Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ալեն Սիմոնյանը Ալեքսեյ Սանդիկովի հետ հանդիպմանը ցանկություն է հայտնել հանդիպել ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ

Ալեն Սիմոնյանը Ալեքսեյ Սանդիկովի հետ հանդիպմանը ցանկություն է հայտնել հանդիպել ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ

Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում օգոստոսի 12-ին ընդունեց պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին: Կարևորելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը՝ նրանց խնդիրներին հետամուտ լինելու նպատակով Ալեն Սիմոնյանը ցանկություն հայտնեց առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Ալեքսեյ Սանդիկովը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին՝ համայնքի խնդիրների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար և պատրաստակամություն հայտնեց կազմակերպել վերոնշյալ հանդիպումը: Սանդիկովը հույս հայտնեց, որ նախորդ գումարման խորհրդարանում ձևավորված բարի ավանդույթները շարունակական կլինեն ութերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում:  
18:05 - 12 օգոստոսի, 2021
Կշարունակենք աշխատանքները արհմիությունների մասին նոր օրենքի  շուրջ. Հերիքնազ Տիգրանյան

 |armenpress.am|

Կշարունակենք աշխատանքները արհմիությունների մասին նոր օրենքի շուրջ. Հերիքնազ Տիգրանյան |armenpress.am|

armenpress.am:  Արհեստակցական միությունները այդպես էլ չդարձան այնքան հզոր, ինչպես իրենց իրավանախորդներն էին, որովհետև արհմիություններն ունեն ֆինանսական կախվածություն գործատուից և նրանք իրավական լծակներ չունեն ազդելու գործատուի որոշումների կայացման վրա: Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հերիքնազ Տիգրանյանը: «Այս առումով նախորդ գումարման Ազգային ժողովում ձևավորվել էր ոչ ֆորմալ աշխատանքային խումբ արհեստակցական միությունների մասին օրենսդրության փոփոխությունների համար: Այդ խմբի աշխատանքները, հուսամ, կշարունակվեն նաև այս խորհրդարանում: Այստեղ ունենք աջակցություն միջազգային կազմակերպություններից՝ միջազգային փորձի ուսումնասիրման հետ կապված: Աշխատանքային խմբում ներգրավված են ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ: Կարծում եմ, հիմնական կոնցեպտուալ հարցերի շուրջ եկել ենք նրանց հետ համաձայնության»,- ասաց Տիգրանյանը: Պատգամավորի խոսքով` կշարունակեն աշխատանքները արհեստակցական միությունների մասին նոր օրենքի կամ այդ օրենքում փոփոխությունների շուրջ այն հաշվառմամբ, որ նրանք լինեն շատ ավելի մեծ լիազորություններով, ունենան իրավական լծակներ և կարողանան նաև իրենց անդամների շահերը ուղղակիորեն պաշտպանել դատարանում:  
14:02 - 12 օգոստոսի, 2021
Լրագրողների աշխատանքի համակարգո՞ւմ, թե՞ սահմանափակում․ Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը անդրադարձան լրագրողների աշխատանքին ԱԺ-ում

Լրագրողների աշխատանքի համակարգո՞ւմ, թե՞ սահմանափակում․ Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը անդրադարձան լրագրողների աշխատանքին ԱԺ-ում

