Երեկվա տվյալներով՝ ԱՄՆ հյուսիս-արևելքում «Իդա» փոթորիկի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել |azatutyun.am|
11:01 - 06 սեպտեմբերի, 2021

Երեկվա տվյալներով՝ ԱՄՆ հյուսիս-արևելքում «Իդա» փոթորիկի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Նյու Յորքում հեղեղվել են հասարակական տրանսպորտի համակարգերը, Լուիզիանայում հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:

Երեկվա տվյալներով՝ Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում «Իդա» փոթորիկի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել։ Մարդիկ չեն կորցնում հույսը՝ գտնելու ջրհեղեղի ժամանակ անհետացածներին:

Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում գրանցված ռեկորդային անձրևները (ժամում 7,5 սանտիմետր) հեղեղել են ձեռնարկությունները, հասարակական տրանսպորտային համակարգերը և 1200 տուն, ասել է Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը: Նրա խոսքով՝ պատճառված վնասը կազմել է ավելի քան 50 միլիոն դոլար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել