միմյանց հիմնական խնդիրների հարգման հիման վրա կարող են համագործակցել կլիմայի փոփոխության, համաճարակների կանխման եւ դրանց դեմ պայքարի, տնտեսության վերականգման հարցերում, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հիմնական հարցերում: Կողմերը «համաձայնել են, որ Չինաստան ու Միացյալ Նահանգներ պետությունների ղեկավարների միջեւ շփման խորացումը երկկողմ հարաբերությունների եւ միջազգային հիմնական հարցերի շուրջ շատ կարեւոր է չին-ամերիկյան հարաբերությունների ճիշտ զարգացման համար»: Նրանք պայմանավորվել են շարունակել պահպանել երկկողմ շփումները, ինչպես նաեւ շարունակել ընդգրկուն երկխոսությունը աշխատանքային մակարդակով՝ «չին-ամերիկյան հարաբերությունների առաջընթաց զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:25 - 10 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ դեսպանն այցելում է Սպիտակի ԲԿ՝ մասնակցելու համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով հատկացվող 770.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բուժսարքավորումների նվիրատվությանը

ԱՄՆ դեսպանն այցելում է Սպիտակի ԲԿ՝ մասնակցելու համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով հատկացվող 770.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բուժսարքավորումների նվիրատվությանը

Ս․թ․ սեպտեմբերի 7-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելեց Լոռու մարզ, որտեղ նա ներկա գտնվեց Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դսպանատնից։Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255.000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող 770.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սարքավորումների շարքում։ Սարքավորումները տրամադրվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով։«Նոր կորոնավիրուսի համավարակը սկսվելուն պես մենք սերտորեն գործակցել ենք ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ մարդկանց ապահով կենսագործունեության ու առողջության։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները նոր կորոնավիրուսի բուժառուների ախտորոշման ու բուժման հարցում», - ասաց դեսպան Թրեյսին։Այս միջոցառմանը մասնակցելուց զատ, դեսպան Թրեյսին նաև հանդիպում ունեցավ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։
10:39 - 08 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ին մտահոգել է թալիբների ներկայացրած կառավարության կազմը |azatutyun.am|

ԱՄՆ-ին մտահոգել է թալիբների ներկայացրած կառավարության կազմը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները մտահոգված է այն բանից հետո, երբ թալիբները ներկայացրել են Աֆղանստանի կառավարության կազմը, որը բաղկացած է 90-ականների և ԱՄՆ կոալիցիայի դեմ երկու տասնամյակ տարվող պատերազմի մասնակից ֆունդամենտալ վետերաններից։ «Հայտարարված ցուցակում բացառապես «Թալիբան» շարժման կամ նրանց մերձավորների անուններն են, և չկա որևէ կին»,- ասել է Սպիտակ Տունը՝ ընդգծելով, թեպետ սա ժամանակավոր կաբինետ է, սակայն ԱՄՆ-ը կդատի թալիբներին ոչ թե խոսքով, այլ՝ արված գործողություններով։ Օրինակ՝ վարչապետ Մուլլահ Մոհամմադ Հասսան Ախունդը ՄԱԿ-ի սանկցիաների տակ է։ Նա, որպես զինյալ խմբի ղեկավար, «Թալիբան»-ի նախկին կառավարման ընթացքում ծառայել է առանցքային պաշտոններում։ Թալիբների խոսնակը, մինչդեռ, ասել է, թե «գործող» կաբինետը ձևավորվել է աֆղան ժողովրդի կարիքներին համապատասխան։
09:57 - 08 սեպտեմբերի, 2021