Բոլոր տարիներին էլ Հայաստանում մամուլը այս կամ այն կերպ եղել է ճնշումների տակ, եղել են ոտնձգությունների լրատվամիջոցների, առանձին լրագրողների նկատմամբ։ Նույն ԱԺ շենքում եղել են նման խայտառակ դեպքեր, որ միանգամից հանրային և նաև իշխանությունը ստիպված է եղել արձագանքել։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ՝ եղել են ազատ, խիզախ լրագրողներ, լրագրողներ, որ թեկուզ նույն ԱԺ շենքում կանոնակարգերը խախտելով, բայց իրենց քաղաքացիական դիրքորոշումը կլատարել են։ Մանուկյանը նաև հիշեցրեց, որ այսօր ՔՊ պատգամավորներից մեկը՝ Սարգիս Խանդանյանը, իր գործընկերները՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը այս ամբիոնի դիմաց իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել՝ ընդդեմ գազի շուրջ պայմանագրի։ «Որևէ ԱԱԾ աշխատող քացով դուրս չի հանել նրան, որևէ մեկին էլ այստեղից չեն վռնդել, և ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն էլ չեն ընդհատվել։ Մամուլի նկատմամբ ճնշումները սկսել են ստանալ համակարգային բնույթ, սկսել են ակտիվ սահմանափակումներ լրատվամիջոցների նկատմամբ, ընդհանրապես լրատվական դաշտի նկատմամբ։ Դեռ 3, 4 տարի առաջ էր, երբ կառավարությունը փորձեց իր նիստերի հեռարձակումը դադարեցնել, ես հիշում եմ՝ ինչ մեծ բողոքի ալիք բարձրացավ՝ սկսած լրատվամիջոցներից, վերձացրած հասարակական սեկտորով, հասարակական կազմակերպություններով։ Կառույց չկար, որ դրա դեմ չխոսեր»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ի վերջո՝ հետո նոր ձևավորված կառավարությունը բաց ռեժիմով էր։ Մանուկյանը նշեց, որ այսօր ԱԺ աշխատանքների լուսաբանումը ուղղակի խայտառակ ձևով սահմանափակվում է․ «Սահմանափակվում են լրագրողների գործունեության հիմնական այն գործիքները, որով լրագրողը կարող է իր պարտականությունները և հանրության ԱԺ գործունեությունը լիարժեք ներկայացնել։ Նայում եմ օթյակում իմ նախկին գործընկերներին ու պատկերացնում եմ՝ ինչ շատ ավելի դժվարությամբ են նրանք կարողանալու հնարավորինս հանգամանալից, տարողունակ նյութեր պատրաստել ԱԺ գործունեության, երբ զրկված են նույնիսկ տեսնել։ ԱԺ-ի՝ հանրային ծառայող համարվող պատգամավորները իրենց աշխատասենյակներում ինչով են զբաղված, միջանքներում ով, ում հետ այս կամ այն բանակցությունն է վարում, զրուցում և այլն և այլն»։ Պատգամավորի խոսքով՝ քաղաքացին իրավունք ունի իմանալ իր ընտրած պատգամավորների՝ հանրային վայրերում գործունեության մասին․ «Այս մի քանի օրվա մեջ մենք տեսանք նոր, աննախադեպ երևույթներ, երբ լրագրողին ամբողջ նստաշրջան զրկում են լուսաբանելու իրավունքից, երբ ցանկացած մեկը հեռախոսով նկարել է, բոլոր լրատվամիջոցներով, այդ թվում Հանրային լրատվամիջոցներով ներկայացվել է ԱԺ աշխատանքը, այդ թվում՝ ամբողջ ԱԺ տարածքում հարյուրավոր զինված ծառայողների ներկայությունը, բայց կոնկրետ մեկ լրագրողի զրկում են իր աշխատանքից։Վերջին մեկ, մեկուկես տարվա ընթացքում որքան ինստիտուցիոնալ, կարևոր օրենսդրական սահմանափակումների շուրջ է եղել այդ հայտարարությունները, կպատկերացնեն, թե մի բան է ասել աննախադեպ է մամուլի ազատությունը և այլ բան իրական կյանքը»։ Ամփոփելով իր խոսքը՝ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ եղել է վերջին շրջանում մամուլի նկատմամաբ ֆինանսական օրենսդրական սահմանափակումների խայտառակ մի շքահանդես, որտեղ երբ նախաձեռնությունների հեղինակները խոսում են հանրային շահի մասին, իբր թե շահումով խաղեր և այլն, բայց լրագրողները հո հասկանում են, որ ենթատեքստում ուղղակի ֆինանսական, լոբբիստական գործունեության տարրեր կան էդտեղ։ Մանուկյանը նաև հիշեցրեց, որ համավարակի ընթացքում, պատերազմի ընթացքում լրագրողները, խմբագիրները զինվորի պես ենթարկվել են օրենքին։ Մանուկյանի ելույթից հետ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի պնդումներին։ «Նախ՝ երևի պիտի շնորհակալություն հայտնենք, որ պատերազմի օրերին լրատվական դաշտը պետության հետ համագործակցել է, զարմանում եմ, որ դա ներկայացվում է՝ գիտեք ինչ մեզ շնորհակալություն հայտնեք, որ պատերազմի ժամանակ ինչ ասել եք, արել ենք, բա ի՞նչ պիտի արվեր։Մամուլի հետ կապված ելույթ եք ունենում, բայց գրում, գրում էի, մտածում էի էս թուղթը չի հերիքի, թե որքան տեղ կարելի է ձեզ հակադարձել»,- նշեց նա։ Սիմոնյանի խոսքով՝ երբևիցե ՀՀ-ում էնքան ընդդիմադիր հեռուստաալիք չի եղել։ Այնուհետև անդրադառնալով խորհրդարանում լրագրողների սահմանափակումներին՝ Սիմոնյանը հարց ուղղեց, թե Մանուկյանը կարո՞ղ է ասել՝ որ ամենաժողովրդավար երկրներիում, բաստիոն երկրներում՝ Անգլիայում, Հունաստանում, կամ Եվրախորհրդարանում լրագրողը կարող է մտնել, դուռը բացել կամ պատգամավորին միջանցքում հետապնդել և ինչ ուզել, անել։ Աժ նախագահի խոսքով՝ դա բացառված է , չկա ոչ մի երկրում նման բան։ «Այն, ինչ դուք նկարագրում եք, աշխարհում գրեթե որևիցե տեղ գոյություն չունի։ Մի քիչ ավելի փակ երկրներում նույնիսկ շենքից ներս չեն թողնում լրագրողներին։ Էլ չեմ ասում, որ հեղափոխությունից հետո խոսքի ազատության կտրուկ աճը բերել է այն աստիճանի, որ ոմանք՝ նորմալ քաղաքացիներ և վերլուծաբաններ դա համեմատում են լկտիության հետ։ Այսինքն՝ որոշ մարդիկ խառնել են խոսքի ազատությանը լկտիության հետ»,- ընդգծեց նա։ Ամփոփելով ելույթը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ լրագրողների աշխատանքը ԱԺ շենքում համակարգվելու է․ «Լրագրողները հնարավորություն են ունենալու Ձեր ասած պատգամավորներին մոտենալ, երբ նրանք գալու են շենք, բայց չեն գնալու, դուռը չեն բացելու, մտնեն պատգամավորի սենյակ, չեն վազելու պատգամավորի հետևից, որովհետև դա անհարգալից վերաբերմունք է թե՛ լրագրողի, թե՛ պատգամավորի նկատմամբ»։
13:03 - 12 օգոստոսի, 2021
Ալեն Սիմոնյանը հանդիպել Է Ռուստամ Բաքոյանի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել Է Ռուստամ Բաքոյանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպեց խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ: Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվեց Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինել և աջակցել դրանց լուծմանը: Շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանի ղեկավարին Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերած ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար: Պատգամավորը ներկայացրեց համայնքի խնդիրները՝ հավելելով, որ դրանք հնարավոր է լուծել իշխանության օժանդակությամբ. «Անցած երկուսուկես տարիները փաստում են, որ հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը պատրաստ է աջակցել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը Հայաստանում»:
12:46 - 12 օգոստոսի, 2021
Չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար․ Թագուհի Թովմասյանը՝ իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի մասին

Չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար․ Թագուհի Թովմասյանը՝ իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի մասին

Դուք գիտեք՝ ես բազմիցս հայտարարել եմ, որ ես երբեք պատասխանատվությունից խուսափող տեսակ չեմ։ Ես կրում եմ պատասխանատվություն իմ բոլոր քայլերի և դրանց հետևանքների համար, բայց ես սովոր եմ պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից տեղյակ եմ։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ պատասխանել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին։ Վերջինս հարցրել էր, թե արդյո՞ք Թովմասյանը պատասխանատվություն կրում 7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» դաշինքի գործողությունների համար մինչև 2020թ․ նոյեմբեր, երբ Թոմվասյանը դուրս եկավ խմբակցությունից։ «Դուք շատ լավ գիտեք, որ խմբակցության ներսում և ընդհանրապես հատկապես պատերազմական իրավիճակում և դրանից հետո խմբակցությունը ընդհանրապես տեղյակ չի եղել կամ գոնե ես՝ խմբակցության ներկայացուցիչս, տեղյակ չեմ եղել իշխանության որևէ գործողության, դրա տրամաբանության, դրա հիմնավորումների մասին։ Եվ եթե տեղյակ չեմ, բնականաբար չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Արձագանքելով պատասխանին՝ Ռուբինյանը հարցրեց, թե արդյո՞ք Թովմասյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից տեղյակ է ամբողջապես։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն էլ նշեց․ ««Պատիվ ունեմ» խմբակցությունը նոր է ձևավորվել, ավելի այլ ավանդույթներով և խմբակցությունը, ուզում եմ հատուկ ընդգծել, ոչ ընդդիմադիր խմբակցություն է, և պատասխանատվությունը ընդդիմադիր խմբ պատգամավորների դեպքում այլ է։ Բնականաբար ես կրում եմ նաև պատասխանատվություն պատգամավորական այս գործունեության համար»։
11:00 - 12 օգոստոսի, 2021
Աժ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց Թագուհի Թովմասյանը

Աժ  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց Թագուհի Թովմասյանը

Ազգային ժողովի  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։                                                                                                      «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խորհրդարանը պետք է առանձնահատուկ դերակատարություն ունենա, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի լիազորությունները պետք է հետեւողականորեն ծառայեցնենք  պատերազմի արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցների խախտված իրավունքների վերականգմանը։ Ի լուր աշխարհի պետք է շարունակ բարձրաձայնենք, որ Ադրբեջանը խախտում է հնարավոր բոլոր  կոնվենցիաները»,- ասաց Թովմասյանը։                                        
10:45 - 12 օգոստոսի, 2021
Լրագրողական ՀԿ-ները պնդում են՝ ԱԺ նախագահը գերազանցել է իր լիազորությունները

Լրագրողական ՀԿ-ները պնդում են՝ ԱԺ նախագահը գերազանցել է իր լիազորությունները

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները պնդում են, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները»՝ երեկ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանության հետևանքով իրավիճակը թեժանալու պահին հրահանգելով դադարեցնել ուղիղ հեռարձակումը խորհրդարանի նիստերի դահլիճից: Բացի այդ, անվտանգության աշխատակիցները խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին և օպերատորներին արգելել են իրենց հատկացված օթյակից նկարահանել միջադեպը։ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքը չի նախատեսում այդպիսի գործառույթ։ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում խորհրդարանում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր, անկախ նրանից՝ դա դրական, թե բացասական գնահատականների կարժանանա», - հայտարարում են 11 կազմակերպությունները, որոնց թվում են, մասնավորապես, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի Մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: - «Խիստ դատապարտելի է նաև անվտանգության աշխատակիցների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված արգելքը՝ նկարահանելու նիստերի դահլիճում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը»։ «Վրդովմունք հայտնելով խորհրդարանում հավատարմագրված լրագրողների գործունեությունը հերթական անգամ անհիմն սահմանափակելու, ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը խախտելու առիթով և վերահաստատելով մեր ս.թ. օգոստոսի 5-ի հայտարարության գնահատականները՝ ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք. - հրապարակավ բացատրություններ տալ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակման ընդհատման իրավական հիմքերի վերաբերյալ և դրանց բացակայության պարագայում հայցել հանրության ներողամտությունը, երաշխավորել, որ նմանատիպ դեպքեր ապագայում չեն կրկնվի, - բացառել ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և անհիմն սահմանափակումներ կիրառելու որևէ քայլ, - միջոցներ ձեռնարկել, որպեսզի անվտանգության աշխատակիցները չգերազանցեն իրենց լիազորությունները և որևէ կերպ չմիջամտեն ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին, բացառությամբ կանոնակարգերով նախատեսված դեպքերի, որոնց մասին լրագրողները նախապես տեղեկացված են, - չեղարկել ս. թ. օգոստոսի 2-ից ԱԺ-ում մեր գործընկերների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները, մինչև հավատարմագրված լրագրողների և շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ մշակվի խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նոր կանոնակարգը»,- ասված է հայտարարությունում:
09:13 - 12 օգոստոսի, 2021
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ- ն առաջադրեց Նարեկ Զեյնալյանին |armenpress.am|

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ- ն առաջադրեց Նարեկ Զեյնալյանին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը: Թեկնածուին և նրա կենսագրությունը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Լուսինե Բադալյանը: Իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Զեյնալյանը նկատեց, որ նախորդ 2.5 տարիների ընթացքում առողջապահության ոլորտում զգալի աշխատանքներ են իրականացվել, սակայն վերջին տարիներին, կորոնավիրուսով, ինչպես նաև պատերազմով պայմանավորված, իրավիճակը բավականին լարված է եղել: «Համավարակը մարտահրավեր էր ողջ աշխարհի համար: Անկախ առողջապահական համակարգի զարգացման աստիճանից՝ որևէ երկիր պատրաստ չէր համավարակին, նրա հետևանքներին դիմագրավելուն և պատշաճ հակազդելուն: Եվ շատ ավելի զարգացած, կայացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում համաճարակային իրավիճակն ավելի անբարենպաստ էր, քան Հայաստանում: Դժբախտաբար, ունեցանք նաև պատերազմ, և առողջապահական համակարգի համար բացվեց երկրորդ ճակատը: Վստահեցնում եմ՝ արվել է առավելագույնը, որպեսզի մեղմվի համավարակի ազդեցությունը, պատշաճ պայքար տարվի, առավելագույնը, որ վիրավոր զինվորները ստանան պատշաճ բուժօգնություն, ինչպես նաև պատշաճ կերպով սպասարկվի քաղաքացիական բնակչությունը»,- նշել է Զեյնալյանը: Նա կոչ է արել քաղաքացիներին չտրվել հակապատվաստումային քարոզչությանը և պատվաստվել, քանի որ դա է համավարակի դեմ միակ արդյունավետ պայքարի ձևը:
20:32 - 11 օգոստոսի, 2021
Հայաստանը հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքին մաս դառնալու պատմական հնարավորություն ունի. Արմեն Գևորգյան |armenpress.am|

Հայաստանը հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքին մաս դառնալու պատմական հնարավորություն ունի. Արմեն Գևորգյան |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի երկարատև և արժանապատիվ, զարգացման հնարավորությունները բոլոր երկրների համար պետք է լինեն շահավետ, իսկ տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերը պետք է լինեն համարժեք, պատմականորեն հիմնավորված և դրական: Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանը: «Այսօր Հայաստանը գտնվում է ուժեղ ճնշման ներքո տարածաշրջանային հաղորդակցության ուղիները բացելու համար: Եթե ներկայում առկա միտումները շարունակվեն, ապա Հայաստանի տարածքում բախվելու են բազմաթիվ արտաքին խաղացողների շահեր: Սա է իրականությունը, որը մեզ համար ձևավորում է նոր, ռեգիոնալ ռիսկեր: Այս իրավիճակն էլ ավելի չբարդացնելու համար մենք պետք է գործենք բաց և թափանցիկ, պետք է պարզենք՝ արդյո՞ք ռեգիոնալ ապաշրջափակման հարցով արտաքին ուժերի հետ դեռևս կան չհրապարակված պարտավորություններ կամ խոստումներ»,-ասաց Գևորգյանը: Պատգամավորի խոսքով` անգամ ճանապարհների ապաշրջափակման դեպքում կարելի է ձևավորել Արցախի և Հայաստանի շահերի համար նպաստավոր օրակարգ՝ օրինակ, խնդիր դնել Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր: «Եթե վերոնշյալի շուրջ գործող իշխանություններն արդեն իսկ ունեն պարտավորություններ և գնալու են այդ ճանապարհով, ապա խորհրդարանի խնդիրն է օգտագործել առկա ողջ գործիքակազմը՝ այդ գործընթացի հետևանքները մեղմելու և հայ ժողովրդի համար բարենպաստ դարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում վտանգավոր միտումները կանխելու համար»,- ընդգծեց Արմեն Գևորգյանը: Պատգամավորի համոզմամբ` Հայաստանը պատմական հնարավորություն ունի հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքին մաս դառնալու` Քաջարանի թունելի կառուցման ճանապարհով, ինչպես նաև ուժերի լարումով անցնել  գործնական քայլերի ՝ Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմն ակտիվացնելու ուղղությամբ:
17:04 - 11 օգոստոսի, 2021
Ալեն Սիմոնյանը խնդրանքով դիմեց ընդդիմությանը. «Առաջարկում եմ պիտակների էջը փակենք» |hetq.am|

Ալեն Սիմոնյանը խնդրանքով դիմեց ընդդիմությանը. «Առաջարկում եմ պիտակների էջը փակենք» |hetq.am|

hetq.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով գործընկերներին, առաջարկեց զրոյացնել այսօրվա միջադեպը: Այս մասին իր արտահերթ ելությում ասաց Սիմոնյան: «Առաջարկում եմ՝ հարգելով ՀՀ քաղաքացիներին՝ համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը:  Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ»,-ասաց նա` դիմելով ընդդիմությանը: Սիմոնյանը խնդրեց թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորներին դադարեցնել միջադեպի վերաբերյալ ելույթները և միմյանց հասցեին վիրավորանքներ չհնչեցնել: «Դիմում եմ Ձեզ, պարո՛ն Օհանյան, իմ խաթր չէ, ՀՀ քաղաքացիների խաթր փակենք այս թեման, առաջարկում եմ պիտակների էջը փակենք, իրար ինչ-որ բան հասկացնելու, պայմանական այդ ձեռքը մեկնում եմ»,- ասաց նա: Այս ելույթից հետո թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ հերթագրված մյուս պատգամավորները հանեցին իրենց ելույթները:
15:47 - 11 օգոստոսի, 2021